Աուտոիմուն հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուտոիմուն հիվանդություն
Գայլախտով հիվանդ երիտասարդ կին, ում մոտ առկա է թիթեռնիկի տիպի ցան
Տեսակհիվանդության կարգ
Պատճառtype II hypersensitivity?
Հիվանդության ախտանշաններԿախված է հիվանդությունից։ Հաճախ դիտվում է թույլ արտահայտված տենդ, հոգնածության զգացում
Հետևանքnodding disease?, Համակարգային կարմիր գայլախտ և Ռևմատոիդ արթրիտ
Վնասում էիմուն համակարգ
Բժշկական մասնագիտությունՌևմատոլոգիա, Իմունոլոգիա, Գաստրոէնտերոլոգիա
ՀՄԴ-10D84.9 և M35.9
ԲուժումՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, իմունաճնշիչներ, ներերակային իմունոգլոբուլին
Հաճախություն24 միլիոն / ԱՄՆ-ի 7 %-ը
 Autoimmune diseases and disorders Վիքիպահեստում

Աուտոիմուն հիվանդություն, վիճակ, երբ ախտահարված իմուն պատասխանն ուղղված է նորմալ մարմնի մասի դեմ[1]։ Գոյություն ունի առնվազն 80 տեսակի աուտոիմուն հիվանդություն[1]։ Այն կարող է ընդգրկել մարմնի ցանկացած մաս[2]։ Հաճախ հանդիպող ախտանշաններն են՝ թույլ արտահայտված տենդ և հոգնածության զգացում[1]։ Հաճախ ախտանշաններն առաջանում ու անհետանում են[1]։

Պատճառը սովորաբար անհայտ է[2]։ Որոշ աուտոիմուն հիվանդություններ, ինչպես օրինակ՝ գայլախտը, առաջանում են ընտանիքներում, և այսպիսի դեպքերում, դրդող գործոն կարող են լինել վարակները կամ այլ միջավայրային գործոններ[1]։ Որոշ հայտնի հիվանդություններից աուտոիմուն համարվում են՝ ցելիակիա, տիպ 1 շաքարային դիաբետ, Գրեյվսի հիվանդություն, աղիների բորբոքային հիվանդություն, ցրված սկլերոզ, պսորիազ, ռևմատոիդ արթրիտ և համակարգային կարմիր գայլախտ[1][3]։ Ախտորոշման հաստատումը կարող է դժվար լինել[1]։

Բուժումը կախված է հիվանդության տեսակից և ծանրությունից[1]։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԴ) և իմունաճնշիչները հաճախ են կիրառվում բուժման համար[1]։ Երբեմն ներերակային իմունոգլոբուլինը նույնպես կիրառվում[4]։ Չնայած բուժական միջոցները լավացնում են ախտանշանները, նրանք սովորաբար չեն բուժում հիվանդությունը[1]։

ԱՄՆ-ում մոտ 24 մլն (7%) մարդ ունի աուտոիմուն հիվանդություն[1][2]։ Կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[1]։ Հաճախ հիվանդությունը սկսվում է մեծահասակ տարիքից[1]։ Առաջին անգամ աուտոիմուն հիվանդությունները նկարարգվել են վաղ 1900-ականներին[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի հիվանդությունը համարվի աուտոիմուն, այն պետք է համապատասխանի Վիտեբսկու չափանիշներին (առաջին անգամ ձևավորվել է Էրնեստ Վիտեբսկու և աշխատակիցների կողմից 1957թ-ին, ձևափոխվել է 1994թ-ին)[6][7]։

  • Ուղղակի ապացույց՝ հստակ առանձնացված ախտածին հակամարմինի կամ ախտածին T լիմֆոցիտի տեսքով
  • Անուղղակի ապացույց հիմնված փորձարարական կենդանիների վրա ստեղծված հիվանդության մոդելներով
  • Հիմնավոր ապացույցներ կլինիկական փաստերով
  • Գենետիկ ապացույցներ հիվանդության այլ աուտոիմուն հիվանդությունների հետ կապի մասին

