Արյան բիոքիմիական քննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վենեպունկցիայի և արյան նմուշառման կարգը անկյունային ծալքի երակից կենսաքիմիական վերլուծության համար

Արյան բիոքիմիական քննություն, լաբորատոր ախտորոշման մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը (լյարդ, երիկամներ, ենթաստամոքսային գեղձ, լեղապարկ և այլն), տեղեկատվություն ստանալ նյութափոխանակության մասին (լիպիդների, սպիտակուցներ, ածխաջրերի փոխանակության), պարզել միկրոտարրերի անհրաժեշտությունը:

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առողջության վերահսկողություն (ոչ պակաս, քան 1 անգամ տարվա մեջ): Անհրաժեշտ է ապահովել, որ տարվա ընթացքում անձից վերցված արյան ընդհանուր քանակը, ներառյալ ախտորոշիչ նպատակներով, չգերազանցի կարմիր արյան բջիջների(էրիթրոցիտներ) ձևավորման արագությունը:
  • Փոխանցված վարակիչ կամ սոմատիկ հիվանդություններ:

Քննության անցկացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու արյան կենսաքիմիական վերլուծություն կատարելուց առաջ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական ​​քայլեր: Նախաբազկի անկյունի վերևում տեղադրվում է հատուկ ռետինե(ձգող) հարմարանք: Արյան նմուշառման վայրը նախապես մշակվում է հակասեպտիկ միջոցով`վարակը կանխելու համար: Ասեղը մտցվում է երակի մեջ և իրակացնվում է նմուշառում: Եթե ​​հնարավոր չէ արյան նմուշառում կատարել նախաբազկի անկյունային երակից, ապա արյան նմուշառումն իրականացվում է այլ երակներից, որոնք առկա են փորձաքննության և նմուշառման համար: Արյունը լցվում է փորձարկման խողովակի մեջ և ուղարկվում կենսաքիմիական լաբորատորիա:

Չափահաս մարդու արյան կենսաքիմիական պարամետրերի նորմալ արժեքները:
Ներարկիչով արյան նմուշառում (1941 թ.)

Վերլուծության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարամետրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլյուկոզ («շաքար արյան մեջ»), նորման՝ 3,33—5,55 մմոլ/լ: Գլյուկոզի բարձր մակարդակը վկայում է շաքարային դիաբետի վտանգի կամ գլյուկոզի նկատմամբ հանդուրժողականության խախտման մասին, ինչը պահանջում է էնդոկրինոլոգի խորհրդատվություն:
  • Միզանյութ, նորման՝ 2,5—8,3 մմոլ/լ: Նշված ցուցանիշի գերազանցումը խոսում է երիկամների արտազատողական և զտման գործառույթների անբավարար իրականացում (պիելոնեֆրիտ): Արյան մեջ միզանյութի պարունակության աճը մինչև 16-20 մմոլ/լ (միզանյութի ազոտի հաշվարկով) դասակարգվում է որպես երիկամների ֆունկցիայի խախտման միջին ծանրության ցուցանիշ, մինչև 35 մմոլ/լ՝ որպես ծանր, ավելի քան 50 մմոլ/լ՝ շատ ծանր՝ անբարենպաստ կանխատեսմամբ: Սուր երիկամային անբավարարության դեպքում արյան մեջ միզանյութի կոնցենտրացիան կարող է հասնել 50-83 մմոլ/լ:[1]
  • Արյան մնացորդային ազոտ (արյան ոչ սպիտակուցային ազոտ), արյան պլազմայի սպիտակուցների հեռացումից հետո մնացած ազոտական նյութեր: Մնացորդային ազոտը կազմված է միզնյութի ազոտից (50 %), ամինաթթուների ազոտից (25 %), միզաթթվից (4 %), կրեատինից (5 %), կրեատինինից (2,5 %), էրգոտիանինից (8 %), ամոնիակից (0,5 %); ազոտի 5%-ը պարունակում է պոլիպեպտիդներ, գլուտատիոն, բիլիրուբին և այլ ոչ սպիտակուցային միացություններ: Սովորաբար, արյան շիճուկում մնացորդային ազոտի պարունակությունը տատանվում է 14.3-ից 28.6 մմոլ/լ-ի սահմաններում:
  • Կրեատինինը մտնում է միզանյութի կազմության մեջ: Կրեատինինի նորման կազմում է 44-106 միկրոմոլ մեկ լիտրում: Միզանյութի պես՝ կրեատինինը խոսում է երիկամների գործունեության մասին:
  • Ընդհանուր լիպիդներ, արյան մեջ կազմում են 4-8 գ/լ:
  • Խոլեստերին կամ խոլեստերոլ, օրգանական միացություն, բնական հիդրոֆոբ (լիպոֆիլ) սպիրտ, պարունակվում է բոլոր կենդանիների օրգանիզմների բջջաթաղանթում:
Արյան կենսաքիմիաական վերլուծության ժամանակ խոլեստերինի մակարդակն արտացոլվում է հետևյալ պարամետրերում. խոլեստերին-LDL (ցածր խտության լիպոպրոտեիններ), խոլեստերին-HDL (բարձր խտության լիպոպրոտեիններ), եռգլիցերիդներ, ընդհանուր խոլեստերին:
Ընդհանուր խոլեստերինի նորման 3,6 մմոլ/լ-ից մինչև 7,8 մմոլ/լ է, խորհուրդ տրվող խոլեստերինի մակարդակը՝ < 5 մմոլ/լ: Խոլեստերինի բարձր մակարդակը ցույց է տալիս աթերոսկլերոզի[2] վտանգի մասին:
  • Խոլեստերին-ՑԽԼՊ — ցածր խտությամբ լիպոպրոտեիններ, նորման տղամարդկանց համար՝ 2,02—4,79 մմոլ/լ, կանանց համար՝ 1,92—4,51 մմոլ/լ:
  • Խոլեստերին-ԲԽԼՊ — բարձր խտությամբ լիպոպրոտեիններ, նորման տղամարդկանց համար՝ 0,72—1,63 մմոլ/լ, կանանց համար՝ 0,86—2,28 մմոլ/լ:
  • Աթերոգենության գործակից Է, մարդու մոտ աթերոսկլերոզի զարգացման ռիսկի հաշվարկման ցուցանիշ: Հաշվարկվում է հետևյալ բանաձևով , որտեղ H-ը ընդհանուր խոլեստերինն է, HDL-ը՝ խոլեստերին-HDL-ը: Նորման ' ոչ ավելի, քան 3:
  • Եռգլիցերիդներ, բնական օրգանական միացություններ են, գլիցերինի և մոնոբազային ճարպաթթուների ամբողջական եթերներ: Կենդանի օրգանիզմներում կատարում են կառուցվածքային, էներգետիկ և այլ գործառույթներ:
Նորմաները խիստ կախված են տարիքից և սեռից։ Եռգլիցերիդները չափվում են մմոլ/լ-ով:
Տարիք տղամարդ կին
մինչև 10 0,34—1,13 0,40—1,24
10-15 տարեկան 0,36—1,41 0,42—1,48
15-20 տարեկան 0,45—1,81 0,40—1,53
20-25 տարեկան 0.50—2,27 0,41—1,48
25-30 տարեկան 0,52—2,81 0,42—1,63
30-35 տարեկան 0,56—3,01 0,44—1,70
35-40 տարեկան 0,61—3,62 0,45—1,99
40-45 տարեկան 0,62—3,61 0,51—2,16
45-50 տարեկան 0.65—3,70 0,52—2,42
50-55 տարեկան 0.65—3,61 0,59—2,63
55-60 տարեկան 0.65—3,23 0,62 -2,96
60-65 տարեկան 0.65—3,29 0,63—2,70
65-70 տարեկան 0,62—2,94 0,68—2,71
  • Ֆոսֆոլիպիդներ, արյան մեջ կազմում են 2,52—2,91 մմոլ/լ:
  • Ընդհանուր բիլիրուբին, հանդիսանում է հեմոգլոբինի քայքայման արդյունք, նորմալ պարունակությունը արյան մեջ 8,5—20,55 մկմոլl/լիտր: Կարևոր է իմանալ բիլիրուբինի մակարդակը, քանի որ նրա 27 մկմոլ/լ-ից բարձրացումը ուղեկցվում է դեղնուկ տեսքով:
  • Ընդհանուր սպիտակուց, որոշում է արյան շիճուկում սպիտակուցի մակարդակը: Անբավարար սննդակարգի, հյուծման դեպքում սպիտակուցի մակարդակը կտրուկ նվազում է։ Սպիտակուցի մակարդակը բարձրանում է լյարդի հիվանդությունների ժամանակ:
Նրա նորման.
