Jump to content

Խոլեսթերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
նմուշ

Խոլեսթերին (հուն.՝ χαλη - լեղի և սթերին), , ստերինների խմբի օրգանական միացություն։

Առաջին անգամ անջատել են Լեղային քարերից։ Անգույն բյուրեղներ են, ջրում անլուծելի, լավ լուծվում են օրգանական լուծիչներում։ Սինթեզվում է կենդանի օրգանիզմում, մասնակցում սեռական, մակերիկամների հորմոնների, լեղաթթուների, խմբի վիտամինների կենսասինթեզին, ինչպես նաև թաղանթային թափանցելիության պրոցեսների կարգավորմանը։

Մարդու օրգանիզմում խոլեսթերինի քանակությունը նորմայում 150 - 200 մգ% է, այն նկատելիորեն կարող է աճել 30 - 60 տարեկանում (հատկապես ճարպային դիետայի դեպքում)։ Սթերինային փոխանակության խանգարումը կարող է հասցնել խոլեսթերինային քարերի առաջացման, լեղածորանների խցանման և նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը։ Խոլեսթերինով հարուստ են ուղեղի, լյարդի, մակերիկամների հյուսվածքները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 67