Սկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սկյուռ
Eastern Gray Squirrel 800.jpg
Դասակարգում
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ենթակարգ Sciuromorpha
Ընտանիք Սկյուռանմաններ (Sciuridae)
Ենթաընտանիք Sciurinae
Տրիբա Sciurini
Ցեղ Սկյուռ (Sciurus)
Linné, 1758

Սկյուռ (լատ.՝ Sciurus), սկյուռանմանների ընտանիքին պատկանող կրծողների ազգ։ Սեփական Sciurus ազգից բացի սկյուռ են անվանում նաև կարմիր (Tamiasciurus), պալմային (Funambulus) և այլ տեսակների սկյուռների ցեղերին պատկանող մի շարք սկյուռանման ներկայացուցիչների։ Sciurus ցեղը ներառում է շուրջ 30 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ասիայի բարեխառն գոտում։

Լատիներեն sciurus (սկյուռ) բառը վերցված է հին հուն․՝ σκίουρος բառից, որտեղ այն σκιά + οὐρά բառացիորեն նշանակում է «ստվերապոչ»>։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական սկյուռի տեսակը, այլ չորս տեսակների հետ միասին, ներառված է Sciurini ցեղում։

Սկյուռն ունի երկար մարմին, փափուկ պոչ, երկար ականջներ, մուգ դարչնագույն է՝ սպիտակ փորիկով, երբեմն մոխրագույն է (հիմնականում ձմռանը)։ Տարածված է ամենուրեք, բացի Ավստրալիայից։ Սկյուռը հանդիսանում է թանկարժեք մորթու աղբյուր։

Սկյուռների մեծ մասի յուրահատկությունն այն է, որ նրանք ընդունակ են ձմռան համար ընկույզ պաշարել։ Մի մասը պահում են հողի տակ, մյուս մասը՝ ծառերի փչակներում։ Ինչպես ենթադրում են գիտնականները, հիմնականում մոխրագույն սկյուռների վատ հիշողությունն է օգնում պահպանել անտառները, քանի որ նրանք ընկույզը թաքցնում են հողի մեջ և մոռանում այդ մասին, իսկ ծլած սերմերից ծաղկում են նոր ծառեր[1]։

Հիմնականում սնվում են սպիտակուցներով, ածխաջրով և ճարպերով հարուստ բուսականությամբ։ Սկյուռերի ամենածանր ժամանակը համարվում է վաղ գարունը, որովհետև փորված սերմերը սկսում են աճել և այլևս որպես սնունդ ենթակա չեն օգտագործման, իսկ նորերը դեռ չեն հասել։ Այդ շրջանում սկյուռները սնվում են ծառի՝ հիմնականում արծաթե թխկու ընձյուղներով։ Սկյուռներն ամենակեր են. բացի բուսականությունից, սնվում են նաև ձվով, միջատներով, փոքր թռչուններով, կաթնասուն գորտերով։ Շատ անգամ արևադարձային երկրներում այս սնունդը սկյուռների համար փոխարինում է ընկույզին։

Բնակավայրերում սկյուռները կարողանում են սնվել թռչունների կուտամաններից, փորում են տնկած բույսերը՝ սերմեր գտնելու նպատակով, և անգամ բնակվում են մանսարդներում։ Գոյություն ունեն սկյուռներից պաշտպանող կուտամաններ։

Սկյուռների ատամները միշտ սուր են (կրծողների ատամները անընդհատ աճում են)։ Սկյուռները համարվում են վնասատու, և այդ իսկ պատճառով բնակիչները պետք է ուշադիր փակեն իրենց նկուղներն ու վերնահարկերը, քանի որ սկյուռները կարող են այնտեղ կառուցել իրենց բները կամ վնաս հատուցել։ Ոմանք իրենց նկուղներում շան կամ կատվի մորթի են դնում, որպեսզի սկյուռները զգան և խուսափեն գիշատիչ կենդանուց։ Որպես կանոն՝ կենդանիները անտեսում են խրտվիլակները, և որևէ բան փչացնելը կանխելու լավագույն միջոցը թունավոր նյութ քսելն է, օրինակ՝ սև պղպեղ։ Երբեմն սկյուռների համար ծուղակ են պատրաստում, այնուհետև այն բնակավայրերից հեռու են տանում։

Սկյուռներին կարելի է սովորեցնել ուտել մարդու ձեռքից։ Քանի որ նրանք ի վիճակի են թաքցնել ավելցուկային սնունդը, նրանք ձեզնից այնքան կերակուր կվերցնեն, որքան դուք տաք։ Եթե ​​մարդը սկսում է սկյուռին կերակրել, ապա մի օրից նա կրկին վերադառնում է՝ նոր բաժնի հետևից։ Քաղաքի ներսում՝ զբոսայգիներում և այգիներում բնակվող սկյուռները վաղուց են հասկացել, որ մարդը սննդի աղբյուր է։ Խորհուրդ չի տրվում ձեռքից սկյուռներին կերակրել, քանի որ նրանք կարող են վարակված լինել ժանտախտով կամ այլ հիվանդություններով, և վիրավորելով կամ կծելով մարդու ձեռքը՝ կարող են հիվանդություն տարածել։

Սկյուռիկները շատ հեշտ են կոտրում ընկույզը։ Կենդանին երկու ներքևի կտրիչները խրում է այն ​​տեղը, որտեղ ընկույզը կցվում է ճյուղին։ Սկյուռի ստորին ծնոտը բաղկացած է երկու մասից, որոնք կապված են առաձգական մկաններով։ Երբ սկյուռը թեթևակիորեն քաշում է դրանք միասին, կտրիչները փոքր-ինչ շեղվում են կողմերից, ասես, սեպը խրված լինի անցքի մեջ, ջարդում է ընկույզը։

