Անորեքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անորեքսիա
Symptoms-lost-appetite.jpg
Ենթադասախտանիշ և ֆիզիոլոգիական վիճակ
Բժշկական մասնագիտությունհոգեբանություն և հոգեբուժություն
ՀՄԴ-9783.0
ՀՄԴ-10R63.0
MeSHIDD000855
Anorexia (symptom) Վիքիպահեստում

Նյարդային անորեքսիան կամ, որ ավելի ճիշտ է, հոգեկան անորեքսիան, ախորժակի հիվանդագին բացակայությամբ ընթացող հոգեկան հիվանդություն է: Այն արտահայտվում է սննդից հրաժարումով, քաղցի զգացումի դեմ տառապալից պայքարով, նիհարելու ձգտումով եւ այլն: Կարճ ժամանակի ընթացքում հիվանդությունը հանգեցնում է արագահաս նիհարելուն, հյուծվելուն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվան: Հիվանդության հիմնական պատճառը կարծեցյալ գեր լինելու մասին մարդու հիվանդագին (զառանցանքային) համոզվածությունն է: Անորեքսիայով հիվանդանում են հիմնականում 14-18, երբեմն՝ 20-30 տարեկան աղջիկներն ու կանայք, հազվադեպ՝ նաեւ տղաները: Լինելով հոգեկան հիվանդություն, այն ավելի շատ դրսեւորվում է մարմնական տարաբնույթ խանգարումներով: Հիվանդությանը բնորոշ են դաշտանադադարը, սրտի աշխատանքի դանդաղումը, զարկերակային արյան ճնշման իջեցումը, մաշկի եւ լորձաթաղանթների չորությունը, փորկապությունը, մարմնի ջերմաստիճանի իջեցումը եւ այլն: Ախորժակի բացակայությամբ ընթացող խանգարումները կարող են հանդիպել նաեւ նեւրոզների, փսիխոպաթիաների, ուղեղի օրգանական ախտահարումների, շիզոֆրենիայի, դեպրեսիայի ժամանակ: Ուստի հոգեբույժի խնդիրն է առաջին հերթին կատարել տարբերակիչ ախտորոշում՝ հիվանդության առաջացման պատճառը հայտնաբերելու եւ հետագա բուժումը արդյունավետ կազմակերպելու համար: Հիվանդությունը զարգանում է դանդաղորեն: Հաճախ դրան կարող են նախորդել մտավոր կամ ֆիզիկական լարվածությունն ու գերհոգնածությունը: Հիվանդները, հարազատների համառ պահանջներից հետո, բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն իսպառ հյուծվել են, դարձել անաշխատունակ կամ անկողնային: Բնորոշ է, որ հիվանդները անտարբեր լինելով իրենց ֆիզիկական ծանր վիճակի նկատմամբ, ձգտում են չթուլացնել իրենց սոցիալական ակտիվությունը՝ ուսումը, աշխատանքը, խմբակներ հաճախելը եւ այլն, ինչը, սակայն, նրանցից մեծ ճիգեր է պահանջում եւ էլ ավելի քայքայում առողջությունը: Հիվանդության ծանր դեպքերում հիվանդներն իրենք են ձգտում արագորեն նիհարել՝ հաճախակի կշռվում են, լուծողական խմում, հոգնա անում, փսխեցնող դեղեր գործածում, ֆիզիկական աշխատանք կամ վարժություններ կատարում, ձգտում շարունակ գտնվել շարժման մեջ եւ այլն: Հոգեկան անորեքսիայի բուժումը կատարում են հոգեբույժները եւ հոգեթերապեւտները՝ հիվանդին առաջարկելով համապատասխան դեղեր եւ հոգեթերապիայի մեթոդներ: Առաջին հերթին կատարվում է ընդհանուր կազդուրիչ բուժում եւ զուգահեռ՝ բուժվում հիմնական հոգեկան հիվանդությունը:


