Flaviviridae

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Flaviviridae(լատ.), վիրուսների ընտանիք, որոնք հիմնականում փոխանցվում են հոդվածոտանիների (տզերի և մոծակների) միջոցով։ Ընտանիքը ստացել է այդպիսի անվանում դեղին տենդի վիրուսից (անգլ.՝ Yellow Fever virus, լատին․՝ flavus՝ դեղին)։ Դեղին տենդը իր հերթին այդպես է անվանվում այն պատճառով, որ առաջ է բերում դեղնախտ հիվանդություն[1]։

Flaviviridae-ն առանձնացվեց Togaviridae ընտանիքից 1985 թվականին։ Ըստ Վիրուսների դասակարգման միջազգային հանձնաժողովի (ICTV)՝ 2017 թվականի մարտին ընտանիք ներառում են 4 ցեղ[2]՝

  • Flavivirus՝ մարդու և կենդանիների վիրուսների 53 տեսակ, բնորոշ տեսակներն են՝ դեղին տենդի վիրուս, Հարավային Նեղոսի վիրուս, Դենգեի վիրուս, տզային էնցեֆալիտի վիրուս, Զիկի վիրուս
  • Hepacivirus՝ 14 տեսակ՝ ներառյալ հեպատիտ C-ի վիրուսը
  • Pegivirus՝ 11 տեսակ՝ Pegivirus A-ից մինչև Pegivirus K
  • Pestivirus՝ 4 տեսակ, որոնք վարակում են կաթնասուններին, բայց ոչ մարդուն, բնորոշ տեսակներն են՝ խոշոր եղջերավոր անասունների դիարեայի վիրուս, խոզերի դասական ժանտախտի վիրուս

Գենոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլավիվիրուսների գենոմը ներկայացված է չհատվածավորված գծային միաշղթա (+) ՌՆԹ-ով, որն ունի 9,6-ից մինչև 12,3 հազար նուկլեոտիդ երկարություն (մոնոպարտիտ գենոմ)։ 5'-ի ծայրում պարունակվում է մեթիլացված նուկլեոտիդ (5'-կէպ

Վիրիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսային մասնիկները պատված են թաղանթով, ունեն գնդանման ձև և մինչև 40—60 մմ տրամագիծ։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի ներկայացուցիչների կողմից հարուցվող հիվանդությունների ցանկը՝

  • Դենգեի տենդ
  • Ճապոնական էնցեֆալիտ
  • Տզային էնցեֆալիտ
  • Հարավային Նեղոսի տենդ
  • Սենտ-Լուիսի տենդ
  • Դեղին տենդ
  • Հեպատիտ C
  • Զիկի տենդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MicrobeWiki: Flaviviridae». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  2. Վիրուսների տաքսոնոմիան Վիրուսներ տաքսոնոմիայի միջազգային կոմիտետի կայքում:(Ստուգված է 24 Մարտի 2017).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Flaviviridae» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Flaviviridae» հոդվածին։