Միդազոլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blue pill container spilled icon.svg
Միդազոլամ
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար59467-70-8
PubChem CID4192
DrugBank00683
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.056.140 Խմբագրել Վիքիդատայում

Միդազոլամը որը ավելի հայտնի է Վերսեդ վաճառքային անվամբ, իրենից ներկայացնում է բենզոդիազեպին որը կիրառվում է որպես անզգայնացնող, սեդատիվ, քնաբեր և որոշ դեպքերում որպես տագնապամարիչ[1]։ Այն ցուցաբերում է քնաբեր ազդեցություն, նվազեցնում է տագնապը, ինչպես նաև արգելակում է նոր հիշողություններ ձեռք բերելու ունակությունը[1]։ Այն արդյունավետ է նաև ցնցումների բուժման համար[2]։ Միդազեմը կիրառվում է բերանացի, ներերակային, միջմկանային, ներքթային՝ սփրեյի միջոցով և ենթաայտային[1][2]։ Ներերակային կիրառման դեպքում այն իր ազդեցությունը դրսևորում է 5 րոպեից, միջմկանային ներարկման դեպքում՝ 15 րոպեից[1]։ Ազդեցությունը տրևում է մեկից մինչև վեց ժամ[1]։ Կողմնակի ազդեցություններն են՝ շնչառության ընկճումը, զարկերակային ճնշման անկումը, քնկոտությունը[1]։ Երկարաժամկենտ կիրառման դեպքում կարող է առաջանալ տոլերանտություն և հանման համախտանիշ[3]։ Պարադոքսալ ազդեցություններ, ինչպես օրինակ՝ գերակտիվությունը կարող է դիտվել հատկապես երեխաների և ծերերի մոտ[3]։ Ապացուցված է միդազոլամի վնասկար ազդեցությունը հղիության ժամանակ կիրառման դեպքում, սակայն կրծքով կերակրման ժամանակ նրա վնասակար ազդեցությունը ապացուցված չէ[4][5]։ Այն բենզոդիազեպիններ շարքի դեղերի ներկայացուցիչ է, բարձրացնում է ԳԱԿԹ նեյրոմիջնորդանյութերի ակտվությունը ԿՆՀ-ում[1]։

Միդազոլամը ստեղծվել է 1974 թվականին, իսկ բժշկության մեջ կիրառությունը սկսվել է 1982 թվականից[6]։ Այն դասվում է Առողջապահության համաշխարային կազմակերպության հիմնական անհրաժեշտ դեղերի ցուցակի մեջ[7]։ Շատ երկրներումմիդազոլամը վաճառվում է միայն հատուկ դեղատոմսով[1]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցնցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազեմը երբեմն կիրառվում է ցնցումների անհապաղ դադարեցման համար։ Էպիլեպսիայի դեպքում երկարաժամկետ կիրառությունը նպատակահարմար չէ, պայմանավորված տոլերանտության ռիսկով (որի դեպքում միդազոլամը և այլ բենզոդիազեպինները դառնում են անարդյունավետ) և արտահայտված հատկությամբ[8]։ Միդազեմը երեխաների մոտ ցնցումների կամ էպիլեպտիկ ստատուսի դեպքում կարելի է կիրառել ենթաայտային և ներքթային ներմուծման տարբերակով[9][10]։ Միդազեմը արդյունավետ է էպիլեպտիկ ստատուսի վարման համար, այն կիրառվում է երբ այլ դեղորայքները եղել են անարդյունավետ կամ երբ ներերակային ներմուծման տարբերակը հասանելի չէ, այն ջրալույծ է, ինչի շնորհիվ ունի արագ ազդեցության մեխանիզմ և ի տարբերություն այլ բենզոդիազեպինների չի առաացնում մետաբոլիկ ացիդոզ։

Թերություններից է ազդեցության կարճ տևողությունը, որի պատճառով ավելի քան 50% դեպքերում լինում է ցնցումների կրկնություն, ինչպես նաև դեղորայքակայուն էպիլեպտիկ ստատուսի 14-18% դեպքերում դիտվում է բուժման անարդյունավետություն։ Ցնցումների դեպքում կիրառման ժամանակ արագ կարող է զարգանալ դեղորայքային կայունություն, ինչի հետևանքով բուժական ազդեցություն ունենալու համար պահանջվում է կիրառվող դեղաչափի մի քանի անգամ մեծացում։ Երկարաժամկետ կիրառման դեպքում կարող է զարգանալ տոլերանտություն, տախիֆիլաքսիա և կիսադուրսբերման պարբերությունը կարող է երկարել մինչև մի քանի օր[3][11]։ Անհետաձգելի միջամտության ժամանակ երթաայտային և ներքթային կիրառումը ավելի արդյունավետ է ռեկտալ կիրառման համեմատ[12][13][14]։

Սեդացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներերակային միդազոլամը ցուցված է տարբեր բժշկական միջամտությունների ժամանակ սեդացիայի համար, այն որպես կանոն կիրառվում է օփյոիդային այդ դեղերի՝ օրինակ ֆենտանիլի հետ կոմբինացված, կիրառվում է նախավիրահատական սեդացիայի, ընդհանուր անզգայնացման և ինտեսիվ թերապայի բաժանմունքում թոքերի արհեստական շնչառություն ստացող հիվանդների դեպքում[15][16]։ Միդազոլամը ի համեմատ դիազեպամի ավելի արդյունավետ է անցանկալի հիշողությունների կանխման համար տարբեր բժշկական միջամտությունների դեպքում, սակայն պրոպոֆոլը ունի ավելի արագ վերականգման հատկություն և ավելի արդյունավետ է խոչնդոտում նոր հիշողության ձևավորման գործընթացին[17]։ Այն ամենհաճախ կիրառվող բենզոդիազեպինն է ինտեսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ ունի կարճ կիսադուրսբերման պարբերություն, ջրալույծ է և կարելի է կիրառել շարունակական ինֆուզիայի միջոցով։ Սակայն երկարաժամկետ սեդացայի համար ավելի նախընտրելի է լորազեպամը, քանի որ ունի ավելի երկարատև ազդեցության ժամանակահատված[18], որոշ դեպքերում օրինակ՝ վաղ շնչափողային էքստուբացիայի դեպքում միդազոլամից ավելի արդյունավետ է պրոպոֆոլը[19]։

Միդազոլամը երբեմն կիրառվում է նորածնային ինտեսիվ թերապիայի բաժանմունքում։ Նորածինների դեպքում պետք է կիրառել զգուշությամբ, չպետք է կիրառել ավելի քան 72 ժամ, քանի որ կարող է առաջանալ տախիֆիլաքսիա, բենզոդիազեպինային հանման համախտանիշ, ինչպես նաև նյարդաբանական բարդություններ։ Բոլուս ներարկումներից պետք է խուսափել քանի որ միդազեմի բարձր դեղաչափերը ունեն ընկճող ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա և կարող են առաջացնել նյարդաբանական բարդություններ[20]։ Միդազոլամը երբեմն կիրառվում է այն նորածիների համար ովքեր միացված են արհեստական շնչառության սարքին, սակայն այս դեպքում մորֆինը ավելի կիրառելի և ավելի անվտանգ է[21]։

Միդազեմը երբեմն կիրառվում է մանկական ատամնաբուժական պրակտիկայում, որպես տագնապամարիչ և հանգստացնող միջոց[22]։

Գրգռվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազմեը այլ հակփսիխոտիկ դեղորայքի հետ ցուցված է շիզոֆրենիայի սրացման դեպքում երբ առկա է ագրեսիվ և անկառավարելի վարքագիծ[23]։

Պալիատիվ օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազեմը ցածր դեղաչափերով, երթամաշկային ներարկման միջոցով կիրառվում է մահամերձ հիվանդների պալիատիվ օգնության նպատակով, այն նվազեցնում է գերգրգռվածությունը, միոկլոնուսները, անհանգստությունը, տագնապը[24]։ Բարձր դեղաչափերով միդազոլամը կիրառվում է մահամեձ հիվանդների կյանքի վերջին մի քանի օրերին խորը սեդացիա ապահովելու համար, նման անհրաժեշտություն առաջանում է երբ առկա է անտանելի տառապանք պայմանավորված անբուժելի հիվանդությամբ և այլ ցավազրկող, հանգստացնող դեղերը անարդյունավետ են[25], նման միջամտության կարիք առաջանում է հազվադեպ[26]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզոդիազեպինները պետք է հատուկ զգուշությամբ կիրառել ծերերի, երեխաների, հղիների, ալկոհոլային կամ այլ դեղորայքային կախվածություն ունեցող անձանց, սպեցիֆիկ հոգեբուժական հիվանդության կոմորբիդության դեպքում[27]։ Հատուկ զգուշություն է պահնջվում ծայրահեղ ծանր հիվանդների մոտ կիրառության դեպքում, հարկավոր է խուսափել միդազոլամի և նրա ակտիվ մետաբոլիտների կուտակումից օրգանիզմում։ Լյարդային և երիկամային հիվանդությունները կարող են երկարաձնել լիդազոլամի դուրս բերման և ապաակտիվացման գործընթացը, հանգեցնելուվ անցակալի երկարատև և ուժեղ ազդեցության[28][29]։ Հակացուցումները ներառում են՝ գերզգայնությունը միդազոլամի հանդեպ, սուր անկյուն գլաուկոման, շոկը, հիպոտենզիան և գանգուղեղային վնասվածքը։ Նշված հակացուցումները հիմնականում հարաբերական հակացուցումներ են։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազոլամի կողմնակի ազդեցությունները արդեն վերևում նշվել են[3]։ Մարդիկ ովքեր միդազոլամի հետևանքով ունեն ամնեզիա, հիմնականում չեն գիտակցում այդ մասին, քանի դեռ նախապես տեղեկացված չեն եղել[30]։

Two 10-ml bottles labeled Midazolam. The bottle on the left has a label in red and says 1 mg/ml; the one on the right is in green and says 5 mg/ml. Both bottles have much fine print.
Միդազոլամ ներարկման համար 1 և 5 մգ/մլ դեղաչափով