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտոիմուն հիվանդություններն ունեն բազմաթիվ ազդեցություններ։ Նրանք պետք է ունենան աուտոիմուն հիվանդություններին բնութագրական 3 ախտաբանական ազդեցություններից մեկը[8]։

  1. Հյուսվածքների վնասում կամ քայքայում
  2. Օրգանի աճի խանգարում
  3. Օրգանի ֆունկցիայի խանգարում

Հայտնի է, որ ԱՄՆ-ում մինչև 65 տարեկան կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը աուտոիմուն հիվանդություններն են[9]։

Այս հիվանդությունները համարվում են քրոնիկական, հյուծող և կյանքին վտանգ սպառնացող։

Աուտոիմուն հիվանդությունների թիվը գերազանցում է 80-ը[10]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իմուն համակարգում սովորաբար առաջանում են և' T, և՛ B լիմֆոցիտներ, որոնք կարող են լինել աուտոռեակտիվ սեփական հակածինների նկատմամբ, բայց այս աուտոռեակտիվ բջիջները սովորաբար կամ ոչնչացվում են մինչև ակտիվ դառնալը՝ դառնալով անէրգիկ (լուռ հեռացվում է իմուն համակարգից), կամ հեռացվում է իմուն համակարգից կարգավորիչ բջիջների կողմից։ Եթե այս մեխանիզմներից թեկուզ մեկը խանգարվեց, առաջանում է աուտոռեակտիվ բջիջների պահեստ, որոնք կարող են ակտիվանալ իմուն համակարգի ներսում։ Այս աուտոռեակտիվ T բջիջների մեխանիզմների կանխարգելման համար ուրցագեղձում T բջիջների հասունացման ընթացքում կատարվում է բացասական ընտրություն։

Որոշ բակտերիաներ, ինչպիսին Campylobacter jejuni-ն է, ունեն հակածիններ, որոնք իրենց կառուցվածքով նման են մարդու սեփական անտիգեններին։ Այս դեպքում C. jejuni-ի նկատմամբ նորմալ իմուն պատասխանը կարող է բերել հակամարմինների առաջացման, որոնք քիչ քանակությամբ կապվում են նաև կմախքային մկանների ընկալիչներին (օրինակ՝ միասթենիա գրավիսի ժամանակ)։ Աուտոիմուն հիվանդությունների ախտաֆիզիոլոգիայի պատկերացման համար շատ մեծ դեր ունեցավ գենոմային լայն ասոցիացիաների հետազոտությունը, որով որոշվում է աուտոիմուն հիվանդության գենետիկորեն փոխանցման աստիճանը[11]։

Աուտոիմունիտետը, մյուս կողմից դիտարկելիս, համարվում է աուտոռեակտիվ իմուն պատասխանի (աուտոհակամարմին, աուտոռեակտիվ T բջիջ) առկայություն վնասման կամ ախտաբանության առաջացմամբ կամ առանց առաջացման[12]։ Այն կարող է սահմանափակված լինել ինչ-որ օրգանում (օրինակ՝ աուտոիմուն թիրոիդիտ) կամ ունենալ լայն տարածում տարբեր օրգաններում և հյուսվածքներում (օրինակ՝ Գուդպասչերի համախտանիշը, որի դեպքում կարող է ախտահարվել և՛ թոքերի․ և՛ երիկամների հիմային թաղանթները)։

Տարբերում են աուտոիմուն հիվանդության զարգացման մի քանի տեսություններ։ Դրանցից հիմնականները հետևյալներն են․.

