Գլխուղեղի ուռուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլխուղեղի ուռուցք
intracranial neoplasm
Hirnmetastase MRT-T1 KM.jpg
Գլխուղեղի աջ կիսագնդի մետաստազ թոքի քաղցկեղից՝ պատկերված մագնիսառեզոնանսային շերտագրությամբ
Տեսակչարորակ, բարորակ[1]
ԵնթադասՈւռուցքներ և intracranial tumor?
ՊատճառՍովորաբար անհայտ է[1]
Հիվանդության ախտանշաններՏարբեր է, կախված է գլխուղեղի ախտահարված հատվածից՝ գլխացավեր, ցնցումներ, տեսողության հետ կապված խանգարումներ, հոգեկան փոփոխություններ[1][2]
Բժշկական մասնագիտությունՆյարդավիրաբուժություն, ուռուցքաբանություն
ՀՄԴ-9191 և 225.0
Հիվանդությունների բազա30781
MedlinePlus008643 և 000768
eMedicine779664
Ռիսկի գործոններՆեյրոֆիբրոմատոզ, վինիլքլորիդի, Էպշտեյն-Բարր վիրոսի, իոնիզացնող ճառագայթում[1][2][3]
ԱխտորոշումՀամակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, հյուսվածքային բիոպսիա[1][2]
ԲուժումՎիրահատություն, ռադիոթերապիա, քիմիոթերապիա[2]
Հաճախություն1,2 մլն նյարդային համակարգի քաղցկեղներ (2015)[4]
Մահացություն229000 (2015)[5]
ԿանխատեսումՄիջին 5 տարվա ապրելիությունը կազմում է 35% (ԱՄՆ)[6]
Brain neoplasms Վիքիպահեստում

Գլխուղեղի ուռուցք, առաջանում է գլխուղեղում անկանոն բջիջներ հայտնվելու պատճառով[1]։ Գոյություն ունի ուռուցքների երկու հիմնական տեսակ՝ չարորակ կամ քաղցկեղածին և բարորակ[1]։ Քաղցկեղածին ուռուցքները կարելի է բաժանել առաջնային ուռուցքների, որոնց առաջացումը սկսվում է գլխուղեղում, և երկրորդային ուռուցքների, որոնք հանդիսանում են օրգանիզմում առկա այլ ուռուցքների տարածման հետևանք, հայտնի են նաև որպես գլխուղեղի մետաստազային ուռուցքներ[2]։ Գլխուղեղի ուռուցքների ցանկացած տեսակի դեպքում կարող են առաջանալ տարբեր ախտանշաններ, որոնք կախված են գլխուղեղի ախտահարված բաժնից[1]։ Այս ախտանիշներն ընդգրկում են գլխացավեր, ցնցումներ, տեսողության հետ կապված խնդիրներ, փսխում և հոգեկան փոփոխություններ[1][2][7]։ Գլխացավը սովորաբար ավելի ուժեղ է լինում առավոտյան ժամերին և վերանում է փսխման հետ[1]։ Այլ ախտանշաններից կարող են լինել դժվարություններ կապված քայլելու, խոսքի հետ և զգացողությունների խանգարումներ[2][3]։ Հիվանդության պրոգրեսիային զուգահեռ կարող են առաջանալ գիտակցության կորուստներ[3]։

Գլխուղեղի ուռուցքների գերակշռող մասի պատճառներն անհայտ են[1]։ Ռիսկի գործոնների մեջ ընգրկվում են ժառանգական նեյրոֆիբրոմատոզը, վինիլքլորիդի, Էպշտեյն-Բարի վիրուսի և իոնիզացնող ճառագայթների ազդեցությունները[1][2][3]։ Բջջային հեռախոսների վնասակար ազդեցությունը վերջնականապես ապացուցված չէ[3]։ Մեծերի մոտ առաջնային ուռուցքների ամենատարածված տեսակներն են մենինգիոմաները (սովորաբար բարորակ), աստրոցիտոմաները, օրինակ՝ գլիոբլիստոմաները[2]։ Երեխաների մոտ ամենատարածված տեսակը չարորակ մեդուլլոբլաստոման է[3]։ Ախտորոշվում է սովորաբար համակարգչային կամ մագնիսառեզոնանսային շերտագրության հետազոտություններով[1]։ Հետագայում արդյունքը հաճախ հաստատվում է բիոպսիայի շնորհիվ[2]։ Հետազոտությունների արդյունքների հիման վրա ուռուցքները տարբերակվում են ըստ իրենց ծանրության աստիճանի[2]։

Բուժումն ընդգրկում է վիրահատության, ռադիոթերապիայի (ճառագայթային բուժում) և քիմիոթերապիայի տարբեր համակցումներ[2]։ Ցնցումների առաջացման ժամանակ առաջանում է հակացնցումային դեղորայքների օգտագործման անհաժեշտություն[2]։ Դեքսամետազոնը և ֆուրոսեմիդը կարող են օգտագործվել ուռուցքի շուրջ առկա այտուցները նվազեցնելու համար[2]։ Որոշ ուռուցքներ աճում են աստիճանաբար, պահանջելով միայն դինամիկ հսկողություն, և հնարավոր է՝ հետագա միջամտության անհրաժեշտություն չառաջանա[2]։ Բուժական միջոցները, որոնք օգտագործում են մարդու իմունային համակարգը, դեռ հետազոտման մեջ են[1]։ Բուժման արդյունքը կախված է ուռուցքի տեսակից և տարածվածության աստիճանից[3]։ Գլիոբլաստոմաերը սովորաբար ունեն վատ արդյունքներ, իսկ մենինգիոմաները՝ լավ[3]։ ԱՄՆ-ում գլխուղեղի քաղցկեղի դեպքում հիվադների 5 տարվա ապրելիությունը կազմում է միջինում 33%։

Գլխուղեղի երկրորդային կամ մետաստատիկ[6] ուռուցքներն ավելի տարածված են քան առաջնայինները[1], և մետաստազների դեպքերի կեսը հանդիսանում է թոքի քաղցկեղի մետաստազների հետևանք[1]։ Առաջնային ուռուցքները հայտնաբերվում են տարեկան շուրջ 250000 մարդկանց մոտ, որը կազմում է ողջ քաղցկեղների 2%-ից պակաս[3]: Մինչև 15 տարեկան երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքներն իրենց հանդիպման հաճախականությամբ երկրորդ տեղում են՝ զիջելով միայն սուր լիմֆոբլաստիկ լեյկեմիային[8]։ Ավստրալիայում ուղեղի չարորակ նորագոյացության դեպքում հիվանդի ամբողջ կյանքի միջին տնտեսական ծախսը կազմում է 1,9 միլիոն ամերիկյան դոլար, որը բոլոր տեսակի չարորակ ուռուցքներից ամենախոշորն է[9]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի և լիմբիկ համակարգի հիմնական գոտիներ։

Գլխուղեղի ուռուցքների նշաններն ու ախտանիշները լայն են։ Հիվանդները զգալու են դրանք, անկախ նրանից՝ ուռուցքը բարորակ է, թե չարորակ[10]։ Գլխուղեղի առաջնային և երկրորդային ուռուցքները ներկայանում են նույն ախտանիշներով, որոնք կախված են ուռուցքի տեղակայումից, չափսից և աճի արագությունից[11]։ Օրինակ՝ ճակատային բլթի մեծ ուռուցքները կարող են առաջացնել մտածողության ունակությունների փոփոխություններ։ Իսկ Վերնիկեի դաշտի փոքր ուռուցքները (փոքր դաշտ, որը պատասխանատու է խոսքի հասկացման համար) կարող են ֆունկցիայի մեծ մասի կորստի պատճառ դառնալ[12]։

Գլխացավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխացավերը՝ որպես ներգանգային ճնշման բարձրացման հետևանք, կարող են լինել գլխուղեղի քաղցկեղի առաջին ախտանիշը[13]։ Ինչևիցե, մեկուսացված գլխացավն առանց այլ ախտանիշների հանդիպում է հազվադեպ, և այլ ախտանիշները հանդիպում են մինչև գլխացավերը կլինեն ավելի տարածված[13]։ Գոյություն ունեն գլխացավերի հայտնաբերման տագնապային նշաններ, որոնք բարձրացնում են գլխուղեղի քաղցկեղի առաջացման հավանականությունը[13]։ Դրանք որոշված են Ամերիկայի Նյարդաբանների Ակադեմիայի կողմից․ ոչ ստանդարտ նյարդաբանական հետազոտություններ, Վալսավայի փորձի ժամանակ ուժեղացող գլխացավ, քնից արթնացնող գլխացավ, տարեց բնակչության շրջանում նոր գլխացավ, պրոգրեսիվորեն ուժեղացող գլխացավ, գլխացավերի ատիպիկ ձևեր, կամ հիվանդներ, ովքեր լիարժեք չեն հետևում իրենց միգրենին[13]։

Տեղային սպեցիֆիկ ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղը բաժանվում է 4 բլթերի և յուրաքանչյուր բիլթ կամ դաշտ ունի իր ֆունկցիան (գործառույթը)[14][15]։ Այս բլթերից յուրաքանչյուրի ուռուցքը կարող է ազդել դրանց ֆունկցիաների վրա։ Ուռուցքի տեղակայումը հաճախ կապված է ախտանիշների հետ, սակայն յուրաքանչյուր անձ կարող է զգալ ինչ-որ նոր բան[16]։

  • Ճակատային բլթի ուռուցքը կարող է բերել վատ տրամաբանության, ոչ ադեկվատ սոցիալական վարքի, անձի փոփոխությունների, վատ ծրագրավորման, իջած արգելակվածության[16] և խոսքի ձևավորման խանգարման (Բրոկի կենտրոն
  • Քունքային բիլթ - այս բլթի ուռուցքները կարող են նպաստել հիշողության վատացմանը, լսողության կորստին[15], խոսքի ճանաչման դժվարություններին (Վերնիկեի դաշտ
  • Գագաթային բիլթ - այստեղի ուռուցքները կարող են հանգեցնել լեզուների տարբերակման վատացման, շոշափման և ցավի զգացողությունների նվազեցման և վատ տարածքային ու տեսողական ընկալման։
  • Ծոծրակային բիլթ - այս բլթի ախտահարման հետևանք կարող է հանդիսանալ տեսողության վատացումը կամ կորուստը[17]։
  • Ուղեղիկ - այս դաշտի ուռուցքները կարող են բերել հավասարակշռության, մկանային տոնուսի և կեցվածքի խանգարման։
  • Ուղեղաբուն - այս բաժնի ուռուցքները կարող են զարկերակային ճնշման, կլման և սրտային կծկումների վրա ունենալ ազդեցություններ։

