Շիմպանզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովորական շիմպանզե (Pan troglodytes)
Սովորական շիմպանզեն՝ միրգ ուտելիս
Գաճաճ շիմպանզե (Pan paniscus)

Շիմպանզե (անգլ.՝ Pan), խոշոր մարդանման կապիկների սեռ։ Մարմնի բարձրությունը 150-165 սմ է, կենդանի զանգվածը՝ 45-80 կգ։ Էգերը արաներից փոքր են։ Մարմինը պատված է կոպիտ, սև մազերով։ Քիթը տափակ է, ականջները մեծ, ատամները նման են մարդու ատամներին։ Ձեռքերը ոտքերից երկար են։ Բութ մատը հակադրվում է մյուսներին։ Դեմքի մաշկը բաց գույնի է, կնճռոտ։ Հայտնի է շիմպանզեի 2 տեսակ՝ սովորական շիմպանզե (անգլ.՝ Pan troglodytes) և գաճաճ շիմպանզե կամ բոնոբո (անգլ.՝ Pan paniscus), տարածված Հասարակածային Աֆրիկայի արևադարձային անտառներում։ Ապրում են 5-25 անհատներից բաղկացած հիերարխիկ խմբերով։ Ամեն գիշեր նոր բներ են կառուցում ծառերի վրա։ Սնվում են գլխավորապես բուսական կերով, երբեմն՝ մանր կենդանիներով։ Հղիությունը տևում է մոտ 225 օր։ Սեռահասուն են դառնում 6-10 տարեկանում։ Ապրում են 50-60 տարի։ Շիմպանզեն աչքի են ընկնում զարգացած հասարակական բնազդներով, հեշտությամբ վարժեցվում են։ Կենսաքիմիական և գենետիկական բազմաթիվ ցուցանիշներով ավելի մոտ են մարդուն, քան մյուս մարդանման կապիկները։ Օգտագործվում են բժշկակենսաբանական և հոգեֆիզիոլոգիական փորձերում։ Քանակը խիստ կրճատվել է։ Գաճաճ շիմպանզեն գրանցված է բնության և բնական ռեսուրսների պահպանության Միջազգային կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «շիմպանզե» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։