Նուկլեոզիդներ
Jump to navigation
Jump to search
Նուկլեոզիդներ ազոտային հիմքի մնացորդից և ածխաջրից՝ ռիբոզից (ռիբոնոլկլեոզիդներ) կամ դեզօքսիռիբոզից (դեզօքսիռիբոնուկլեոզիդներ) կազմված միացություններ։ Նուկլեոզիդը կարելի է դիտել որպես նուկլեոտիդներից ֆոսֆորական թթվի մնացորդի անջատման արդյունք։ Նուկլեոզիդների մոլեկուլներում ածխաջրի առաջին ածխածնային ատոմը P-գլիկոզիդային կապով միացած է պուրինային կամ պիրիմիդային հիմքի ազոտին։ Նուկլեոզիդները ազատ վիճակում փոքր քանակությամբ պարունակվում են տարբեր կենսաբանական օբյեկտներում։ Բնական նուկլեոզիդի հիմնական զանգվածը մտնում է նուկլեոտիդների և նուկլեինաթթուների կազմության մեջ։
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 402)։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նուկլեոզիդներ կատեգորիայում։ |
|