Շաքարային դիաբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքարային դիաբետ
Blue circle for diabetes.svg
Դիաբետի խորհրդանիշ կապույտ օղը[1]
Տեսակ հիվանդություն[2]
Ենթադաս glucose metabolism disease[2] և polyuric-polydipsic syndrome
Բուն պատճառ C2985[2]
Բժշկական մասնագիտություն Դիաբետոլոգիա
ՀՄԴ-9 250[2]
ՀՄԴ-10 E08-E13[2] և E11[2]
MedlinePlus 001214
eMedicine 117739 և 117853
MeSHID D003920[2]
Disease Ontology DOID:9351[2]
NCI Thesaurus C2985[2]
Diabetes mellitus Վիքիպահեստում

Շաքարային դիաբետ, շաքարախտ (լատ.՝ diabetes mellītus), էնդոկրին հիվանդությունների խմբին պատկանող հիվանդություն, որն առաջանում է ինսուլին հորմոնի բացարձակ կամ մասնակի բացակայության պատճառով, որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիա` արյան մեջ գլյուկոզի կայուն բարձրացում։ Հիվանդությունը նկարագրվում է խրոնիկ ընթացքով, նյութափոխանակության խանգարումով, անոթների ախտահարմամբ (տարատեսակ անգիոպաթիաներ), նեյրոպաթիաներով, տարբեր օրգանների և հյուսվածքների ախտաբանական փոփոխություններով։ Դիաբետին բնորոշ են քրոնիկ հիպերգլիկեմիան, ածխաջրատային, ճարպային, սպիտակուցային փոխանակությունների տարբեր խանգարումները։ Շաքարային դիաբետը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, և ըստ ԱՀԿ-ի տվյալների աշխարհում հաշվվում է ավելի քան 285 մլն դիաբետով հիվանդ (2009 թ.), որոնց քանակը կգերազանցի 435 մլն-ը 2030 թ-ին:

Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում շաքարային դիաբետը կազմում է 5-6% և ունի հետագա աճի միտում, հատկապես 40տարեկանից բարձր տարիքային խմբերում:[3] Տարբերում են 2 տիպի շաքարային դիաբետ` ինսուլին կախյալ շաքարային դիաբետ (ԻԿՇԴ) կամ 1-ին տիպի շաքարային դիաբետ և ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետ (ԻՈԿՇԴ) կամ 2-րդ տիպի շաքարային դիաբետ։ Շաքարային դիաբետով հիվանդների 90%-ն ունեն 2 տիպի ՇԴ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիկեմիայի խանգարումների էթիոլոգիկ դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

- 1-ին տիպի շաքարային դիաբետ (β-բջիջների դեստրուկցիա, որը հանգեցնում է բացարձակ ինսուլինային անբավարարության)`

  • աուտոիմուն,
  • իդիոպաթիկ։

- 2-րդ տիպի շաքարային դիաբետ (հարաբերական ինսուլինային անբավարարություն ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականության գերակշռմամբ կամ սեկրետոր դեֆեկտի գերակշռում ինսուլինառեզիստենտականությամբ կամ առանց դրա)։

- Դիաբետի այլ սպեցիֆիկ տիպեր՝

1. բետա-բջջային ֆունցիայի գենետիկ դեֆեկտեր՝ ա) MODY-մեծահասակ տիպի դիաբետ երիտասարդնեռի շրջանում, բ) միտոքոնդրիալ դիաբետ, որն ուղեկցվում է լսողության նեյրոսենսոր թուլությամբ, գ) այլ տիպի; 2. ինսուլինի ազդեցության գենետիկ դեֆեկտներ՝

  • ռեցեպտորների ֆունկցիայի խանգարումմասի հիվանդություններ:

3. Ենթաստամոսային գեղձի էկզոկրին

4. Էնդոկրինոպաթիաներ

5. Դիաբետ, որը ինդուկցված է դեղամիջոցներով կամ թունաքիմիկատներով

6. Ինֆեկցիաներ, որոնք առաջացնում են ենթաստամոքսային գեղձի բորբոքում և β-բջիջների դեստրուկցիա՝ բնածին կարմրախտ, էպիդեմիկ պարօտիտ, Կոկսակի վիռուս(ECO), ցիտոմեգալովիրուս,

