Փսխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փսխումը ստամոքսի պարունակության ակամա, ուժգին դուրսբերումն է բերանի խոռոչով, երբեմն այդ պարունակությունը կարող է լցվել քթի խոռոչ կամ շնչափող[1][2]: Փսխումը բարդ ռեֆլեկտոր գործողություն է, որը կարող է դրսևորվել որպես որոշ հիվանդությունների և թունավորումների բնորոշ ախտանիշ կամ հանդիպում է որպես այլ հիվանդությունների (օրինակ՝ գլխուղեղի ուռուցքներ, բարձր ներգանգային ճնշում կամ իոնացնող ճառագայթներով ճառագայթահարումը) ոչ յուրահատուկ հետևանք։ Մոտալուտ փսխման զգացողությունը կոչվում է սրտխառնոց, որը հաճախ նախորդում է փսխմանը, սակայն միշտ չէ, որ այն ավարտվում է փսխումով։ Սրտխառնոցը և փսխումը զսպելու նպատակով երբեմն կարիք է լինում կիրառել հակափսխեցուցիչ դեղեր։ Ծանր դեպքերում, երբ զարգանում է ջրազրկում, անհրաժեշտ է լինում կատարել նաև հեղուկների ներերակային ներարկում[3]:

Փսխումը տարբերվում է ռեգուրգիտացիայից (սննդային հետոսք), չնայած երբեմն այս եզրույթները օգտագործվում են միմյանց փոխարեն։ Ռեգուրգիտացիան չմարսված սննդի անցումն է կերակրափողից բերանի խոռոչ, որը տեղի է ունենում առանց ջանքերի գործադրման և չեն լինում տհաճ զգացողություններ, որոնք բնորոշ են փսխմանը։ Փսխման և ռեգուրգիտացյաի պատճառներն, ընդհանուր առմամբ, տարբեր են լինում[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tintinalli, Judith E. (2010)։ Emergency Medicine: A Comprehensive Study Guide (Emergency Medicine (Tintinalli))։ New York: McGraw-Hill Companies։ էջ 830։ ISBN 0-07-148480-9 
  2. Հ․ Ս․ Սիսակյան, Ա․ Ա․ Այվազյան «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա», ուսումնական ձեռնարկ, 2011, 207,208 էջեր
  3. Малая медицинская энциклопедия. Под ред. В. И. Покровского. Рвота. 1991—1996. Т.4.
  4. Ստամոքս-կերակրափողային հետհոսք հիվանդության նշանները
  5. Чем рвота отличается от регургитации?