Անհայտ դետերմինանտներ / մոլեկուլների հատվածավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած պոտենցիալ աուտոհակածինը կարող է քայքայվել մարմնի իմուն-անկախ հատվածներում (օրինակ՝ աչքում), գոյություն ունեն մեխանիզմներ նույնիսկ այդ հակածիններին տոլերոգեն ձևով ներկայացնելու իմուն համակարգին։ Սակայն, անհնար է խթանել աուտոհակածնի բոլոր հատվածների նկատմամբ հանդուրժողականություն։ Պատճառն այն է, որ նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում սեփական հակածնի որոշ հատվածներ էքսպրեսվում են իմուն հանդուրժողականություն առաջացնելու համար անբավարար մակարդակով։ Հակածնի այս վատ էքսպրեսվող հատվածները կոչվում են անհայտ դետերմինանտներ։ Իմուն համակարգը պահպանում է բարձր խնամակցություն այս հատվածների նկատմամբ, քանի որ այս դետերմինանտների ներկայացումը անբավարար է ամուր հանդուրժողականություն առաջացնելու համար[13]։

Մոլեկուլային միմիկրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլեկուլյար միմիկրիայի տեսության համաձայն օտար հակածինը առաջացնում է իմուն պատասխան, որի ընթացքում T և B բջիջները խաչաձև փոխազդում են սեփական հակածնի հետ։ Աուտոիմուն հիվանդության հիմքում ընկած է խաչաձև փոխազդեցությամբ իմուն պատասխանը[14]։ Խաչաձև փոխազդեցությունը սեփական հակածնի դեմ առաջին անգամ նկարագրվել է հակամարմինների համար։

Վնասված գլիկանային տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսության համաձայն իմուն պատասխանի էֆեկտոր ֆունկցիան միջնորդված է գլիկաններով (բազմաշաքարներ), որոնք ներկայացված են բջիջների և իմուն համակարգի հումորալ բաղադրիչի կողմից։ Աուտոիմունիտետով հիվանդների մոտ դիտվում է գլիկոզիլացման պրոֆիլի խանգարումներ, ինչպես պրոբորբոքային իմուն պատասխանի ժամանակ է։ Ավելի ուշ պարզվել է, որ առանձին աուտոիմուն հիվանդությունների համար գոյություն ունեն հատուկ գլիկանային կառուցվածքներ[15]։

Հիգիենայի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիգիենայի տեսության համաձայն, այն երեխաները, ովքեր ապրում են խիստ հիգիենիկ պայմաններում և քիչ են հանդիպում օտար հակածինների, ունեն գերակտիվ իմուն համակարգ և մեծ է հավանականությունը, որ սեփական հյուսվածքները կճանաչեն որպես օտար և կբերեն աուտոիմուն վիճակի առաջացման, ինչպես ասթմայի դեպքում[16]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ աուտոիմուն հիվանդությունների տարածվածությունը ԱՄՆ-ում գնահատվել է 1997-ին Ջեկոբսոնի կողմից։ Ըստ այդ հետազոտության ԱՄՆ-ում աուտոիմուն հիվանդությունների տարածվածությունը մոտ 9 մլն է, գնահատված 24 հիվանդությունների և 279 մլն բնակչի հաշվով[17]։ Ջեկոբսոնի աշխատանքը թարմացվեց Հայթերի և Քուքի կողմից 2012թ-ին[18]։ Այս հետազոտության ընթացքում կիրառվել է Վիտեբսկու չափանիշները, որպեսզի լրացվի հիվանդությունների թիվը հասցնելով այն 81-ի և այդ 81 աուտոիմուն հիվանդությունների գումարային տարածվածությունը ԱՄՆ-ում կազմել է 5 %՝ տղամարդկանց 3%-ը և կանանց 7․1%-ը[19]։ Հասարակության մոտ մեկից ավելի աուտոիմուն հիվանդության առկայության տարածվածությունը կազմել է 4․5 %` տղամարդկանց 2․7%-ը և կանանց 6․4%[18]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ՛ աուտոիմուն, և՛ բորբոքային հիվանդությունների դեպքում հիվանդությունը առաջանում է մարդու բնածին և ձեռքբերովի իմուն համակարգի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։ Աուտոիմունիտետի դեպքում մարդու իմուն համակարգը ակտիվանում է ընդդեմ սեփական սպիտակուցների։ Քրոնիկական բորբոքային հիվանդությունների դեպքում ցիտոկինների և քեմոկինների ազդեցությամբ նեյտրոֆիլները և մյուս լեյկոցիտները մշտապես առկա են բարձր քանակով, բերելով հյուսվածքի վնասման։