Հիվանդության էթիոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ այս հիվանդությունը հանդիպում է աղջիկների մոտ: Այնուամենայնիվ այն կարող է դիտվել ոչ միայն երիտասարդ, այլև հասուն տարիքում, ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց շրջանում: Հիվանդությունը հիմնականում բացահայտվում է սեռական հասունացման շրջանում։ Վերջին տարիներին մասնագետները սկսել են խորապես ուսումնասիրել անորեքսիայով տառապող հիվանդների կյանքի պայմանները, երեխաների դաստիարակությունը, ծնողների բնավորության առանձնահատկությունները, ընտանիքում տիրող մթնոլորտը, նաև այն թե հիվանդի վրա ինչ գործոններ կարող են ազդել։ Մի շարք հեղինակներ գտնում են, որ այս հիվանդությամբ տառապող հիվանդների ընտանքիները ունեն ընդհանուր հատկանիշներ՝ ծնողմերը կարող են իրենց կամքը թելադրել և երեխաներին դարցնել կամազուրկ։ Անորեքսիան կարող է լինել ինքնուրույն հիվանդություն, որը հիմնականում առաջանում է ընկճախտից։

Այն շատ բարդ հիվանդություն է, որտեղ միահյուսվում են հոգեբանական և կենսաբանական գործոնները։

Այսպիսով անորեքսիայի առաջացման պատճառներն են

  • հոգեբանական
  • կենսաբանական
  • սոցիալական

Վերը նշվածը հաշվի առնելով կարելի է եզրակացնել, որ անորեքսիան ավելի շատ մաքուր պաթոլոգիա է և վերջին տարիներին դարձել է մեր ժամանակների խնդիրը՝ հատկապես դեռահասների հոգեբանության մեջ։


Հիվանդության փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորեքսիան սովորաբար ընթանում է փուլերով՝

  1. Դիսմորֆոմանիական (սկզբնական) - դիսմորֆոմանիկ փուլը բնորոշվում է ենթադրյալ գիրության պատճառով սեփական թերարժեքության մասին մտքերի առաջացմամբ: Ընդ որում, հիվանդի մոտ առաջանում է տագնապ, ճնշված տրամադրություն, նա երկար ժամանակ իրեն ուսումնասիրում է հայելու առաջ: Այս փուլում դիտվում են նաև ուտելիքի սահմանափակման առաջին փորձերը:
  1. Անորեկտիկ - այս փուլում հիվանդն անցնում է կոշտ դիետաների և հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածության: Այդ ընթացքում նա զգալիորեն նիհարում է, քաշի կորուստը կազմում է 20-30%, որն ուղեկցվում է էյֆորիայով, սակայն չի դադարեցնում սովը, քանի որ չի կարող օբյեկտիվորեն գնահատել նիհարելու աստիճանը: Անընդհատ անբավարար սնման արդյունքում օրգանիզմում տեղի են ունենում ախտաբանական ռեակցիաներ: Առաջանում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են մազաթափությունը, մաշկի չորությունը, սեռական հակման նվազեցումը, ուշաթափությունները, առիթմիան, ստամոքսի ցավերը, սրտխառնոցը, դեպրեսիան: Առաջանում է չբերություն՝ կանանց մոտ կապված ամենորեայի՝ դաշտանի դադարեցման, իսկ տղամարդկանց մոտ՝ սպերմատոգենեզի ճնշման հետ:
  1. Կախեկտիկական - հիվանդի մարմնի զանգվածը շարունակում է նվազել, օրգանիզմում տեղի են ունենում դիստրոֆիկ փոփոխություններ և առաջանում է կախեկտիկ ժամանակահատվածը: Անորեքսիայի այդ փուլը սովորաբար առաջանում է հիվանդությունը սկսվելուց հետո 2 տարի անց: Այս փուլում սկզբնական զանգվածի համեմատ մարդու քաշի կորուստը հասնում է 50 % և ավելի: Տվյալ փուլը, սովորաբար, անվերականգնելի է: Դիստրոֆիկ փոփոխությունները հանգեցնում են բոլոր օրգանների և համակարգերի վերջնական ֆունկցիոնալ ընկճմանը։

Հիվանդոււթյան նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորեքսիան, հանդիսանալով սննդի բացակայությամբ առաջացած հիվանդություն, որի պատճառով մարմնի զանգվածը նվազում է մինչև ինքնակեղեքման աստիճան, կարող է հանգեցնել շատ բարդությունների, որոնցից յուրաքանչյուրը օրգանիզմի վրա կարող է թողնել իր հետքը։ Անորեքսիայի առաջին նշանը հիպոկալեմիան է, երբ արյան մեջ նվազում է կալիումի մակարդակը: Կալիումի զգալի նվազումը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների, փորկապության, հոգնածության, մկանային վնասվածքի և պարալիզի։