7.Գենետիկ սինդրոմներ, որոնք կարող են ուղեկցվել դիաբետով՝

  • Դաունի համախտանիշ,
  • Կլայնֆելտերի համախտանիշ,
  • Շերեշևսկի-Թերների համախտանիշ
  • պորֆիրիա
  • միտոտիկ դիստրոֆիա

8. Հեստացիոն (հղիության) շաքարային դիաբետ։

Ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետ (ԻՈԿՇԴ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսուլին ոչ կախյալ դիաբետով սովորաբար տառապում են 40 տարեկանից բարձր անձինք, ընդ որում հիմնականում զարգացած երկրներում։ Այս հիվանդությունը բնութագրվում է ընտանեկան ձևերի բարձր հաճախականությամբ։ Այս դիաբետի հնարավոր պատճառներ կարող են լինել՝

  1. ինսուլինի ռեցեպտորների նկատմամբ հակամարմինների առաջացումը,
  2. ինսուլին կախյալ հյուսվածքների հետռեցեպտորային ապարատի գենետիկ էֆեկտը,
  3. ինսուլինի սեկրեցիայի կարգավորման խանգարումները (չնայած սովորաբար ինսուլինի քանակն արյան մեջ նորմալ է,քանի որ Լանգերհասյան կղզյակների β-բջիջները դեստրուկցիայի ենթարկված չեն):

2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ ճարպակալումը, անշարժությունը (հիպոդինամիա), սթրեսը և այլն։ Հիմնական գործոնը ճարպակլումն է, որը հաճախ զուգորդվում է հիպերինսուլինեմիայով, սա էլ իր հերթին նպաստում է ճարպակալմանը։ 2-րդ տիպի շաքարային դիաբետի ախտանշանները (հիպերգլիկեմիա, գլյուկոզուրիա, կետոնեմիա և այլն) փաստրեն նույնն են, ինչ որ 1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ։ Նշենք, որ ածխաջրատների փոխանակության խանգարում նկատվում է նաև ստերոիդ դիաբետի դեպքում։

Գոյություն ունի նաև ոչ շաքարային դիաբետ հասկացությունը, որի ժամանակ դրսևորվոմ է արտահայտված պոլիուրիա՝ օրվա ընթացքում մինչև 10լ միզազատում։ Այս պաթոլոգիան ի հայտ է գալիս հիպոֆիզի հակամիզամուղ (անտիդիուրետիկ) հորմոնի բացակայության դեպքում և ածխաջրատների փոխանակության խանգարման հետ ոչ մի կապ չունի։

Ծանրության աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • թեթև՝ առաջին աստիճան,
  • միջին ծանրության՝ երկրորդ աստիճան,
  • ծանր՝ երրորդ աստիճան։

Սուր բարդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կետոացիդոտիկ,
  2. Հիպերօսմոլյար կոմա,
  3. Լակտատացիդոտիկ կոմա,
  4. Հիպոգլիկեմիկ կոմա։

