Ատազանավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատազանավիր
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₃₈H₅₂N₆O₇
Մոլային զանգված1,2E−24 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար198904-31-3
PubChem148192
EINECS համար812-543-8
SMILESCC(C)(C)C(C(=O)NC(CC1=CC=CC=C1)C(CN(CC2=CC=C(C=C2)C3=CC=CC=N3)NC(=O)C(C(C)(C)C)NC(=O)OC)O)NC(=O)OC
ЕС812-543-8
ChEBI130642
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ատազանավիր, վաճառվում է ռեյատազ անվան տակ, հակառետրովիրուսային դեղամիջոց, որն օգտագործվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժելու և կանխելու համար[2]։ Սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել այլ հակառետրովիրուսայինների հետ[2]։ Կարող է օգտագործվել ասեղով վնասման և այլ պոտենցիալ ազդեցությունների դեպքերում[2]։ Տրվում է պեր օրալ (բերանացի) օրվա մեջ մեկ անգամ[2]։

Հիմնական կողմնակի ազդեցություններն են գլխացավը, սրտխառնոցը, դեղնավուն մաշկը, որովայնային ցավը, խնդիրներ քնի հետ և տենդը[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններն են ներառում են բազմաձև էրիթեման և գլյուկոզի բարձր քանակը արյան մեջ[2]։ Ատանազավիրը անվնաս է հղիության ընթացքում ևս[2]։ Պատկանում է պրոտեազայի ինհիբիտորներին, հետևաբար ընկճում է պրոտեազա ֆերմենտը[2]։

Ատազանավիրը հաստատվել է բժշկական օգտագործման համար 2003-ին ԱՄՆ-ում[2]։ ԱՀԿ-ի էսենցիալ դեղամիջոցների շարքին է դասվում, ամենաարդյունավետ և ապահով դեղամիջոցներից է, որի կարիքը կա առողջապահության համակարգում[3]։ ԱՄՆ-ում ատազանավիրը հասանելի չէ որպես ջեներիկ դեղամիջոց[4]։ Զարգացող աշխարհում մեծածախ գինը կազմում է 15,72 ԱՄՆ դոլար ամսական[5]։ 2015 թվականից ամսական արժեքը ԱՄՆ-ում 200 դոլարից ավել է եղել[4]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ՄԻԱՎ-ի բուժման ընթացքում։ Ատազանավիրի արդյունավետությունը գնահատվել է մի շարք լավ նախագծված փորձերում[6]։

Ատազանավիրը տարբերվում է իր շարքի դեղերից, քանի որ ունի քիչ ազդեցություններ լիպիդային սպեկտրի վրա և քիչ է հանգեցնում լիպոդիստրոֆիայի։ Կա որոշակի խաչաձև դիմացկունություն մյուս պրոտեազայի ինհիբիտորների հետ[2]։ Ռիտոնավիրով զուգակցման դեպքում արդյունքները համարժեք են, ինչ լոպինավիրով զուգակցման դեպքում։ Օգտագործվում է դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն հիվանդներին բուժելու նպատակով։ Սակայն ռիտոնավիրով զուգակցման դեպքում իջնում է ատազանավիրի նյութափոխանակային առավելությունները։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատազանավիրը ԱՄՆ-ում դասվում է հղիության B կատեգորիա դասին։ Այս ամենը նշանակում է, որ չի հայտնաբերվել ոչ մի վնասակար ազդեցություն հղիների շրջանում, ովքեր հղիության ընթացքում օգտագործել են ատազանավիր։ Սա նախընտրելի տարբերակ է ՄԻԱՎ վարակ ունեցող և դեղ չօգտագործած հղի կանանց համար[7]։ 2500 հետազոտված նորածինների շրջանում չի հայտնաբերվել որևէ բնածին արատ, որը կապված է ատազանավիրի օգտագործման հետ։ Դրական է ազդում խոլեստերինի վրա և հաստատված է որպես ապահով դեղամիջոց հղիության ընթացքում[7]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատազանավիրը հակացուցված է այն անձանց, ովքեր ունեն բարձր գերզգայունություն (Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ․ բազմաձև էրիթեմա)։ Չպետք է տրվի միդազոլամի, էրգոտի ածանցյալների, ցիզապրիդի, սրոհունդի, լովաստատինի, սիլդենաֆիլի, ինդինավիրի կամ նեվիրապինի հետ[8]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ են հանդիպում սրտխառնոցը, դեղնուկը, ցանը, գլխացավը, որովայնային ցավը, փսխումը, անքնությունը, ծայրամասային նյարդաբանական ախտանիշերը, գլխապտույտը, մկանային թուլությունը, փորլուծությունը, դեպրեսիա և տենդ[8]։ Ատազանավիրի օգտագործման դեպքում բիլիռուբինի մակարդակը անախտանիշ բարձրանում է, բայց երբեմն կարող է հանգեցնել դեղնուկի։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատազանավիրը կապվում է ՄԻԱՎ պրոտեազայի ակտիվ մասի հետ և կանխում է պրոսպիտակուցների վերածմանը ակտիվ ձևերի[9]։ Եթե ՄԻԱՎ պրոտեազան չի աշխատում, վիրուսը վարակիչ չէ և չկան հասուն վիրիոններ[10][11]։ Ազապեպտիդ դեղը նախագծված էր նյութի սպիտակուցային շղթայից, որը ՄԻԱՎ պրոտեազան վերածում է պրոսպիտակուցը ակտիվ վիրուսային ձևի։ Ավելի կոնկրետ ատազանավիրը անցումային ձևի կառուցվածքային անալոգ է, որի դեպքում կապը ֆենիլալանինի և պրոլինի միջև խախտվում է[12][13]։ Մարդու օրգանիզմում գոյություն չունի ֆերմենտ, որը խախտում է կապը ֆենիլալանինի և պրոլինի միջև։ Այսինքն ատազանավիրը չի ազդում մարդու ֆերմենտների վրա։