Անորեքսիայի ախտանիշները կարող են ներառել ՝

  • նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի բացակայություն,
  • ամենորեա (դաշտանային ցիկլի խանգարում) - ախտանիշ, որը տեղի է ունենում երկարատև քաշի կորստից հետո, երբ առաջանում է դաշտանային ցիլի խանգարում, մազերը դառնում է փխրուն, իսկ մաշկը ստանում է դեղնավուն և անառողջ երանգ
  • առաջանում է վախ նույնիսկ մի փոքր ավելորդ քաշ հավաքելուց
  • ակնհայտ շատ արագ մարմնի զանգվածի 15%-ի կորուստ
  • ամբողջ մարմինը և երեսը պատվում են աղվամազերով
  • հաճախասրտություն
  • հիպոտոնիա և բրադիկարդիա
  • ընկճախտ
  • բերանի խոռոչից տհաճ հոտ, որն առաջանում է փսխումների հետևանքով
  • չոր մաշկ և մազեր
  • մշտական հոգնածություն
  • տրամադրության հաճախակի փոփոխություն

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն չունի անորեքսիայի բուժման կոնկրետ մեթոդ, որը վստահաբար կարող են ասել, որ ավելի արդյունավետ է, քան մյուս մեթոդները: Այդ պատճառով, սկզբնական շրջանում բացահայտված հիվանդությունը ավելի հեշտ է ենթարկվում բուժման: Սովորաբար անորեքսիայի բուժման ընթացքը տևում է հինգ տարի: Դա բարդ գործընթաց է, որը պահանջում է հիվանդից մաքսիմալ կենտրոնացում և ցանկություն՝ հիվանդության հաղթահարման համար: Անորեոքսիայի բուժումը իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ 1. հիվանդի նորմալ քաշի վերականգնում 2. հոգեկան վիճակի բուժում (կապված տվյալ հիվանդության հետ) 3. սևեռուն մտքերի հեռացում (որոնք պատճառ են հանդիսանում, որպեսզի հիվանդը խախտի իր սննդակարգը) Սակայն բուժման գերագույն խնդիրը պետք է լինի քաշի վերականգնումը: Որպեսզի արդյունավետ լինի բուժումը պետք է հիվանդի վերաբերմունքը փոխվի տվյալ հիվանդության վերաբերյալ: Վատագույն տարբերակը կլինի, երբ հիվանդին հարկադրաբար բուժման ենթարկեն՝ հիվանդանոցային պայմաններում: Բժշկայցելուների ավելի քան 60%-ը, որոնք սկսում են անորեքսիայի բուժման կուրսը, վերադառնում են նորմալ և առողջ ապրելակերպի: Հիվանդների 20%-ը, նույնիսկ ամբողջությամբ ապաքինվելու դեպքում, պետք է պարբերաբար հետազոտվեն և անցնեն հավելյալ թերապևտիկ կուրսեր: Նյարդային անորեքսիայի բուժման հիմնական տարրերն են հանդիսանում՝ ընտանեկան, կոգնիտիվ (իմացական, ճանաչողական) փսիխոթերապիաները, ինչպես նաև ֆարմակոթերապիան:

1. Ընտանեկան փսիխոթերապիան հատկապես էֆեկտիվ է 18 տարեկանից ցածր տարիքի դեռահասների մոտ: Այս փսիխոթերապիան ուղղված է ընտանեկան հարաբերությունները կարգավորելուն, քանի որ կոնֆլիկտները հաճախ պատճառ են դառնում հիվանդության զարգացմանը երեխաների մոտ:

2. Կոգնիտիվ փսիխոթերապիան ուղղված է խեղաթուրված ինքնագնահատականի, անլիարժեքության զգացումի վերականգնմանը:

3. Ֆարմակոթերապիա: Չնայած , որ անորեքսիան հիվանդություն է, սակայն այն բուժելու համար դեղամիջոցներ չկան, ու քանի որ այն հոգեբանական հիվանդություն է, նշանակվում են ընդհանուր նշանակության դեղեր, հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, որոնք օգնում են հիվանդին ձերբազատվել տագնապի զգացումից: Սակայն այդ դեղերը անհրաժեշտ է ընդունել կարճ ժամանակահատվածով:

Անորեքսիայի ամենատարածված բուժումներից է հանդիսանում

  • հորմոնոթերապիան
  • ինսուլինոթերապիան
  • էլեկտրացնցումային թերապիան
  • նեյրոլեպտիկների (հակապսիխոզային դեղանյութեր) հարվածային չափաբաժիններ կիրառումը
  • հոգեբանական թերապիան