Ջրազրկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրազրկում
Տեսակբժշկական եզրակացություն, առողջական խնդիր, կլինիկական նշան, մահվան պատճառ և ախտանիշ կամ նշան
ՀետևանքԾարավ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա և վերակենդանացում
ՀՄԴ-9276.5
ՀՄԴ-10E86

Ջրազրկում, օրգանիզմում ջրի ընդհանուր քանակի դեֆիցիտ[1], որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով։ Սա տեղի է ունենում, երբ օրգանիզմի ջրի կորուստը գերազանցում է ջրի ընդունմանը, հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդության կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Ջրազրկում կարող է առաջանալ նաև ուժեղացած դիուրեզի հետևանքով, որը բարձրացնում է Կեսոնային հիվանդության զարգացման ռիսկը ջրասուզակների մոտ։

Մարդկանց մեծամասնությունը կարող են դիմանալ մարմնի ընդհանուր ջրի 3-4 տոկոս նվազմանը` առանց դժվարության կամ առողջության վրա բացասական ազդեցությունների։ 5-8 տոկոսով նվազումը կարող է առաջացնել հոգնածություն և գլխապտույտ։ Ամբողջ մարմնի ջրի ավել քան 10 տոկոսի կորուստը կարող է հանգեցնել ֆիզիկական և մտավոր վատթարացման, որն ուղեկվում է ծարավի ուժեղ զգացումով։ Մահը վրա է հասնում օրգանիզմում ընդհանուր ջրի քանակի 15-25 տոկոսի կորուստի դեպքում[2]։ Թեթև ջրազրկումը բնութագրվում է ծարավի զգացումով և ընդհանուր անհանգստությամբ, որը սովորաբար վերականգնվում է օրալ ռեհիդրատացիայով։ Ջրազրկումը կարող է առաջացնել հիպերնատրեմիա (արյան մեջ նատրիումի իոնների բարձր մակարդակ), այն տարբերվում է հիպովոլեմիայից (արյան ծավալի, մասավորապես արյան պլազմայի կորուստ)։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանոցի անոթների ուլտրաձայնը, որը օգնում ծանր ջրազրկման ախտորոշման ժամանակ[3]

Ջրազրկման հիմնական նշաններն են ծարավը և նյարդաբանական փոփոխությունները, ինչպիսիք են գլխացավերը, ընդհանուր անհանգստությունը, ախորժակի կորուստը, մեզի ծավալի նվազումը (եթե պոլիուրիան չէ ջրազրկման պատճառը), անբացատրելի հոգնածությունը, մանուշակագույն եղունգները և ցնցումները։ Ջրազրկման նշանները ավելի են ծանրանում օրգանիզմի ընդհանուր ջրի քանակի ավելի մեծ կորստով։ Օրգանիզմի ջրի կորուստը 1-2 տոկոսով, որը համարվում է թեթև ջրազրկում, վատ ազդեցություն է թողնում ճանաչողական ֆունկցիայի վրա[4]։

50 տարեկանից բարձր մարդկանց մոտ ծարավի զգացողությունը նվազում է և տարիքր հետ էլ գնալով նվազում է։ Շատ մեծահասակ քաղաքացիներ տառապում են ջրազրկման նշաններից։ Ջրազրկումը նպաստում է տարեցների հիվանդացությանը, հատկապես այն պայմաններում, որոնք նպաստում են ջրի կորստին, ինչպես օրինակ շոգ եղանակի ժամանակ։ Ըստ Կոխրանի հետազոտության ջրազրկումը սահմանվում է ջրի կորուստ, որի ժամանակ պլազմայի օսմոլյարությունը 295մՕսմ/Կգ է կամ ավելի, և տարեցների մոտ հիմնական ախտանիշներն են արտահայտված թուլությունը, հեղուկների բացակայությունը սննդի ընդունումների միջև [5]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրազրկման ռիսկի գործոնները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ շոգ և խոնավ եղանակին ծանրաբեռնվածություն, բարձրադիր վայրերում բնակվելը, թեթև աթլետիկան, տարեց մեծահասակները, նորածինները, երեխաները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ[6]։

