Լամիվուդին/նեվիրապին/ստավուդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Լամիվուդին/նեվիրապին/ստավուդին
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներՏրիոիմուն, այլ
ԱԹԴ կոդ

Լամիվուդին/նեվիրապին/ստավուդին (3TC/NVP/d4T), դեղորայք, որը օգտագործվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժման նպատակով[1]։ ԱՅն լամիվուդինի, նեվիրապինի և ստավուդինի ֆիքսված դեղաչափերի կոմբինացիա է[1]։ Այն օգտագործվում է առանձին կամ այլ հակառետրովիրուսային դեղերի հետ միասին[1]։ Այն օգտագործվում է պերօրալ օրական 2 անգամ[1]։

Այն դեղի տանելիությունը լավ է[2]։ Կողմնակի ազդեցությունները համապատասխանում են կազմում եղած առանձին դեղերի կողմնակի ազդեցություններին[1]։ Կողմնակի ազդեցությունները ներառում են ցանը, համրությունը, պանկրեատիտը, արյան մեջ կաթնաթթվի մեծ քանակը[2]։ Լյարդի խնդիրներով մարդկանց համար խորհուրդ չի տրվում օգտագործել[2]։ Հղիության դեպքում երեխայի համար անվտանգությունը պարզ չէ և խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ եռամսյակից հնարավորության դեպքում[2]։

Այն ԱՀԿ դեղերի ցանկում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկը[3]։ Զարգացող երկրներում արժեքը 9.56$ է մեկ ամսվա օգտագործման համար[4]։ 2015 թվականի տվյալներով այն հասանելի չէ ԱՄՆ-ում[5]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն առաջին կարգի բուժում է զարգացող երկրներում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 160։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Nevirapine/stavudine/lamivudine»։ aidsmap։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2016 
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  4. «Lamivudine + Stavudine + Nevirapine»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  5. Kasper Dennis L., Fauci Anthony S., Hauser Stephen, Longo Dan, Jameson J. Larry, Loscalzo Joseph (2015)։ Harrison's Principles of Internal Medicine 19/E (Vol.1 & Vol.2) (անգլերեն)։ McGraw Hill Professional։ էջ 1277։ ISBN 9780071802161։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  6. Siegfried NL, Van Deventer PJ, Mahomed FA, Rutherford GW (ապրիլի 19, 2006)։ «Stavudine, lamivudine and nevirapine combination therapy for treatment of HIV infection and AIDS in adults.»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD004535։ PMID 16625606