Պապուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պապուլա (լատ.՝ papula — շիտ, պզուկ, բշտիկ), մաշկի մակերևույթից բարձր, անխոռոչ հանգույցիկ, մաշկային ցանի տարր։ Առաջանում է մաշկի և լորձաթաղանթների տարբեր ախտահարումներից։

Լինում է տարբեր չափերի, ձևի (կոնաձև, կիսագնդաձև, հարթ), գույնի և կոնսիստենցիայի։ Տարբերում են բորբոքային (մաշկում ինֆիլտրատի առկայությունը օրինակ, սիֆիլիսի դեպքում) և ոչ բորբոքային (գորտնուկի դեպքում) պապուլաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png