Բենզոդիազեպինների երկարատև կիրառումը կապված է հիշողության երկարատև վատացման հետ, դեղորայքի դադարեցումից միայն վեց ամիս հետո դիտվում է հիշողության մասնակի վերականգնում[3]։ Անհայտ է արդյոք երկարաժամկետ կիրառումից և դադարումից հետո հիշողության ամբողջական վերականգնումը հնարավոր է թե ոչ։ Բենզոդիազեպիները կարող են խորացնել դեպրեսիան։ Բենզոդիազեպիների կիրառումը կապված է որոշ պարադոքսալ ազդեցությունների հետ, ինչպես օրինակ երբեմն դիտվում է ցնցումների հաճախացում[3]։ Պարադոքսալ ազդեցությունը հատկապես դիտվում է երեխաների, ծերերի, ալկոհոլային չարաշահման պատմություն ունեցողների և արտահայտված ագրեսից վարքագիծ ունեցող անձանց մոտ[3]։ Պարադոքսալ ազդեցությունները ավելի հաճախ լինում են ներերակային կիրառման դեպքում[31]։ Միդազոլամի գիշերային ժամերին կիրառման դեպքում, որոշ մնացորդային երևույթներ ՝ քնկոտություն, թուլացած հոգեշարժական և ճանաչողական ֆունկցիա կարող է դիտվել հաջորդ օրը ցերեկային ժամերին։ Այդ ազդեցությունները կարող են հատկապես կարևոր լինել մեքենա վարողների համար, ինչպես նաև հատկապես ծերերի մոտ բարձրանում է գլխապտույտի, ընկնելու և կոտրվածքներ ստանալու հավանականությունը[32]։ Կարող է դիտվել սեդացիա, շնչառական ընկճում, հիպոտենզիա որը պայմանավորված է ծայրամասային անոթային դիմադրության անկմամբ[10][28]։ Եթե միդազոլամը տրվում է չափազանց արագ՝ ներերակային տարբերակով ապա զարգանում է հիպոտենզիա։ Միդազոլամի ինֆուզիայի համախտանիշը առաջանում է բարձր դեղաչափերի դեպքում, այն բնորոշվում է արթնացման հապաղմամբ մի քանի ժամից մինչև օրեր, և կարող է հանգեցնել արհեստական շնչառական սարքի անհրաժեշտության[33]։

Որոշ անձանց մոտ կարող է դիտվել պարադոքսալ ազդեցություն, որը բավականին լավ հետազոտված է բենզոդիազեպիների դեպքում։ Այդ ժամանակ անձի մոտ դիտվում է տագնապ, ակամա շարժումներ, ագրեսիվ և բռնի վարքագիծ, անզուսպ լաց, խոսք և այլ նմանատիպ երևույթներ։ Սա հավանաբար կապված է գիտակցության մակարդակի փոփոխության հետ, որը պայմանավորված է գիտակցության ապաարգելակման և պարադոքսալ ակտիվացման հետ։ Պարադոքսալ ազդեցությունների մասին որպես կանոն անձը անտեղյակ է, որը կապված է միդազոլամի ամնեզիա առաջացնելու հատկության հետ։ Ծայրահեղ իրավիճակներում կիրառելի է ֆլումազենիլ դեղը, որը արգելակում է միդազոլամի ազդեցությունը։ Հակափսիխոտիկ դեղերը՝ օրինակ հալոպերիդոլը նույնպես կիրառելի է այս դեպքում[34]։

Միդազոլամը կարող է առաջացնել շնչառական ընկճում։ Առողջ մարդկանց մոտ միդազոլամի 15մգ/կգ դեղաչափը կարող է առաջացնել շնչառական ընկճում, որը հավանաբար կենտրոնական նյարդային համակարգի վրա ունեցած ազդեցության հետևանք է[35]։ Երբ միդազոլամը կիրառվում է ֆենտանիլի հետ կոմբինացված ապա այս կողմնակի ազդեցությունը դառնում է ավելի հավանական[36]։

Չնայած այն բանին որ միայն միդազոլամի կիրառման դեպքում շնչառության ընկճման կամ կանգի հավանականությունը փոքր է (0.1–0.5%), այնուամենայնիվ սյլ ԿՆՀ ընկճող դեղերի՝ օրինակ օփիոիդների հետ կիրառման դեպքում մեծ հավանականությամբ կարող է զարգանալ հիպոտենզիա, շնչառական ընկճում, շնչառական կանգ և մահ, նույնիսկ բուժական դեղաչափեր կիրառելու դեպքում[37][38][39][40]։

Ամենաքիչը ևս մեկ ԿՆՀ ընկճող դեղի հետ կոմբինացված կիրառման դեպքում մինչև 84% դեպքերում անհրաժեշտ է լինում կիրառել բենզոդիազեպինային անտագոնիստ ֆլումազենիլ[41]։ Հետևաբար չափազանց կարևոր է հաշվի առնել դեղորայքային փոխազդեցությունը և մշտական մոնիտորինգը, ինչը հնարավորություն կտա միդազոլամի անվտանգ կիրառությանը[41]։

Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազոլամը երբ կիրառվում է հղիության երրորդ եռամսյակում, կարող է ունենալ բացասկան ազդեցություն պտղի վրա, ինչը առաջացնում է՝ բենզոդիազեպինային հանման համախտանիշ, հիպոտոնիա, ապնոետիկ շնչառություն, ցիանոզ, ցրտի հանդեպ ոչ ադեկվատ մետաբոլիկ պատասխան։ Հոպոտոնիայի և հանման համախտանիշի ախտանիշները դրսևորվում են ծնվելու հետո և կարող են տևել մինչև մի քանի ամիս[42]։ Այլ ախտանիշներն են՝ գերգրգռվածությունը, դողը, ստամոքսաղիքային համկարգի ֆունկցիոնալ խանգարումը՝ փսխում, լուծ։ Միդազոլամ ընդունող մայրերին խորհուրդ չի տրվում կրծքով կերակրել[43]։

Ծերունական տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական հասակում միդազոլամի մետաբոլիզմը ընթանում է ավելի դանդաղ, որը կողմնակի ազդեցությունները դարձնում է ավելի հավանական, հատկապես՝ գլխապտույտը, ամնեզիան (ավելի հաճախ անտեգրադ ամնեզիան), ատաքսիան, ապակողմնորոշումը և հավասարակշռության կորուստը՝ սայթակումները[3]։

Տոլերանտություն, կախվածություն, դուրս բերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզոդիազեպինային կախվածությունը հանդիպում է ամեն երրորդ դեպքում, երբ դեղը կիրառվում է չորս և ավելի շաբաթ անընդմեջ[3], այս դեպքում դեղի կտրուկ դադարեցումը որպես կանոն հանգեցնում է հանման համախտանիշի զարգացման։ Միդազոլամի ինֆուզիան կարող է մի քանի օրվա ընթացքում հանգեցնել տոլերանտության և հանման համախտանիշի զարգացման։ Կախվածության ռիսկի գոծոններն են՝ անհատական հակվածությունը, կարճատև ազդեցությամբ և բարձր արդյունավետությամբ բենզոդիազեպինների երկարատև կիրառումը։ Հանման համախտանիշի ախտանիշները տատանվում են սկսած անքնությունից, տագնապից մինչև ցնցումներ և փսիխոզ։ Միդազոլամի դեղաչափի աստիճանաբար նվազեցումը կարող է մինիմալի հասցնել նման ազդեցությունները։ Տոլերանտությունը և դրա հետևանքով զարգացող հանման համախտանիշը զարգանում է կենտրոնական ԳԱԿԹ ընկալինչների նվազման և ԳԱԿԹ-էրգիկ նեյրոնների ֆունկցիոնալ խանգարման հետևանքով[3][44][45]։

Միդազոլամի երկարատև կիրառման դեպքում, դիտվում է արդյունավետության նվազում, որը բենզոդիազեպինային տոլերանտության հետևանք է[33][46]։ Երկարատև ինֆուզիան նույնպես բերում է տոլերանտության զարգացման, եթե ինֆուզիան տևում է մի քանի օր և ավելի ապա կարող է զարգանալ հանման համախտանիշ։ Հետևաբար երկարատև կիրառումից հետո հանման համախտանիշից խուսափելու համար անհրաժեշտ է դեղաչափի աստիճական նվազեցում ու օրալ բենզոդիազեպինների նշանակում՝ օրինակ քլորազեպին։Երբ ինտեսիվ թերապիայի բաժանմունքում զարգանում է միդազոլամի հանդեպ տոլերատություն, ապա բուժմանը ավելացվում է օփիոիդ կամ պրոպոֆոլ։ Հանման համախտանիշի ժամանակ դիտվում՝ գրգռվածություն, ախտաբանական ռեֆլեքսներ, դող, կլոնուս, հիպերտոնուս, դերիլիում, ցնցումներ, սրտխառնոց, փսխում, լուծ, հաճախասրտություն, հիպերտեզիա և հաճախաշնչություն[33]։ Արտահայտված կախվածության դեպքում երբ դեղորայքի ընդունումը կտրուկ դադարեցվում է ապա կարող է զարգանալ հանման համախտանիշ, որը դրսևորվելով որպես էպիլեպտիկ ստատուս կարող է բերել մահվան։

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազոլամի գերդոզավորումը կարիք ունի անհետաձգելի բժշկական միջամտության։ Առողջ անձանց մոտ գերդոզավորումը համապատասխան բժշկական միջամտության դեպքում որպես կանոն կյանքին չսպառնացող իրավիճակ է, սակայն երբ գերդոզավորումը զուգակցվում է այլ ԿՆՀ ընկճող դեղերի ինչպես օրինակ՝ ալկոհոլի, օփիատների, եռցիկլիկ հակադեպրեսանտների հետ ապա մահացությունը մեծանում է։ Մահացությունը բարձր է նաև ծերերի և խրոնիկական շնչառական հիվանդություններ ունեցող անձանց մոտ երբ միդազոլամը կիրառվում է ներերակային։