Բորբոքման մեղմացումը իմուն բջիջներում հակաբորբոքային գեների ակտիվացման և բորբոքային գեների ընկճման հետևանքով բուժման խոստումնալից ուղղություն է[20][21][22]։ Կան փաստեր, որ այն պահից սկսած, երբ աուտոհակամարմինները սկսում են արտադրվել, վերջիններս սկսում են ապահովել իրենց սեփական արտադրությունը[23]։

Հետազոտվել է նաև ցողունային բջիջների փոխպատվաստումը և հետագայում այն կարող է խոստումնալից լինել որոշ դեպքերում[24]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ընդունված էր, որ մարդու իմուն համակարգը չի կարող ազդել սեփական հյուսվածքների վրա։ Այս տեսությունը նկարագրվել էր գերմանացի իմունաբան Պոլ Էրլիխի կողմից որպես «սարսափելի ինքնաթոքսիկություն»։ 1904թ-ին այս տեսությունը մերժվեց, քանի որ նոպայաձև ցրտային հեմոգլոբինուրիայով հիվանդի արյան մեջ հայտնաբերվեց մի նյութ, որը փոխազդում էր արյան կարմիր բջիջների հետ[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Autoimmune diseases fact sheet»։ OWH։ հուլիսի 16, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 5, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 5, 2016 
  2. 2,0 2,1 2,2 Borgelt Laura Marie (2010)։ Women's Health Across the Lifespan: A Pharmacotherapeutic Approach (անգլերեն)։ ASHP։ էջ 579։ ISBN 9781585281947։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  3. Hohlfeld Reinhard, Dornmair Klaus, Meinl Edgar, Wekerle Hartmut (2016)։ «The search for the target antigens of multiple sclerosis, part 1: Autoreactive CD4+ T lymphocytes as pathogenic effectors and therapeutic targets»։ The Lancet Neurology 15 (2): 198–209։ PMID 26724103։ doi:10.1016/S1474-4422(15)00334-8 
  4. Katz U, Shoenfeld Y, Zandman-Goddard G (2011)։ «Update on intravenous immunoglobulins (IVIg) mechanisms of action and off- label use in autoimmune diseases.»։ Current Pharmaceutical Design 17 (29): 3166–75։ PMID 21864262։ doi:10.2174/138161211798157540 
  5. Paniker Ananthanarayan And (169)։ Ananthanarayan and Paniker's Textbook of Microbiology (անգլերեն)։ 2005: Orient Blackswan։ ISBN 9788125028086։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  6. «Chronic thyroiditis and autoimmunization»։ J. Am. Med. Assoc. 164 (13): 1439–47։ 1957։ PMID 13448890։ doi:10.1001/jama.1957.02980130015004 
  7. «Defining criteria for autoimmune diseases (Witebsky's postulates revisited)»։ Immunol. Today 14 (9): 426–30։ September 1993։ PMID 8216719։ doi:10.1016/0167-5699(93)90244-F 
  8. «Autoimmune disorders: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-01-12-ին։ Վերցված է 2016-01-21 
  9. Walsh SJ, Rau LM (September 2000)։ «Autoimmune diseases: a leading cause of death among young and middle-aged women in the United States.»։ American Journal of Public Health 90 (9): 1463–6։ PMC 1447637։ PMID 10983209։ doi:10.2105/ajph.90.9.1463 
  10. «MedlinePlus medical encyclopedia - autoimmune disorders»։ National Institutes of Health։ հուլիսի 16, 2014։ Արխիվացված օրիգինալից հունվարի 5, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 21, 2014 
  11. «Immune-mediated disease genetics: the shared basis of pathogenesis»։ Trends in Immunology 34 (1): 22–6։ 2013։ PMID 23031829։ doi:10.1016/j.it.2012.09.001 