Վարքի խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ գլխուղեղի ուռուցքով հիվանդների մոտ դիտվում են անձի և վարքի փոփոխություններ, այդ փոփոխությունների վերաբերյալ քիչ փորձեր են արված[14]։ Մարդու անձը կարող է փոխվել ուռուցքով գլխուղեղի բլթերի վնասման հետևանքով։ Քանի որ ճակատային, քունքային և գագաթային բլթերը[11] կառավարում են արգելակվածությունը, հույզերը, տրամադրությունը, դատողությունը, տրամաբանությունը և վարքը, հետևաբար այս բաժինների առաջնային կամ երկրորդային ուռուցքը կարող է առաջացնել ոչ ադեկվատ վարք[18], հիստերիա[18], ծիծաղ այնպիսի իրերի վրա, որոնք դա չեն առաջացնում[18], և նույնիսկ հոգեբանական ախտանիշներ, օրինակ՝ դեպրեսիա, տագնապ[16]։

Անձի փոփոխությունները կարող են ունենալ բացասական հետևանքներ, այնպիսիք ինչպիսիք են անաշխատունակությունը, անկայուն հարաբերություն և կենտրոնացման դժվարություններ[14]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաճարակաբանական հետազոտություններն անհրաժեշտ են ռիսկի գործոնները որոշելու համար[19]։ Վինիլքլորիդի կամ իոնիզացնող ճառագայթների ազդեցությունից զատ, չկան գլխուղեղի ուռուցքի հետ ասոցացված շրջակա միջավայրի հայտնի այլ գործոններ։ Ուռուցքի ընկճող գեների, այնպիսին ինչպիսին P53-ն է, մուտացիան և դելեցիան համարվում են ուռուցքների որոշ ձևերի առաջացման պատճառ[20]։ Ժառանգական այնպիսի վիճակներ, ինչպիսիք են Վոն Հիպպել Լանդաուի հիվանդությունը, բազմակի էնդոկրին նեոպլազիան և նեյրոֆիբրոմատիզ տիպ 2 ունեն բարձր ռիսկ գլխուղեղի ուռուցքների առաջացման համար[21][22]։ Ցելիակիա ունեցող մարդիկ ունեն մի քիչ ավելի բարձր ռիսկ գլխուղեղի ուռուցքների առաջացման համար[23]։

Չնայած հետազոտությունները չեն հայտնաբերում որևէ կապ բջջային հեռախոսների կամ դրանց ճառագայթումների և գլխուղեղի ուռուցքների առաջացման միջև[24], Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հեռախոսների ճառագայթումը դասակարգել է IRAC (Քաղցկեղի Հետազոտման Համաշխարհային Կազմակերպություն) սանդղակի 2B խմբում՝ հնարավոր քաղցկեղածիննների խումբ[25]։ Հաշվի առնելով դա՝ ԱՀԿ-ն պնդում է, որ բջջային հեռախոսների օգտագործումը կարող է հարուցել քաղցկեղ։ Արդի՝ 3-րդ սերնդի բջջային հեռախոսները միջինում ճառագայթում են համաճարակաբանական հետազոտությունների ժամանակ օգտագործվող GSM (2G) հեռախոսների էներգիա մոտ 1%-ը։ Այդ հետազոտութունների ժամանակ հայտնաբերվել է բջջային հեռախոսների ակտիվ օգտատերերի մոտ գլիոմայի առաջացման ռիսկի աճ, որը գլխուղեղի չարորակ ուռուցքի ձև է[3]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի քաղցկեղների գոտիներ։

Գլխուղեղի թաղանթներ (ուղեղապատյաններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու գլխուղեղը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթներով, որոնք կոչվում են ուղեղապատյաններ և բաժանում են գլխուղեղը գանգից։ Այն բաղկացած է երեք շերտից (դրսից ներս) կարծրենի (լատ.՝ dura mater), ոստայնենի (լատ.՝ arachnoid mater) և նրբենի (լատ.՝ pia mater)։ Ոստայնենին և նրբենին ֆիզիկապես հաղորդակցված են և հաճախ դիտարկվում է որպես մեկ թաղանթ՝ լեպտոմենինգս։ Ոստայնենու և նրբենու միջև գտնվում է սուբարախնոիդալ տարածությունը, ինչը պարունակում է գլխուղեղ-ողնուղեային հեղուկ։ Այս հեղուկը շրջանառում է միջբջջային նեղ տարածություններով և գլխուղեղի խոռոչներով, որոնք կոչվում են փորոքներ, և կատարում են ուղեղային հյուսվածքի սնուցման, պաշտպանողական գործառույթ։ Արյունատար անոթները մտնում են կենտրոնական նյարդային համակարգ՝ նրբենու վերևում գտվող հարանոթային տարածությունների միջով։ Արյունատար անոթներում բջիջներն ամուր հպված են և ձևավորում են արյուն-ուղեղային պանեշը, որը պաշտպանում է գլխուղեղը թույներից, որոնք կարող են արյունից թափանցել այնտեղ։ Ուղեղաթաղանթների ուռուցքներն անվանվում են մենինգիոմաներ, սովորաբար դրանք բարորակ են։

Ուղեղանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց և այլ ողնաշարավորների գլխուղեղը բաղկացած է շատ փափուկ հյուսվածքից և ունի դոնդողանման կազմություն։ Կենդանի ուղեղային հյուսվածքն ունի դրսից վարդագույն երանգ (գորշ նյութ) և գրեթե ամբողջովին սպիտակ գույն ներսից (սպիտակ նյութ)՝ գույնի աննշան փոփոխմամբ։ Գլխուղեղի երեք առանձին բաժիններ կազմում են ուղեղի ծավալի գերակշռող մասը։

  • տելէնցեֆալոն (գլխուղեղի կիսագնդեր կամ մեծ կիսագնդեր)
  • մեզէնցեֆալոն (միջին ուղեղ)
  • ուղեղիկ

Այս դաշտերը կազմված են բջիջների երկու խոշոր խմբից՝ նեյրոններ և գլիալ բջիջներ։ Այս երկու տիպի բջիջներն էլ ուղեղային հյուսվածքում առկա են բազմաթիվ քանակներով, սակայն ուղեղի կեղևում գլիալ բջիջները գերակշռում են նեյրոնների քանակը 4 անգամ։ Գլիան լինում է մի քանի տեսակի, որոնք կատարում են մի շարք կարևոր ֆունկցիաներ, այդ թվում կառուցվածքային և նյութափոխանակային աջակցություններ, մեկուսացում և աճի կարգավորումներ։

Գլիալ բջիջների առաջնային ուռուցքներն անվանվում են գլիոմաներ և հաճախ ախտորոշման պահին լինում են չարորակացած։

Ողնուղեղ և այլ հյուսվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղաբնում վարոլյան կամուրջը հանդիսանում է յուրահատուկ դաշտ, որը կազմված է ողնուղեղին շատ նման միելինիզացված աքսոններից։ Դիէնցեֆալոնի տեսաթումբը (թալամուս) և ենթատեսաթումբը (հիպոթալամուս) նույնպես կազմված են նեյրոններից և գլիալ բջիջներից՝ ներքևից նրանց ամրացված հիպոֆիզով (պիտուիտար բջիջներ), էպիֆիզով (ինչը գեղձային հյուսվածք է)։ Հիպոֆիցի և էպիֆիզի ուռուցքները հաճախ բարորակ են։ Երկարավուն ուղեղը գտնվում է ողնուղեղի սկզբնական հատվածում և կազմված է հիմնականում օլիգոդենդրոցիտներով շրջապատված նյարդային հյուսվածքից և ուղեղային հյուսվածքից։ Ողնուղեը կազմված է այս աքսոնների խրձից։ Գլիալ բջիջները, ինչպիսին Շվանի բջիջներն են ծայրամասերում կամ հենց լարի ներսում ու օլիգոդենդրոցիտները պարուրվում են աքսոնի շուրջ, որի շնորհիվ խթանում են էլեկտրոնային ազդակների ավելի արագ փոխանցմանը, ինչպես նաև ապահովում են նյարդային լարերը շրջապատող միջավայրի կայունացումը՝ հաճախ տեղափոխելով վնասվածքի կամ այլ խթանիչների հետևանքով առաջացած տարբեր նյութեր։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետին փոսի ուռուցք, որը հանգեցնում է զանգվածային ազդեցության և միջին գծի տեղաշարժ

Գլխուղեղի գերակշռող մասն առանձնացված է արյունից արյուն-ուղեղային պատնեշով (ԱՈւՊ), որն իրականացնում է սահմանափակ կարգավորում՝ որոշելով, թե, որ նյութերը կարող են անցնել դեպի ուղեղ։ Այդ պատճառով, շատ ինդիկատորներ, որոնք հասնում են օրգանիզմի տարբեր ուռուցքներին հեշտությամբ, գլխուղեղի ուռուցքներին կարող են հասնել միայն ԱՈւՊ-ն հաղթահարելու դեպքում։ Այդ պատճառով ԱՈւՊ-ի ախտահարումը, որը կարող է հայտնաբերվել մագնիսառեզոնանսային կամ համակարգչային շերտագրությամբ, հանդիսանում է չարորակ գլիոմաների, մենինգիոմաների և գլխուղեղային մետաստազների ախտորոշման հիմնական ցուցիչը[26]։

