Ինֆիլտրատ
Արտաքին տեսք
Ինֆիլտրատ ( լատիներեն in-ներս և filtratus - քամվածք), օրգանիզմի հյուսվածքներում բջջային տարրերի կուտակումը՝ ախտահարված օջախի շուրջը։ Լինում է բորբոքային և ուռուցքային ինֆիլտրատ։ Բորբոքային ինֆիլտրատն առավելապես պարունակում է բազմաձև-կորիզային լեյկոցիտներ (թարախային ինֆիլտրատ), էրիթրոցիտներ (հեմոռագիկ ինֆիլտրատ), հիստիոցիաներ և պլազմատիկ բջիջներ։ Այս ինֆիլտրատները կարող են ներծծվել, քայքայվել, առաջացնել կավերնա (խոռոչ), թարախակույտ կամ սպի։ Ուռուցքային ինֆիլտրատը բաղկացած է տարբեր բնույթի ուռուցքային բջիջներից (քաղցկեղ, սարկոմա)։ Ինֆիլտրատի առաջացման հատվածում հյուսվածքի ծավալը մեծանում է, գույնը փոխվում, պնդանում, դառնում ցավոտ։ Վիրաբուժական պրակտիկայում «ինֆիլտրատ» են անվանում ետվիրահատական շրջանում վերքի շուրջն առաջացած պնդացումները։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 370)։ |
|