Տարիք գ/լ
նորածիններ 48-73
մինչև 1 տարեկան 47-72
1-ից 4 տարեկան 61-75
5-ից 7 տարեկան 52-78
8-ից 15 տարեկան 58-76
մեծահասակներ 65-85
  • Ալբումին, արյան պլազմայի հիմնական սպիտակուց, նրա պարունակությունը արյան շիճուկում կազմում է ընդհանուր սպիտակուցի մոտ 60%-ը: Սինթեզվում է լյարդում: Այն կարևոր գործառույթ ունի կենսաբանորեն ակտիվ նյութերի, մասնավորապես՝ հորմոնների տեղափոխման գործում: Այն նաև կապված է խոլեստերինի, բիլիրուբինի, կալցիումի, տարբեր բուժական նյութերի հետ: Քանակը արյան մեջ 35-ից 50 գ/լ է: Այն մեծանում է ջրազրկման դեպքում, նվազում է սպիտակուցային անբավարար սնունդ ընդունելու, ստամոքս-աղիքային հիվանդությունների, երիկամների քրոնիկ հիվանդությունների, այրվածքների, վնասվածքների, հղիության ժամանակ:
  • Ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), ֆերմենտ, որն օգտագործվում է սրտի գործառույթը գնահատելու համար: Պարունակությունը արյան մեջ 10-38 ՄՄ/լ: Պարունակությունը բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, սրտի և սոմատիկ մկանների ախտահարումների ժամանակ:
  • Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ֆերմենտ, որն օգտագործվում է լյարդի գործառույթը գնահատելու համար: Պարունակությունը արյան մեջ 7-41 ՄՄ/լ, նրա մակարդակի բարձրացումը, խոսում է լյարդի հիվանդությունների մասին:
  • Լիպազ, հիմնականում ենթաստամոքսային գեղձի կողմից արտանետվող ֆերմենտ: Նրա մակարդակը արյան մեջ բարձրանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքումների/վնասվածքների ժամանակ:
  • Ամիլազ, հիմնականում ենթաստամոքսային գեղձի և թքագեղձերի կողմից արտանետվող ֆերմենտ: Նրա մակարդակը արյան մեջ բարձրանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքումների/վնասվածքների ժամանակ:
  • Գամմա-ԳՏՊ, Գամմագլուտամիլտրանսպեպտիդազա, ֆերմենտ, որն օգտագործվում է լյարդի գործառույթը գնահատելու համար: Նորման տղամարդկանց մոտ 15-106 մկմոլ/լ, կանանց մոտ՝ 10-66 մկմոլ/լ:
  • Անտիստրեպտոլիզին-Օ, ԱՍԼ-Օ-ն բետա-հեմոլիտիկ A խմբի ստրեպտոկոկի հակածինային (ստրեպտոլիզին) հակամարմին է, այն օգտագործվում է ռևմատիզմի ախտորոշման մեջ:
  • Ռևմոֆակսոր (ռևմատոիդ գործոն), հակամարմինների տեսակ, հայտնաբերված՝ աուտոիմունային հիվանդություններ ունեցող շատ հիվանդների արյան մեջ (ռևմատիզմ, ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա և այլն):
  • CRP (C-ռեակտիվ սպիտակուց), օրգանիզմում բորբոքման ոչ հատուկ ցուցանիշ:
  • Հիմնային ֆոսֆատազ, կատալիզում է ֆոսֆորային թթվի շերտազատումը իր օրգանական միացություններից: Անունը ստացել է այն պատճառով, որ հիմնային ֆոսֆատազաի pH-ի օպտիմալացումը գտնվում է հիմնային միջավայրում (pH 8.6-10.1): Ֆերմենտը գտնվում է բջջային թաղանթում և ներգրավված է ֆոսֆորի տեղափոխման մեջ: Կատալիզում է ֆոսֆորաթթվի էսթերի և օրգանական միացությունների հիդրոլիզացումը: Հիմնային ֆոսֆատազի ամենաբարձր համակենտրոնացումը հայտնաբերվում է ոսկրային հյուսվածքում (օստեոբլաստներ), հեպատոցիտներում, երիկամային բջիջներում, աղիքային լորձաթաղանթում և այլուր: Հիմնային ֆոսֆատազի գործունեության աճը ուղեկցում է ցանկացած էթոլոգիայի, Փեյջի հիվանդության և ոսկորների հետ կապված փոփոխությունների դեպքում: Ֆերմենտային ակտիվությունն արագորեն աճում է օստեոգենիկ սարկոմայի, ոսկրերի քաղցկեղի մետաստազների, մելոմայի, ոսկրային վնասվածքների դեպքում: Երեխաների մոտ հիմնային ֆոսֆատազի պարունակությունը սովորաբար ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ՝ մինչև սեռական հասունություն: Խոլեստազի ժամանակ նկատվում է հիմնային ֆոսֆատազի գործունեության զգալի աճ: Հիմնային ֆոսֆատազը, ի տարբերություն ամինոտրանսֆերազների, մնում է նորմալ կամ փոքր-ինչ ավելանում է վիրուսային հեպատիտի ժամանակ: Դրա ակտիվությունը կտրուկ ավելանում է ալկոհոլային թունավորման՝ քրոնիկ ալկոհոլիզմի ֆոնի վրա: Այն կարող է աճել հեպատոտոքսիկ ազդեցություն ունեցող դեղորայքի ազդեցությամբ (տետրացիկլին, պարացետամոլ, ֆենասետին, 6-մերկապոստուրին, սալիցիլատներ և այլն): Վարակիչ մոնոնուկլեոզով հիվանդության առաջին շաբաթվա ընթացքում հիվանդների մոտավորապես կեսը ունենում է հիմնային ֆոսֆատազի գործունեության աճ: Կանայք, ովքեր ընդունում են էստրոգեն և պրոգեստերոն պարունակող դեղահատեր, կարող են զարգացնել խոլեստատիկ դեղնախտ և մեծացնել հիմնային ֆոսֆատազի ակտիվությունը: Ֆերմենտային գործունեության շատ մեծ քանակություն նկատվում է պրեկեկլամպիա ունեցող կանանց մոտ, ինչը պլասենցայի վնասման հետևանք է: Հղի կանանց մոտ հիմնային ֆոսֆատազի ցածր ակտիվությունը ցույց է տալիս պլասենցայի անբավարար զարգացումը: Բացի վերը նշվածից, հիմնային ֆոսֆատազային ակտիվության աճ է նկատվում հետևյալ հիվանդությունների և պայմանների դեպքում. ոսկրային հյուսվածքում նյութափոխանակության բարձրացում (երբ կոտրվածքները բուժվում են), առաջնային և երկրորդային հիպերպարպաթերոիդիզմ, օստեոմալացիա, «երիկամային ռախիտ», որը զուգորդվում է երկրորդային հիպերպարատոիզմի հետ, երեխաների մոտ ցիտոմեգալովիրուսային վարակվածություն, արտազատական ​​սեպսիս, խոցային կոլիտ, ռեգիոնար իլեիտ, աղիքային բակտերիալ ինֆեկցիաներ, թիրոտոքսիկոզ: Ֆերմենտային ակտիվության նվազում դիտվում է հիպոթիրեոզի, լնդխատի, սուր անեմիայի, հիպոֆոսֆաթասեմիայի դեպքում:
  • Սպիտակուցային համալիրներ. ալբումին— նորմալ մակարդակը մեծահասակների մոտ կազմում է 35-50 գ/լ, մինչև 3 տարեկան երեխաների համար նորմալ մակարդակը 25-55 գ/լ սահմաններում; ալֆա—1-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են ալֆա—1-անտիտրիպսին, ալֆա—1-լիպոպրոտեին, թթու ալֆա—1-գլիկոպրոտեին: Նորման՝ 2,1—3,5 գ/լ; ալֆա—2-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են ալֆա—2-միկրոգլոբուլին, հապտոգլոբին, A,B, C ապոլիպոպրոտեին, ցերուլոպլազմին: Նորման՝ 5,1—8,5 գ/լ; բետա-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են տրանսֆերրին, հեմոպեկսին, իմունոգլոբուլին և լիպոպրոտեին: Նորման՝ 6,0-9,4 գ/լ; գամմա-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են իմունոգլոբուլին G, A, M, D, E: Նորման՝ 8,0—13,5 գ/լ:
  • Կալցիում, նպաստում է սիրտ-անոթային համակարգի ու նյարդային համակարգի նորմալ գործունեությանը: Նորման՝ 2,15—2,50 մմոլ/լ:
  • Կալիում, կարգավորում է ջրային հաշվեկշիռը և կարգավորում սրտի ռիթմերը: Նորման՝
Տարիք մմոլ/լ
մինչև 12 ամսական 4,1—5,3
12 ամսականից մինչև 14 տարեկան 3.4—4.7
14 տարեկանից բարձր 3,5—5,5
Տարիք մկմոլ/լ
մինչև 12 ամսական 7,16—17,90
12 ամսականից մինչև 14 տարեկան 8,95—21,48
14 տարեկանից բարձր տղամարդիկ 11,64—30,43
14 տարեկանից բարձր կանայք 8,95—30,43

Ինչպես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ի. Նազարենկո, Ա. Ա. Կիշկուն, «Լաբորատոր հետազոտությունների արդյունքների կլինիկական գնահատական», ք. Մոսկվա, 2005 թ.