Չնայած գլխուղեղի որևէ ուռուցքի համար չկա յուրահատուկ կլինիկական ախտանիշ կամ նշան, սակայն ախտանիշների համակցությունների առկայությունը և վարակների կամ այլ պատճառների համապատասխան կլինիկական նշանների բացակայությունը կարող է հանդիսանալ ցուցանիշ, որ ախտորոշիչ հետազոտություններն ուղղվեն դեպի ներգանագային գոյացությունների հնարավոր առկայության հաստատմանը կամ ժխտմանը։ Գլխուղեղի ուռուցքներն ունեն նմանատիպ բնորոշիչներ և խոչընդոտներ, որոնք բնորոշ են նաև օրգանիզմի այլ մասերում տեղակայված ուռուցքների ախտորոշմանն ու բուժմանը։ Ինչևիցե, դրանք ձևավորում են հստակ խնդիրներ, որոնք սերտորեն կապված են այն օրգանի հետ, որտեղ նրանք գտնվում են[26]։

Ախտորոշումը սկսվում է անամնեզի հավաքումով՝ նշելով ներկայիս գանգատներն ու նախկինում ունեցած բժշկական խնդիրները։ Կլինիկական և լաբորատոր հետազոտություններն օգնում են ժխտել վարակները՝ որպես ախտանիշների պատճառ։ Այս փուլի հետազոտությունները կարող են ընդգրկել աչքերը, օտոլարինգոլոգիական (կամ ԼՕՌ) և էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունները։ Գլխուղեղի ուռուցքերի ախտորոշման մեջ հաճախ կարևոր դեր է խաղում նաև էլեկտրաուղեղագրությունը։

Այտուցը կամ գլխուղեղից գլխուղեղ-ողնուղեղային հեղուկի (ԳՈՀ) արտահոսքի խցանումը կարող են հանգեցնել (վաղ) ներգանագային ճնշման բարձրացման նշանների, որը կլինիկորեն դրսևորվում է գլխացավերով, փսխումով կամ գիտակցության փոփոխության տարբեր աստիճաններով, իսկ երեխաների մոտ՝ գանգի տրամագծի փոփոխությամբ և գաղթունների արտացցվածությամբ։ Ավելի համալիր ախտանիշներ, ինչպիսիք են ներզատիչ խանգարումները, չպետք է բժիշկների կողմից գլխուղեղի ուռուցքների բացառման պատճառ դառնան։

Տեսողական գոտու երկկողմանի քունքային դեֆեկտը (տեսողական խաչվածքի ճնշման հետևանքով) կամ բբի լայնացումը, կա՛մ դանդաղ զարգացող, կա՛մ հանակարծակի առաջացող նյարդաբանական տեղային ախտանիշները, ինչպիսիք են ճանաչողական և վարքագծային փոփոխություններ (ներառյալ թուլացած դատողությունը, հիշողության կորուստը, ճանաչողության խանգարումներ, տարածության կողմնորոշման խանգարումներ), անձնային կամ զգացմունքային փոփոխություններ, հեմիպարեզներ, հիպոէսթեզիա, աֆազիա, ատաքսիա, տեսողական գոտու, համային զգացողության և լսողության խանգարումներ, դիմային պարալիզ, երկտեսություն կամ ավելի լուրջ ախտանիշներ, ինչպինիք են դողերը, մարմնի մեկ կողմի պարալիզները՝ հեմիպլեգիաները, կամ էպիլեպսիայի հանդեպ բացասական անամնեզ ունեցող հիվանդների մոտ էպիլեպտիկ ցնցումները, կարող են բարձրացնել գլխուղեղի ուռուցքների հնարավորությունը։

Գլխուղեղի ուռուցքի ՀՇ սկանավորում, որոնց չափսերը նշված են X-ով։ Շրջապատող սպիտակ նյութում երևում է «մատնանման» տարածումով հիպոատենուացված (մուգ) շուրջուռուցքային այտուց։

Ճառագայթային ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական պատկերումը գլխուղեղի ուռուցքների ախտորոշման մեջ ունի կենտրոնական դեր։ Վաղ պատկերավորման եղանակները ինվազիվ են և երբեմն վտանգավոր։ Դրանցից են պնևմոէնցեֆալոգրաֆիան և գլխուղեղային անգիոգրաֆիան, որոնցից հրաժալվել են հօգուտ բարձր արդյունավետությամբ օժտված ոչ ինվազիվ մեթոդների, մասնավորապես, մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) և համակարգչային շերտագրություն (ՀՇ)։ ՄՌՇ-ի և ՀՇ-ի պատկերներում նորագոյացությունները հաճախ կերևան որպես տարբեր գունավորում ունեցող զանգվածներ (նաև անվանվում են որպես գործընթացներ)։

  • ՀՇ-ով սկանավորման ժամանակ գլխուղեղի բարորակ ուռուցքները հաճախ պատկերվում են որպես հիպոդենս օջախներ (գլխուղեղի հյուսվածքից ավելի մուգ օջախներ)։ ՄՌՇ-ի T1 սկանավորման ժամանակ նրանք պատկերվում են կա՛մ հիպոդենս, կա՛մ իզոդենս (գլխուղեղային հյուսվածքի նույն ինտենսիվություն) օջախների տեսքով, իսկ ՄՇՌ-ի T2 սկանավորման դեպքում՝ հիպերդենս (գլխուղեղային հյուսվածքից ավելի վառ), չնայած նրանց տեսքը փոփոխական է։
  • Հիմնականում գլխուղեղի առաջնային չարորակ և մետաստատիկ ուռուցքների համար որպես բնութագրիչ նշան հանդիսացող ցայտներանգ նյութի կլանումը կարող է պատկերվել ՀՇ կամ ՄՌՇ սկանավորման ժամանակ։
  • Ուռուցքի կողմից գլխուղեղի հյուսվածքի ճնշման հատվածները T2 սկանավորման ժամանակ նույնպես պատկերվում են որպես հիպերտենս օջախներ, և կարող են ոչ պարզ եզրերի պատճառով դիֆուզ նորագոյացություն կասկածելու պատճառ դառնալ։ Ուռուցքի շուրջն առկա այտուցը, որը հայտնի է որպես շուրջուռուցքային այտուց, նույնպես կարող է ունենալ նմանատիպ արդյունք։

Ուռուցքը վնասում է ԱՈւՊ-ի բնականոն գործունեությունը և հանգեցնում է վերջինիս թափանցելիության մեծացմանը։ Ինչևիցե, հնարավոր չէ ախտորոշել բարձր ու ցածր տարբերակում ունեցող գլիոամները՝ հիմնվելով միայն ուժեղացած նշանների վրա։

Գլխուղեղի ուռուցքների վերջնական ախտորոշումը հնարավոր է հաստատել միայն գլխուղեղի բիոպսիայի կամ բաց վիրահատությունների ժամանակ ստացված գլխուղեղային հյուսվածքի նմուշների հյուսվածաբանական հետազոտության շնորհիվ։ Հյուսվածաբանական հետազոտությունն անհրաժեշտ է ճիշտ ախտորոշման և ճիշտ կանխատեսման համար։ Այս հետազոտությունը, որն իրականացվում է ախտաբանի կողմից, սովորաբար կազմված է երեք փուլից՝ թարմ հյուսվածքի ներվիրահատական հետազոտություն, մշակված հյուսվածքների նախնական մանրադիտակային հետազոտություն և դրանց հաջորդող իմունահյուսվածաքիմիական ներկումից ու գենետիկական անալիզից հետո մշակված հյուսվածքների հետազոտություն։

Օլիգոդենդրոգլիոմայի մանրադիտակային պատկեր։ Այն հանդիսանում է գլխուղեղի քաղցկեղի տեսակ։ Գլխուղեղի բիոպսիա։ Ներկումը հեմոտոքիլին-էոզինով։

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքներն ունեն բնութագրիչներ, որոնք հանրավորություն են տալիս որոշել նրանց չարորակացման աստիճանը և զարգացման հնարավորությունները։ Այս բնութագրական հատկանիշների հայտնաբերումը թույլ կտա բժշկական թիմին բուժական ճիշտ ծրագիր ընտրել։

Անապլազիա կամ տարբերակման խանգարում․ բջիջների տարբերակման և նրանց մի բջջից մյուսին փոխակերպման հատկության և արյան բջիջներ կորուստ, որը բնութագրական է անապլաստիկ ուռուցքային հյուսվածքների համար։ Անապլաստիկ բջիջները կորցրել են իրենց բնականոն գործունեության կարգավորումը և դրանցից շատերը կորցրել են բջջային կառուցվածքները։ Անապլաստիկ բջիջները հաճախ ունեն նորմայից բարձր կորիզ-ցիտոպլազմային հարաբերություն և շատերը բազմակորիզային են։ Բացի այդ, անապլաստիկ բջիջների կորիզները սովորաբար ունեն ոչ բնականոն ձև կամ շատ մեծ են։ Բջիջները կարող են վերածվել անապլաստիկի երկու ուղիով՝ կարող է խանգարվել ուռուցքային բջիջների տարբերակումը և նրանք վերածվեն անապլաստիկ բջիջների (տարբերակման խանգարումը հանգեցնում է բջիջների բնականոն գործառույթների և կառուցվածքների խանգարման), կամ քաղցկեղային բջիջները կարող են ուժեղացնել իրենց կիսվելու ունակությունները (օրինակ՝ տարբերակման անհաջողության դեպքում չկարգավորվող աճ)։

Ատիպիզմ - բջիջների անկանոնության նշան է (ինչը կարող է չարորակցման նշան լինել)։ Դրա նշանակությունը շատ է կախված ենթատեքստից։

Նեոպլազիա - բջիջների չկարգավորված բաժանում։ Նեոպլազիան ինքնին խնդրահարույց չէ, սակայն նրա հետևանքները խնդրահարույց են՝ բջիջների չկարգավորված կիսումը նշանակում է, որ նորագոյացության զանգվածը մեծանում է չափսերով, և սահմանափակ տարածությունում, ինչպիսին գանգի խոռոչն է, այն արագորեն դառնում է խնդրահարույց, քանի որ այդ զանգվածը ճնշում է գործադրում գլխուղեղի վրա և բարձրացնում է ներգանգային ճնշումը, քայքայում է գլխուղեղի պարենքիման։ Ներգանգային ճնշման (ՆՃ) բարձրացումը կարող է պայմանավորված լինել նորագոյության կողմից գլխուղեղի անմիջական ճնշման, արյան ծավալի կամ գլխուղեղ-ողնուղեղային հեղուկի ծավալի ավելացման հետևանք, որոնք էլ իրենց հերթին կարող են ունենալ երկրորդային ախտանիշներ։