  12. Harrison's Principles of Internal Medicine: Volumes 1 and 2, 18th Edition (English) (18 ed.)։ McGraw-Hill Professional։ 2011-08-11։ ISBN 9780071748896 
  13. «How some T cells escape tolerance induction»։ Nature 342 (6246): 183–5։ 1989։ Bibcode:1989Natur.342..183G։ PMID 2478888։ doi:10.1038/342183a0 
  14. «Molecular mimicry in T cell-mediated autoimmunity: viral peptides activate human T cell clones specific for myelin basic protein.»։ Cell 80 (5): 695–705։ 1995։ PMID 7534214։ doi:10.1016/0092-8674(95)90348-8 
  15. «Glycans in the immune system and The Altered Glycan Theory of Autoimmunity»։ J Autoimmun 57 (6): 1–13։ 2015։ PMC 4340844։ PMID 25578468։ doi:10.1016/j.jaut.2014.12.002 
  16. Rook Graham A. W. (նոյեմբերի 17, 2011)։ «Hygiene Hypothesis and Autoimmune Diseases»։ Clinical Reviews in Allergy & Immunology 42 (1): 5–15։ PMID 22090147։ doi:10.1007/s12016-011-8285-8 
  17. Jacobson DL, Gange SJ, Rose NR, Graham NM (September 1997)։ «Epidemiology and estimated population burden of selected autoimmune diseases in the United States.»։ Clinical Immunology and Immunopathology 84 (3): 223–43։ PMID 9281381։ doi:10.1006/clin.1997.4412 
  18. 18,0 18,1 Hayter SM, Cook MC (August 2012)։ «Updated assessment of the prevalence, spectrum and case definition of autoimmune disease.»։ Autoimmunity Reviews 11 (10): 754–65։ PMID 22387972։ doi:10.1016/j.autrev.2012.02.001 
  19. Rose NR, Bona C (September 1993)։ «Defining criteria for autoimmune diseases (Witebsky's postulates revisited)»։ Immunology Today 14 (9): 426–30։ PMID 8216719։ doi:10.1016/0167-5699(93)90244-F 
  20. «PPAR-delta senses and orchestrates clearance of apoptotic cells to promote tolerance»։ Nat Med 15 (11): 1266–72։ Nov 2009։ PMC 2783696։ PMID 19838202։ doi:10.1038/nm.2048 
  21. «Autoimmune kidney disease and impaired engulfment of apoptotic cells in mice with macrophage peroxisome proliferator-activated receptor gamma or retinoid X receptor alpha deficiency»։ J Immunol 186 (1): 621–31։ Jan 2011։ PMC 4038038։ PMID 21135166։ doi:10.4049/jimmunol.1002230 
  22. «Genes, tolerance and systemic autoimmunity»։ Autoimmunity Reviews 11 (9): 664–9։ 2012։ PMC 3306516։ PMID 22155015։ doi:10.1016/j.autrev.2011.11.017 
  23. «Disruption of the cytoskeleton after apoptosis induction by autoantibodies»։ Autoimmunity 36 (3): 183–9։ 2003։ PMID 12911286։ doi:10.1080/0891693031000105617 
  24. Swart JF, Delemarre EM, van Wijk F, Boelens JJ, Kuball J, van Laar JM, Wulffraat NM (April 2017)։ «Haematopoietic stem cell transplantation for autoimmune diseases.»։ Nature Reviews. Rheumatology 13 (4): 244–256։ PMID 28228650։ doi:10.1038/nrrheum.2017.7 
  25. Moticka Edward J. (2013)։ Historical perspective on evidence-based immunology։ Elsevier Science Publishing։ էջ 300։ ISBN 9780123983817 

Լրացուցիչ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vinay Kumar, Abul K. Abbas, Nelson Fausto, Jon Aster, Robbins and Cotran Pathologic Basis of Disease, Elsevier, 8th edition, 2010, 1464 pp., 978-1-4160-3121-5
  • Handbook of Systemic Autoimmune Diseases, edited by Ronald Asherson, Elsevier, in 10 Volumes:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]