Ջրազրկում կարող է նաև հանդիսանալ տարբեր դեղանյութերի և դեղամիջոցների կողմնակի ազդեցություն[7]։

Տարեցների շրջանում ջրազրկման հիմանական պատճառներն են համարվում ծարավի հանդեպ բթացած ռեակցիան, ջրի ընդունման անբավարար ունակությունը՝ ի հավելում ջրի ավելցուկային կորուստների (հատկապես հիպերգլիկեմիայի հետ կապված)[8]։ Ազատ ջրի ավելցուկը կամ հիպոտոնիկ ջուրը, հեռանում են օրգանիզմից 2 եղանակով՝ նշանակալի կորուստ, ինչպիսիք են օսմոտիկ դիուրեզը, քրտնարտադրությունը, փսխումը և լուծը, և ջրի աննշան կորուստը, որը տեղի է ունենում մաշկի և շնչուղիների միջոցով։ Մարդկանց մոտ ջրազրկման պատճառ կարող են հանդիսանալ հիվանդությունների և տարբեր խնդիրների լան շրջանակը, որոնք խանգարում եմ օրգանիզմում ջրի հոմեոստազը։ Դրանք հիմնականում առաջանում են ջրի հասանելիության պակասից կամ նատրիումի ավելցուկից[9]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրազրկումը առաջանում է, երբ ջրի ընդունում անբավարար է նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսների հետևանքով կորցրած ջրի քանակը վերականգնելու համար, ներառյալ շնչառությունը, միզարձակումը, քրտնարտադրությունըկամ այլ պատճառներ՝ օրինակ լուծը կամ փսխումը։ Ջրազրկումը կարող է լինել կյանքին սպառնացող ծանր ընթացքի դեպքում և հանգեցնել ցնցումների կամ շնչառության կանգի, ինչպես նաև կա օսմոտիկ ուղեղային այտուցի առաջացման ռիսկ, եթե ռեհիդտարացիան կատարվի չափից դուրս արագ[10]։

«Ջրազրկում» տերմինը երբեմն սխալ է օգտագործվում` որպես առանձին պատճառ հիպովոլեմիայի զարգացման համար, որը մասնավորապես վկայում է արյան պլազմայի ծավալի նվազման մասին[1]։ Մարդու մոտ այս երկուսը կարգավորվում են անկախ մեխանիզմների միջոցով[1], տարբերությունը կարևոր Է հետագա բուժման համար[11]

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական առօրյա գործունության ժամանակ ծարավը ադեկվատ ուղեցույց է պատշաճ խոնավեցում ապահովելու համար[12]։ Ջրի նվազագույն քանակի ընդունումը որոշվում է անհատական, կախված մարմնի քաշից, շրջակա միջավայրից, սննդակարգից և դիետայից [13]։ Ֆիզիկական վարժությունների, շոգ եղանակի և ծարավի իջեցված պատասխան ռեակցիայի ժամանակ հնարավոր է պահանջվի ջրի լրացուցիչ քանակ։ Մրցումներին մասնակցող սպորտսմենների մոտ մինչ ծարավելը հեղուկի ընդունումը բերում է ֆունկցիոնալ հնարավորությունների լավացման, այն անվտանգ է, չնայած բերում է քաշի կորուստի։ 2010 թվականի տվյալներով չկան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մարզումներից առաջ հեղուկի ընդունումից խուսափելն ու քաշի պահպանումը օգտակար են [14]։

Շոգ կամ խոնավ եղանակին կամ ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ ջրի կորուստը կարող է զգալիորեն աճել, քանի որ մարդիկ ունեն քրտնարտադրության կարգավորման մեծ և լայն հնարավորություններ։ Տղամարդկանց մոտ ամբողջ մարմից քրտինքի կորուստը կարող է գերազանցել 2լ/ժ մրցակցային սպորտաձևերի ժամանակ, և 3-4լ/ժ՝ շոգին կարճաժամկետ և բարձր ինտեսիվության պարապմունքի ժամանակ[15]։ Քրտինքի միջոցով կորցվում է այսքան մեծ քանակությամբ ջուր, դրա հետ նաև էլեկտրոլիտներ, հատկապես նատրիում։