Նեկրոզ (մեռուկացում) - բջիջների վաղաժամ մահացում։ Հարուցվում է արտաքին տարբեր գործոններով, օրինակ՝ վարակներ, թույն կամ վնասվածք։ Մեռուկացված բջիջները ուղարկում են սխալ քիմիական ազդակներ, ինչը խոչընդոտում է ֆագոցիտների կողմից մահացած բջիջների հեռացմանը, որը հանգեցնում է մեռուկային հյուսվածքի տեղակայման վայրում կամ դրան մոտ մահացած հյուսվածքերի, բջջի կառուցվածքների և թույների կուտակմանը[27]։

Զարկերակային կամ երակային թթվածնաքաղցը (հիպօքսիան), կամ գլխուղեղի կոնկրետ հատվածների ադեկվատ թթվածնային մատակարարման կորուստը տեղի է ունենում, երբ ուռուցքն իր սնուցման համար օգտագործում է հարակից արյունատար անոթները, և մտնում է սննդանյութերի մրցակցության մեջ շրջակա գլխուղեղային հյուսվածքի հետ։

Ընդհանուր առմամբ նորագոյացությունը կարող է արտազատել նյութափոխականության վերջնական արգասիքներ (օրինակ՝ ազատ ռադիկալներ, փոփոխված էլեկտրոլիտներ, նյարդամիջնորդանյութեր), և այն ունակ է արտազատելու ու կուտակելու բջջային միջնորդանյութեր (օրինակ՝ ցիտոկիններ)։ Այս ամենը խանգարում է պարենքիմայի նորմալ գործունեությունը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղի երկրորդային ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի երկրորդային ուռուցքները հանդիսանում են մետաստազային ուռուցքներ, որոնք այստեղ են թափանցել այլ օրգաններից սկիզբ առած քաղցկեղներից։ Դա նշանակում է, որ քաղցկեղածին նորագոյացությունները սկիզբ են առել մարմնի այլ հատվածի օրգաններից, և այդ քաղցկեղի բջիջները դուրս են եկել առաջնային ուռուցքի սահմաններից ու անցել ավշային համակարգ և արյունատար անոթներ։ Այնուհետև այդ բջիջները շրջանառում են արյունատար համակարգով և տեղակայվում գլխուղեղում։ Այստեղ մետաստազային բջիջները շարունակում են աճել և կիսվել՝ դառնալով առաջնային ուռուցքային հյուսվածքի այլ ինվազիվ նորագոյացություն։ Գլխուղեղի երկրորդային ուռուցքները շատ տարածված են անբուժելի քաղցկեղի վերջին փուլում գտնվող հիվանդների մոտ։ Գլխուղեղի երկրորդային ուռուցքների բերող ամենատարածված քաղցկեղների տեսակներն են թոքերի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը, մելանոման, երիկամի քաղցկեղը և հաստ աղու քաղցկեղը (ըստ հանդիպման հաճախության նվազման)։

Երկրորդային ուռուցքներն ավելի հաճախ են հանդիպում, քան առաջնայինները։ ԱՄՆ-ում ամեն տարի հանդիպում են 170000 նոր դեպքեր։ Գլխուղեղի երկրորդային ուռուցքները հանդիսանում են ներգանգային խոռոչի ուռուցքների ամենատարածված պատաճառը։ Գանգոսկրերի կառուցվածքը ևս կարող է ընդգրկվել նորագոյացությամբ, որն ըստ երևույթին, նվազեցնում է ներգանգային խոռոչի ծավալը և կարող է վնասել գլխուղեղը[28]։

Ըստ վարքագծի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի ուռուցքները կամ ներգանգային նորագոյացությունները կարող են լինել քաղցկեղածին (չարորակ) կամ ոչ քաղցկեղածին (բարորակ)։ Ինչևիցե, նորագոյացությունների բարորակի և չարորակի սահմանումը տարբերվում է օրգանիզմի այլ քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին նորագոյացությունների տեսակների ժամանակ սովորաբար օգտագործվող սահմանումներից։ Մարմնի տարբեր մասերում քաղցկեղների տեղակայման դեպքում կա չարորակացման 3 հատկանիշ, որոնցով նորագոյացությունների բարորակ ձևերը տարբերվում են չարորակներից՝ բարորակ ուռուցքները սահմանափակ են և չեն ներթափանցում կամ մետաստազավորվում։ Չարորակ ուռուցքների բնորոշիչները ներառում են՝

  • չկարգավորվող միտոզներ (աճում են նորմայից շատ կիսվելու շնորհիվ)
  • անապլազիա․ նորագոյացության բջիջներն ունեն հստակ տարբերվող ձևեր (չափի և ձևի)։ Անապլաստիկ բջիջները դրսևորում են արտահայտված պլեոֆորմիզմ։ Բջջակորիզները բնութագրվում են արտահայտված հիպերքրոմատիզացիայով (մուգ գունավորում) և չափսերի մեծացումով՝ կորիզը կարող է ունենալ նույն չափսը ինչ բջջի ցիտոպլազման (կորիզ-ցիտոպլազմային հարաբերությունը կարող է մոտենալ 1։1՝ նորմայում հանդիպող 1։4 կամ 1։6 փոխարեն)։ Հսկա բջիջները, որոնք նշանակալիորեն մեծ են քան նրանց հարևան բջիջները, կարող են ձևավորել և պարունակել մեկ հսկա կորիզ կամ մի քանի կորիզներ (սինտիցիում)։ Անապլաստիկ կորիզներն իրենց ձևով և չափսով տարբեր են և տարօրինակ։
  • ներխուժում (ինվազիա) կամ ներսփռանք (բժշկական գրականությունում այս երկու տերմիններն օգտագործվում են որպես հոմանիշներ։ Ինչևիցե, պարզության համար ստորև առկա կետերը պարունակում են համաձայնություն այն մասին, որ դրանք ունեն քիչ տարբերվող նշանակություն։ Բայց այս համաձայնությունը չի հետևում այս կետերին)՝
    • Ինվազիա կամ ինվազիվություն՝ ուռուցքի տարածական մեծացում չկարգավորվող միտոզի հետևանքով, այն իմաստով, որ նորագոյացությունը ներթափանցում է հարևան հյուսվածքի մեջ, ինչի հետևանքով վերջինին հրում է կողք և վերջին հաշվով ճնշում հյուսվածքը։ Հաճախ այս ուռուցքները կապված են պատկերման ժամանակ հստակ ուրվագծերով երևացող ուռուցքների հետ։
    • Ինֆիլտրացիան ուռուցքի հատկությունն է, որի շնորհիվ, կա՛մ նրանք աճում են (մանրադիտակային) և ներխուժում շրջակա հյուսվածքների մեջ (հաճախ ուռուցքի ուրվագիծը դարձնելով անորոշ և տարածուն), կա՛մ էլ ուռուցքային բջիջները «սերմնացրվում են» ուռուցքային զանգվածը շրջապատող հյուսվաքներից դուրս։ Դա չի նշանակում, որ ինֆիլտրացված ուռուցքն իր աճին զուգընթաց չի զբաղեցնում տարածք կամ չի ճնշում շրջակա հյուսվածքներին, բայց ինֆիլտրացված նորագոյացությունը դժվարեցնում է տեղակայման որոշումը՝ թե, որտեղ է ուռուցքն ավարտվում և սկսվում առողջ հյուսվածքը։
  • մետաստազ․ ավշով կամ արյունով դեպի մարմնի այլ հատվածներ տարածում։

Վերևում թվարկված չարորակացման բնութագրիչների որոշ տարրեր չեն պատկանում գլխուղեղի առաջնային ուռուցքներին․

  • Գլխուղեղի առաջնային ուռուցքները հազվադեպ են մետաստազավորվում դեպի այլ օրգաններ։ Այս ուռուցքների որոշ տեսակներ կարող են տարածվել, բայց չեն անցնում ներգանագային խոռոչի կամ կենտրոնական ողնաշարային խողովակի սահմաններից։ Առաջնային նորագոյացությունների ուռուցքային բջիջները չեն կարող անցնել արյան շրջանառության մեջ և տարածվել դեպի օրգանիզմի այլ հատվածներ ուղեղ-ողնուղեղային պատնեշի առկայության շնորհիվ։ Երբեմն հիվանդության անհատական դեպքերն ակնարկում են գլխուղեղի որոշ ուռուցքների կենտրոնական նյարդային համակարգի սահմաններից դուրս, օրինակ՝ բազմաձև գլիոբլաստոմայի մետաստազներ ոսկրեր[29]։
  • Գլխուղեղի առաջնային ուռուցքները սովորաբար ինվազիվ են (այսինքն նրանք տարածվելու են և գրավելու են գլխուղեղի հյուսվածքի այլ հատվածներ և ճնշելու են այդ հյուսվածքները)։ Ինչևիցե, գլխուղեղի առաջնային չարորակ որոշ ուռուցքներ կենթարկվեն դեպի շրջակա հյուսվաքներ ինվազիայի։

Կենտրոնական նյարդային համակարգի նորագոյացությունների դասակարգման համար օգտագործվող բազմաթիվ համակարգներից Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) դասակարգումային համակարգը սովորաբար օգտագործվում է աստրոցիտոմայի համար։ Ախտորոշումների ժամանակ շփոթությունից խուսափելու համար 1993 թվականին ԱՀԿ-ն ստեղծել է աստրոցիտոմայի համար քառաստիճան հյուսվածաբանական ուղեցույց, որն օգտագործում է 1-ից 4 գնահատման սանդղակը, որից 1-ը համապատասխանում է ամենաքիչ ագրեսիվ ձև, իսկ 4-ը՝ ամենաշատ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքները կարող են լինել բարորակ և չարորակ, առաջանալ գլխուղեղի տարբեր հատվածներում և կարող են լինել առաջնային կամ երկրորդային։ Առաջնային ուռուցքները այն ուռուցքներն են, որոնք սկսվում են ձևավորվել գլխուղեղում։ Դրան հակառակն են մետաստատիկ ուռուցքները, որոնք հանդիսանում են մարմնի տարբեր մասերից դեպի գլխուղեղ տարածման հետևանք[30]։ Մետաստազային ուռուցքներն ավելի հաճախ են հանդիպում, քան առաջնայինները, և նրանց հարաբերությունը կազմում է 4։1[31]։ Ուռուցքները կարող են դրսևորվել ախտանիշներով կամ առանց դրանց։ Որոշ ուռուցքներ հայտնաբերվում են, որովհետև հիվանդներն ունեն ախտանիշներ, իսկ մնացածները հայտնաբերվում են պատահականորեն՝ պատկերային սկանավորման կամ բաց վիրահատության ժամանակ։

