Մարդու պապիլոմավիրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու պապիլոմավիրուս
Papilloma Virus (HPV) EM.jpg
ՏեսակՎարակ, վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառhuman papilloma virus?
Հետևանքգորտնուկներ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9078.1 և 079.4
ՀՄԴ-10B97.7
Commons-logo.svg Human Papilloma Virus Վիքիպահեստում

Մարդու պապիլոմավիրուսային հիվանդություն, առաջացման պատճառը հանդիսանում է Պապիլոմավիրիդե ընտանիքի ԴՆԹ-վիրուսը[1]։ Հիվանդությունները, որոնք առաջացնում են մարդու պապիլոմավիրուները, հիմնականում կլինիկապես չեն դրսևորվում և 90% դեպքերում ինքնաբուժվում են 2 տարվա ընթացում։ Որոշ դեպքերում վիրուսը պահպանվում է և առաջացնում է գորտնուկներ կամ նախաքաղցկեղային ախտահարումներ[2][3]։ Կախված ախտահարված հատվածից, վիրուսը մեծացնում է արգանդի վզիկի, վուլվայի, հեշտոցի, առնանդամի, հետանցքի, բերանի խոռոչի, նշիկների և կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը[2][4]։ Արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսով՝ մասնավորապես ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 շտամներով (կազմում են դեպքերի 70%ը)[2][5]։ Բերանաըմպանային քաղցկեղների 90% դեպքերը պայմանավորված են ՄՊՎ-16 շտամով[4]։ Վերը թվարկված քաղցկեղների 60-90% դեպքերում էթիոլոգիկ գործոնը հանդիսանում է հենց այս վիուսը[5]։ ՄՊՎ-6 և ՄՊՎ-11-ն էլ սրածայր կոնդիլոմաների և ըմպանի պապիլոմաների տարածված պատճառ են[2]։

Այսպիսով մարդու պապիլոմավիրուսային հիվանդությունը առաջանում է համանուն վիրուսով վարակվելիս։ Նկարագրված են վիրուսի շուրջ 170 տեսակի շտամ։ Անձը կարող է միաժամանակ վարակվել մի քանի տեսակի շտամով։ Նաև պետք է նշել, որ այս վիրուսով վարակվում է միայն մարդը։ Ավելի քան 40 տեսակի շտամներ փոխանցվում են սեռական ճանապարհով և ախտահարում են հետանցքն ու սեռական օրգանները։ Ռիսկի գործոններ են հանդիսանում վաղ տարիքում սեռական կյանքի սկիզբը, բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությունը, ծխելը և թույլ իմունային համակարգը[2]։ Այս շտամները փոխանցվում են տևական մաշկային կոնտակտի պայմաններում՝ հեշտոցային և անալ սեռական հարաբերությունները առավել տարածված միջոցներ են։ ՄՊՎ-ն կարող է փոխանցվել նաև հղիության ընթացքում մորից պտղին։ Որևէ ապացույց չկա այն մասին, արդյոք վիրուսը փոխանցվում է կենցաղային իրերի, օրինակ նույն զուգարանակոնքից օգտվելիս, սակայն սրածայր կոնդիլոմաներ/սեռական գորտնուկներ առաջացնող շտամը կարող է փոխանցվել մակերեսներից, օրինակ հատակի միջոցով։

Մարդու պապիլոմավիուսի դեմ պատվասումը կանխարգելում է վիրուսի առավել տարածված շտամները։ Առավել արդյունավետ է պատվաստվել նախքան սեռական կյանքի սկիզբը, ուստի խորհուրդ է տրվում 9-13 տարեկան հասակում կատարել այն[2]։ Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային թեստը՝ Պապ-թեստը, կարող է ցույց տալ և՜ քաղցկեղի առկայությունը սկզբնական փուլերում, և՜ անոմալ բջիջների առկայությունը, որոնք իրենց հերթին հետագայում կարող են առաջացնել քաղցկեղ։ Սկրինինգը թույլ է տալիս ավելի վաղ հայտնաբերել ախտահարումը և սկսել բուժումը, ինչը մեծացնում է բուժման արդյունավետությունը[2]։ Նշենք նաև, որ սկրինինգի շնորհիվ նվազել են արգանդի վզիկի քաղցկեղի ինչպես դեպքերը, այնպես էլ դրանով պայմանավորված մահերի քանակը։

Սեռական գորտնուկները կարող են հեռացվել կրիոթերապիայի միջոցով։

Սեռական կյանքով ապրող գրեթե յուրաքանչյուր անձ կյանքի որոշակի փուլում վարակված է եղել ՄՊՎ-ով։ Ամբողջ աշխարհում, մարդու պապիլոմա վիրուսը համարվում է սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված ինֆեկցիան[1]։ Աշխարհում, 2018-ին գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 569,000 նոր դեպք, որոնցից 311,000-ը մահվան ելքով։ Դեպքերի 85%-ը գրանցվում են թույլ և միջին զարգացվածության երկրներում[2]։ ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է ՄՊՎ-ով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի 30,700 նոր դեպք։ Սեռական կյանքով ապրող մարդկանց, մոտավորապես, 1%-ը ունեն սեռական գորտնուկներ։ Մաշկային գոտնուկները նկարագրված են եղել դեռևս Հին Հունաստանի ժամանակներից, բայց այն, որ դրանք առաջանում են վիրուսներով վարակվելիս պարզ չի եղել ընդհուպ մինչև 1907 թվականը։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսի որոշ տեսակներ, ինչպես օրինակ ՄՊՎ-5 շտամը, կարող են կենսագործել մարդու օրգանիզմում և ամբողջ կյանքի ընթացքում որևէ դրսևորում չցուցաբերեն։ ՄՊՎ-1 և ՄՊՎ-2-ը կարող են առաջացնել սովորական գորտնուկներ, իսկ ՄՊՎ-6-ը և ՄՊՎ-11-ը կարող են առաջացնել սրածայր կոնդիլոմաներ և ըմպանային պապիլոմատոզ ախտահարումներ, վիրուսը ունի բազմաթիվ կարցինոգեն շտամներ[6]։ Ստորև ներկայացված են շտամները և դրանց կողմից առաջացվող ախտանիշները[2]։

Ախտանիշներ Մարդու պապիլոմավիուսի շտամ
Հասարակ գորտնուկ 2, 7, 22
Ներբանային գորտնուկներ 1, 2, 4, 63
Տափակ գորտնուկներ 3, 10, 28
Հետանցքի և սեռական օրգանների գորտնուկներ 6, 11, 42, 44 և այլն[7]
Սեռական օրգանների քաղցկեղ 16, 18, 31, 45, 33, 35, 39, 51
Բերանի խոռոչի պապիլոմատոզ ախտահարում 6, 7, 11, 16, 32
Բերանաընպանային քաղցկեղ 16 [4]

Գորտնուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված մաշկային ախտահարումները բավականին տարածված են[8]։ ՄՊՎ-ն կարող է առաջացնել մաշկային բարորակ նորագոյացություններ՝ գորտնուկներ։ Վերջիններս առաջանում են էպիդերմիսի բջիջների արագ աճի արդյունքում[9]։ Գորտնուկները առավել շատ հանդիպվում են մանկական տարիքում և սովորաբար առաջանում և անհետանում են ինքնաբերաբար մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Իմունոլոգիական կառավարումը զարգանում է մեկ շտամի նկատմամբ, և մարդ կարող է անընկալունակ լինել մեկ շտամի նկատմամբ, և վարակվի վիրուսի այլ շտամով։

Գորտնուկների տեսակաները հետևյալն են՝

Պապիլոմա։ Մարդու պապիլոմավիրուս
  • Հասարակ գորտնուկները հիմանականում առաջանում են ձեռքերին և ոտքերին, բայց կարող են հայտնաբերվել նաև այլ հատվածներում, օրինակ՝ ծնկներին և արմնկային շրջանում։ Հասարակ գորտնուկները ունեն յուրահատուկ կառուցվածք՝ նման են ծաղկակաղամբի և փոքր ինչ բարձր են մաշկի մակերևույթից։ ՄՊՎ-ի մաշկային շտամները կարող են սեռական գորտնուկների պատճառ հանդիսանալ, սակայն քաղցկեղի առաջացման հետ կապ չունեն։
  • Ներբանային գորտնուկները հայտնաբերվում են ներբանային հատվածներում, աճում են դեպի ներս և կարող են առաջացնել ցավ քայլելու ընթացքում։
  • Հարեղնգային կամ ենթաեղնգային գորտնուկները առաջանում են համապատասխան հատվածներում։ Այս տեսակի գորտնուկները առավել դժվար են ենթարկվում բուժման[10]։
  • Տափակ գորտնուկները հաճախ հանդիպվում են ձեռքերին, դեմքին և ճակատին։ Ինչպես և հասարակ գորտնուկները,տափակները ևս հանդիպվում են հիմնականում երեխաների և դեռահասների շրջանում[11]։

Սեռական օրգանների գորտնուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական օրգանների մաշկային ախտահարումը՝ պայմանավորված մարդու պապիլոմավիրուսով, համարվում է ամենատարածված սեռավարակը ամբողջ աշխարհում[12]։ Սեռական օրգանների գորտնուկներ առաջացնող շտամները, սովորաբար, տարբերվում են այն շտամներից, որոնք առաջացնում են գորտնուկներ մարմնի այլ հատվածներում։ Մոտ 40 շտամներ են հայտնաբերվել, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով և առաջացնում են սեռական օրգանների և հետանցքի շրջանի գորտնուկներ, բայց ՄՊՎ-6 և ՄՊՎ-11 շտմաները հադիսանում են դեպքերի 90%-ի պատճառ[13]։ Վիրուսի շտմաների մեծամասնությունը կարող է երբեք կլինիկապես չդրսևորվել և էլիմինացվում են իմնունային համակարգի կողմից մի քանի ամսվա ընթացքում։ Բացի այդ, մարդիկ կարող են վարակը փոխանցել այլ մարդկանց, նույնիսկ, եթե նրանց մոտ որևէ ախտանիշ առկա չէ[12]։ Հիվանդացության աճ նկատվում է այն տարիքում, երբ մարդիկ, սովորաբար, սկսում են իրենց սեռական կյանքը։ Ինչպես և մաշկային ՄՊՎ-ի շտմաների դեպքում, սեռական օրգանները ախտահարող շտամները ևս սպեցիֆիկ են իմունային համակարգի համար։

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե տասնյակ շտամներ՝ ներառյալ 16, 18, 31 և 45 տեսակի շտամները անվանում են «բարձր ռիսկի», քանի որ սրանք կապված են բերանաըմպանային, կոկորդի, վուլվայի, հեշտոցի, արգանդի վզիկի, առնանդամի և հետանցքի քաղցկեղների զարգացման հետ։ Բոլոր այս տեսակների դեպքում, վիրուսը անցնում է բազմաշերտ էպիթելային հյուսվածք սեռական ճանապարհով։ ՄՊՎ-16-ն ամենատարածված պատճառն է արգանդի վզիկի և այլ օրգանների քաղցկեղի դեպքում[14]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան դեպքերի քանակը ամբողջ աշխարհում

Ըստ 2002 թվականի տվյալների, ամբողջ աշխարհում քաղցկեղի 561,200 նոր դեպք պայմանավորված է եղել ՄՊՎ-ի հետ։ Վերջինս հանդիսանում է ախտորոշված քաղցկեղների մեջ 5%-ը, և այն հատկապես բարձր է զարգացող երկրներում, որտեղ ըստ տարբեր աղբյուրների ամեն տարի վարակվում է կես միլիոն մարդ[15]։

Քաղցկեղի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդկանց մոտ իմունային համակարգը ի վիճակի չի լինում էլիմինացնել վիուսը։ «Բարձր ռիսկի» շտամներով վարակվելու և չբուժվելու դեպքում զարգանում է քաղցկեղ[16]։ Վերջինիս զարգացմանը կարող են նպաստել ռիսկի գործոններ, օրինակ՝ ծխախոտի ծուխը[17][18]։ Համարվում է, որ ՄՊՎ-ն առաջացնում է քաղցկեղ, ինտեգրելով իր գենոմը կորիզային ԴՆԹ-ի մեջ։ Որոշ վաղ գեներ՝ սինթեզված ՄՊՎ-ի կողմից, օրինակ՝ E6 և E7, գործում են ինչպես կանցերոգեն, նպաստելով քաղցկեղի աճին և մալիգնիզացիային։ Վիրուսի ԴՆԹ-ի ինտեգրումը կորիզային ԴՆԹ-ի կազմ թողարկում է կանցեռոգենեզը՝ առաջացնելով գենոմի անկայունություն՝ կապված ԴՆԹ-ի կրկնօրինակների քանակի տատանման հետ[19]։

Շատ դեպքերում ՄՊՎ-ով վարակված բջիջներն ինքնուրույն են ապաքինվում, սակայն որոշ դեպքերում վիրուսը շարունակվում է տարածվել՝ առաջացնելով քաղցկեղ։
ՄՊՎ-16-ի փոխակերպում քաղցկեղ առաջացնող շտամի (E1-E7 վաղ գեներ, L1-L2 ուշ գեներ)

E6 գենոմի հիման վրա սինթեզվում է սպիտակուց (նույնպես կոչվում է E6), որը կապվում է կորիզի հետևյալ սպիտակուցների հետ՝ p53 և E6-կապված սպիտակուց (E6-Associated Protein` (E6-AP)): Վերջինս համարվում է E3 ուբիքվինտին լիգազա՝ ֆերմենտ, որի ֆունկցիան սպիտակուցի պոստ-տրանսլյացիոն մոդիֆիկացիան է։ E6-ը կապում է երկու սպիտակուցները, ինդուցելով E6AP-ի սինթեզը, որն էլ իր հերթին միացնում է ուբիքվինտինի մոլեկուլը p53-ին, դրանով նպաստելով պրոտեոսոմային դեգրադացիային[20][21]։ Նորմայում, p53-ը կանխում է բջջի աճը և նպաստում է նրա մահվանը՝ ԴՆԹ-ի վնասման դեպքում։ p53-ը նաև ակտիվացնում է p21 սպիտակուցը, որը կանխում է D/Cdk4 կոմպլեքսի առաջացումը, դրանով կանխարգելելով ռետինոբլաստոմա սպիտակուցի ֆոսֆորիլացումը։ Այսինքն, p53-ը քաղցկեղի սուպրեսոր է, որը կանգնեցնում է բջջային ցիկլը, և կանխում դրանց աճը, ուստի p53-ի դեգրադացիան՝ ինդուցված E6-ով, առաջացնում է բջիջների անկառավարելի կիսում, աճ և այլ քաղցկեղածին գործընթացներ[22][23]։ Նաև կարևոր է նշել, որ չնայած առաջինը նկարագրվում են E6-ի, E6AP-ի և p53-ի միջև կապերը և փոխներգործությունները, ամեն դեպքեում բջջում կան նաև այլ սպիտակուցներ, որոնք կապվելով E6-ի հետ, նույնպես նպաստում են քաղցկեղի զարգացմանը[24]։

Մաշկի տափակաբջջային քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները ցույց են տվել ՄՊՎ-ի և մաշկի տափակաբջջային քաղցկեղի կապը։ Մասնավորապես, in vitro հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ ՄՊՎ-ի E6 սպիտակուցը կանխում է ուլտրամանուշակագույն լույսից ինդուկցված ապոպտզը[25]։

Արգանդի վզիկի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի վզիկի քաղցկեղի համարյա բոլոր դեպքերը կապված են ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 շտմաների հետ՝ մոտ 70% դեպքերում[2][5][26][27][28][29]։ 2012 թվականին, քաղցկեղի հետազոտման միջազգային ասոցացիան հայտարարել է 12 շտամ, որոնք առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղ՝ 16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58 և 59[30]։ Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար ՄՊՎ-ն հանդիսանում է պարտադիր պայման[31]։ Պերսիստող ինֆեկցիան մեծացնում է ռիսկը, հատկապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող կանանց դեպքում ռիսկը մեծանում է 22 անգամ[32][33]։ Քաղցկեղածին շտամները պատկանում են ալֆա-պապիլոմավիրուսների շարքին, որոնք իրենց հերթին ևս ունեն ենթատեսակներ[34]։ Երկու ամենատարածված շտմաները՝ ՄՊՎ-16 և ՄՊՎ-18-ը դասվում են ալֆա-պապիլոմավիուս-9՝ (A9) և ալֆա-պապիլոմավիրուս-7՝ (A7) դասերին, համապատասխանաբար[35]։ Այս երկու դասին պատկանող շտմաները տարբեր կերպ են ազդում քաղցկեղի մոլեկուլյար զարգացման և հիվանդի կանխատեսման վրա։ Ալֆա-պապիլոմավիուսին պատկանող շտամները ասոցացվում են առավել ագրեսիվ և վատ կանխատեսմամբ քաղցկեղնեի հետ[36]։ Մեծ մաս դեպքերում, երբ մարդ վարակվում է քաղցկեղածին շտամով, իմուն համակարգը արագ էլիմինացնում է վիրուսը և քաղցկեղ չի զարգանում։ Արգանդի վզիկի բջիջների մոդիֆիկացիան քաղցկեղային բջիջների երկարատև պրոցես է, ուստի վարակումից հետո միջինում 10 և ավել տարի հետո է զարգանում քաղցկեղ՝ պերսիստող ինֆեկցիա[37][38]։

Հետանցքի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տվել հստակ կապ հետանցքի քաղցկեղի և ՄՊՎ-ի միջև։ Հետանցքի քաղցկեղ ունեցող մարդկանց գերակշռող մասի մոտ հայտնաբերվել են սեռական եղանակով փոխանցվող վիուսը։ Ավելին, ռիսկը 17-31 անգամ մեծ է այն անձանց մոտ, ովքեր ունեն «բարձր ռիսկի» կո-ինֆեկցիա, և 80 անգամ մեծ է վիրուսակիր հոմոսեքսուալների համար[39]։

Առնանդամի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնանդամի քաղցկեղի 50% դեպքերը պայմանավորված են ՄՊՎ-ի հետ։ ԱՄՆ-ում, առնանդամի քաղցկեղը կազմում է տղամարդկանց շրջանում հանդիպվող քաղցկեղների 0,5%-Ը։ Այս դեպքում ևս ՄՊՎ-16-ը ամենատարածված շտամն է։ Առնանդամի քաղցկեղի ռիսկը մեծանում է 2-3 անգամ այն անհատների շրջանում, ովքեր ունեն ՄՊՎ կամ ՄԻԱՎ[39]։

Գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարձր ռիսկի» ՄՊՎ-ի շտամների օրալ վարակումը կապված է գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղների աճի հետ[28][40][41][42]։ Այս կապը ծխախոտի և ալկոհոլի օգագործումից անկախ է[42][43][44]։ Բերանի և ըմպանի քաղցկեղների 25% դեպքերի հիմքում ընկած է ՄՊՎ-ն, սակայն տեղանքից կախված տոկոսը տատանվում է, այսպիսով, ԱՄՆ-ում այն կազմում է 70% [15], իսկ Բրազիլիայում 4%[45]։ ՄՊՎ ունեցող զուգընկերոջ հետ օրալ սեռական կապը բարձրացնում է այս տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը [41]։ ԱՄՆ-ում ՄՊՎ-ով պայմանավորված գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղների նոր գրանղցած դեպքերը գերազնացում են արգանդի վզիկի քաղցկեղին։ Գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղները աճել են 0,8ից (1988)[46] մինչև 4,5 (2012)[47]՝ 100,000 դեպքերի համար, և թվերը շարունակում են աճել։ Ուսումնասիրությունները պարզաբանում են նմանօրինակ կորելացիան օրալ սեռական ակտի աճի հետ։ Այս տեսակի քաղցկեղները առավել տարածված են տղամարդկանց շրջանում[48]։

Թոքի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ուսումնասիրություններ կապում են ՄՊՎ-ն վերին շնչառական ուղիների բարորակ և չարորակ նորագոյացությունների հետ։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային ասոցացիան հայտնաբերել է, որ թոքի քաղցկեղ ունեցող անհատների մոտ առավել հաճախ են հանդիպվում վիրուսի այս կամ այն շտամները, քան այն անձանց մոտ, ովքեր քաղցկեղ չեն ունեցել[49]։ Առկա է ուսումնասիրություն, որտեղ հեղինակները փնտրել են ՄՊՎ-ն 1633 քաղցկեղով հիվանդների շրջանում և 2729 մարդկանց շրջանում, ովքեր չեն ունեցել թոքի քաղցկեղ[50]։ Պարզ է դարձել, որ քաղցկեղ ունեցողների մոտ առավել մեծ է հավանականությունը ՄՊՎ-ի ութ տեսակի շտամ ունենալը[51]։ Բացի այդ, իմունոհիստոքիմիայի և in vitro հետազոտությունների արդյունքում ՄՊՎ-ի կողմից արտադրվող սպիտակուցները փաստում են ՄՊՎ-ի առկայությունը բրոնխների քաղցկեղում և հետագա այլ ախտահարումներում[52]։

Մաշկի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հազվադեպ ՄՊՎ-ն կարող է առաջացնել գորտնուկավոր էպիդերմիոդիսպլազիա, այն անձանց շրջանում, ովքեր ունեն իմունային համակարգի անբավարարություն։ Վիուսը, որը չի կառավարվում իմուն համակարգի կողմից, առաջացնում է կերատինի վերարտադրմանը էպիդերմիսի բջիջներում, և այդ գոյացությունները նմանվում են գորտնուկների կամ մաշկային եղջույրների, որոնք ի վերջո կարող են տրանսֆորմացվել մաշկի քաղցկեղի։ Սակայն այս հիվանդությունը դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ, ուստի որևէ հստակ ինֆորմացիա առկա չէ։ Ըստ նախնական տվյլաների առավել հաճախ շտամները, որոնք կարող են բերել մաշկի քաղցկեղի հետևյալն են՝ ՄՊՎ-5, ՄՊՎ-8 և ՄՊՎ-14[53][54]։

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական եղանակով փոխանցվող ՄՊՎ-ը բաժանվում է երկու մեծ խմբի՝ «ցածր ռիսկի» և «բարձր ռիսկի»։ «Ցածր ռիսկի» ՄՊՎ-ն սեռական օրգանների շրջանում գորտնուկների պատճառ է հանդիսանում։ Սեռական օրգանների սրածայր կոնդիլոմաների և ռեսպիրատոր համակարգի ռեցիդիվող պապիլոմատոզի 90% դեպքերը պայմանավորված են ՄՊՎ-6 և ՄՊՎ-11 շտամներով։ «Բարձր ռիսկի» շտամները, որոնք տասնյակից ավել են, առաջացնում են քաղցկեղ[55]։ Սեռական եղանակով փոխանցվող ամենատարածված հիվանդությունն է ամբողջ աշխարհում։ Ռիսկի գործոնների մեջ են մտնում սեռական կյանքի վաղ սկիզբը, բազմաթիվ զուգընկերների առկայությունը, ծխելը և իմունոսուպրեսիան[55]։ Սեռական օրգանները ախտահարող շտամը փոխանցվում է տևական մաշկ-մաշկ կոնտակտի ժամանակ, առավել հաճախ փոխանցվում է հեշտեցային, անալ և օրալ սեռական ակտերի ժամանակ։ Երբեմն վիրուսը կարող է փոխանցվել մորից պտղին՝ հղիության ընթացքում։ ՄՊՎ-ը դժվար է ենթարկվում հիվանդանոցային ախտահարող միջոցներին, այդ իսկ պատճառով վարակը կարող է փոխանցվել նաև հիվանդանոցում բազմակի օգտագործման գինեկոլոգիական բուժ պարագաների միջոցով, օրինակ՝ հեշտոցի ուլտրաձայնային սենսորների։ Մարդ կարող է լինել վարակիչ առնվազն մինչև այն ժամանակ, երբ կան կլինիկական ախտանշաններ, բայց նույնիսկ դրանց անհետանալուց հետո կարող է վարակի պատճառ հանդիսանալ[56]։

Պերինատալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն նշվեց, ՄՊՎ-ը կարող է փոխանցվել մորց պտղին՝ ծննդաբերության ընթացքում, բայց նորածինների մոտ սեռական օրգանների հիվանդությունները կապված ՄՊՎ-ի հետ, հանդիպվում են հազվադեպ։ Ամեն դեպքում կլինիկական դրսևորումների բացակայությունը դեռևս չեն փաստում հիվանդության բացակայության մասին, քանի որ ապացուցվել է, որ վիուսը կարող է տասնամյակներով քողարկված մնալ։ ՄՊՎ-6 և ՄՊՎ-11-ի պերնատալ փոխանցումը կարող է հանգեցնել յուվենիլ ռեցիդիվող ռեսպիրատոր պապիլոմատոզի (JORRP)։ Վերջինս հանդիպվում է շատ հազվադեպ, մոտավորապես 2 դեպք 100,000 երեխաների մոտ ԱՄՆ-ում։ Ամեն դեպքում ցուցանիշը ավելի բարձր է լինում, երբ մայրը ծննդաբերության ժամանակ ունենում է սեռական օրգանների գորտնուկներ, այս դեպքում հիվանդության ռիսկը կազմում է 1%[37][57]։

Սեռական եղանակով փոխանցվող ինֆեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ՄՊՎ-ի շտմաները հիմնականում փոխանցվում են սեռական զուգընկերոջ սեռական օրգանների, բերանի և հետանցի հետ կոնտակցի ժամանակ[58]։ Մոտ 120 շտամներից 51-ը ախտահարում են սեռական օրգանների լորձաթաղանթը։ 50-ը համարվում են «բարձր ռիսկի»,3-ը «հավանական «բարձր ռիսկի» և 12-ը «ցարծր ռիսկի» խմբի մեջ։ Պահպանակի օգտագործումը միշտ չէ, որ կարող է կանխել վիուսի փոխանցումը, քանի որ սեռական օրգանների հարակից տարածքը, ինչպես նաև ազդրերի ներսային մակերեսները բաց են և կոնտակտի ժամանակ վիուսը կարող է այդ հատվածներից փոխանցվել[59]։

Ձեռքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հետազոտությունների ՄՊՎ-ն կարող է փոխանցվել նույն մարդու կամ սեռական զուգընկերոջ ձեռքերի կամ սեռական օրգանների միջոցով։ Այսինքն կինը կարող է իր ձեռքի վիուսով վարակել ինչպես հենց իր սեռական օրգանը, այնպես էլ զուգընկերոջ սեռական օրգանը, և տղամարդը ևս կարող է և ինքնավարկվել և իր ձեռքի վարակը փոխանցել կնոջը՝ առաջացնելով սեռական օրգանների ախտահարում[60][61]։

Կենցաղային իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի իրերի համատեղ օգտագործումը կարող է նպաստել վարակի փոխանցմանը, օրինակ ածելիների օգտագործումը։ Ոչ սեռական ճանապարհով փոխանցման եղանակները ևս գոյություն ունեն, բայց դրանք առավել հազվադեպ են հանդիպվում, հատկապես կանանց շրջանում[62][63][64]։

Արյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվել է, որ ՄՊՎ-ն չի փոխանցվում արյան միջոցով, քանի որ այն ախտահարում է մաշկը և լորձաթաղանթը։ Սակայն վերջին հետազոտությունները սա կասկածի տակ են առնում։ Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց շրջանում հայտնաբերվել են ՄՊՎ-ի ԴՆԹ-ն[65]։ Ըստ 2005 թվականին կատարված հետազոտության, որի ժամանակ 57 մանակաբուժական հիվանդների սառեցված արյան նմուշներից, ովքեր կյանքի ընթացքում սեռական ակտ չեն ունեցել, և փոխներարկման կամ ուղղահայաց եղանակով վարակված են եղել ՄԻԱՎ-ով, 8-ում ՄՊՎ-16-ը եղել է դրական։ Սա կարող է փաստել այն մասին որ վիուսը փոխանցվում է փոխներարկման միջոցով, բայց քանի որ բացի սեռական եղանակից այլ փոխանցման ուղիները բավարար չափի ուսումնասիրված չեն, չենք կարող հստակ հասկանալ, արդյոք արյան, թե՞ այլ եղանակով է եղել փոխանցումը։ Կարևոր է հասկանալ, որ ԴՆԹ-ի հայտնաբերումը արյան մեջ, նույնը չէ ինչ վիրուսի հայտնաբերումը արյան մեջ[66]։ Ուստի մինչև հիմա դեռ պարզ չէ վիուսը կարող է կեսագործել հիվանդ մարդու արյան մեջ թե ոչ։ Այս փաստի անհայտ լինելը մտահոգիչ է, քանի որ արյան փոխներարկման ժամանակ ՄՊՎ-ն չի ստուգվում, իսկ որոշ կազմակերպություններում, օրինակ՝ Ամերիկայի կարմիր խաչում և Կարմիր խաչի այլ հաստատություններում, նույնիսկ դրական ախտորոշում ունեցող անձանց չեն արգելում հանձնել արյուն և դառնալ դոնոր[67]։

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներհիվանդանոցային դեպքեր ևս հայտնի են, հատկապես վիրահատող բժիշկների շրջանում։ Վիրաբույժները, այդ թվում ուռոլոգները, նաև այլ ներկա անձինք կարող են վարակվել գորտնուկների էլեկտրոկոագուլյացիայի կամ լազերային աբլյացիայի ժամանակ՝ վիուսի մասնիկների ներշնչման հետևանքով։ Նկարագրված է դեպք, երբ լազերային վիրաբույժը վարակվել է ըմպանի պապիլոմատոզով անոգենիտալ կոնդիլոմայի լազերային աբլյացիայից հետո[68]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 170 շտամ են հայտնաբերվել և շտամները տարբեակում ենք թվերով։ Դրանք դասակարգվում են «ցածր ռիսկի» և «բարձր ռիսկի» ենթատեսակների[69][70]։

Արգանդի վզիկի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի քաղցկեղի ասոցացիան՝ (American Cancer Society) առաջարկում է տարբեր սկրինգային հետազոտություններ՝ կախված կնոջ տարիքից, սքրինինգային պատմությունից, ռիսկի գործոններից և թեստի նախընտրությունից։ ՄՊՎ-ի և արգանդի վզիկի քաղցկեղի կապի հիման վրա, բնականաբար, խորհուրդ է տրվում հետազոտության վաղ անց կացումը նույնիսկ անախտանիշ հիվանդների շրջանում, գերադասելի է ցիտոլոգիական հետազոտություն ՊԱՊ-թեստի միջոցով՝ անկախ մարդը պատվաստված է թե ոչ։ 30-65 տարեկան հասակի կանանց խորհուրդ է տրվում հանձնել ՄՊՎ-ի հայտնաբերման համար թեստ և ՊԱՊ-թեստ 5 տարին մեկ։ Այլ տարիքային խմբի դեպքում կարող է բավարար լինել միայն ՊԱՊ-թեստը։ Երկու թեստի՝ ՊԱՊ-թեստ և ՄՊՎ-ի հայտնաբերման թեստ, անց կացումը նվազեցնում է կեղծ բացասական արդյունքները[71]։

Բերանի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեցույցի համաձայն բերանաըմպանային քաղցկեղի հայտնաբերման համար կատարվում է սովորական վիզուալ զննում, բայց քանի որ ըմպանի որոշակի հատվածներ դժվար տեսանելի են, ուստի հնարավոր են նման քաղցկեղների ուշ հայտնաբերում։ Ախտորորշումը կատարվում է շերտազատված բջիջների կամ հյուսվածքների բիոպսիայի հիման վրա։ Քանի որ ՄՊՎ-16-ը առավել հաճախ հանդիպվող շտամն է բերանըմպանային քաղցկեղի ժամանակ, ուստի p16 իմունոհիստոքիմիան համարվում է հետազոտման տարբերակներից մեկը, որը կարող է օգնել նաև բուժման ընտրության հարցում, քանի որ p16 բացասական քաղցկեղները ավելի լավ են ենթարկվում բուժման և ավելի լավ կանխատեսում ունեն[72]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվաստանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվաստանյութը կանխում է վիուսի առավել տարածված շտամներով վարակումը։ Արդյունավետ լինելու համար մարդ պետք է պատվաստվի նախքան վարակվելը։ Այդ պատճառով նախընտրելի տարիքը համարվում է 9-13 տարեկանը։ Ատավել հայտնի են 3 պատվաստանյութեր՝ Գարդասիլ, Գարդասիլ 9 և Ցերվարիքս, երեքն էլ կանխում են ՄՊՎ-6 և ՄՊՎ-11-ով վարակումը։ Գարդասիլը նաև կանխում է ՄՊՎ-6 և ՄՊՎ-11 շտամներով վարակումը[73]։

Գարդասիլով պատվաստում Հերացու անվան պոլինկլինիկայում

Պահպանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն նշեցինք, պահպանակի օգտագործումը կարող է կանխարգելել սեռական ճանապարհով փոխանցվող շտամների փոխանցումը, սակայն պահպանակը այս պարագայում առավել նվազ արդյունավետ է, քան օրիանակ այլ սեռավարակների դեպքում, քանի որ ՄՊՎ-ն նաև փոխանցվում է մաշկի և լորձաթաղանթի միջոցով[74]։

Ախտահարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիուսը բնորոշվում է բացառիկ կայունությունյամբ։ Այն առաջին վիուսն էր, որը ցույցաբերեց կայունություն նույնիսկ գլուտարալդեհիդի նկատմամ, որը հիվանդանոցներում կիռրավող ամենատարածված ուժեղ ախտահանող միջոցներից է[75]։ Նատրիումի հիդրոքլորիդի նոսրացված լուծույթը արդյունավետ է, սակայն այն չի կարելի օգագործել շատ գինեկոլոգիական բուժ պարագաների համար, օրինակ՝ սոնոգրաֆիկ սենսորների ախտահարման համար[76]։ Վերջինիի առթիվ աճում են մտահոգությունները, քանի որ այս պարագայում մեծանում է ներհիվանդանոցային վարակումը։ Այս դեպքերի համար, որոշ առողջապահական համակարգեր խորհուրդ են տալիս օգտագործել սոնոգրաֆիկ պարագաների համար հատուկ նախատեսված ախտահանիչ նյութեր կամ ուժեղ ջրածնի պերօքիդ, կամ քլորի դիօքսիդային անձեռոցիկներ[77][78]։ Այս մեթոդները հարաբերականորեն նվազեցնում են վիուսով վարակվելու հավանականությունը[79][80]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Milner Danny A. (2015)։ Diagnostic Pathology: Infectious Diseases։ Elsevier Health Sciences։ էջ 40։ ISBN 9780323400374։ Արխիվացված է օրիգինալից 11 September 2017-ին 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Human papillomavirus (HPV) and cervical cancer»։ WHO։ June 2016։ Արխիվացված է օրիգինալից 5 August 2016-ին 
  3. «HPV-associated diseases»։ Clinics in Dermatology 32 (2): 227–34։ 2014։ PMID 24559558։ doi:10.1016/j.clindermatol.2013.08.007 
  4. 4,0 4,1 4,2 Anjum Fatima, Zohaib Jamal (4 December 2020)։ «Oropharyngeal Squamous Cell Carcinoma»։ Definitions։ StatPearls (Updated ed.) (Treasure Island (FL): StatPearls Publishing)։ PMID 33085415 ։ doi:10.32388/G6TG1L։ Bookshelf ID: NBK563268։ Վերցված է 6 February 2021 – via NCBI 
  5. 5,0 5,1 5,2 «The Link Between HPV and Cancer»։ CDC։ September 30, 2015։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2015-ին։ Վերցված է 11 August 2016 
  6. M. Al Aboud Ahmad, Nigam Pramod K. (2022)։ «Wart (Plantar, Verruca Vulgaris, Verrucae)»։ Stat Pearls։ PMID 28613701։ Վերցված է 4 December 2019 
  7. «Chapter 19 The Female Genital System and Breast»։ Robbins Basic Pathology (8 ed.)։ Philadelphia: Saunders։ 2007։ ISBN 978-1-4160-2973-1 
  8. «The ubiquity and impressive genomic diversity of human skin papillomaviruses suggest a commensalic nature of these viruses»։ Journal of Virology 74 (24): 11636–41։ December 2000։ PMC 112445։ PMID 11090162։ doi:10.1128/JVI.74.24.11636-11641.2000 
  9. Mayo Clinic.com, Common warts, http://www.mayoclinic.com/print/common-warts/DS00370/ Archived 17 October 2011 at the Wayback Machine.
  10. «Images in clinical medicine. Digital verrucae»։ The New England Journal of Medicine 359 (2): 177։ July 2008։ PMID 18614785։ doi:10.1056/NEJMicm071912 
  11. MedlinePlus, Warts, https://www.nlm.nih.gov/medlineplus/warts.html#cat42 Archived 5 June 2016 at the Wayback Machine. (general reference with links). Also, see
  12. 12,0 12,1 World Cancer Report 2014։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 5.12։ ISBN 978-9283204299 
  13. «Human papillomavirus (HPV) type distribution and serological response to HPV type 6 virus-like particles in patients with genital warts»։ Journal of Clinical Microbiology 33 (8): 2058–63։ August 1995։ PMC 228335։ PMID 7559948։ doi:10.1128/jcm.33.8.2058-2063.1995 
  14. «The ATM/p53 pathway is commonly targeted for inactivation in squamous cell carcinoma of the head and neck (SCCHN) by multiple molecular mechanisms»։ Oral Oncology 41 (10): 1013–20։ November 2005։ PMID 16139561։ doi:10.1016/j.oraloncology.2005.06.003 
  15. 15,0 15,1 «US assessment of HPV types in cancers: implications for current and 9-valent HPV vaccines»։ Journal of the National Cancer Institute 107 (6): djv086։ June 2015։ PMC 4838063։ PMID 25925419։ doi:10.1093/jnci/djv086 
  16. «The promise of global cervical-cancer prevention»։ The New England Journal of Medicine 353 (20): 2101–4։ November 2005։ PMID 16291978։ doi:10.1056/NEJMp058171 
  17. «The cigarette smoke carcinogen benzo[a]pyrene enhances human papillomavirus synthesis»։ Journal of Virology 82 (2): 1053–8։ January 2008։ PMC 2224590։ PMID 17989183։ doi:10.1128/JVI.01813-07 
  18. «Epidemiologic factors associated with seropositivity to human papillomavirus type 16 and 18 virus-like particles and risk of subsequent infection in men»։ Cancer Epidemiology, Biomarkers & Prevention 19 (2): 511–6։ February 2010։ PMID 20086109։ doi:10.1158/1055-9965.EPI-09-0790 
  19. «Characterization of HPV and host genome interactions in primary head and neck cancers»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 111 (43): 15544–9։ October 2014։ Bibcode:2014PNAS..11115544P։ PMC 4217452։ PMID 25313082։ doi:10.1073/pnas.1416074111 
  20. Scheffner Martin, Huibregtse Jon M., Vierstra Richard D., Howley Peter M. (November 1993)։ «The HPV-16 E6 and E6-AP complex functions as a ubiquitin-protein ligase in the ubiquitination of p53»։ Cell (անգլերեն) 75 (3): 495–505։ PMID 8221889։ doi:10.1016/0092-8674(93)90384-3 
  21. Zanier Katia, Charbonnier Sebastian, Sidi Abdellahi Ould M'hamed Ould, McEwen Alastair G., Ferrario Maria Giovanna, Poussin-Courmontagne Pierre, Cura Vincent, Brimer Nicole, Babah Khaled Ould, Ansari Tina, Muller Isabelle (2013-02-08)։ «Structural basis for hijacking of cellular LxxLL motifs by papillomavirus E6 oncoproteins»։ Science 339 (6120): 694–698։ Bibcode:2013Sci...339..694Z։ ISSN 1095-9203։ PMC 3899395։ PMID 23393263։ doi:10.1126/science.1229934 
  22. Hafner Antonina, Bulyk Martha L., Jambhekar Ashwini, Lahav Galit (April 2019)։ «The multiple mechanisms that regulate p53 activity and cell fate»։ Nature Reviews. Molecular Cell Biology 20 (4): 199–210։ ISSN 1471-0080։ PMID 30824861 ։ doi:10.1038/s41580-019-0110-x 
  23. Hanahan Douglas, Weinberg Robert A. (2000-01-07)։ «The Hallmarks of Cancer»։ Cell (English) 100 (1): 57–70։ ISSN 0092-8674։ PMID 10647931։ doi:10.1016/S0092-8674(00)81683-9 
  24. Tungteakkhun Sandy S., Duerksen-Hughes Penelope J. (2008)։ «Cellular binding partners of the human papillomavirus E6 protein»։ Archives of Virology 153 (3): 397–408։ ISSN 0304-8608։ PMC 2249614։ PMID 18172569։ doi:10.1007/s00705-007-0022-5 
  25. «Genus beta human papillomaviruses and incidence of basal cell and squamous cell carcinomas of skin: population based case-control study»։ BMJ 341: c2986։ July 2010։ PMC 2900549։ PMID 20616098։ doi:10.1136/bmj.c2986 
  26. «The epidemiology of human papillomavirus infections»։ Journal of Clinical Virology։ 32 Suppl 1 (Suppl 1): S16–24։ March 2005։ PMID 15753008։ doi:10.1016/j.jcv.2004.12.008։ «Overall, these DNA-based studies, combined with measurements of type-specific antibodies against HPV capsid antigens, have shown that most (>50%) sexually active women have been infected by one or more genital HPV types at some point in time [S17].» 
  27. «Public health. High hopes and dilemmas for a cervical cancer vaccine»։ Science 308 (5722): 618–21։ April 2005։ PMID 15860602։ doi:10.1126/science.308.5722.618 
  28. 28,0 28,1 «Epidemiology and natural history of human papillomavirus infections in the female genital tract»։ Infectious Diseases in Obstetrics and Gynecology։ 2006 Suppl: 40470։ 2006։ PMC 1581465։ PMID 16967912։ doi:10.1155/IDOG/2006/40470 
  29. «Human papillomavirus types in head and neck squamous cell carcinomas worldwide: a systematic review»։ Cancer Epidemiology, Biomarkers & Prevention 14 (2): 467–75։ February 2005։ PMID 15734974։ doi:10.1158/1055-9965.EPI-04-0551 
  30. «Are 20 human papillomavirus types causing cervical cancer?»։ The Journal of Pathology 234 (4): 431–435։ 15 August 2014։ PMID 25124771։ doi:10.1002/path.4424 
  31. «Comparison of risk factors for invasive squamous cell carcinoma and adenocarcinoma of the cervix: collaborative reanalysis of individual data on 8,097 women with squamous cell carcinoma and 1,374 women with adenocarcinoma from 12 epidemiological studies»։ International Journal of Cancer 120 (4): 885–91։ February 2007։ PMID 17131323։ doi:10.1002/ijc.22357 
  32. «Human papillomavirus, human immunodeficiency virus and immunosuppression»։ Vaccine։ 30 Suppl 5: F168–74։ November 2012։ PMID 23199960։ doi:10.1016/j.vaccine.2012.06.045։ Արխիվացված է օրիգինալից 8 November 2019-ին։ Վերցված է 28 November 2019 
  33. «Immunosuppression and risk of cervical cancer»։ Expert Review of Anticancer Therapy 13 (1): 29–42։ January 2013։ PMID 23259425։ doi:10.1586/era.12.159 
  34. Willemsen Anouk, Bravo Ignacio G. (2018-09-27)։ «Origin and evolution of papillomavirus (onco)genes and genomes»։ Philosophical Transactions of the Royal Society of London. Series B, Biological Sciences 374 (1773)։ PMC 6501903 ։ PMID 30955499 ։ doi:10.1098/rstb.2018.0303 
  35. Doorbar John, Quint Wim, Banks Lawrence, Bravo Ignacio G., Stoler Mark, Broker Tom R., Stanley Margaret A. (November 2012)։ «The Biology and Life-Cycle of Human Papillomaviruses»։ Vaccine 30: F55–F70։ ISSN 0264-410X։ PMID 23199966։ doi:10.1016/j.vaccine.2012.06.083 
  36. Gagliardi Alessia, Porter Vanessa L., Zong Zusheng, Bowlby Reanne, Titmuss Emma, Namirembe Constance, Griner Nicholas B., Petrello Hilary, Bowen Jay, Chan Simon K., Culibrk Luka (August 2020)։ «Analysis of Ugandan cervical carcinomas identifies human papillomavirus clade–specific epigenome and transcriptome landscapes»։ Nature Genetics 52 (8): 800–810։ ISSN 1061-4036։ PMC 7498180 ։ PMID 32747824 ։ doi:10.1038/s41588-020-0673-7 
  37. 37,0 37,1 «Human papillomavirus infections of the genital and respiratory tracts in young children»։ Seminars in Pediatric Infectious Diseases 16 (4): 306–16։ October 2005։ PMID 16210110։ doi:10.1053/j.spid.2005.06.010 
  38. «Human papillomaviruses: Diseases, diagnosis, and a possible vaccine»։ Clinical Microbiology Newsletter 27 (18): 139–145։ 2005։ doi:10.1016/j.clinmicnews.2005.09.001 
  39. 39,0 39,1 «Human Papillomavirus»։ Microbiology Spectrum։ Diagnostic Microbiology of the Immunocompromised Host (Second ed.) (American Society of Microbiology) 4 (4): 177–195։ August 2016։ ISBN 9781555819033։ PMID 27726787։ doi:10.1128/microbiolspec.dmih2-0001-2015 
  40. Dyne (2018-08-24)։ «Trends in Human Papillomavirus–Associated Cancers — United States, 1999–2015»։ Centers for Disease Control and Prevention, Morbidity and Mortality Weekly Report 
  41. 41,0 41,1 «Case-control study of human papillomavirus and oropharyngeal cancer»։ The New England Journal of Medicine 356 (19): 1944–56։ May 2007։ PMID 17494927։ doi:10.1056/NEJMoa065497 
  42. 42,0 42,1 Ridge JA, Glisson BS, Lango MN, et al. "Head and Neck Tumors" Archived 20 July 2009 at the Wayback Machine. in Pazdur R, Wagman LD, Camphausen KA, Hoskins WJ (Eds) Cancer Management: A Multidisciplinary Approach Archived 4 October 2013 at the Wayback Machine.. 11 ed. 2008.
  43. «Evidence for a causal association between human papillomavirus and a subset of head and neck cancers»։ Journal of the National Cancer Institute 92 (9): 709–20։ May 2000։ PMID 10793107։ doi:10.1093/jnci/92.9.709 
  44. «Human papillomavirus and prognosis of oropharyngeal squamous cell carcinoma: implications for clinical research in head and neck cancers»։ Journal of Clinical Oncology 24 (36): 5623–5։ December 2006։ PMID 17179099։ doi:10.1200/JCO.2006.07.1829 
  45. «Geographic heterogeneity in the prevalence of human papillomavirus in head and neck cancer»։ International Journal of Cancer 140 (9): 1968–1975։ May 2017։ PMC 8969079 ։ PMID 28108990։ doi:10.1002/ijc.30608 
  46. «Human papillomavirus and rising oropharyngeal cancer incidence in the United States»։ Journal of Clinical Oncology 29 (32): 4294–301։ November 2011։ PMC 3221528։ PMID 21969503։ doi:10.1200/JCO.2011.36.4596 
  47. «Human Papillomavirus-Associated Cancers – United States, 2008–2012»։ MMWR. Morbidity and Mortality Weekly Report 65 (26): 661–6։ July 2016։ PMID 27387669։ doi:10.15585/mmwr.mm6526a1 
  48. «Rising incidence of oropharyngeal cancer and the role of oncogenic human papilloma virus»։ The Laryngoscope 117 (12): 2115–28։ December 2007։ PMID 17891052։ doi:10.1097/MLG.0b013e31813e5fbb 
  49. «Lung Cancer Risk Rises in the Presence of HPV Antibodies»։ Արխիվացված է օրիգինալից 27 April 2012-ին 