Սպորտսմենների մեծամասնության մոտ 4-5 ժամ պարապելուց հետո, քրտինքի մեջ նատրիումի պարունակությունը 50մմոլ/լ քիչ է, նատրիումի ամբողջ կորուստը կազմում է օրգանիզմի ընդհանուր պաշարի 10% -ից քիչ (ընդհանուր պաշարը 70կգ մարդու մոտ կազմում է մոտավորապես 2500մմոլ կամ 58գրամ )[16]։ Այս կորուստները կարծես թե լավ հանդուրժվում են մարդկանց մեծամասնության կողմից։ Հեղուկ փոխարինող ըմպելիքների մեջ որոշակի քանակությամբ նատիումի ընդգրկումը, որոշ տեսական օգուտներ է պարունակում և մեծ վտանգ չի ներկայացնում[16], քանի դեռ այդ հեղուկները հիպոտոնիկ են։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև ջրազրկման բուժումը, որը հաճախ համարում են ամենաարդյունավետը ներառում է խմելու ջրի ընդունում՝ դադարեցնելով հեղուկի կորուստը։

Հասարակ ջուրը վերականգնում է միայն արյան պլազման՝ ընկճելով ծարավի մեխանիզմը, մինչև լուծելի նյութերի մակարդակի համալրումը[17]։

Պինդ կերակուրները կարող են նպաստել փսխմանը և լուծին, որը կբերի հեղուկի կորստի[18]։ Մեզի կոնցենտրացիան և հաճախականությունը վերադառնում են նորմային, երբ ջրազրկումը վերականգնվում է[19]։

Որոշ դեպքերում ջրազրկված վիճակի շտկումն իրականացվում է անհրաժեշտ ջրի և էլեկտրոլիտների համալրմամբ (օրալ ռեհիդրատացիոն թերապիայի միջոցով կամ ներերակային ճանապարհով հեղուկների համալրմամբ)։ Քանի որ օրալ ռեհիդրատացիան ավելի քիչ ցավոտ է, քիչ ինվազիվ, քիչ ծախսատար և այն ավելի հեշտ է ապահովել, այն համարվում է ընտրության բուժում թեթև ջրազրկման դեպքում։ Ներերակային ռեհիդրատացիայի համար օգտագործվող լուծույթները պետք է լինեն իզոտոնիկ կամ հիպերտոնիկ։ Երակների մեջ ներարկված մաքուր ջուրն առաջացնևմ է արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների քայքայում։

Եթե մաքուր ջուրը հասանելի չէ (օրինակ ծովում կամ անապատում), ծովի ջուրը կամ էթանոլը էլ ավելի կվատթարացնեն իրավիճակը։ Մեզը պարունակում է լուծված աղերի ավելի ցածր կոնցենտրացիա, քան ծովային ջուրը, դրա համար բազմաթիվ ուղեցույցները դեմ են դրա օգտագործմանը[20]։ Եթե ինչ-որ մեկը ջրազրկված է, և նրան տեղափոխում են հիվանդանոց, ներերակային կաթիլայիններ ևս օգտագործվում են[21][22][23][24]։

