Հակավիրուսային դեղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հակավիրուսային դեղեր, դեղամիջոցներ, որոնք նախատեսված են տարբեր վիրուսային հիվանդությունների բուժման համար՝ գրիպի, հերպեսի, ՄԻԱՎ վարակի և այլն։ Կարող են օգտագործվել որոշ վիրուսային վարակների կանխարգելման համար։

Հակավիրուսային դեղերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ստրաչունսկու և Կոզլովի գրքում բերված տվյալների համաձայն՝ կա փոքր քանակով դեղերի կլինիկական հետազոտություններում ապացուցված արդյունավետություն։

  • Հակահերպետիկ
  • Հակասիտոմեգալովիրուս
  • Հակագրիպային
    • Խորհուրդ չի տրվում օգտագործել ռիմանտադին և ամանտադին։ Գրիպի շրջանառվող վիրուսների կայունության բարձր մակարդակի պատճառով, միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել զանամվիրրը և օսելտամիվիրն։ Վերջին տվյալների համաձայն՝ գրիպի վիրուսի ներկայումս առկա շտամների 99%-ից ավելին զգայուն են այդ դեղերի նկատմամբ։
    • Նեյրամինիդազայի ինհիբիտորներ (զանամվիր, օզելտամիվիր)։ Քոքրեյնովյան համագործակցություն կազմակերպությունը 2009 թվականից փորձել է Roche-ից (օսելտամվիրի արտադրողը) ստանալ կլինիկական հետազոտությունների ամբողջական արձանագրությունները։ 2014 թվականինին սուր շնչառական ինֆեկցիաների խումբը հրապարակել է համագործակցություն, որում եզրակացրել է օսելտամիվիրի ոչ մեծ արդյունավետության մասին՝ մեծհասակների մոտ գրիպի ախտանիշների կրճատման վրա։ Օսելտամիվիրի օգտագործումը մեծացնում է մեծահասակների և երեխաների մոտ կողմնակի բարդությունների հավանականությունը։ Նաև նշվում է, որ արտադրողների կողմից առաջարկվող գրիպի վիրուսի հետ հատուկ փոխազդեցության մեխանիզմը չի ապահովվում կլինիկական ուսումնասիրությունների միջոցով։ Քոքրեյնովյան ընկերությունը համաձայնության է եկել թամիֆլի ընկերության հետ։
  • Հակավիրուսային դեղեր
  • Գործունեության ընդլայնված սպեկտր

Կան նաև մի շարք վիրուսային դեղեր, որոնք հիմնականում կիրառելի են ՄԻԱՎ-ի բուժման համար[1]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներառել է հակավիրուսային դեղամիջոցները հիմնական դեղամիջոցների ցանկում (2019 թվականի դրությամբ, 21 խմբագրություն), քանի որ ապացուցվել էր այդ դեղամիջոցների արդյունավետությունը[2]։

  • Հակահերպեսային դեղեր
  • Հակավիրուսային
    • Նուկլեոզիդ / նուկլեոտիդ հակադարձ տրանսպտրիպազի խանգարողներ։ Աբակավիր (ABC), լամիվուդինե (3TC), (նշվում է նաև ՄԻԱՎ-ի նախնական ազդեցության կանխարգելման համար) Զիդովուդին (ZDV կամ AZT)
    • Նենուկլեոզիդնիե ինհիբիտորի հետադարձ տրանսկրիպտացի։ էֆավինես (EGV կամ EFZ), նեվիրապին (NVP)
    • Պրոտեազի Ինհիբիտոր՝ Ատազնավիր,Դառունավիր, Լապինավիր Ռիտոնավիր (LPV)
    • Ինտերգրազի Ինգիբիտոր՝ Դալուտեգրավիր, Ռալտեգրավիր
    • Ֆիքսված դեղաչափերով դեղերի համակցություններ՝ Աբակավիր + Լամիվուդին, Դալուտեգրավիր + Լամիվուդին + Տենոֆովիր, էֆաֆիրենեզ + էմտրացիտաբին + Տենոֆովիր, Էֆաֆիրենզ + Լամուվուդին + Տենոֆովիր + Էմտիցիտաբին + Տենոֆովիր, Լամիվուդին + Նեվիրապին + Էդիովուդին, Լամիվուդին + Զիդովուդին։
  • Այլ հակավիրուսային դեղեր՝ Ռիբովիրին, Վալգանցիկլովիր
  • Հեպատիտային դեղամիջոցներ
    • Հեպատիտ B-ի համար՝
      • Էնտեկավիր
      • Տենոֆովիր դիզոպրոկսիլ ֆումարտ(TDF)
    • Հեպատիտ C-ի դեպքում
      • Հակավիրուսային համակեցություններ
        • Դակլաթասվիր
        • Գլեկապռեվիռ + Պիբռենտասվիր
        • Սաֆոսբուվիր
        • Սաֆոսբուվիր + Բելպատասֆիր
      • Ոչ պանգենոտիպական հակավիրուսային դեղեր
        • Դասաբուվիր
        • Լեդիպասիվ + Սաֆոսբուվիվ
        • Օմբիտասվիր + Պարիտապրեվիր + Ռիրոնավիր
      • հեպատիտ C
        • Ռիբավիրին

Հակավիրուսային դեղերի օգտագործման սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակավիրուսային խմբի դեղերը բաժանվում են երկու խմբի՝ առաջինը, որոնք խթանում են իմունային համակարգին՝ վիրուսների վրա հարձակվելու համար և վիրուսների վրա միանգամից հարձակում գործող։ Երկրորդ խմբի դեղերը տարբերվում եմ վիրուսային ցիկլի փուլում, որտեղ նրանք կանխում են վիրուսի մուտքը բջիջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страчунский, Козлов, 2002, Глава IV: Противовирусные препараты
  2. WHO Model List of Essential Medicines (2019)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]