Լասկերի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասկերի մրցանակ
Բնագիր անվանում անգլ.՝ Lasker Award
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Տիպ բժշկության ոլորտի անձանց համար
Ում կողմից է տրվում Lasker Foundation?
Կարգավիճակ պարգևատրվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1945[1]
Վեբկայք laskerfoundation.org(անգլ.)
Ալբերտ Լասկեր, մրցանակի հիմնադիր (1920-ականներին թվականներին):

Լասկերի մրցանակ (անգլ.՝ Lasker Award), ամերիկական մրցանակ՝ բժշկության ոլորտի անձանց համար, որը շնորհվում է 1946 թվականից և ԱՄՆ-ում դիտվում է որպես «երկրորդ Նոբելյան մրցանակ»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1946 թվականին։ Այն կոչվել է ի պատիվ ամերիկացի գործարար և բարերար Ալբերտ Լասկերի (1880-1952): Մրցանակը տրվում է Լասկերի հիմնադրամի կողմից, որը հիմնադրվել է Ալբերտ Լասկերի և նրա կնոջ` Մերի Լասկերի կողմից։ Մրցանակը երբեմն կոչվում է «Ամերիկայի Նոբելյան» («America’s Nobels»): Լասկերի մրցանակի ավելի քան ութսուն դափնեկիրներ Նոբելյան մրցանակակիրներ են, որոնցից ավելի քան 30-ը մրցանակակիր են դարձել վերջին երկու տասնամյակի ընթացքում[2][3]։ Հիմնադրամի նախագահը Քլեր Պոմելոյն է (անգլ.՝ Claire Pomeroy)[4]:

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակները տրվում են մի քանի անվանակարգերում (մոտ 250.000 ԱՄՆ դոլար)։

1951[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանուն հարբեցող

«Ալկոհոլիզմի դարավոր խնդրին եզակի և հաջողակ մոտեցման համար»[5]։

2005[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nancy Brinker (հանրային ծառայության համար)

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմք ստեղծելու և այս կործանարար հիվանդության մասին հանրային իրազեկման կտրուկ բարձրացման համար»[6]։

2006[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժոզեֆ Հալ (հատուկ նվաճումների համար)

«Ժամանակակից բջջային կենսաբանության հիմնադրին՝ իր 57-ամյա գործունեության ընթացքում քրոմոսոմի կառուցվածքի և դրանց գործառույթների հետազոտման, in situ հիբրիդացման հայտնագործման, համարձակ փորձեր կատարելու համար»[7]։

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնթոնի Ֆաուչի (հանրային ծառայության համար)

«ԱՄՆ կառավարության երկու խոշոր ծրագրերի գլխավոր ճարտարապետին՝ ՁԻԱՀ-ի և կենսապահովության դեմ պայքարում իր դերը ունենալու համար»[8]։

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթենլի Ֆալկոու (հատուկ նվաճումների համար)

«Իր 51-ամյա կարիերայի ընթացքում, որպես բոլոր ժամանակների ամենախոշոր մանրէաբանական որսորդներից մեկին՝ հակաբիոտիկների դիմադրողականության մոլեկուլային բնույթը հայտնաբերելու և ավելի քան 100 ուսանողներին ուսուցանելու համար, որոնցից շատերը ներկայումս զբաղվում են մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ»[3]։

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Բլումբերգ (հանրային ծառայության համար)

«Առողջապահական համակարգին աջակցելու, այս ոլորտում համաշխարհային ստանդարտ հաստատելու, ծխախոտի օգտագործմումը նվազեցնելու համար»[9]։

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիդ Վետրոլ (հատուկ նվաճումների համար)

«Կենսաբժշկական գիտության մեջ ավելի քան 50 տարիների ընթացքում զարգացող երկրների հազարավոր երեխաների և հիվանդների բուժման և արյան գենետիկ հիվանդությունների ուսումնասիրության առաջատար դերի համար»[10][11]։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի և ճգնաժամային իրավիճակի ժամանակ համարձակ գործողությունների համար»[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]