Սուրեն Ավդալբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Սուրեն Ավդալբեկյան
Սուրեն Ավդալբեկյան.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1920(1920-07-01)[1]
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 10, 2013(2013-03-10) (92 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)[1]
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1968)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
ՎիքիդարանՍուրեն Ավդալբեկյան

Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան (հուլիսի 1, 1920(1920-07-01)[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 10, 2013(2013-03-10)), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1968), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1977 թվականից)։ Վիրաբույժների միջազգային ընկերակցության իսկական անդամ (1972), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 1-ին, Սուխումում։ 1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1949 թվականից եղել է Կապանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը և գլխավոր բժիշկը[2]։ 1963 թվականից աշխատել է որպես ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի ռեկտոր, 1968 թվականից նաև կրծքի վիրաբուժության ու ցավազրկման ամբիոնի վարիչ[3], 1963-1988 թվականներին՝ ԵԲԿԻ հիմնադիր-ռեկտոր, 1997 թվականից՝ ռեկտորի խորհրդական։

Ավդալբեկյանը ՀԽՍՀ-ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է[3]։

Հայաստանում առաջինն է ներդրել ինտուբացիոն նարկոզը (1949), կատարել արմատական վիրահատություններ՝ թոքերի քրոնիկ, թարախային բորբոքումների (1951) և կերակրափողի հիվանդությունների (1952) ժամանակ, սրտում պատվաստել էլեկտրախթանիչներ (1962

Ուսումնասիրել է սպիտակուցալուծիչ ֆերմենտների և կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործման հնարավորությունը թոքերի թարախակալումների բուժման ընթացքում և ֆունկցիոնալ-ձևաբանական ու իմունակենսբանական փոփոխությունները թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ (փորձնականում)։

Գրիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է[2]։ Աշխատանքները վերաբերում են կրծքային և որովայնային վիրաբուժության հարցերին (թոքերի թարախային պրոցեսներ, թոքերի էխինոկոկ, բրոնխալայնանք)[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավդալբեկյանն անդամակցել է Վիրաբույժների միջազգային ընկերակցությանը (1970), եղել է Վիրաբույժների հյուսիսկովկասյան գիտական ընկերության պատվավոր անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը[4], Ա. Լ. Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները կոչվել են Ավդալբեկյանի անունով[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Диагностика гнойных заболеваний легких, Е., 1972 (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 609.
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 52։ ISBN 99930-1-001-7 
  3. 3,0 3,1 3,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1975)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջեր հատոր 1, 609 
  4. «Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան | ԱԱԻ Հայաստան»։ nih.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-30-ին։ Վերցված է 2017-03-09 
  5. «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 609 CC BY-SA icon 80x15.png