Բուժումը սիմպտոմատիկ է, կիրառվում է ակտիվացված ածուխ գերդոզավորման առաջին 1 ժամվա ընթացքում։ Միդազոլամի և այլ բենզոդիազեպինների հակաթույնը ֆլումազենիլն է[28]։ Չնայած այն արդյունավետորեն հակադարձում է միդազոլամին, սակայն կիրառվում է ոչ հաճախ, քանի որ կարող է առաջացնել ցնցումներ հատկապես բենզոդիազեպինային կախվածություն ունեցող արձանց մոտ[47][48]։

Միդազոլամի գերդոզավորման ժամանակ դիտվում է՝ ատաքսիա, դիզարթրիա, նիստագմ, խոսքի խանգարում, քնկոտություն, ապակողմնորոշում, հիպոտենզիա, շնչառական կանգ, վազոմոտոր կոլապս, շարժողական դիսֆունկցիա, ախտաբանական ռեֆլեքներ, կորդինացիոն դիսֆունկցիա, գլխապտույտ, կոմա և մահ[48][47]։

Օրգանիզմում հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազոլամի կամ իր հիմնական մետաբոլիտի՝ 1-հիդրոքսիմիդազոլամ գլուկուրոնիդի կոնցենտրացիան կարելի է չափել արյան, պլազմայի կամ շիճուկ մեջ, որը կիրառվում է դեղաչափի մոնիտորինգի, ինչպես նաև գերդոզավորման հաստատաման համար։ Երիկամային հիվանդություն ունեցող անձանց մոտ միդազոլամի և իր ակտիվ մետաբոլիտի հեռացման գործընթացքը դանդաղ է տեղի ունենում, որը հանգեցնում է գերդոզավորման հավանականության մեծացմանը[49]։

Փոխազդեցություն այլ դեղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտեազային ինհիբիտորները, նեֆազոդոնը, սերտրալինը, թուրինջը, ֆլուոքսետինը, էրիտրոմիցինը, դիլտիազեմը, կլարիտրոմիցինը արգելակում են միդազոլամի մետաբոլիզմը, հանգեցնելուվ ազդեցության տևողության երկարացման։ Արևքուրիկ սովորականը, ռիֆամպենտինը, ռիֆամպինը, ռիֆաբուտինը, ֆենիտոինը խթանում են միդազոլամի մետաբոլիզմը, հանգեցնելֆենտով արդյունավետության նվազման։ Սեդատիվ հակադեպրեսանտները, հակացնցումային որոշ դեղեր՝ ֆենոբարբիտալը, ֆենտոինը, կարբամազեպինը, սեդատիվ հակահիստամինայինները, օփիատները, հակափսիխոտիկները և ալկոհոլը խթանում են միդազոլամի սեդատիվ ազդեցությանը[3]։

Միդազոլամը գրեթե ամբողջությամբ մետաբոլիզվում է ցիտոքրոմ Պ450-3Ա4 ֆերմենտով։ Ատորվաստատինի կիրառումը նույնպես նվազեցնում է միդազոլամի արդյունավետությունը[50]։ Արևքուրիկ սովորականը նվազեցնում է միդազոլամի կոնցենտրացիան արյան մեջ[51]։ Թուրինջի հյութը արգելակում է աղիքային 3Ա4 ֆերմենտը և նվազեցնելով միդազոլամի մետաբոլիզմը՝ բարձրացնում է արյան մեջ կոնցենտրացիան[52]։

Դեղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազոլամը կարճատև ազդեցության բենզոդիազեպին է, որի կիսադուրսբերման պարբերությունը 1,5-2,5 ժամ է[53]։ Ծերերի և երեխաների մոտ մետաբոլիզմը ավելի դանդաղ է[31][54]։ Միդազոլամը մետաբոլիզվում է իր ակտիվ մոտաբոլիտի՝ 1-հիդրոքսիմիդազոլամի։ Երիկամային և լյարդային հիվանդությունները ազդում են միդազոլամի և իր ակտիվ մետաբոլիտի ֆարմակոկինետիկայի վրա[55]։ Միդազոլամի ակտիվ մոտաբոլիտի կենսաբանական ազդեցությունը կազմում է 10%։ Միդազոլամը վատ է ներծծվում բերանի խոռոչից, դեղաչափի միայն 50% է հասնում արյան համակարգ[3]։ Միդազոլամի ինչպես բուժական այնպես էլ կողմնակի ազդեցությունները կապված են ԳԱԿԹ ընկալիչների խթանման հետ։ Միդազոլամը ի տարբերություն այլ բենզոդիազեպինների անմիջական չի խթանում ԳԱԿԹ ընկալիչները, այլ խթանում է ԳԱԿԹ ազդեցությունը ԳԱԿԹա ընկալիչների վրա, որը հանգեցնում է նեյրոնների վրա արգելակող ազդեցության։ Միդազոլամի առաջացրած գրեթե բոլոր էֆֆեկտները կարելի է բարցաատրել այս մեխանիզմով այդ թվում՝ սեդացիան, քնկոտությունը, տագնապամարիչ ազդեցությունը, անտեգրադ ամնեզիան, մկանային ռելաքսացիան և հակացնցումային ազդեցությունը[28]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միդազոլամը և այլ շուրջ 35 բենզոդիազեպիններ այժմ կիրառվում է բժշկական նպատակով[56]։ Սիթեզվել է 1975 թվականին ԱՄՆ-ում Վոլսերի և Ֆրայերի կողմից Հոֆֆման-Լարոշեր ընկերությունում[57]։ Ջրալույծ լինելու շնորհիվ այն ավելի քիչ էր առաջացնում թրոմբոֆլեբիտ ի համեմատ նմանատիպ այլ դեղերի[58][59]։ Միդազոլամի հակացնցումային ազդեցությունը ուսումնասիրվել է 1970-ականների վերջերին, սակայն միայն 1990-ականներից է սկսվել ակտիվ կիրառումը էպիլեպտիկ ստատուսի բուժման համար[60]։