Ամենատարածված գլխուղեղի առաջնային ուռուցքներն են[32]՝

Այս հաճախ հանդիպող ուռուցքները կարող են դասակարգվել նաև ըստ այն հյուսվածքի, որից առաջացել են, ինչպես ցույց է տրված ստորև[33]

Ծագման հյուսվածք Երեխաներ Մեծեր
Աստրոցիտներ Պիլոցիտար աստրոցիտոմա Գլիոբլաստոմա մուլտիֆորմե
Օլիգոդենդրոցիտներ Օլիգոդենդրոգլիոամա
Էպենդիմա Էպենդիմոմա
Նեյրոններ Մեդուլլոբլաստոմա
Ուղեղապատյաններ Մենինգիոմա

Յուրահատուկ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապլաստիկ աստրոցիտոմա, Աստրոցիտոմա,Կենտրոնական նեյրոցիտոմա, Անոթային հյուսակի կարցինոմա, Անոթային հլուսակի պապիլոմա, Անոթային հյուսակի ուռուցք, Դիսէմբրիոպլաստիկ նեյրոէպիթելիալ ուռուցք, Էպենդիմայի ուռուցք, Դիֆուզ աստրոցիտոմա, Հսկաբջջային գլիոբլաստոմա, Գլիոբլաստոմա մուլտիֆորմե (ԳԲՄ), Գլխուղեղի գլիոմա, Գլիոսարկոմա, Հեմանգիոպերիցիտոմա, Մեդուլլոբլաստոմա, Մեդուլլոէպիթելիոմա, Մենանգիալ կարցինոմա, Նեյրոբլաստոմա, Նեյրոցիտոմա, Օլիգոաստրոցիտոմա, Տեսողական նյարդի թաղանթի մենինգիոմա, Մանկական էպենդիմա, Պիլոցիտիկ աստրոցիտոմա, Պինեոբլաստոմա, Պինեոցիտոմա, Պլեոմորֆ անապլաստիկ նեյրոբլաստոմա, Պլեոմորֆ քսանտոաստրոցիտոմա, Կենտրոնական նյարդային համակարգի առաջնային լիմֆոմա, Սեպոսկրի թևի մենինգիոմա, Սուբէպենդիմային հսկաբջջային աստրոցիտոմա, Սուբէպենդիմոմա, Տրիլատերալ ռետինոբլաստոմա։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ախտորոշվում է ուռուցք, ձևավորվում բժշկական թիմ, որը գնահատում է բուժման բոլոր հնարավոր տարբերակները, և գլխավոր վիրաբույժի կողմից ներկայացվում է հիվանդին և նրա ընտանիքին։ Հաշվի առնելով գլխուղեղի առաջնային պինդ նորագոյացության տեղակայումը՝ գերակշռող դեպքերում «ոչինչ չանել» դիրքորոշումը չի ներկայացվում։ Նյարդավիրաբույժները չեն շտապում և հետևում են նորագոյացության զարգացմանը՝ մինչ հիվանդին կամ նրա հարազատերին բուժման ծրագիր ներկայացնելը։ Գոյություն ունեցող բուժման շատ եղանակներ կախված են ուռուցքի տեսակից ու տեղակայումից և կարող են համակցվել հիվանդին ամենալավ հնարավոր ելքն ապահովելու համար՝

  • Վիրաբուժություն - ուռուցքի ամբողջական կամ մասնակի ռեզեկցիա (մասնահատում), որը նպատակ է ծառայում հեռացնել ինչքան հնարավոր է շատ ուռուցքային բջիջներ։
  • Ճառագայթային բուժում - գլխուղեղի ուռուցքների ամենահաճախ կիրառվող եղանակ։ Ուռուցքը ճառագայթվում է բետա, ռենտգենյան կամ գամմա ճառագայթներով։
  • Քիմիոթերապիա - քաղցկեղի բուժման եղանակ, սակայն այն հաճախ չի կիրառվում, քանի որ արյուն-ուղեղային պատնեշը կարող է խոչընդոտել դեպի ուռոցքային բջիջներ որոշ դեղանյութերի հասնելուն։
  • Բազմատեսակ հետազոտական բուժական եղանակները հասանելի են միայն կլինիկական փորձարկումներից հետո։

Գլխուղեղի առաջնային ուռուցքների ժամանակ ապրելիությունը կախված է ուռուցքի տեսակից, հիվանդի տարիքից և ֆունկցիոնալ վիճակից, ուռուցքի վիրաբուժական հեռացման աստիճանից և յուրաքանչյուր դեպքին բնորոշ գործոններից[34]։

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական գրականության մեջ նկարագրված առանցքային և ամենանախընտրելի եղանակը համարվում է կրանիոտոմիայի միջոցով վիրաբուժական հեռացումը (ռեզեկցիան)։ Նյարդավիրաբուժական ուռուցքաբանությունում առաջնային է դառնում նվազագույն ինվազիվ միջամտությունների օգտագործման միտումը[35]։ Վիրաբուժական միջամտության առաջնային նպատակն է հեռացնել ինչքան հնարավոր է շատ ուռուցքային բջիջներ, ընդ որում դրանց լրիվ հեռացումը հանդիսանում է հնարավոր ամենալավ ելքը, կամ այլ կերպ ասած՝ ուռուցքի ցիտոռեդուկցիան։ Որոշ դեպքերում ապահովել մուտք դեպի ուռուցք հնարավոր չէ, որն էլ խոչընդոտում է վիրահատությանը։

Բացի որոշ տեսակներից, շատ մենինգիոմաներ տեղակայվում են գանգի հիմում, կարող են բարեհաջող հեռացվել վիրաբուժական եղանակով։ Հիպոֆիզի շատ ադենոմաներ կարող են հեռացվել վիրահատական եղանակով, որի համար հաճախ օգտագործում են նվազագույն ինվազիվ մուտք՝ քթի խոռոչից կամ գանգի հիմից։ (տրանսնազալ, տրանսսեպոսկրային մուտք)։ Հիպոֆիզի խոշոր ադենոմաների հեռացման համար առաջանում է կրանիոտոմիայի (գանգի բացում) անցկացման անհրաժեշտություն։ Ճառագայթային բուժումը, ներառյալ ստերեոտակտիկային մուտքը, կիրառվում է անվիրահատելի ուռուցքների դեպքում։

Արդի շատ հետազոտություններ ուղղված են գլխուղեղի ուռուցքների վիրաբուժական եղանակով հեռացման կատարելագործմանը, որն իրականացում է 5-ամինոլևուլոնաթթվով ուռուցքային բջիջները նշելու ճանապարհով։ 5-ամինոլևուլոնաթթուն առաջացնում է ուռուցքային բջիջների ֆլուորեսցենցիա[36]։ Հետվիրահատական ճառագայթային բուժումը և քիմիոթերապիան հանդիսանում են չարորակ նորագոյացությունների դասական բուժման անբաժան մասը։ Ճառագայթային բուժումը կարող է օգտագործվել նաև ցածր տարբերակում ունեցող գլիոմաների ժամանակ, երբ վիրահատությամբ հնարավոր չի հասնել ուռուցքային ծանրաբեռնվածության նշանակալի նվազեցմանը։

Շատ մետաստազային ուռուցքների համար սովորաբար օգտագործվում են ճառագայթային թերապիան և քիմիոթերապիան, և ոչ թե վիրահատական եղանակը։ Այս ուռուցքների դեպքում կանխատեսումը որոշվում է առաջնային ուռուցքով և որպես կանոն՝ վատն է։

Ճառագայթային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթային բուժման (ռադիոթերապիայի) նպատակն է ուռուցքային բջիջներին ոչնչացումը, որի ընթացքում գլխուղեղի չախտահարված հյուսվածքը չի վնասվում։ Ստանդարտ՝ արտաքին ճառագայթների կիրառմամբ, ճառագայթային թերապիայի ժամանակ գլխուղեղի նկատմամբ կիրառում են ճառագայթման ստանդարտ-դոզայի «ֆրակցիաների» բազմաթիվ բուժական եղանակներ։ Այս գործընթացի ընթացքում իրականացվող բուժիչ միջոցառումները՝ կախված ուռուցքի տեսակից, կրկնվում են ընդհանուր առմամբ 10-30 անգամ։ Լրացուցիչ այս բուժումը որոշ հիվանդներին ապահովում է ելքի բարելավում և ապրելիության բարձրացում։

Ռադիովիրաբուժությունը բուժական եղանակ է, որն օգտագործում է համակարգչային հաշվարկներ ուռուցքի տեղակայման շրջանում ճառագայթումը կենտրոնացնելու համար՝ նվազագույնի հասցնելով շրջակա հյուսվածքների ճառագայթային դոզան։ Ճառագայթային վիրաբուժությունը կարող է լինել բուժական տարբեր եղանակների հետ համակցված, կամ էլ որոշ ուռուցքների ժամանակ կիրառվել որպես բուժման առաջնային եղանակ։ Օգտագործվող ձևերը ներառում են ստերետակտիկային ռադիովիրաբուժությունը, օրինակ՝ գամմա դանակ, կիբերդանակ, Նովալիս Tx ռադիովիրաբուժություն[37]։