Սկյուռները կարող են դառնալ Էլեկտրաէներգիայի խափանման պատճառ՝ առաջացնելով բարձր լարման հոսանքագծերի կարճ միացում։ ԱՄՆ-ում պատմության մեջ երկու անգամ սկյուռները դարձել են ՆԱՍԴԱՔ բարձր տեխնոլոգիական ֆոնդային ինդեքսի անկման և Ալաբամայի համալսարանում կասկադի անջատման պատճառ։ Նրանք հաճախ են ծառի ճյուղերով սրում իրենց ատամները, բայց չեն կարողանում տարբերել ճյուղերը էլեկտրական լարերից։ Ներկայումս լարերը պաշտպանելու համար օգտագործվում են հատուկ ռետինե վահաններ։

Սկյուռներին կերակրելու ամենատարածված սնունդներից մեկը գետնանուշն է։ Այնուամենայնիվ, գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հում գետնանուշում առկա տրիպսին ֆերմենտը խանգարում է սկյուռների աղիքների կլանմանը։ Դոկտոր Ջեյմս Քիսվետտերը (անգլ.՝ James K. Kieswetter) առաջարկում է սկյուռներին տապակած գետնանուշ տալ[2]։ Այլ գիտնականներ պնդում են, որ գետնանուշը ցանկացած ձևով, ինչպես նաև արևածաղկի սերմերը, օգտակար չեն սկյուռի համար, քանի որ դրանք հարուստ չեն սննդարար նյութերով, արդյունքում սկյուռի մոտ կարող է զարգանալ ոսկրային նյութափոխանակության հիվանդություն[3]։ Խորհուրդ է տրվում կերակրել տապակած գետնանուշով։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական սկյուռ (Sciurus vulgaris)
  • Սկուռների ազգ (Sciurus)[4]
    • Սկյուռ Աբերտի (Sciurus aberti)
    • Գվինեական սկյուռ (Sciurus aestuans) կամ բրազիլական սկյուռ
    • Ալեննա սկյուռ(Sciurus alleni)
    • Պարսկական սկյուռ (Sciurus anomalus), կամ կովկասյան սկյուռ
    • Արիզոնյան սկյուռ (Sciurus arizonensis)
    • Ոսկեփոր սկյուռ (Sciurus aureogaster)
    • Կարոլինյան սկյուռ (Sciurus carolinensis)
    • Կոլլյե սկյուռ (Sciurus colliaei)
    • Դեպպե սկյուռ (Sciurus deppei)
    • Բոցավառ սկյուռ (Sciurus flammifer)
    • Դեղնավիզ սկյուռ (Sciurus gilvigularis)
    • Կարմրապոչ սկյուռ (Sciurus granatensis)
    • Մոխրադեղին սկյուռ (Sciurus griseoflavus)
    • Արևմտյան մոխրագույն սկյուռ (Sciurus griseus)
    • Բոլիվյան սկյուռ (Sciurus ignitus)
    • Ամազոնյան կարմիր սկյուռ (Sciurus igniventris)
    • Ճապոնական սկյուռ (Sciurus lis)
    • Նայարիտյան սկյուռ (Sciurus nayaritensis)
    • Աղվեսի սկյուռ (Sciurus niger կամ սև սկյուռ)
    • Փեթերսի սկյուռ (Sciurus oculatus)
    • Անդեան սկյուռ (Sciurus pucheranii)
    • Պերուական կարմիր սկյուռ (Sciurus pyrrhinus)
    • Ռիչմոնդի սկյուռ (Sciurus richmondi)
    • Սանբորնի սկյուռ (Sciurus sanborni)
    • Հարավամազոնյան սկյուռ (Sciurus spadiceus)
    • Գուայաիլյան սկյուռ (Sciurus stramineus)
    • Գույնզգույն սկյուռ (Sciurus variegatoides)
    • Սովորական սկյուռ (Sciurus vulgaris)
    • Յուկաթանյան սկյուռ (Sciurus yucatanensis)

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում սկյուռներին, ըստ իրենց վարքի (շարունակական քունը, զուգավորումը, սննդի պաշարը թաքցնելը և դրա մասին մոռանալը), համարում էին ալարկոտ, գոռոզ և հիմար։ 14-րդ դարի որոշմանը համաձայն՝ սկյուռը «անտառային կապիկ» է։ Բացի այդ, շիկակարմիր գույնի սիմվոլիզմը որոշեց, որ կարմիր մաշկ ունեցող սկյուռը նույնպես վատ բնույթ ունի[5]։

Ըստ սկանդինավյան դիցաբանության՝ կրծող սկյուռը միջնորդ է հանդիսանում՝ վազելով Իգգդրասիլի Համաշխարհային ծառի վրա, կապում է «վերևը» և «ներքևը»։

Ներկայումս սկյուռները համարվում են անվնաս, փոքրիկ, զվարճալի և խաղասեր կենդանիներ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forgetful gray squirrels good for trees
  2. Miami Dead Animal Removal
  3. Metabolic Bone Disease
  4. Русские названия по книге
  5. 5,0 5,1 5,2 Пастуро М. Символическая история европейского средневековья. Пер. с фр. Е. Решетниковой. — СПб.: «Александрия», 2012. — С. 410.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Davidson, Alan. Oxford Companion to Food (1999), «Squirrel». p. 750. ISBN 0-19-211579-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ սկյուռ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս