Նեոնատոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորածին երեխա

Նեոնատոլոգիա, մանկաբուժության ճյուղ, որը բաղկացած է նորածինների, հատկապես, հիվանդ կամ վաղաժամ նորածինների բժշկական օգնությունից։ Այն հիվանդանոցների բազայի վրա հիմնված մասնագիտություն է և սովորաբար իրականցվում է նորածինների վերակենդանացման բաժանմունքներում։ Նեոնատոլոգների հիմնական հիվանդները հանդիսանում են նորածինները, որոնք հիվանդ են կամ վաղաժամ ծննդաբերության պատճառով խնամքի կարիք ունեն, ցածր քաշի, ներարգանդային աճի սահմանափակման, բնածին արատների (ծննդյան արատներ), սեպսիսի, թոքային հիպոպլազիայի կամ ծննդաբերական ասիֆիքսիայի պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մանկական մահացության բարձր ցուցանիշները բրիտանական բժշկական հանրության կողմից ճանաչվել էին առնվազն 1860-ականներին[1], ժամանակակից նորածնային ինտենսիվ բուժումը համեմատաբար վերջերս գրանցված առաջընթաց է[2]։ 1898թ.-ին Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքում դոկտոր Ժոզեֆ Դելին հիմնադրեց առաջին նորածնային ինկուբատոր կայանը։ 1931թ.-ին Դոկտոր Ա. Ռոբերտ Բաուերը Հենրի Ֆորդի հիվանդանոցում գտնվելու ժամանակ հորինեց առաջին ինկուբատորը, որը համատեղում էր ջերմությունն ու թթվածինը, ինչպես նաև խոնավությունը[3]։ 1952թ.-ին դոկտոր Վիրջինիա Ապգարը ներկայացրեց Ապգարի միավորների գնահատման համակարգը` որպես նորածնի վիճակը գնահատելու միջոց։ Միայն 1965թ. ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում բացվեց նորածինների վերակենդանացման առաջին ամերիկյան բաժինը (NICU)[4]: 1975թ.-ին Ամերիկյան մանկաբուժության խորհուրդը հաստատեց նեոնատոլոգիայի սերտիֆիկացումը։

1950-ականները նորածնի մեխանիկական օդափոխության ի հայտ գալով բերեցին նորածնային ծառայությունների արագ զարգացման։ Սա թույլ տվեց փրկել թերհաս նորածիններին։ 1980-ականներին թոքային մակերեսային ակտիվացնող թերապիայի զարգացումը օգնեց կանխարգելել ծայրահեղ թերհաս նորածինների շրջանում թոքերի քրոնիկ հիվանդությունների զարգացումը։ 2006թ.-ին 450 գրամ և 22 շաբաթականում ծնված նորածինները գոյատևելու հնարավորություն ունեն։ Ժամանակակից NICU-ներում 1000 գրամից ավելի քաշ ունեցող և 27 շաբաթ հղիությունից հետո ծնված նորածինները գոյատևման մոտավորապես 90% հավանականություն ունեն, և մեծամասնությունը ունեն նորմալ նյարդաբանական զարգացում[5]։

Կեսարյան հատումից հետո նորածնի ֆիզիկական զննում իրականացնող բժիշկ

Ակադեմիական վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ նահանգներում նեոնատոլոգը նեոնատոլոգիա իրականացնող բժիշկն է (MD կամ DO): Նեոնատոլոգ դառնալու համար բժիշկը սկզբում վերապատրաստում է անցնում որպես մանկաբույժ, այնուհետև ավարտում է լրացուցիչ ուսուցում, որը կոչվում է կրթաթոշակ (3 տարի ԱՄՆ-ում) նեոնատոլոգիայում[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոչ բոլոր նեոնատոլոգները, ունեն ստանդարտ սերտիֆիկացում ամերիկյան խորհրդի կողմից։

Միացյալ նահանգներում նեոնատոլոգը նեոնատոլոգիա իրականացնող բժիշկն է (MD կամ DO): Նեոնատոլոգ դառնալու համար բժիշկը սկզբում վերապատրաստում է անցնում որպես մանկաբույժ, այնուհետև ավարտում է լրացուցիչ ուսուցում, որը կոչվում է կրթաթոշակ (3 տարի ԱՄՆ-ում) նեոնատոլոգիայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ բոլոր նեոնատոլոգները, ունեն ստանդարտ սերտիֆիկացում ամերիկյան խորհրդի կողմից։

Միացյալ Թագավորությունում, բժշկական դպրոցն ավարտելուց և հիմնադրման երկամյա ծրագիրն ավարտելուց հետո, նեոնատոլոգ դառնալ ցանկացող բժիշկը պետք է անցներ մանկական մասնագիտության ութամյա վերապատրաստման ծրագիր։ Ծրագրի վերջին երկու-երեք տարիները նվիրված էին նեոնատոլոգիայի` որպես ենթատեսակի վերապատրաստմանը։ Neonatal Nurse Practitioners (NNPs) առաջադեմ պրակտիկական հմտություններով օժտված բուժքույրեր են, որոնք մասնագիտանում են նորածինների խնամքի ոլորտում։ Նրանք համարվում են մատակարարներ և հաճախ կիսում են NICU խնամքի ծանրաբեռնվածությունը մշտական բժիշկների հետ։ Նրանք ի վիճակի են բուժել, պլանավորել, նշանակել, ախտորոշել և կատարել ընթացակարգեր իրենց պրակտիկայի շրջանակներում, որը սահմանված է գործող օրենսդրությամբ այն հիվանդանոցում, որտեղ նրանք աշխատում են։

Խնամքի սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]

30 րոպե առաջ ծնված մանուկ Իրանում։ Բուժքույրը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում ծննդաբերությունից հետո։

Որոշակի օրգան-համակարգերի վրա կենտրոնանալու փոխարեն, նեոնատոլոգները կենտրոնանում են նորածինների խնամքի վրա,ովքեր պահանջում են հոսպիտալացում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրանք կարող են հանդես գալ նաև որպես ընդհանուր մանկաբույժներ՝ ապահովելով նորածինների վիճակի լավ գնահատումը և խնամքը այն հիվանդանոցում,որտեղ գտնվում են։ Որոշ նեոնատոլոգներ,մասնավորապես նրանք, ովքեր գտնվում են ակադեմիական պայմաններում, կարող են նորածիններին հետևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ հիվանդանոցից դուրս գալուց հետո, որպեսզի կարողանան ավելի լավ գնահատել առողջության հետ կապված երկարաժամկետ խնդիրները վաղ տարիքում։

Որոշ նեոնատոլոգներ իրականցնում են կլինիկական և ֆունդամենտալ գիտական հետազոտություններ,որպեսզի ավելի լավ հասկանան այս յուրահատուկ խմբին։ Նորածինն ենթարկվում է հետսաղմնային կյանքի բազմաթիվ ադապտացիանների, և նրա ֆիզիոլոգիական համակարգերը, ինչպիսին է իմունային համակարգը, լիովին զարգացած չեն։ Նորածնային շրջանում մտահոգող հիվանդություններն են.

  • Վաղաժամ ծննդաբերության անեմիա
  • Վաղաժամ ծննդաբերության շնչառություն
  • Նախասրտերի միջնապատի արատ
  • Նախասիրտ-փորոքային միջնապատի արատ
  • Նորածինների բարորակ հեմանգիոմատոզ
  • Բազկային հյուսակի վնասվածք
  • Բրոնխաթոքային դիսպլազիա
  • Մանկական ուղեղային կաթված
  • Չարջ-Ստրաուսի սինդրոմ
  • Քիմքի ճեղքվածք
  • Աորտայի կոարկտացիա
  • Մակերիկամների բնածին հիպերպլազիա
  • Դիաֆրագմատիկ բնածին ճողվածք
  • Սրտի բնածին արատ
  • Նորածինների ցրված հեմանգիոմատոզ
  • Դի Ջորջի համախտանիշ
  • Էնցեֆալոպաթիա
  • Գաստրոշիզիս
  • Նորածնի հեմոլիտիկ հիվանդություն
  • Հիրշպրունգի հիվանդություն
  • Ձախ սրտի հիպոպլասիկ համախտանիշ
  • Հիպոքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիա
  • Նյութափոխանակության բնածին արատներ
  • Ներարգանդային արյունազեղում
  • Լիսենցեֆալիա
  • Մեքոնիումի ձգտման համախտանիշ
  • Նեկրոզացնող էնտերոկոլիտ
  • Նորածնային ժուժկալության համախտանիշ
  • Նորածինների քաղցկեղ
  • Նորածնային դեղնություն
  • Նորածնային շնչառական համախտանիշ
  • Նորածնային կարմիր գայլախտ
  • Նորածնային կոնյուկտիվիտ
  • Նորածնային թոքաբորբ
  • Նորածնային տետանուս
  • Նորածինների սեպսիս
  • Նորածնային աղիքի խցանում
  • Նորածնային ինսուլտ
  • Նորածնային շաքարային դիաբետ
  • Նորածնային ալոիմունային թրոմբոցիտոպենիա
  • Նորածնային հերպեսի պարզեցում
  • Նորածնային հեմոքրոմատոզ
  • Նորածնային մենինգիտ
  • Նորածնային հեպատիտ
  • Նորածնային հիպոգլիկեմիա
  • Նորածնային խոլեստազ
  • Նորածնային նոպա
  • Օմֆալոցելե
  • Արտարգանդային նախասրտի ծորան
  • Պերինատալ ասֆիքսիա
  • Վերփորոքային լեյկոմալացիա
  • Նորածնային թոքային հիպերտոնիա
  • Համառ truncus arteriosus
  • Թոքային հիպոպլազիա
  • Վաղաժամ ծննդաբերության ռետինոպաթիա
  • Սպինա բիֆիդա
  • Ողնաշարի մկանների ատրոֆիա
  • Վերփորոքային հաճախասրտություն
  • Ֆալլոյի տետրադա
  • Ընդհանուր (կամ մասնակի) անոմալ թոքային երակային կապ
  • Տրախեոէզոֆագեալ ֆիստուլա
  • Նորածնի անցողիկ տախիպնոե
  • Մեծ անոթների տեղափոխում
  • Տրիսոմիա 13/18/21
  • VACTERL / VATER ասոցիացիա
  • Փորոքային միջնապատի արատ
  • Ուղղահայաց փոխանցվող վարակները

Վարձատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոնատոլոգները զգալիորեն վաստակում են ընդհանուր մանկաբույժների շրջանում։ 2018-ին տիպիկ մանկաբույժի աշխատավարձը տատանվում էր 221,000 դոլարից մինչև 264,000, մինչդեռ նեոնատոլոգի միջին աշխատավարձը՝ 299,000-ից 355,000 էր[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդը հոսպիտալացման ամենատարածված պատճառներից է։ Մոր և նորածնային վիրաբուժական ծառայությունների համար 2003-2011 թվականների հիվանդանոցների միջին ծախսերը հիվանդանոցների ամենացածր ծախսերն էին ԱՄՆ֊ում[8]։ 2012թ.-ին մայրերի և նորածինների հոսպիտալացումը կազմում էր հոսպիտալացումների ամենամեծ մասը նորածինների,18-44 տարեկան մեծահասակների և Medicaid-ի կողմից սպասարկվողների շրջանում[9]։

2000-2012 թվականներին նորածինների հոսպիտալացումը(ծնունդը) ԱՄՆ֊ում տատանվում էր 4 միլիոնի սահմանում, 2006-ին հասնելով ամենաբարձր մակարդակին՝ 4.3մլն[10]։ Մայրերի և նորածինների հոսպիտալացումը 2012 թվականին Միացյալ Նահանգներում կազմում էր ընդհանուրի 27%-ը։ Այնուամենայնիվ,հիվանդանոցային միջին ծախսերը մնացին հիվնադանոցում մնալու երեք տեսակներից ամենացածրը(բժշկական, վիրաբուժական, կամ մայրական և նորածնային)։ Մայրական/նորածնային հոսպիտալացման համար հիվանդանոցի միջին ծախսը 2012-ին կազմել է 4300ԱՄՆ դոլար(ի տարբերություն 8500ԱՄՆ դոլարի բժշկական և 21200ԱՄՆ դոլարի վիրաբուժական մնալու համար 2012 թվականին)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oman, C.W.C. (1925-06). «EXCESSIVE INFANT MORTALITY AT MARKET DRAYTON». The Lancet. 205 (5310): 1205. doi:10.1016/s0140-6736(01)24147-6. ISSN 0140-6736.
  2. Breathe, Baby, Breathe!. University of Toronto Press. 2019 թ․ դեկտեմբերի 31. էջեր 263–267. ISBN 978-1-4875-1926-1.
  3. Hanson, Sharon (2007 թ․ սեպտեմբերի 26). «English Law as Implicit Religion ISSN 1463–9955». Implicit Religion. 9 (2). doi:10.1558/imre2006.v9i2.136. ISSN 1743-1697.
  4. «Committee Report: American Pediatrics: Milestones at the Millennium». PEDIATRICS. 107 (6): 1482–1491. 2001 թ․ հունիսի 1. doi:10.1542/peds.107.6.1482. ISSN 0031-4005.
  5. Stevenson, David K.; Wright, Linda L.; Lemons, James A.; Oh, William; Korones, Sheldon B.; Papile, Lu-Ann; Bauer, Charles R.; Stoll, Barbara J.; Tyson, Jon E. (1998-12). «Very low birth weight outcomes of the National Institute of Child Health and Human Development Neonatal Research Network, January 1993 through December 1994». American Journal of Obstetrics and Gynecology. 179 (6): 1632–1639. doi:10.1016/s0002-9378(98)70037-7. ISSN 0002-9378.
  6. «Recognized Specialties, Subspecialties and Proficiencies». PsycEXTRA Dataset. 2020. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. Cohen, Philip L. (1989-08). «Physician compensation for drug surveys». Arthritis & Rheumatism. 32 (8): 1055–1055. doi:10.1002/anr.1780320824. ISSN 0004-3591.
  8. «Trends and Projections in Inpatient Hospital Costs and Utilization, 2003-2013 - Statistical Brief #175». www.hcup-us.ahrq.gov. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Trends in Emergency Department Visits, 2006-2011 #179». www.hcup-us.ahrq.gov. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. «Gore-Mbeki Binational Commission integrated housing program. Final report». 1998 թ․ դեկտեմբերի 31. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Hospital Stays, Hospital Charges, and In-Hospital Deaths Among Infants With Selected Birth Defects—United States, 2003». JAMA. 297 (8): 802. 2007 թ․ փետրվարի 28. doi:10.1001/jama.297.8.802. ISSN 0098-7484.