2010 թվականի դրությամբ այն հանդիսանում է ամենաշատ կիրառվող բենզոդիազեպինը անէսթեզիայում[61]։ Անհետաձգելի իրավիճակներում միդազոլամը ավելի շատ է կիրառվում ի համեմատ լորազեպամի կամ դիազեպամի, քանի որ ունի կարճատև ազդեցություն, ավելի բարձր արդյունավետություն և ներարկման տեղում քիչ ցավոտություն[56]։ Միդազոլամը այժմ կիրառվում է նաև անասնաբուժական պրակտիկայում[62]։ 2018 թվականին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն դիտարկում էր միդազոլամի կիրառումը ահաբեկիչների համար որպես "ճշմարտության շիճուկ"[63]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Midazolam Hydrochloride»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է Aug 1, 2015 
  2. 2,0 2,1 «Nonintravenous midazolam versus intravenous or rectal diazepam for the treatment of early status epilepticus: A systematic review with meta-analysis»։ Epilepsy & Behavior 49: 325–36։ August 2015։ PMID 25817929։ doi:10.1016/j.yebeh.2015.02.030 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Benzodiazepines in epilepsy: pharmacology and pharmacokinetics»։ Acta Neurologica Scandinavica 118 (2): 69–86։ August 2008։ PMID 18384456։ doi:10.1111/j.1600-0404.2008.01004.x 
  4. «Midazolam use while Breastfeeding»։ Արխիվացված է օրիգինալից 5 September 2015-ին։ Վերցված է 29 August 2015 
  5. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 21։ ISBN 9781284057560 
  6. Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery։ John Wiley & Sons։ էջ 539։ ISBN 9783527607495 
  7. World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO 
  8. «Benzodiazepines in the treatment of epilepsy in people with intellectual disability»։ Journal of Intellectual Disability Research։ 42 Suppl 1 (1): 80–92։ December 1998։ PMID 10030438 
  9. McTague Amy, Martland Timothy, Appleton Richard (10 January 2018)։ «Drug management for acute tonic-clonic convulsions including convulsive status epilepticus in children»։ The Cochrane Database of Systematic Reviews 1: CD001905։ ISSN 1469-493X։ PMC 6491279 ։ PMID 29320603։ doi:10.1002/14651858.CD001905.pub3 
  10. 10,0 10,1 «Status epilepticus: an evidence based guide»։ BMJ 331 (7518): 673–7։ September 2005։ PMC 1226249։ PMID 16179702։ doi:10.1136/bmj.331.7518.673 
  11. «Refractory status epilepticus»։ Neurology India 54 (4): 354–8։ December 2006։ PMID 17114841։ doi:10.4103/0028-3886.28104 
  12. «Pharmacologic management of convulsive status epilepticus in childhood»։ Expert Review of Neurotherapeutics 5 (6): 777–83։ November 2005։ PMID 16274335։ doi:10.1586/14737175.5.6.777 
  13. «Intranasal midazolam therapy for pediatric status epilepticus»։ The American Journal of Emergency Medicine 24 (3): 343–6։ May 2006։ PMID 16635708։ doi:10.1016/j.ajem.2005.11.004 
  14. «Management of prolonged seizures and status epilepticus in childhood: a systematic review»։ Journal of Child Neurology 24 (8): 918–26։ August 2009։ PMID 19332572։ doi:10.1177/0883073809332768 
  15. «Procedural sedation in the acute care setting»։ American Family Physician 71 (1): 85–90։ January 2005։ PMID 15663030 
  16. «Sedation management in Australian and New Zealand intensive care units: doctors' and nurses' practices and opinions»։ American Journal of Critical Care 19 (3): 285–95։ May 2010։ PMID 19770414։ doi:10.4037/ajcc2009541 
  17. «A systematic review and meta-analysis of randomized, controlled trials of moderate sedation for routine endoscopic procedures»։ Gastrointestinal Endoscopy 67 (6): 910–23։ May 2008։ PMID 18440381։ doi:10.1016/j.gie.2007.12.046 
  18. «Sedation in PACU: the role of benzodiazepines»։ Current Drug Targets 6 (7): 745–8։ November 2005։ PMID 16305452։ doi:10.2174/138945005774574416 
  19. «Sedation in PACU: the role of propofol»։ Current Drug Targets 6 (7): 741–4։ November 2005։ PMID 16305451։ doi:10.2174/138945005774574425 
  20. «[Recommendations for analgesia and sedation in neonatal intensive care]»։ Medycyna Wieku Rozwojowego 12 (4 Pt 1): 958–67։ Oct–Dec 2008։ PMID 19471072 
  21. Bellù Roberto, ed. (January 2008)։ «Opioids for neonates receiving mechanical ventilation»։ The Cochrane Database of Systematic Reviews (1): CD004212։ PMC 7388902 ։ PMID 18254040։ doi:10.1002/14651858.CD004212.pub3 
