Սուզակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուզակ

Սուզակներ, սուզականմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք։ Հայտնի է 21, Հայաստանում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Կենդանի զանգվածը 120-2000 գ է։ Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ։ Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եգրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասում։ Գլուխը և վիզը սև են՝ ոսկեգույն, կարմիր զարդափետուրներով։ Սնվում են ջրային միջատներով, ձկներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։