Ճառագայթային թերապիան կարող է հաջորդել գլխուղեղի ուռուցքի ռեզեկցիային, իսկ որոշ դեպքերում՝ իրականացվել դրա փոխարեն։ Գլխուղեղի քաղցկեղների ժամանակ կիրառվող ռադիոթերապիայի ձևերն են արտաքին ճառագայթմամբ ռադիոթերապիան, որն ամենաշատն է օգտագործվում, բրախիթերապիան և պրոտոնային թերապիան, վերջինն օգտագործվում է հատկապես երեխաների շրջանում։

Ռադիոթերապիան հանդիսանում է գլխուղեղի երկրորդային ուռուցքների բուժման ամենատարածված եղանակը։ Ճառագայթային բուժման քանակը կախված է գլխուղեղի քաղցկեղով ախտահարման դաշտի չափսից։ Պայմանական արտաքին ճառագայթմամբ «լրիվ-գլխուղեղային ճառագայթային բուժում» կամ «լրիվ-գլխուղեղային ճառագայթում» կարող է կիրառվել, երբ կա ապագայում այլ երկրորդային ուռուցքների առաջացման ռիսկ[38]։ Ստերեոտակտիկ ռադիոթերապիան սովորաբար խորհուրդ է տրվում, երբ կան երեքից քիչ երկրորդային ուռուցքներ։

Այն հիվանները, ովքեր մետաստազային ուռուցքների բուժման համար ենթարկվում են ստերեոտակտիկային ռադիովիրաբուժության և ստանում են լրիվ-գլխուղեղային ճառագայթային թերապիա, ունեն ուսուցման և հիշողության հետ կապված խնդիրների առաջացման 2 անգամից ավելի ռիսկ քան նրանք, ովքեր ստանում են միայն ստերեոտակտիկային ճառագայթային բուժում[39][40]։

Քիմիոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիոթերապիա ստացող հիվանդերին նշանակում են այնպիսի դեղորայքներ, որոնք՝ ուռուցքային բջիջներին։ Չնայած քիմիոթերապիան կարող է ավելացնել հիվանդների ապրելիությունը գլխուղեղի առաջնային ուռուցքների դեպքում, այն դիտվում է հիվանդների միայն 20%-ի մոտ։ Քիմիոթերապիան հաճախ օգտագործվում է երեխաների մոտ ռադիոթերապիայի փոխարեն, քանի որ ռադիոթերապիան կարող է գլխուղեղի զարգացման վրա ունենալ բացասական հետևանքներ։ Բուժման այս եղանակի՝ որպես բուժման եղանակ, ընտրությունը հիմնվում է հիվանդի ընդհանուր առողջական վիճակի, ուռուցքի տեսակի և քաղցկեղի աստիճանի վրա։ Դեղորայքների թունայնությունը և բազմաթիվ կողմնակի երևույթների առկայությունը, և գլխուղեղի ուռուցքների դեպքում քիմիոթերապիայի անորոշ ելքը հանգեցնում են, որ բուժման այս եղանակի փոխարեն նախընտրությունը տրվի վիրահատական և ճառագայթային թերապիաներին։

Կալիֆորնիայի համալսարանական հիվանդանոցի նյարդաօնկոլոգիական բաժանմունքը հրապարակում է տվյալներ գլիոբլաստոմա մուլտֆորմե ախտորոշումով հիվանդների ապրելիությունը։ Սա ԱՄՆ-ում միակ հաստատությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են գլխուղեղի ուռուցքով հիվանդները տանում ընթացիկ բուժումը։ Նրանք նաև ցուցադրում են բարձր տարբերակում ունեցող գլիոմային ուռուցքների բուժման համար կիրառվող քիմիոթերապևտիկ ագենտների ցանկը[41]։

Բուժման այլ եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շունտավորումը կարող է օգտագործվել ներգանգային ճնշման բարձրացմամբ հարուցված ախտանիշները նվազեցնելու համար, որն իրականացվում է գլխուղեղ-ողնուղեղային հեղուկի ազատ արտահոքը խոչընդոտելու հետևանքով առաջացած հեղուկի կուտակումը (հիդրոցեֆալիա) նվազեցնեու շնորհիվ[42]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի քաղցկեղի կանխատեսումը կախված է ախտորոշված քաղցկեղի տեսակից։ Մեդուլլոբլաստոման ունի լավ կանխատեսում քիմիոթերապիայի, ռադիոթերապիայի և վիրաբուժական ռեզեկցիայի կիրառման ժամանակ, իսկ գլիոբլաստոմա մուլտիֆորմեով հիվանդն ունի միջինում ապրելիության 12 ամիս, նույնիսկ ագրեսիվ քիմիոթերապիայից և վիրահատական միջամտությունից հետո։ Ուղեղաբնի գլիոմաներն ունեն ամենավատ կանխատեսումը գլխուղեղի բոլոր չարորոակ նորագոյացությունների մեջ, որի ժամանակ նույնիսկ բուժման ժամանակ, որը սովորաբար ներառում է ուռուցքի ճառագայթում և կորտիկոստերոիդներ, հիվանդները մահանում են մեկ տարվա ընթացքում։ Սակայն երեխաների մոտ մեկ տեսակ՝ ուղեղաբնի ֆոկալ գլիոմա, թերի է վերջնական կանխատեսման համար, սակայն հաճախ գրանցվում երկար ապրելիության դեպքեր[43]։

Գլիոբլաստոմա մուլտիֆորմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիոբլաստոմա մուլտիֆորմեն (ԳԲՄ) ամենաչարորակ (IV աստիճան) և գլխուղեղի չարորակ ուռուցքներից ամենատարածված տեսակն է։ Նույնիսկ բազմաբաղադրիչ ագրեսիվ բուժում սկսելուց հետո՝ բաղկացած է ռադիթերապիայից, քիմիոթերապիայից և վիրահատական հեռացումից, ապրելիությունը միջին հաշվով կազմում է 12-17 ամիս։ ԳԲՄ-ի բուժման դասական սխեման ներառում է ուռուցքի առավելագույն վիրահատական հեռացում, դրան հաջորդող ռադիոթերապիա, որն իրականացվում է վիրահատությունից 2-4 շաբաթ հետո, և քիմիոթերապիա, օրինակ՝ թեմոզոլամիդով[44]։ Գլիոբլաստոմայով շատ հիվանդներ իրենց հիվանդության ընթացքում ախտանիշները մեղմացնելու համար ստանում են կորտիկոստերոիդներ, հիմնականում դեքսամետազոն։ Փորձնական բուժումները ներառում են թիրախային թերապիան, գամմա դանակով ռադիովիրաբուժությունը[45], բորր օգտագործմամբ նեյտրոն զավթող թերապիան և գենային թերապիան[46][47]։

Օլիգոդենդրոգլիոման[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիգոդենդրոգլիոմաներն անբուժելի, բայց դանդաղ պրոգրեսիվող գլխուղեղի մետաստազային ուռուցքների տեսակ են։ Դրանց ժամանակ օգտագործում են վիրահատակ մասնահատում, քիմիոթերապիա, ռադիոթերապիա կամ դրանց համակցումներ։ Որոշ կասկածելի ցածր տարբերակված (II աստիճան) ուռուցքների դեպքում կիրառվում է միայն սպասողական մարտավարություն և ախտանշանային թերապիա։ Այս ուռուցքները ցույց են տալիս բարձր հաճախականություն 1-ին և 19-րդ քրոմոսների՝ համապատասխանաբար p և q թևերի միաժամանակյա դելեցիան (կորուստը) (1p19q դելեցիա)[48]։ Երկրորդ աստիճանի օլիգոդենդրոգլիոմաների դեպքում ապրելիությունը միջինում կազմում է մինչև 16,7 տարեկանը[49]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի քաղցկեղով հիվանդացության դեպքերի քանակները տարբերվում են զարգացած և քիչ զարգացած երկրների միջև (քիչ զարգացած երկրներում դրա հանդիպաման հաճախականությունն ավելի ցածր է)[50]։ Դա կարող է բացատրվել չախտորոշված ուռուցքներով պայմանավորված մահերով (շատ աղքատ վիճակում գտնվող հիվանդները չեն ստանում ախտորոշում, քանի որ չունեն գլխուղեղի ուռուցքների ախտորոշում ստանալու համար անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ միջոցներից օգտվելու հնարավորություններ), և աղքատության հետ կապված այլ մահերով, որոնք կանխորոշում են հիվանդների կյանքը միչև նրանց մոտ ուռուցքների զարգացումը կամ մինչև ուռուցքները կդառնան կյանքի համար վտանգավոր։ Այնուամենայնիվ, հետազոտությունները վկայում են այն մասին, որ գլխուղեղի առաջնային ուռուցքների որոշ ձևեր ավելի տարածված են բնակչության որոշ խմբերում։

Հիվանդացությունը ցածր աստիճանի աստրոցիտոման զգալիորեն կապված չէ ազգության հետ։ Այնուամենայնիվ, կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) չարորակ ուռուցքների հետազոտություններով զբաղվող ուսումնասիրությունները ցույց են տալիս որոշ տարբերություններ ազգային պատկանելիության հետ։ Անհրաժեշտ է նշել, որ որոշ բարձր աստիճան ունեցող ուռուցքները սկիզբ են առնում ցածր աստիճան ունեցողներից։ Մասնավորապես, ԿՆՀ-ի ուռուցքներով հիվանդացությունը հարաբերականորեն բարձր է Միացյալ Նահանգներում, Իսրայելում և Հյուսիսային Եվրոպայի երկրներում, մինչ Ճապոնիայում և Ասիայի երկրներում այն ավելի ցածր է։ Այս տարբերությունները հավանաբար արտացոլում են կենսաբանական տարբերությունները , ինչպես նաև ախտորոշումների և զեկույցների միջև տարբերությունները[51]։ Ամբողջ աշխարհում չարորոակ նորագոյացություններով հիվանդացության մասին տվյաներ կարելի է գտնել ԱՀԿ-ում (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն), որը կարգավորվում է Ֆրանսիայում գտնվող IRAC-ի (Քաղցկեղի Հետազետման Համաշխարհային Կազմակերպություն) կողմից[52]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ԱՄՆ-ում կանխատեսվել էր, որ կլինեն գլխուղեղի ուռուցքի 43800 նոր դեպքեր[53][54], որոնց բաժին է ընկնում բոլոր քաղցկեղային դեպքերի 1%-ից քիչը, բոլոր քաղցկեղային մահերի 2,4%-ը[55], և մանակական քաղցկեղների 20-25%-ը[55][56]։ Ըստ հաշվարկների, Միացյալ Նահանգներում ամեն տարի գրանցվում է գլխուղեղի քաղցկեղից մահվան 13000 դեպք[54]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի, ԿՆՀ-ի այլ ուռուցքները կամ ներգանգային գոյացություններն ըստ իրենց հանդիպման հաճախականության Մեծ Բրիտանիայում գրավում են 9-րդ տեղը (շուրջ 10600 մարդ է ախտորոշվել 2013 թվականին), և 8-րդն է քաղցկեղներից ամենահաճախ մահերի մեջ (շուրջ 5200 մահ 2012 թվականին)[57]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4 տարեկան երեխայի ուղեղաբնի գլիոմա։ ՄՌՇ, սագիտալ հարթութուն, առանց ցայտներանգի (կոնտրաստ նյութի)

Իմունոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի իմունոթերապիան ակտիվ հետազոտվում է։ Ըստ 2015 թվականի տվյալների չկա ոչ մի բուժում, որը կարող է չարորակ գլիոմաների դեպքում բարելավել կյանքի ապրելիության ցուցանիշը[58]։

Աֆթոզ ստոմատիտի վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին հետազոտողներն օգտագործեցին աֆթոզ ստոմատիտի վիրուսը ուռուցքային բջիջներին վարակելու և ոչնչացնելու համար, առանց առողջ բջիջների վրա ներգործության[59][60]։

Ռետրովիրուսային ռեպլիկացիոն վեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի հետազոտողները, ովքեր այս պահին աշխատում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանում, պրոֆեսոր Նորի Կասահարայի ղեկավարությամբ, 2001 թվականին զեկուցեցին իրենց առաջին հաջողված հետազոտության մասին, որի ժամանակ կիրառվեցին ռետրովիրուսային ռեպլիկացիոն վեկտորները, որոնք ուղղորդեցին ամուր ուռուցքներից ստացված տրանսդուկցիոն բջիջներ[61]։ Հիմնվելով այս սկզբնական աշխատանքի վրա, հետազոտողներն այս միջոցը կիրառեցին քաղցկեղի լատ.՝ in vivo մոդելների վրա (կենդանի օրգանիզմների վրա), և 2005 թվականին զեկուցեցին այդ կենդանական մոդելների վրա կիրառելու դեպքում դիտվող երկարաժամկետ դրական արդյունքների մասին[62]։ Հետագայում մարդկանց վրա կլինիկական փորձեր կատարելու նպատակով այդ մեթոդը զարգացվեց Tocagen-ի (դեղագործական ընկերություն, որն գլխավորապես կենտրոնացած է գլխուղեղի քաղցկեղների բուժմամբ) կողմից՝ որպես համակցված բուժում (Toca 511 և Toca FC)։ 2010 թվականից անցկացվում են հետազոտություններ կլինիկական I/II էտապների շրջանակներում կրկնվող բարձր աստիճանի գլիոմաների, ներառյալ գլիոբլաստոմա մուլտիֆորմեի (ԳԲՄ) և անապլաստիկ աստրոցիտոմայի, հնարավոր բուժման համար։ Արդյունքները դեռ չեն հրապարակվել[63]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ 2000 երեխայի և 20 տարեկանից ցածր երիտասարդների ախտորոշում են գլխուղեղի մետաստազային։ 1985-1994 թվականներին գրանցվել են հիվանդացության ամենամեծ հանդիպման հաճախականությունը, քան 1975-1983 թվականներին։ Պատճառների հետ կապված կա որոշակի բանավեճ․ մի տեսությունը կայանում է նրանում, որ ավելացման այդ միտումը կապված է ախտորոշման բարելավման ու հստակության հետ, քանի որ աճի այդ թռիչքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սկսվել է լայնածավալ օգտագործվել ՄՌՇ հետազոտության մեթոդը։ Սակայն մահացության մեջ այդպիսի ցատկ տեղի չի ունեցել։ Կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղների դեպքում երեխաների մոտ ապրելիությունը կազմում է մոտավորապես 60%։ Ապրելիության մակարդակը կախված է չարորակ նորագոյացության տեսակից և, երեխայի այն տարիքից, երբ ձևավորվել է ուռուցքը՝ ավելի փոքր երեխաներն ունեն ավելի բարձր մահացություն[64]։

Մինչև 2 տարեկան երեխաների մոտ ուռուցքների 70%-ը կազմում են մեդուլլոբլաստոմաները, էպենդիմոմաներ և ցածր տարբերակման գլիոմաներ։ Հազվադեպ, և որպես կանոն, նորածինների մոտ հանդիպում էն տերատոմաներ և ատիպիկ տերատոիդ ռաբդոիդ ուռուցքներ[65]։ Սեռական բջիջների ուռուցքները, ներառյալ նաև տերատոմաները, երեխաների շրջանում կազմում են գլխուղեղի առաջնային ուռուցքների միայն 3%-ը, բայց հիվանդացությունն ամբողջ աշխարհում զգալիորեն տարբերվում է[66]։

