Կարմրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրախտ
Rash of rubella on skin of child's back.JPG
Ենթադաս հիվանդություն
Բուն պատճառ C85051[1]
ՀՄԴ-9 056[2]
ՀՄԴ-10 B06[2]
Հիվանդությունների բազա 11719
MedlinePlus 001574
eMedicine 802617 և 966220
MeSHID D012409[1]
Disease Ontology DOID:8781[1]
NCI Thesaurus C85051[1]
Rubella Վիքիպահեստում

Կարմրախտ (լատ.՝ rubeola), մանկական սուր վարակիչ հիվանդություն, որն ուղեկցվում է ցանով։ Կարմրախտի հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը 1938-ին հայտնաբերել են ճապոնացի գիտնական Դ. Հիրոն և Ս. Տասակեն։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 3-18 օր, նախանշանային շրջանը՝ մի քանի ժամից մինչև 1-2 օր։ Հիվանդության բնորոշ նշաններն են՝ դժգույն, վարդագույն մանր ցանը, երբեմն մաշկից քիչ բարձր, որն սկսվում է դեմքից, մի քանի ժամում տարածվում ամբողջ մարմնի վրա և տևում 1-3 օր։ Ջերմությունը բարձրանում է մինչև 38 °C, ծոծրակային և պարանոցային ավշային գեղձերը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ։ Կանանց մոտ հղիության առաջին կեսին Կարմրախտով հիվանդացումը կարող է պատճառ դառնալ երեխայի բնածին ծանր արատների (խլություն, համրություն, աչքի ոսպնյակի մթագնում, գանգի, սրտի արատներ)։ Բուժումը ախտանշանային է, կիրառվում են նաև կանխարգելիչ վակցինացման մեթոդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png