Դեղանյութի չափաբաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատազանավիրը հասանելի է 150մգ, 200մգ, 300մգ պատիճներով և 50մգ օրալ փոշի[8]։ 300մգ-ը պետք է նվազեցնի դեղի բեռնվածությունը; 300մգ-ը հնարավոր է փոխարինել երկու 150մգ պատիճներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Atazanavir
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Atazanavir Sulfate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 67. ISBN 9781284057560.
  5. «Atazanavir». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. Croom, KF; Dhillon, S; Keam, SJ (2009). «Atazanavir: A Review of its Use in the Management of HIV-1 Infection». Drugs. 69 (8): 1107–1140. doi:10.2165/00003495-200969080-00009. PMID 19496633.
  7. 7,0 7,1 «What's New in the Guidelines? | Adult and Adolescent ARV Guidelines | AIDSinfo». AIDSinfo. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Reyataz Package Insert» (PDF). Drugs@FDA. Food and Drug Administration. September 2016. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. «Atazanavir». DrugBank. 2016 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Kohl, NE; Emini, EA; Schleif, WA; Davis, LJ; Heimbach, JC; Dixon, RA; Scolnick, EM; Sigal, IS (1988 թ․ հուլիսի 1). «Active human immunodeficiency virus protease is required for viral infectivity». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 85 (13): 4686–4690. doi:10.1073/pnas.85.13.4686. ISSN 0027-8424. PMC 280500. PMID 3290901.
  11. Lv, Z; Chu, Y; Wang, Y (2015). «HIV protease inhibitors: a review of molecular selectivity and toxicity. ». HIV/AIDS – Research and Palliative Care. 7: 95–104. doi:10.2147/HIV.S79956. PMC 4396582. PMID 25897264.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. Graziani, Amy L (June 17, 2014). "HIV protease inhibitors". UpToDate.
  13. Bold, G; Fässler, A; Capraro, HG; Cozens, R; Klimkait, T; Lazdins, J; Mestan, J; Poncioni, B; Rösel, J; Stover, D; Tintelnot-Blomley, M; Acemoglu, F; Beck, W; Boss, E; Eschbach, M; Hürlimann, T; Masso, E; Roussel, S; Ucci-Stoll, K; Wyss, D; Lang, M (August 1998). «New Aza-Dipeptide Analogues as Potent and Orally Absorbed HIV-1 Protease Inhibitors: Candidates for Clinical Development». Journal of Medicinal Chemistry. 41 (18): 3387–3401. doi:10.1021/jm970873c. PMID 9719591.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատազանավիր» հոդվածին։