Ջրասուզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջրասուզակ (ջրասուզակը մաքրում է ակվարիումը)
Ջրասուզակ

Ջրասուզակ, հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրի մեջ սուզվող ու աշխատող մարդ, որ կարողանում է ջրի մեջ սուզվել և այնտեղ մնալ երկու րոպեից ավելի։ Դեռևս չորս հազար տարի առաջ փորձառու սուզակները կարողանում էին ծովի հատակից մարգարիտներ, մարջանի ճյուղեր, թանկարժեք խեցիներ հանել։ Սուզակներից շատ քչերն են կարողանում ջրի տակ մնալ 2 րոպեից ավելի։ Չմրսելու համար ջրասուզակը հագնում է բրդե սպիտակեղեն, իսկ վրայից՝ «վերնաշապիկ»՝ ռետինե լողահագուստ, որի պտուտակներով ամրացվում է ապակե պատուհաններ ունեցող մետաղե սաղավարտը։ Որպեսզի ջուրը ջրասուզակին դուրս չմղի, նրա մեջքին ու կրծքին կախում են կապարե ծանրություններ, իսկ հավասարակշռությունը չկորցնելու համար ոտքերին հագցնում է կապարե ներբաններով մետաղե կոշիկներ և ամուր պարանով իջեցնում ջրի խորքը։ Քանի որ լողազգեստ հագած մարդը դառնում է անդյուրաշարժ, դրա համար ստեղծվել է թեթև, առանց կապարե ծանություների ու ներբաների լողահագուստ։ Ջրասուզակն օդը հետն է վերցնում թիկունքին ամրացված անոթներով, թիավարում է ոտքերին հագած ռետինե լաստերով և լողում ցանկացած ուղղությամբ՝ խորանալով մինչև 300-500 մ։ Ջրասուզակն ամեն գործի վարպետ է․ ջրի տակ հարկ է լինում դառնալ և՛ էլեկտրաեռակցող, և՛ փականագործ, և՛ մոնտաժող, և՛ շինարար, և՛ պայթեցնող։ Հիդրոէլեկտրակայան կառուցեն, թե ամբարտակ, շլյուզ թե կամուրջ, ստորջրյա կաբել (մալուխ) անցկացնեն թե խողովակաշար, ամենուր ջրասուզակներ են հարկավոր։ ԵՎ, իհարկե, ջրասուզակն է խցանում նավի հատակին առաջացած ճեղքը, օգնում ծովի հատակից բարձրացնել ջրասույզ եղած նավը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինչ է, ով է, հտ․ 4, Երևան, 1986
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ջրասուզակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։