Բնածին արատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնածին արատներ
Դաունի համախտանիշով տղա
Տեսակհիվանդության կարգ
 Congenital diseases and disorders Վիքիպահեստում

Բնածին արատներ, զարգացման արատներ, օրգանիզմի կառուցվածքի բնածին շեղումներ, որոնք առաջանում են ներարգանդային զարգացման ընթացքում։ Բնածին արատների պատճառ է դառնում վնասակար գործոնների ազդեցությունը պտղի օրգանների ձևավորման շրջանում (հղիության առաջին 6-12 շաբաթներ)։ Բնածին արատները կարող են լինել ժառանգական, կապված մուտացիաների դրսևորումների հետ (առաջացնում են զարգացման արատներ) և ոչ ժառանգական՝ ծագում են օրգանիզմի անմիջական ախտահարումից։ Բնածին արատներն առաջանում են մոր օրգանիզմից սաղմին անցնող անբարենպաստ գործոնների (ճառագայթային էներգիա, վնասվածքներ, հղիության ընթացքում արգանդի ճնշվածություն, բարձր ջերմություն, թունավոր նյութեր, մոր կամ սաղմի զանազան հիվանդություններ, պտղաթաղանթների, շուրջպտղային հեղուկի քանակության փոփոխություններ) ազդեցությունից։

Հատուկ վտանգ են ներկայացնում ծնողների, հատկապես մոր, ալկոհոլամոլությունը, վեներական հիվանդությունները, հիմնականում՝ սիֆիլիսը։ Հաստատված է նաև հղիության ընթացքում կնոջ կրած մի շարք վիրուսային հիվանդությունների (կարմրուկ, կարմրախտ, տոքսիկ գրիպ, խոզուկ, վիրուսային լյարդաբորբ) պատճառական դերը։ Պտղի համար անբարենպաստ են ապագա մոր ոչ լիարժեք սնուցումը (հղի կնոջ և կերակրող մոր), ծխելը, ինչպես նաև ծնողների որոշ հիվանդություններ (օրինակ՝ մոր շաքարախտը), առանց հսկողության դեղանյութերի ընդունումը։ Առանձին դեպքերում երեխաների բնածին արատները հայտնաբերել չի հաջողվում։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին արատների առաջացման մեխանիզմը պայմանավորված է պտղի առանձին հյուսվածքների ոչնչացմամբ կամ օրգանների և հյուսվածքների ձևավորման հաջորդականության խանգարմամբ։ Բնածին արատները կարող են լինել ժառանգական, կապված մուտացիաների դրսևորումների հետ (առաջացնում են զարգացման արատներ) և ոչ ժառանգական՝ ծագում են օրգանիզմի անմիջական ախտահարումից։ Բնածին արատներն առաջանում են մոր օրգանիզմից սաղմին անցնող անբարենպաստ գործոնների (ճառագայթային էներգիա, վնասվածքներ, հղիության ընթացքում արգանդի ճնշվածություն, բարձր ջերմություն, թունավոր նյութեր, մոր կամ սաղմի զանազան հիվանդություններ, պտղաթաղանթների, շուրջպտղային հեղուկի քանակության փոփոխություններ) ազդեցությունից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց մատներով ձեռքի ռենտգեն լուսանկար

Ըստ արտահայտման բնույթի բնածին արատները կարող են հանդես գալ աննշան շեղումների կամ օրգանիզմի բնականոն կառուցվածքի խանգարումների ձևով՝ հաճախ նրան դարձնելով ոչ կենսունակ։ Կարող են լինել եզակի կամ բազմակի, մարմնի արտաքին մասերի և ներքին օրգանների բնածին արատներ։

Եզակի բնածին արատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին օրգանների բնածին արատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի բնածին արատներ որևէ ներքին օրգանի (կամ վերջույթի) թերզարգացումն է կամ բացակայությունը, կամ, ընդհակառակը, առանձին օրգանների, դրանց մասերի ավելցուկային զարգացումը, բնական անցքերի (օրինակ՝ կերակրափող, ստամոքս, ուղիղ աղիք և այլն) սերտաճումը։ Առավել հաճախակի են հենաշարժողական համակարգի բնածին արատները, բնածին հոդախախտումները, տափակաթաթությունը, ձեռքերի և ոտքերի մատների քանակի ավելացումը կամ պակասումը, երբեմն՝ մատների սերտաճումը։

