Նյարդաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյարդաբորբ
Ծայրամասային նյարդային համակարգ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՎնասվածքները, թունավորումները,
վարակիչ հիվանդությունները
Հիվանդության ախտանշաններականջներում աղմուկի զգացում,
գլխապտույտ
լսողության հարաճուն թուլացում
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9729.2
ՀՄԴ-10M79.2
 Neuritis Վիքիպահեստում

Նյարդաբորբ կամ նևրիտ (հին հունարեն՝ νεῦρον - «նյարդ»)[1], ծայրամասային նյարդային համակարգի բորբոքային հիվանդություն։

Հիվանդության պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառներն են վնասվածքները, թունավորումները, վարակիչ հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, նյարդի արյունամատակարարման անբավարարությունը և այլն։

Նյարդաբորբը ընթանում է ցավերով, ընդհանուր թուլությամբ, ախտահարված նյարդով, նյարդավորվող մկանի ծավալի փոքրացմամբ (ապաճում), զգացողության և շարժողության խանգարմամբ։ Կարող են ախտահարվել գանգուղեղային (տեսողական, լսողական, ակնաշարժ, դիմային և այլն) և ողնուղեղային (արմնկային, միջնական, ճաճանչային, ազդրային, նստանյարդի) նյարդերը։ Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, միջին ականջի բորբոքման հետ։ Այդպիսի դեպքերում, որպես կանոն, առաջանում է դեմքի կեսի մկանների լուծանք, դեմքի համապատասխան կողմում ճակատի մաշկը ծալքերի չի հավաքվում, աչքը չի փակվում, բերանի անկյունն իջած է, հիվանդը չի կարողանում ատամները ցույց տալ, հոնքերը կիտել, այտերն ուռեցնել։ Հեղուկ սնունդը հոսում է բերանի անկյունից (ախտահարված կողմում)։ Հաճախ առաջանում են հարականջային շրջանի ցավեր։ Լսողական նյարդի բորբոքումը նկատվում է նյութափոխանակության խանգարումների, նյարդի արյունամատակարարման անբավարարության ժամանակ։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ ախտանշաններն են՝ ականջներում աղմուկի զգացումը, գլխապտույտը և լսողության հարաճուն թուլացումը։

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, օրգանիզմի թունավորումների (հատկապես՝ ալկոհոլային) ժամանակ։ Նման դեպքերում առավել բնորոշ են մատների, դաստակի շարժողության խանգարումները, բազկի, նախաբազկի, դաստակի շրջանում զգացողության իջեցումը և ցավերը, ձեռքի մկանների ապաճումը։ Իրանի նյարդերի բորբոքումները լինում են հազվադեպ։

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների, ինչպես նաև մրսածության ժամանակ, ուղեկցվում են ոտքի ցավերով, մաշկի զգացողության նվազմամբ, ազդրի և սրունքի մկանների ապաճումով և մկանային ուժի թուլացմամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն իրականացվում է բժշկի նշանակմամբ և հսկողությամբ։ Օգտագործվում են ցավերը հանգստացնող և ախտահարված նյարդի ֆունկցիան վերականգնող միջոցներ։

Բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ։ Լայնորեն կիրառվում են բուժում, մարմնամարզությունը, ֆիզիոթերապևտիկ բուժարարողությունները։ Կանխարգելումը պայմանավորված է վնասվածքների, մրսածության բացառումով, վարակիչ հիվանդությունների բուժմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «neuritis» Դորլանդի բժշկական բառարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։