Գորտնուկներ
Գորտնուկներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | human papillomavirus infection |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 078.1 |
ՀՄԴ-10 | B07 |
![]() |
Գորտնուկներ, մաշկի վիրուսային հիվանդություն։ Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները։ Հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից վնասված մաշկի միջով[1]։ Հիվանդությանը կարող են նպաստել մաշկի չնչին վնասվածքները, քրտնոտությունը և այլն։ Լինում են սովորական տափակ, ներբանային։ Գորտնուկները սովորաբար անհետանում են մեկ ամսվա ընթացքում, բայց կարող են մնալ տարիներ և կրկնվել[2]։
Տեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորտնուկներին դասակարգում են կախված ձևից, վարակման վայրից, պատճառ հանդիսացող պապիլոմավիրուսներից[3][4]։
Սովորական գորտնուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորական գորտնուկներ պինդ, մոխրագույն կամ մաշկագույն վերնամաշկային հանգուցիկներ են (հաճախ մի քանի հատ)՝ 3-10 մմ տրամագծով, անհարթ մակերեսով։ Որպես կանոն՝ լինում են ձեռքերի դրսային մակերևույթին և մատներին։
Տափակ գորտնուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տափակ գորտնուկներ (պատանեկան) հանգուցիկներ են (սովորաբար մի քանի հատ)՝ 0,5-3 մմ տրամագծով, հաճախ՝ կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն, հարթ մակերեսով։ Հիմնականում լինում են դեմքին, ձեռքերի դրսային մակերևույթին, հազվադեպ՝ նախաբազուկներին։
Ներբանային գորտնուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներբանային գորտնուկներն առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում։ Դրանք կոշտուկներ հիշեցնող (տարբերվում են եղջերային կուտակումների տակ կարմրավուն պտկիկային գերաճով) գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը նշանակում է բժիշկը։ Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ, չնայած որ համաձայն հետազոտությունների օրինակ սալիցիլաթթվով գորտնուկի մշակումն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Warts Types, Causes, Symptoms, Treatments, Prevention»։ Webmd.com։ 2010-09-02։ Վերցված է 2013 թ․ մայիսի 17
- ↑ Warts. National institutes of Health.
- ↑ Anderson, Keith,, Keith, Jeff, Novak, Patricia D.; Elliot, Michelle A. (2005)։ Mosby's Medical, Nursing & Allied Health Dictionary (5th ed.)։ C.V. Mosby։ ISBN 978-0-323-03736-5
- ↑ «MedlinePlus: Warts»։ 2010
- ↑ Kwok CS, Gibbs S, Bennett C, Holland R, Abbott R (սեպտեմբերի 12, 2012)։ Gibbs Sam, ed.։ «Topical treatments for cutaneous warts»։ The Cochrane database of systematic reviews 9: CD001781։ PMID 22972052։ doi:10.1002/14651858.CD001781.pub3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 182)։ ![]() |