Հեպատիտ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեպատիտ Aից)
Jump to navigation Jump to search
Հեպատիտ Ա
Hepatitis A virus 01.jpg
Տեսակհիվանդություն[1], վարակիչ հիվանդություն[2] և notifiable disease?
Պատճառհեպատիտ Ա վիրուս
Վնասում էլյարդ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9070.0 և 070.1
ՀՄԴ-10B15
Բուժումհատւկ մեթոդ չկա
Hepatitis A Վիքիպահեստում

Հեպատիտ A, լյարդի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որի հարուցիչը հեպատիտ A վիրուսն է։ Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է աղեստամոքսային ուղիով, աղտոտված սննդի կամ ջրի միջոցով։ Ամեն տարի վիրուսով վարակվում է շուրջ 10,000 մարդ[3]: Ինկուբացիոն շրջանը տևում է 2-6 շաբաթ, իսկ միջինում 28 օր[4]: Զարգացող երկրներում և շրջաններում հիգիենայի անբավարարության հետևանքով հեպատիտ A-ի տարածվածության մակարդակը խիստ բարձր է[5], իսկ հիվանդությունը հիմնականում առաջանում է վաղ հասակում։ Օվկիանոսների ջրի որակը ստուգելու համար ուսումնասիրվում է նրանում պարունակվող հեպատիտ A-ի քանակը[6]: Հեպատրտ A-ն չունի զարգացման խրոնիկական փուլեր և լյարդին մշտական վնաս չի հասցնում։ Օրգանիզմի ինֆեկցվելուց հետո իմունային համակարգը սկսում է արտադրել անտիգեններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը։ Վարակումը կարելի է կանխել վակցինացիայի միջոցով։ Վիրուսի դեմ վակցինան էֆեկտիվ է և կանխում է դրա տարածումը ամբողջ աշխարհով։

Պաթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ Ա-ով վարակված լինելու առաջին նախանշանները կարող են շփոթեցնող լինել, քանի որ նման են այլ վիրուսային հիվանդությունների կամ տենդի առաջին ախտանշաններին, սական մարդկանց մի մասի և հատկապես երեխաների մոտ կարող են ընդհանրապես ախտանիշեր չնկատվել[7]: Հեպատիտ Ա-ի վիրուսն ունի բջջաախտածին ազդեցություն, այսինքն ունակ են անմիջականորեն ախտահարել հեպատոցիտները (լյարդի բջիջները)։ Հեպատիտ Ա-ն բնութագրվում է.

  • հեպատոցիտների նևրոտիկ ու բորբոքային պաթոլոգիաներով
  • ինտոքսիկացիոն համախտանիշով
  • լյարդի և փայծաղի մեծացումով
  • լյարդի ֆունկիցիայի խանգարումով
  • որոշ դեպքերում մուգ դեղին մեզով
  • երբեմն կղանքի գունազրկումով

Օրգանիզմ ներթափանցելուց հետո վիրուսն անցնում է արյունատար համակարգ բերանի խոռոչի կամ աղիքների էպիթելային հյուսվածքով[7]: Արյունը հասնցում է վիրուսը լյարդին, որտեղ վիրուսային մարմնիկները սկսում են բազմանալ հեպատոցիտներում և Կուպֆերի բջիջներում։ Վիրուսները ամրանում են լեղուն: Վիրուսային մասնիկներ արտազատվում են միջինում 11 օր վիրուսի արյան մեջ հայտնվելուց հետո։ Մահացությունները հեպատիտ A-ից կազմում են 0,5%:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ վիրուսային մասնիկները հայտնվում են միայն ինկուբացիոն շրջանի վերջում, հետևաբար արդյունավետ ախտորոշման միջոց է միայն հատուկ անալիզը, որը որոշում է արյան մեջ HAV վիրուսի հակամարմինների քանակը[7]: Հակամարմինները հայտնվում են արյան մեջ միայն վիրուսի սուր շրջանից հետո և կարող են հայտնաբերվել վարակումից միայն 1 կամ 2 շաբաթ հետո։ Հակամարմինների հայտնաբերումը վկայում է, որ վերջացել է վիրուսային սուր շրջանը, և իմունիտետում հայտնվել է ինֆեկցիա։ HAV վիրուսի հակամարմինը հայտնվում է արյան մեջ հեպատիտ A-ի դեմ վակցիանացիայից հետո։ Սուր շրջանի ընթացքում արյան մեջ բարձրանում է լյարդի ֆերմենտներից մեկի` ալանինտրանֆերազի կոնցենտրացիան։ Ֆերմենտը հայտնվում է արյան մեջ, երբ վիրուսը կսկում է ազդել հեպատոցիտների վրա։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ A-ի բուժման հատուկ եղանակ գոյություն չունի։ Հեպատիտ A-ով ախտորոշված մարդկանց 6-10%-ը կարող է ունենալ տարբեր ախտանիշներ մինչև հիվանդության 40 շաբաթը։ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ԱՄՆ-ի կենտրոնը 1991 թվականին հրապատակել է հեպատիտ A-ից մահացությունների թիվը` 1000-ից 4 մահ։ Որպես կանոն ցածր տարիքային խմբերը հիվանդությունը տանում են թեթև ձևով, առնվազն 1-3 շաբաթ, իսկ բարձր տարիքային խմբերը համամատաբար ավելի ծանր[7]: հատկապես հիվանդությունը ծանր է ընթանում այն մարդկանց մոտ, ովքեր արդեն հիվանդացել են հեպատիտ A-ով, կամ հեպաատիտ B-ով[7]:

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսը փոխանցվում է ոչ բավարար սանիտարահիգենիկ պայմաններում, վարակված սննդի կամ ջիր միջոցով։ Հազվադեպ փոխանցվում է նաև արյան միջոցով։ Հեպատիտի սուր միրուսները 40% առաջացել են հեպատիտ A-ի վիրուսից։ Վիրուսը կայուն է լվացող միջոցների նկատմամբ, ինչմես նաև մինչև 60 °C: Վիրուսը ամիսներով կարող է պահպանվել աղի ջրերում։

Վիրուսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսը պատկանում է պիկորնովիրուսների ընտանիքին։ Չունի թաղանթ և պարունակում է միաշղթա ՌՆԹ, որը պատված է սպիտակուցով[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. Thiel TK (1998)։ «Hepatitis A vaccination»։ Am Fam Physician 57 (7): 1500։ PMID 9556642 
  4. Connor BA (2005)։ «Hepatitis A vaccine in the last-minute traveler»։ Am. J. Med.։ 118 Suppl 10A: 58S–62S։ PMID 16271543։ doi:10.1016/j.amjmed.2005.07.018 
  5. Steffen R (October 2005)։ «Changing travel-related global epidemiology of hepatitis A»։ Am. J. Med.։ 118 Suppl 10A: 46S–49S։ PMID 16271541։ doi:10.1016/j.amjmed.2005.07.016։ Վերցված է 2008-12-20 
  6. Seven Surfing Sicknesses
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Hepatitis A Symptoms»։ eMedicineHealth։ 2007-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին։ Վերցված է 2007-05-18