Ջրազրկման ծանր դեպքերում, երբ առկա է ուշագնացություն, անգիտակից վիճակ,կամ այլ խանգարող հանգամանք (հիվանդը չի կարողանում կանգնել կամ հստակ մտածել) այս դեպքում անհրաժեշտ է շտապ գնություն։ Հեղուկները,որոնք պարունակում են փոխարինող էլեկտրոլիտների պատշաճ քանակությունը տրվում են պերօրալ (բերանացի) կամ ներերակային՝ էլեկտրոլիտների վիճակի մշտական գնահատմամբ. ամբողջական վերականգնումը հնարավոր է բոլոր դեպքերում, բացառությամբ ծայրահեղ իրավիճակների[25]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Language guiding therapy: the case of dehydration versus volume depletion»։ Annals of Internal Medicine 127 (9): 848–53։ November 1997։ PMID 9382413։ doi:10.7326/0003-4819-127-9-199711010-00020 
  2. Ashcroft F, Life Without Water in Life at the Extremes. Berkeley and Los Angeles, 2000, 134-138.
  3. «UOTW #59 - Ultrasound of the Week»։ Ultrasound of the Week։ սեպտեմբերի 23, 2015։ Վերցված է մայիսի 27, 2017 
  4. «The Hydration Equation: Update on Water Balance and Cognitive Performance»։ ACSM's Health & Fitness Journal 17 (6): 21–28։ November 2013։ PMC 4207053։ PMID 25346594։ doi:10.1249/FIT.0b013e3182a9570f (inactive 2019-08-20) 
  5. «Clinical symptoms, signs and tests for identification of impending and current water-loss dehydration in older people»։ The Cochrane Database of Systematic Reviews 4 (4): CD009647։ April 2015։ PMID 25924806։ doi:10.1002/14651858.CD009647.pub2 
  6. «Dehydration Risk factors - Mayo Clinic»։ www.mayoclinic.org։ Վերցված է 2015-12-14 
  7. https://www.webmd.com/drug-medication/medicines-can-cause-dehydration
  8. «Hypernatremia in the aging: causes, manifestations, and outcome»։ Journal of the National Medical Association 87 (3): 220–4։ March 1995։ PMC 2607819։ PMID 7731073 
  9. «Hypernatremia in critically ill patients»։ Journal of Critical Care 28 (2): 216.e11–20։ April 2013։ PMID 22762930։ doi:10.1016/j.jcrc.2012.05.001 
  10. 906999, բաժին Dehydration(անգլ.) EMedicine կայքում
  11. «Volume depletion versus dehydration: how understanding the difference can guide therapy»։ American Journal of Kidney Diseases 58 (2): 302–9։ August 2011։ PMC 4096820։ PMID 21705120։ doi:10.1053/j.ajkd.2011.02.395 
  12. «Dietary Reference Intakes: Water, Potassium, Sodium, Chloride, and Sulfate : Health and Medicine Division»։ www.nationalacademies.org (անգլերեն)։ Վերցված է 2018-02-07 
  13. Godman H (September 2016)։ «How much water should you drink?»։ Harvard Health։ Վերցված է 2018-02-07 
  14. «Is drinking to thirst optimum?»։ Annals of Nutrition & Metabolism։ 57 Suppl 2 (s2): 9–17։ 2010։ PMID 21346332։ doi:10.1159/000322697 
  15. «Regional variations in transepidermal water loss, eccrine sweat gland density, sweat secretion rates and electrolyte composition in resting and exercising humans»։ Extreme Physiology & Medicine 2 (1): 4։ February 2013։ PMC 3710196։ PMID 23849497։ doi:10.1186/2046-7648-2-4 
  16. 16,0 16,1 «Fluid and fuel intake during exercise»։ Journal of Sports Sciences 22 (1): 39–55։ January 2004։ PMID 14971432։ doi:10.1080/0264041031000140545 
  17. Murray R, Stofan J (2001)։ «Ch. 8: Formulating carbohydrate-electrolyte drinks for optimal efficacy»։ in Maughan RJ, Murray R։ Sports Drinks: Basic Science and Practical Aspects։ CRC Press։ էջեր 197–224։ ISBN 978-0-8493-7008-3 
  18. "Healthwise Handbook," Healthwise, Inc. 1999
  19. Wedro B։ «Dehydration»։ MedicineNet։ Վերցված է June 10, 2014 
  20. «Can Humans drink seawater?»։ National Ocean Service։ National Ocean Service NOAA Department of Commerce 
  21. SimpleSurvival Find Water
  22. Tracker Trail - Mother Earth News - Issue #72
  23. «EQUIPPED TO SURVIVE (tm) - A Survival Primer»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-30-ին։ Վերցված է 2020-01-12 
  24. «Five Basic Survival Skills in the Wilderness»։ Արխիվացված է օրիգինալից October 24, 2013-ին։ Վերցված է October 26, 2013 
  25. «Dehydration and the dying patient»։ Journal of Pain and Symptom Management 10 (3): 192–7։ April 1995։ PMID 7629413։ doi:10.1016/0885-3924(94)00123-3 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]