Հաճախ նկատվում են դեմքի բնածին արատներ՝ շրթունքների, վերին ծնոտի, կարծր քիմքի ճեղք («նապաստակի շրթունք», «գայլի երախ» տերմինները հնացած են)։

Ներքին օրգանների բնածին արատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին օրգանների բնածին արատներից հաճախ հանդիպում են բնածին սրտի արատները, մարսողական համակարգի և լեղուղիների նեղացումը, բրոնխային ծառի անկանոն ձևավորումը, միզասեռական համակարգի բնածին արատներ։

Բազմակի բնածին արատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգ և Էնգ սիամական երկվորյակները (1811–1874)

Բազմակի բնածին արատներ նկատվում են երկվորյակների մոտ. դրանք բնորոշվում են մարմնի տարբեր մասերի սերտաճումով, երբեմն մի պտուղը լինում է բնականոն զարգացած, մյուսը՝ թերզարգացած։ Բազմակի բնածին արատներ մեծ մասամբ անհամատեղելի են կյանքի հետ, սակայն հայտնի են կանոնավոր զարգացած երկվորյակների երկարակեցության դեպքեր, օրինակ՝ սիամյան երկվորյակները, որոնք սերտաճած էին սրբոսկրի շրջանում, ապրել են մինչև խոր ծերություն։ Առավել հաճախ հանդիպում են երկվորյակներ, որոնք լինում են համաչափ և անհամաչափ։ Նայած թե երկվորյակները օրգանիզմի որ մասով են իրար միացած, տարբերում են՝

  1. թորակոպագներ (միացած են կրծքավանդակով),
  2. քսիֆոպագներ (կրծոսկրի կամ թրաձև ելուստի միջոցով), հայտնի Չանգ-էնգ Բունկերները (սիամյան երկվորյակներ) ապրել են 63 տարի (1811-74), ամուսնացած են եղել, ունեցել են առողջ երեխաներ, պիգոպագներ (սրբոսկրի միջոցով), առավելապես կանայք են կամ հերմաֆրոդիտներ։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր բնածին արատները հանգեցնում են պտղի ներարգանդային մահվան, իսկ առանձին դեպքերում, օրինակ՝ մարմնի բնական անցքերի լրիվ սերտաճումը կամ գլխուղեղի բացակայությունը՝ ծնվելուց հետո արագ մահվան։ Եզակի բնածին արատներ (օրինակ՝ վերջույթների) կյանքի համար անմիջական վտանգ չեն ներկայացնում, նույնը վերաբերում է նաև դեմքի բնածին արատներին։ Ներքին օրգանների բնածին արատներ կանխորոշման տեսանկյունից նույնպես միանշանակ չեն։

100 000 բնակչությանը հասնող բնածին արատների քանակը, 2004 թվականի տվյալներով[1]
     տվյալներ չկան      160-ից քիչ      160-240      240-320      320-400      400-480      480-560      560-640      640-720      720-800      800-900      900-950      ավելի քան 950

Շտկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ բնածին արատներ, հատկապես դեմքի, շտկվում են վիրահատական ճանապարհով։ Շրթունքների, ծնոտի, քիմքի ճեղքերը հաջողությամբ վերացվում են վիրահատությամբ՝ ծնվելուց 1-3 օր անց կամ կյանքի 3-րդ ամսում, մանկական տարիքում վիրահատության հետևանքով առաջացած արատը հետագայում շտկում են կոսմետոլոգիական բուժարաններում։ Հաջողությամբ վիրահատում են սրտի բնածին արատները։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը, մոր հիվանդությունների ժամանակին բուժում, վնասակար գործոնների (ալկոհոլային հղիության առաջին կեսին առանց հսկողության դեղորայքների օգտագործում) բացառում։ Քրոնիկական հիվանդությունների (օրինակ՝ նյութափոխանակության խանգարումներ) ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 628