Դիաբետի I տիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբետի I տիպը պայմանավորված է արյան մեջ ինսուլինի բացակայությամբ այն դեպքում, երբ II տիպի ժամանակ արյան մեջ ինսուլինն առկա է (ըստ երեւույթին, II տիպի ժամանակ ածխաջրատների փոխանակության վրա գործում են ինսուլինի ազդեցության այլ մեխանիզմներ): I տիպի դեպքում ինսուլինի պակասի պատճառով խախտվում է հյուսվածքների կողմից գլյուկոզի յուրացումը, եւ գերակշռում են հակաինսուլինային ազդեցության հորմոնները: Ադրենալինն ու գլյուկագոնը նպաստում են ինտենսիվ գլիկոգենոլիզին: Ինսուլինի բացակայության պայմաններում ակտիվացվում են նաեւ կորտիկոստերոիդները՝ նպաստելով գլյուկոնեոգոնեզի ուժեղացմանը` ի հաշիվ գլիկոգենային ամինաթթուների: Այդ ժամանակ նկատվում է հիպերգլիկեմիա (դրան նպաստում են եւ ACTH-ը, թիրօքսինը) և գլյուկոզի քանակությունը գերազանցում է 100-120 մգ %: 180 մգ %-ը (երիկամային շեմք) գերազանցման դեպքում առաջանում է գլյուկոզուրիա, գլյուկոզի նկատմամբ տոլերանտությունն ընկնում է, որի պատճառով էլ սնունդ ընդունելուց հետո ալիմենտար հիպերգլիկեմիան երկար ժամանակ չի նորմալանում, մինչդեռ նորմայում 2 ժամվա ընթացքում կատարվում է գլյուկոզի նորմալ մակարդակի վերականգնում: Սա օգտագործվում է որպես թեստ դիաբետի ծածկված եւ ոչ ցայտուն ձեւերի բացահայտման համար: Այդ նպատակով կատարում են շաքարային բեռնվածության փորձը. հիվանդին քաղցած ժամանակ տալիս են 1 բաժակ ջրում լուծված 50 գ գլյուկոզ եւ որոշակի ժամանակամիջոցներում որոշում են գլյուկոզի մակարդակն արյան մեջ: Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ դիաբետով հիվանդի արյան մեջ գլյուկոզի ելակետային քանակությունը նորմայից բարձր է, իսկ 2 ժամ հետո գլյուկոզի պարունակությունը մնում է եւս ելակետայինից շատ ավելի բարձր: Շաքարային դիաբետի դեպքում ճնշվում է ացետիլ-CoA -ից ճարպաթթուների սինթեզը: Դրա փոխարեն ճարպաթթուները ինտենսիվ կերպով յուրացվում են որպես օքսիդացման գլխավոր սուբստրատ, որն էլ հանգեցնում է ճարպաթթուների (քանի որ 357 Կրեբսի ցիկլը արգելակված է) թերօքսիդացած՝ ացետոնային մարմիններ կոչվող նյութերի՝ ացետոքացախաթթվի, -հիդրօքսիկարագաթթվի եւ ացետոնի կուտակմանը: Շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ ացետոնային մարմինների պարունակությունը բարձրանում է մինչեւ 100 մգ % կամ ավելի բարձր (նորմայում՝ 2մգ%): Հիվանդներից ացետոնի հոտ է գալիս: Արյան մեջ ի հայտ է գալիս ացիդոզ, որի հետեւանքով ծանր դեպքերում առաջանում է դիաբետիկ կոմա: Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում նկատվում է պոլիֆագիա` (անընդհատ ուտելու ցանկություն) ի պատասխան այն բանի, որ բջիջները չեն յուրացնում գլյուկոզը, դրանք «քաղցում» են»: Նման հիվանդների շրջանում նկատվում է նաև պոլիդիպսիա՝ ծարավ եւ անընդհատ ջուր խմելու ցանկություն` արյան մեջ ցածրամոլեկուլային նյութերի (գլյուկոզ, ացետոնային մարմիններ եւ այլն) կոնցենտրացիան նոսրացնելու նպատակով (քանի որ ստեղծում են բարձր օսմոտիկ ճնշում եւ դրանք օրգանիզմի վրա ունեն թունավոր ազդեցություն): Դրա հետեւանքով առաջանում է պոլիուրիա՝ անընդհատ միզարտադրություն՝ այդ նյութերն օրգանիզմից դուրս հանելու նպատակով, եւ նիկտուրիա՝ գիշերային միզարտադրություն: Մեծ քանակությամբ միզարտադրության հետեւանքով փոքրանում է արյան ծավալը, եւ միջբջջային հեղուկից ջուրն անցնում է արյուն: Միջբջջային հեղուկը դառնում է հիպերօսմոլյալ և բջիջներից «ներծծում է» ջուրը: Այդ իսկ պատճառով էլ դիաբետի ծանր տեսակների ժամանակ նկատվում է բջիջների ջրազրկում՝ դեհիդրատացիա՝ մաշկի եւ լորձաթաղանթների չորություն եւ այլն: Ացիդոզը եւ դեհիդրատացիան դիաբետիկ կոմայի առավել ուժգին նախորդներն են:Այսպիսով, շաքարային դիաբետի դեպքում ի հայտ են գալիս`

- հիպերգլիկեմիա

- գլյուկոզուրիա,

- պոլիֆագիա,

- պոլիդիպսիա,

- պոլիուրիա (նիկտուրիա),

- հյուսվածքների ջրազրկում,

- ացետոնեմիա (կետոնեմիա),

- ացետոնուրիա (կետոնուրիա) եւ այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diabetes Blue Circle Symbol»։ International Diabetes Federation։ 17 March 2006 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Disease Ontology release 2017-01-27 Ստուգված է հունվարի 31-ին 2017:
  3. Էնդոկրինոլոգիա, Ե. Մ. Աղաջանովայի խմբագրությամբ