Առողջապահության ազգային ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առողջապահության ազգային ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան[1][2][3]
Հիմնադրված1963
Գլխավոր քարտուղարԱլեքսանդր Բազարչյան
Անվանված էՍուրեն Ավդալբեկյան
Կայքnih.am

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Հայաստանի առողջապահության նախարարության կողմից հիմնադրված ինստիտուտ[4], որը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով Հայաստանի տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում, իրականացնում է աշխատանքներ ուղղված առողջապահության զարգացման խնդիրների լուծմանը, գիտականորեն հիմնավորում և մշակում է առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մեխանիզմների մոդելները, բժշկատնտեսագիտական ստանդարտները` պատրաստելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի նախագծերը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնադրվել է 1995 թվականին որպես ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ պետական ձեռնարկություն, 1999 թվականի մայիսի 12-ին վերանվանվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ։ Ինստիտուտն անվանվել է ի պատիվ ակադեմիկոս, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Սուրեն Ավդալբեկյանի[6]։ Ինստիտուտը հիմնադրվել է 1958 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում ստեղծված բժիշկների կատարելագործման ֆակուլտետի հենքի վրա (1963 թվականին՝ բժիշկների կատարելագործման Երևանի համամիութենական ինստիտուտ)[7]։ 

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստում՝ ըստ նոզոլոգիաների
  • կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակում, ներդրում և վերահսկում
  • առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրում
  • ազգային զեկույցների պատրաստում
  • առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրում և շտեմարանի ստեղծում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. Google Maps — 2005.
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. "Առողջապահության ազգային ինստիտուտ". moh.am. Retrieved 2017 թ․ մարտի 9.
  5. "ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան". www.med-practic.com. Retrieved 2017 թ․ մարտի 9.
  6. "Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան | ԱԱԻ Հայաստան". nih.am. Արխիվացված է the original 2017 թ․ հունվարի 30-ին. Retrieved 2017 թ․ մարտի 9.
  7. Admin. "Երևանի պետական բժշկական համալսարանի համառոտ պատմությունը". www.ysmu.am. Արխիվացված է the original 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Retrieved 2017 թ․ մարտի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]