Մեծ Բրիտանիայում ամեն տարի 14 և ավելի ցածր տարիքի շուրջ 429 երեխաների մոտ ախտորոշվում է գլխուղեղի ուռուցք, իսկ մինչև 19 տարեկան տարիքային խմբում՝ 563 երեխաների մոտ[67]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «General Information About Adult Brain Tumors»։ NCI։ 2014-04-14։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 8 June 2014 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 «Adult Brain Tumors Treatment»։ NCI։ 2014-02-28։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 8 June 2014 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 «Chapter 5.16»։ World Cancer Report 2014.։ World Health Organization։ 2014։ ISBN 9283204298։ Արխիվացված օրիգինալից 19 September 2016-ին 
  4. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  5. GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1459–1544։ PMC 5388903 ։ PMID 27733281։ doi:10.1016/S0140-6736(16)31012-1 
  6. 6,0 6,1 «SEER Stat Fact Sheets: Brain and Other Nervous System Cance»։ NCI։ Արխիվացված օրիգինալից 6 July 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  7. Longo Dan L (2012)։ «369 Seizures and Epilepsy»։ Harrison's principles of internal medicine (18th ed.)։ McGraw-Hill։ էջ 3258։ ISBN 978-0-07-174887-2 
  8. World Cancer Report 2014.։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 1.3։ ISBN 9283204298 
  9. «Brain Tumour Facts 2011»։ Brain Tumour Alliance Australia։ Արխիվացված օրիգինալից-ից 25 January 2014-ին։ Վերցված է 9 June 2014 
  10. «Brain Tumors»։ Արխիվացված օրիգինալից 12 August 2016-ին։ Վերցված է 2016-08-02 
  11. 11,0 11,1 «Mood Swings and Cognitive Changes | American Brain Tumor Association»։ www.abta.org։ Արխիվացված օրիգինալից 2 August 2016-ին։ Վերցված է 2016-08-03 
  12. «Coping With Personality & Behavioral Changes»։ www.brainsciencefoundation.org։ Արխիվացված օրիգինալից 30 July 2016-ին։ Վերցված է 2016-08-03 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Kahn Kevin, Finkel Alan (June 2014)։ «It IS a tumor -- current review of headache and brain tumor»։ Current Pain and Headache Reports 18 (6): 421։ ISSN 1534-3081։ PMID 24760490։ doi:10.1007/s11916-014-0421-8 
  14. 14,0 14,1 14,2 Gregg N. (2014)։ «"Neurobehavioural Changes In Patients Following Brain Tumour: Patients And Relatives Perspective."»։ Supportive Care In Cancer 
  15. 15,0 15,1 «Coping With Personality & Behavioral Changes»։ www.brainsciencefoundation.org։ Արխիվացված օրիգինալից 30 July 2016-ին։ Վերցված է 2016-07-27 
  16. 16,0 16,1 16,2 «Mood Swings and Cognitive Changes | American Brain Tumor Association»։ www.abta.org։ Արխիվացված օրիգինալից 15 August 2016-ին։ Վերցված է 2016-07-27 
  17. «Changes in Vision - Brain Tumour Symptoms»։ www.thebraintumourcharity.org (անգլերեն)։ Վերցված է 2018-02-09 
  18. 18,0 18,1 18,2 Jones Caleb։ «Brain Tumor Symptoms | Miles for Hope | Brain Tumor Foundation»։ milesforhope.org։ Արխիվացված օրիգինալից-ից 14 August 2016-ին։ Վերցված է 2016-08-03 
  19. Krishnatreya M, Kataki AC, Sharma JD, Bhattacharyya M, Nandy P, Hazarika M (2014)։ «Brief descriptive epidemiology of primary malignant brain tumors from North-East India»։ Asian Pacific Journal of Cancer Prevention 15 (22): 9871–73։ PMID 25520120։ doi:10.7314/apjcp.2014.15.22.9871 
  20. «Type and frequency of p53 mutations in tumors of the nervous system and its coverings»։ Molecular Neuro-oncology and Its Impact on the Clinical Management of Brain Tumors։ Recent results in cancer research 135։ Springer։ 1994։ էջեր 25–31։ ISBN 3540573518 
  21. «Neurological Management of Von Hippel-Lindau Disease»։ Neurologist (Review) 21 (5): 73–78։ 2016։ PMID 27564075։ doi:10.1097/NRL.0000000000000085 
  22. «Meningiomas: knowledge base, treatment outcomes, and uncertainties. A RANO review»։ J Neurosurg (Review) 122 (1): 4–23։ 2015։ PMC 5062955 ։ PMID 25343186։ doi:10.3171/2014.7.JNS131644 
  23. Hourigan CS (2006)։ «The molecular basis of coeliac disease.»։ Clin Exp Med (Review) 6 (2): 53–59։ PMID 16820991։ doi:10.1007/s10238-006-0095-6 
  24. «Use of mobile phones and risk of brain tumours: update of Danish cohort study.»։ BMJ 343: d6387։ 19 October 2011։ PMC 3197791։ PMID 22016439։ doi:10.1136/bmj.d6387 
  25. «IARC classifies radiofrequency electromagnetic fields as possibly carcinogenic to humans» (PDF)։ World Health Organization press release N° 208 (Press release)։ International Agency for Research on Cancer։ 31 May 2011։ Արխիվացված օրիգինալից 1 June 2011-ին։ Վերցված է 2 June 2011 
  26. 26,0 26,1 Herholz Karl, Langen Karl-Josef, Schiepers Christiaan, Mountz James M. (2012)։ «Brain Tumors»։ Seminars in Nuclear Medicine 42 (6): 356–70։ PMC 3925448։ PMID 23026359։ doi:10.1053/j.semnuclmed.2012.06.001 
  27. MedlinePlus Encyclopedia Necrosis
  28. MedlinePlus Encyclopedia Metastatic brain tumor
  29. «Bone metastasis of glioblastoma multiforme confirmed by fine needle biopsy»։ Acta Neurochirurgica 141 (5): 551–52։ 1999։ PMID 10392217։ doi:10.1007/s007010050342 
  30. «What you need to know about brain tumors»։ National Cancer Institute։ Արխիվացված օրիգինալից 27 January 2012-ին։ Վերցված է 25 February 2012 
  31. Merrel RT (Dec 2012)։ «Brain tumors.»։ Dis Mon. 58 (12): 678–89։ PMID 23149521։ doi:10.1016/j.disamonth.2012.08.009 
  32. Park, Bong Jin, Kim, Han Kyu, Sade, Burak, Lee, Joung H. (2009)։ «Epidemiology»։ in Lee, Joung H.։ Meningiomas: Diagnosis, Treatment, and Outcome։ Springer։ էջ 11։ ISBN 978-1-84882-910-7 
  33. «Classifications of Brain Tumors»։ AANS։ American Association of Neurological Surgeons։ Արխիվացված օրիգինալից 24 April 2017-ին։ Վերցված է 23 April 2017 
  34. Nicolato Antonio, Gerosa Massimo A., Fina Paolo, Iuzzolino Paolo, Giorgiutti Fabrizia, Bricolo Albino (1995)։ «Prognostic factors in low-grade supratentorial astrocytomas: A uni-multivariate statistical analysis in 76 surgically treated adult patients»։ Surgical Neurology 44 (3): 208–21; discussion 221–23։ PMID 8545771։ doi:10.1016/0090-3019(95)00184-0 
  35. «The quiet revolution: Retractorless surgery for complex vascular and skull base lesions»։ Journal of Neurosurgery 116 (2): 291–300։ 2012։ PMID 21981642։ doi:10.3171/2011.8.JNS101896 
  36. Paul Brennan (4 August 2008)։ «Introduction to brain cancer»։ cliniclog.com։ Արխիվացված օրիգինալից 17 February 2012-ին։ Վերցված է 19 December 2011 
  37. «Radiosurgery treatment comparisons – Cyberknife, Gamma knife, Novalis Tx»։ Արխիվացված օրիգինալից-ից 20 May 2007-ին։ Վերցված է 22 July 2014 
  38. «Treating secondary brain tumours with WBRT»։ Cancer Research UK։ Արխիվացված օրիգինալից 25 October 2007-ին։ Վերցված է 5 June 2012 
  39. «Whole Brain Radiation increases risk of learning and memory problems in cancer patients with brain metastases»։ MD Anderson Cancer Center։ Արխիվացված օրիգինալից 5 October 2008-ին։ Վերցված է 5 June 2012 
  40. «Metastatic brain tumors»։ International RadioSurgery Association։ Արխիվացված օրիգինալից 16 June 2012-ին։ Վերցված է 5 June 2012 
  41. «How Our Patients Perform: Glioblastoma Multiforme»։ UCLA Neuro-Oncology Program։ Արխիվացված օրիգինալից-ից 9 June 2012-ին։ Վերցված է 5 June 2012 
  42. Dalvi A։ «Normal Pressure Hydrocephalus Causes, Symptoms, Treatment»։ eMedicineHealth։ Emedicinehealth.com։ Արխիվացված օրիգինալից 22 February 2012-ին։ Վերցված է 17 February 2012 
  43. «Brain Stem Gliomas in Childhood»։ Childhoodbraintumor.org։ Արխիվացված օրիգինալից 9 March 2012-ին։ Վերցված է 17 February 2012 
  44. Sasmita Andrew Octavian, Wong Ying Pei, Ling Anna Pick Kiong (2018-02-01)։ «Biomarkers and therapeutic advances in glioblastoma multiforme»։ Asia-Pacific Journal of Clinical Oncology (անգլերեն) 14 (1): 40–51։ ISSN 1743-7563։ PMID 28840962։ doi:10.1111/ajco.12756 
  45. «GBM Guide – MGH Brain Tumor Center»։ Brain.mgh.harvard.edu։ Արխիվացված օրիգինալից 16 February 2012-ին։ Վերցված է 17 February 2012 
  46. Chien-Kuo Tai, Noriyuki Kasahara (1 January 2008)։ «Replication-competent retrovirus vectors for cancer gene therapy»։ Frontiers in Bioscience 13 (13): 3083–95։ PMID 17981778։ doi:10.2741/2910։ Արխիվացված օրիգինալից-ից 19 March 2012-ին 
  47. «Current status of gene therapy for brain tumors»։ Transl. Res. 161 (4): 339–54։ Apr 2013։ PMC 3733107։ PMID 23246627։ doi:10.1016/j.trsl.2012.11.003 
  48. «Oligodendroglial tumor chemotherapy using "decreased-dose-intensity" PCV: a Singapore experience»։ Neurology 66 (2): 247–49։ January 2006։ PMID 16434664։ doi:10.1212/01.wnl.0000194211.68164.a0։ Արխիվացված օրիգինալից 20 July 2008-ին 
  49. «Neurology»։ Neurology։ Արխիվացված օրիգինալից 19 February 2012-ին։ Վերցված է 17 February 2012 
  50. «Brain Tumor Epidemiology: Consensus from the Brain Tumor Epidemiology Consortium (BTEC)»։ Cancer 113 (7 Suppl): 1953–68։ 2008։ PMC 2861559։ PMID 18798534։ doi:10.1002/cncr.23741 
  51. «Low-Grade Astrocytoma»։ January 2010։ Արխիվացված օրիգինալից 27 July 2010-ին 
  52. «CANCERMondial»։ International Agency for Research on Cancer։ Արխիվացված օրիգինալից 17 February 2012-ին։ Վերցված է 17 February 2012 
  53. «Central Brain Tumor Registry of the United States, Primary Brain Tumors in the United States, Statistical Report, 2005–2006»։ Արխիվացված օրիգինալից 23 September 2015-ին։ Վերցված է 23 July 2014 
  54. 54,0 54,1 «Cancer statistics, 2000»։ CA Cancer J Clin 50 (1): 7–33։ 2000։ PMID 10735013։ doi:10.3322/canjclin.50.1.7 
  55. 55,0 55,1 «What are the key statistics about brain and spinal cord tumors?»։ American Cancer Society։ May 1, 2012։ Արխիվացված օրիգինալից 2 July 2012-ին 
  56. «Practical guidelines for the treatment of malignant gliomas»։ West. J. Med. 168 (2): 114–20։ February 1998։ PMC 1304839։ PMID 9499745 
  57. «Brain, other CNS and intracranial tumours statistics»։ Cancer Research UK։ Արխիվացված օրիգինալից 16 October 2014-ին։ Վերցված է 27 October 2014 
  58. Bloch O (2015)։ Immunotherapy for malignant gliomas.։ Cancer Treatment and Research 163։ էջեր 143–58։ ISBN 978-3-319-12047-8։ PMID 25468230։ doi:10.1007/978-3-319-12048-5_9 
  59. Garber K (1 March 2006)։ «China Approves World's First Oncolytic Virus Therapy For Cancer Treatment»։ J Natl Cancer Inst 98 (5): 298–300։ PMID 16507823։ doi:10.1093/jnci/djj111։ Արխիվացված օրիգինալից 10 June 2013-ին 
  60. «Oncolytic viruses: smart therapeutics for smart cancers»։ Future Oncology 8 (1): 1–4։ January 2012։ PMID 22149027։ doi:10.2217/fon.11.134 
  61. «A uniquely stable replication-competent retrovirus vector achieves efficient gene delivery in vitro and in solid tumors»։ Human Gene Therapy 12 (8): 921–32։ 20 May 2001։ PMID 11387057։ doi:10.1089/104303401750195881 
  62. «Single-shot, multicycle suicide gene therapy by replication-competent retrovirus vectors achieves long-term survival benefit in experimental glioma»։ Molecular Therapy 12 (5): 842–51։ November 2005։ PMID 16257382։ doi:10.1016/j.ymthe.2005.03.017։ Արխիվացված օրիգինալից 12 September 2010-ին 
  63. «A Study of a Retroviral Replicating Vector Administered to Subjects With Recurrent Malignant Glioma»։ Clinical Trials.gov։ July 2014։ Արխիվացված օրիգինալից 26 November 2011-ին 
  64. «CNS and Miscellaneous Intracranial and Intraspinal Neoplasms»։ SEER Pediatric Monograph։ National Cancer Institute։ էջեր 51–57։ Արխիվացված օրիգինալից 17 December 2008-ին։ Վերցված է 4 December 2008։ «In the US, approximately 2,200 children and adolescents younger than 20 years of age are diagnosed with malignant central nervous system tumors each year. More than 90 percent of primary CNS malignancies in children are located within the brain.» 
  65. Rood BR։ «Infantile Brain Tumors»։ The Childhood Brain Tumor Foundation։ Արխիվացված օրիգինալից 11 November 2012-ին։ Վերցված է 23 July 2014 
  66. «Pediatric central nervous system germ cell tumors: a review»։ Oncologist 13 (6): 690–99։ June 2008։ PMID 18586924։ doi:10.1634/theoncologist.2008-0037 
  67. «About childhood brain tumours»։ Արխիվացված օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 16 June 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]