  22. «Sedation of children undergoing dental treatment»։ www.cochrane.org։ Վերցված է 2019-12-24 
  23. Huf G, Alexander J, Gandhi P, Allen MH (25 November 2016)։ «Haloperidol plus promethazine for psychosis-induced aggression.»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD005146։ PMC 6464403 ։ PMID 27885664։ doi:10.1002/14651858.CD005146.pub3 
  24. Liverpool Care Pathway (January 2005)։ «Care of the Dying Pathway (lcp) (Hospital)»։ United Kingdom։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին 
  25. «Palliative sedation therapy in the last weeks of life: a literature review and recommendations for standards»։ Journal of Palliative Medicine 10 (1): 67–85։ February 2007։ PMID 17298256։ doi:10.1089/jpm.2006.0139 
  26. Royal College of Physicians (September 2009)։ «National care of the dying audit 2009»։ United Kingdom։ Արխիվացված է օրիգինալից 20 January 2010-ին։ Վերցված է 10 February 2010  "[I]n their last 24 hours... 31% had low doses of medication to [control distress from agitation or restlessness]... the remaining 4% required higher doses"
  27. «Benzodiazepine dependence: focus on withdrawal syndrome»։ Annales Pharmaceutiques Françaises 67 (6): 408–13։ November 2009։ PMID 19900604։ doi:10.1016/j.pharma.2009.07.001 
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Midazolam and other benzodiazepines»։ Modern Anesthetics։ Handbook of Experimental Pharmacology 182 (182)։ 2008։ էջեր 335–360։ ISBN 978-3-540-72813-9։ PMID 18175099։ doi:10.1007/978-3-540-74806-9_16 
  29. «Pharmacokinetics and dosage adjustment in patients with hepatic dysfunction»։ European Journal of Clinical Pharmacology 64 (12): 1147–61։ December 2008։ PMID 18762933։ doi:10.1007/s00228-008-0553-z 
  30. «Metamemory without the memory: are people aware of midazolam-induced amnesia?»։ Psychopharmacology 177 (3): 336–43։ January 2005։ PMID 15290003։ doi:10.1007/s00213-004-1958-8 
  31. 31,0 31,1 «The place of premedication in pediatric practice»։ Paediatric Anaesthesia 19 (9): 817–828։ September 2009։ PMID 19691689։ doi:10.1111/j.1460-9592.2009.03114.x 
  32. «Residual effects of hypnotics: epidemiology and clinical implications»։ CNS Drugs 18 (5): 297–328։ 2004։ PMID 15089115։ doi:10.2165/00023210-200418050-00003 
  33. 33,0 33,1 33,2 «Analgesia and sedation in children: practical approach for the most frequent situations»։ Jornal de Pediatria 83 (2 Suppl): S71–82։ May 2007։ PMID 17530139։ doi:10.2223/JPED.1625։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-04-ին 
  34. «Paradoxical reactions to benzodiazepines: literature review and treatment options»։ Pharmacotherapy 24 (9): 1177–85։ September 2004։ PMID 15460178։ doi:10.1592/phco.24.13.1177.38089։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին 
  35. «Midazolam: pharmacology and uses»։ Anesthesiology 62 (3): 310–24։ March 1985։ PMID 3156545։ doi:10.1097/00000542-198503000-00017 
  36. «Frequent hypoxemia and apnea after sedation with midazolam and fentanyl»։ Anesthesiology 73 (5): 826–30։ November 1990։ PMID 2122773։ doi:10.1097/00000542-199011000-00005 
  37. «Intensive surveillance of midazolam use in hospitalized patients and the occurrence of cardiorespiratory arrest»։ Pharmacotherapy 12 (3): 213–6։ 1992։ PMID 1608855։ doi:10.1002/j.1875-9114.1992.tb04512.x (inactive 9 October 2020) 
  38. «Midazolam use in the emergency department»։ The American Journal of Emergency Medicine 8 (2): 97–100։ March 1990։ PMID 2302291։ doi:10.1016/0735-6757(90)90192-3 
  39. «Midazolam-fentanyl intravenous sedation in children: case report of respiratory arrest»։ Pediatrics 86 (3): 463–7։ September 1990։ PMID 2388795 
  40. «Sudden hypotension associated with midazolam and sufentanil»։ Anesthesia and Analgesia 66 (7): 693–4։ July 1987։ PMID 2955719։ doi:10.1213/00000539-198707000-00026 
  41. 41,0 41,1 «Midazolam-related drug interactions: detection of risk situations to the patient safety in a brazilian teaching hospital»։ Journal of Patient Safety 5 (2): 69–74։ June 2009։ PMID 19920444։ doi:10.1097/PTS.0b013e3181a5dafa 