  50. «Lung Cancer Patients More Likely to Have High-Risk Human Papillomavirus»։ NPIN։ Արխիվացված է օրիգինալից 27 July 2012-ին 
  51. «Human papillomavirus (HPV) type 6 and 16 DNA sequences in bronchial squamous cell carcinomas demonstrated by in situ DNA hybridization»։ Lung 167 (1): 33–42։ 1989։ PMID 2537916։ doi:10.1007/BF02714928 
  52. «Incidence of human papilloma virus in lung cancer»։ Lung Cancer 65 (1): 13–8։ July 2009։ PMID 19019488։ doi:10.1016/j.lungcan.2008.10.003 
  53. Moore Matthew (12 November 2007)։ «Tree man 'who grew roots' may be cured»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված է օրիգինալից 13 November 2007-ին 
  54. «Epidermodysplasia verruciformis and susceptibility to HPV»։ Disease Markers 29 (3–4): 199–206։ 2010։ PMC 3835378։ PMID 21178278։ doi:10.1155/2010/345436 
  55. 55,0 55,1 «HPV and Cancer»։ National Cancer Institute։ 2015-05-15։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2017-ին։ Վերցված է 2017-04-18 
  56. Control of Communicable Diseases Manual (20th ed.)։ Washington D.C.: Apha Press։ 2015։ էջեր 299–300։ ISBN 978-0-87553-018-5 
  57. «High-risk human papillomavirus types and squamous cell carcinoma in patients with respiratory papillomas»։ Otolaryngology–Head and Neck Surgery 120 (5): 698–705։ May 1999։ PMID 10229596։ doi:10.1053/hn.1999.v120.a91773 
  58. «Chapter 6: Epidemiology and transmission dynamics of genital HPV infection»։ Vaccine։ 24 Suppl 3 (Suppl 3): S3/52–61։ August 2006։ PMID 16950018։ doi:10.1016/j.vaccine.2006.05.031 
  59. «Prevalence and viral load of 51 genital human papillomavirus types and three subtypes»։ International Journal of Cancer 132 (10): 2395–403։ May 2013։ PMID 23034864։ doi:10.1002/ijc.27891 
  60. «Transmission of human papillomavirus in heterosexual couples»։ Emerging Infectious Diseases 14 (6): 888–94։ June 2008։ PMC 2600292։ PMID 18507898։ doi:10.3201/eid1406.070616 
  61. «Transmission of human papillomavirus in heterosexual couples»։ Emerging Infectious Diseases 14 (6): 888–94։ June 2008։ PMC 2600292։ PMID 18507898։ doi:10.3201/eid1406.070616 
  62. «Genital oncogenic human papillomavirus infection: a short review on the mode of transmission» (Free full text)։ Annals of the Academy of Medicine, Singapore 24 (4): 598–601։ July 1995։ PMID 8849195։ Արխիվացված է օրիգինալից 27 July 2012-ին 
  63. «Possible non-sexual transmission of genital human papillomavirus infections in young women»։ European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases 12 (3): 221–2։ March 1993։ PMID 8389707։ doi:10.1007/BF01967118 
  64. «Is genital human papillomavirus infection always sexually transmitted?» (Free full text)։ The Australian & New Zealand Journal of Obstetrics & Gynaecology 30 (3): 240–2։ August 1990։ PMID 2256864։ doi:10.1111/j.1479-828X.1990.tb03223.x։ Արխիվացված է օրիգինալից 6 April 2016-ին 
  65. Hans Krueger, Gavin Stuart, Richard Gallagher, Dan Williams, Jon Kerner (12 April 2010)։ HPV and Other Infectious Agents in Cancer:Opportunities for Prevention and Public Health: Opportunities for Prevention and Public Health։ Oxford University Press։ էջ 34։ ISBN 978-0-19-973291-3։ Արխիվացված է օրիգինալից 9 June 2013-ին։ Վերցված է 24 December 2012 
  66. «Human papillomavirus DNA detected in peripheral blood samples from healthy Australian male blood donors»։ Journal of Medical Virology 81 (10): 1792–6։ October 2009։ PMID 19697401։ doi:10.1002/jmv.21592 
  67. «Eligibility Criteria by Topic - American Red Cross»։ Արխիվացված է օրիգինալից 1 January 2017-ին 
  68. «Human Papillomavirus: Confronting the Epidemic-A Urologist's Perspective»։ Reviews in Urology 7 (3): 135–44։ 2005։ PMC 1477576։ PMID 16985824 
  69. «Human papillomavirus: epidemiology and public health» [1 January 2017]։ Archives of Pathology & Laboratory Medicine 127 (8): 930–4։ August 2003։ PMID 12873163։ doi:10.5858/2003-127-930-HPEAPH։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին 
  70. «HPV | Human Papillomavirus | Pap Smear | MedlinePlus»։ Վերցված է 2018-11-07 
  71. «Cancer screening in the United States, 2017: A review of current American Cancer Society guidelines and current issues in cancer screening»։ CA: A Cancer Journal for Clinicians 67 (2): 100–121։ March 2017։ PMID 28170086։ doi:10.3322/caac.21392 
  72. «HPV-driven oropharyngeal cancer: current knowledge of molecular biology and mechanisms of carcinogenesis»։ Cancers of the Head & Neck 3: 12։ 2018։ PMC 6460765 ։ PMID 31093365 ։ doi:10.1186/s41199-018-0039-3 
  73. «Human papillomavirus vaccines. WHO position paper»։ Relevé Épidémiologique Hebdomadaire 84 (15): 118–31։ April 2009։ PMID 19360985։ Արխիվացված է օրիգինալից 24 December 2010-ին 
  74. «The Burden of Human Papillomavirus and Chlamydia trachomatis Coinfection in Women: A Large Cohort Study in Inner Mongolia, China»։ J Infect Dis 219 (2): 206–214։ January 2019։ PMID 30192954 ։ doi:10.1093/infdis/jiy497 
  75. «Susceptibility of high-risk human papillomavirus type 16 to clinical disinfectants»։ The Journal of Antimicrobial Chemotherapy 69 (6): 1546–50։ June 2014։ PMC 4019329։ PMID 24500190։ doi:10.1093/jac/dku006 
  76. «Ultrasound scan as a potential source of nosocomial and crossinfection: a literature review»։ Radiologia Brasileira 48 (5): 319–23։ 2019-02-05։ PMC 4633077։ PMID 26543284։ doi:10.1590/0100-3984.2014.0002 
  77. «Penises not required: a systematic review of the potential for human papillomavirus horizontal transmission that is non-sexual or does not include penile penetration»։ Sexual Health 13 (1): 10–21։ February 2016։ PMID 26433493։ doi:10.1071/sh15089 
  78. «Possible non-sexual modes of transmission of human papilloma virus»։ The Journal of Obstetrics and Gynaecology Research 43 (3): 429–435։ March 2017։ PMID 28165175։ doi:10.1111/jog.13248 
  79. «Recommendations for Cleaning and Disinfection in Medical Ultrasound to Prevent Human Papillomavirus (HPV) Transmission»։ Provincial Infection Control Network of British Columbia։ 2016-06-02 
  80. «Reprocessing Requirements for Ultrasound Probes»։ College of Physicians and Surgeons of British Columbia։ December 2017