Կրծոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրծոսկրի տեղադիրքը

Կրծոսկր (լատիներեն՝ sternum), տափակ, լայն, թրաձև կենտ ոսկր։ Կազմում է մարդու կրծքավանդակի առաջային, իսկ կենդանիների՝ ստորին պատի միջին մասը։ Կրծոսկրը ունի՝ կոթ, մարմին և թրաձև ելուն։ Մարդու կրծոսկրի կոթի վերին, իսկ կենդանիների առաջային եզրին նկատելի է կիսալուսնաձև լծային կտրուճը, որից աջ և ձախ գտնվում են հոդամակերեսածածկ անրակային փորվածքները՝ անրակների հետ հոդավորվելու համար։ Կրծոսկրի աջ և ձախ եզրերին ևս կան փորվածքներ՝ կողերի հետ միանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 691 CC-BY-SA-icon-80x15.png