  42. «The effects of benzodiazepine use during pregnancy and lactation»։ Reproductive Toxicology 8 (6): 461–75։ Nov–Dec 1994։ PMID 7881198։ doi:10.1016/0890-6238(94)90029-9 
  43. «[Drugs during preeclampsia. Fetal risks and pharmacology]»։ Annales Françaises d'Anesthésie et de Réanimation 29 (4): e37–46։ April 2010։ PMID 20347563։ doi:10.1016/j.annfar.2010.02.016 
  44. «Midazolam induces expression of c-Fos and EGR-1 by a non-GABAergic mechanism»։ Anesthesia and Analgesia 95 (2): 373–8, table of contents։ August 2002։ PMID 12145054։ doi:10.1097/00000539-200208000-00024 
  45. «Minimizing tolerance and withdrawal to prolonged pediatric sedation: case report and review of the literature»։ Journal of Intensive Care Medicine 22 (3): 173–179։ 2007։ PMID 17569173։ doi:10.1177/0885066607299556 
  46. «Assessment of GABA(A)benzodiazepine receptor (GBzR) sensitivity in patients on benzodiazepines»։ Psychopharmacology 146 (2): 180–4։ September 1999։ PMID 10525753։ doi:10.1007/s002130051104։ Արխիվացված է օրիգինալից 2002-01-12-ին 
  47. 47,0 47,1 A Rastegar Darius, I Fingerhood Michael (2005)։ Addiction medicine: an evidence-based handbook։ Philadelphia, PA: Lippincott Williams Wilkins։ էջ 80։ ISBN 978-0-7817-6154-3 
  48. 48,0 48,1 A. Boon Nicholas, Davidson Stanley, R. Colledge Nicki, Walker Brian, Hunter John G. (2006)։ Davidson's principles practice of medicine։ Edinburgh: Elsevier/Churchill Livingstone։ էջեր 212–213։ ISBN 978-0-443-10057-4 
  49. Baselt Randall C (2008)։ Disposition of Toxic Drugs and Chemicals in Man (8th ed.)։ Foster City CA: Biomedical Publications։ էջեր 1037–40։ ISBN 978-0-9626523-7-0 
  50. «The effects of concurrent atorvastatin therapy on the pharmacokinetics of intravenous midazolam»։ Anaesthesia 58 (9): 899–904։ September 2003։ PMID 12911366։ doi:10.1046/j.1365-2044.2003.03339.x 
  51. «Herb-drug interactions: a literature review»։ Drugs 65 (9): 1239–82։ 2005։ PMID 15916450։ doi:10.2165/00003495-200565090-00005 
  52. «Grape fruit juice-drug interactions»։ Pakistan Journal of Pharmaceutical Sciences 18 (4): 45–57։ October 2005։ PMID 16380358 
  53. «Midazolam Injection»։ Medsafe։ New Zealand Ministry of Health։ 2012-10-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-22-ին։ Վերցված է 2016-04-06 
  54. Barash Paul G., Cullen Bruce F., Stoelting Robert K., Cahalan Michael D. (1 April 2009)։ Clinical Anesthesia (6th ed.)։ Lippincott Williams Wilkins։ էջ 588։ ISBN 978-0-7817-8763-5։ Արխիվացված է օրիգինալից 20 February 2017-ին 
  55. «Clinical pharmacokinetic monitoring of midazolam in critically ill patients»։ Pharmacotherapy 27 (3): 389–398։ March 2007։ PMID 17316150։ doi:10.1592/phco.27.3.389 
  56. 56,0 56,1 Udaykumar Padmaja (30 May 2008)։ Short Textbook of Pharmacology for Dental and Allied Health Sciences։ Jaypee Brothers Medical Publishers։ էջ 128։ ISBN 978-81-8448-149-5 
  57. US patent 4166185, Armin Walser; Rodney I. Fryer & Louis Benjamin, "Imidazo[1,5-α][1,4]benzodiazepines", published 1979-08-28, issued 1979-08-28, assigned to Hoffmann La Roche Inc 
  58. Malamed Stanley F. (16 October 2002)։ Sedation: a guide to patient management։ St. Louis: Mosby։ էջ 335։ ISBN 978-0-323-01226-3 
  59. Kaplan Joel H., Reich David L., Lake Carol L., Konstadt Steven N. (15 May 2006)։ Cardiac Anesthesia (5 ed.)։ W.B. Saunders Company։ ISBN 978-1-4160-0253-6 
  60. S. Wheeler Derek, R. Wong Hector, P. Shanley Thomas (2007)։ Pediatric critical care medicine: basic science and clinical evidence։ London: Springer։ էջ 984։ ISBN 978-1-84628-463-2։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-08-ին 
  61. Oparil Suzanne, Weber Michael (22 April 2005)։ Hypertension: a companion to Brenner and Rector's the kidney (2 ed.)։ Philadelphia: Elsevier Mosby։ էջ 816։ ISBN 978-0-7216-0258-5 
  62. Riviere Jim, Papich Mark G. (30 Mar 2009)։ Veterinary Pharmacology and Therapeutics։ Wiley-Blackwell։ էջ 358։ ISBN 978-0-8138-2061-3։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին 
  63. «CIA considered potential truth serum for terror suspects after 9/11»