Էլեկտրաէներգետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էլոկտրաէներգետիկան էլեկտրական էներգիա արտադրող ձեռնարկությունների՝ էլեկտրակայանների, ինչպես նաև՝ էլեկտրական հոսանքը հաղորդող գծերի ամբողջությունն է։

XX դարից սկսած էլեկտրաէներգիան օգտագործվում է մարդկանց կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում, այլ կերպ ասած՝ աշխարհը էլեկտրաֆիկացվեց։ Էլեկտրաէներգետիկան արդյունաբերության էներգիատար ճյուղերի ձեռնարկությունների տեղաբաշխման վրա ազդող կարևոր գործոն է։ Օրինակ՝ թեթև գունավոր մետաղների ձուլարանները տեղաբաշխված են էժան էլեկտրաէներգիայի արտադրության շրջաններրում՝ ՋրԷԿ-ների մոտ։ Տնտեսության բոլոր ճյուղերի էլոկտրաֆիկացման, բնակչության թվի աճի ու կենսամակարդակի բարձրացման պատճառով XX դարում բազմաթիվ անգամ մեծացավ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության ծավալը։ Միաժամանակ մեծացել է մեկ շնչի հաշվով արտադրվող էլեկտրաէներգիան։ Այս ցուցանիշը համեմատաբար ավելի ճշտորեն է արտահայտում էլեկտրաէներգետիկայի զարգացման մակարդակը, քան երկրի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը։ Բարձր զարգացած երկրներում այդ ցուցանիշը մի քանի հազար կիլովատտ/ժամ (Նորվեգիայում՝՝ շուրջ 20 հազար կվտ/ժ), իսկ Աֆրիկայի առավել նվազ երկրներում՝ 2-3 տասնյակ կվտ*ժ։

Տեղաբաշխվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկրակայաններն աշխարհում խիստ անհավասարաչափ են տեղաբաշծված։ Էլոկտակայանների, դրանց միագումարային հզորության և արտադրած էլեկտրաէներգիայի մեծ մասը կենտրոնացված է բարձր զարգացած խոշոր երկրներում, ինչպես նաև ՝ Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում ու Բրազիլիայում: Միաժամանակ ՝ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ դեռևս էլեկտրաէներգիայից չի օգտվում։

Էլէկտրաէներգետիկայի ենթաճյուղերը։ Էլեկտրակայանների տեսակներն ու տեղաբաշխման սկզբունքները։[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրակայանները լինում են երեք տեսակի՝ ջերմային, ջիային և ատոմային։ Աշխարհի էլէկտրակայանների ընդհանուր հզորությունը գրեթե 2/3-ը բաժին է ընկնում ջերմային էլէկտրակայաններին:

Ջերմային էլէկտրակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՋԷԿ-երում օգտագործում են տարբեր տեսակի վառելիք՝ գորշ ածուխ, այրվող թերթաքար, բնական գազ ու մազութ։ Այս էլէկտրակայաններն ունեն և առավելություններ, և թերություններ։ Առավելությունն այն է, որ ՋԷԿ-երի կառուցումը հեշտ է, արագ, իսկ թերությունն այն է, որ դրանց արտադրած էլէկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է ու շարունակվում է բարձրանալ՝ վառելիքի գների բարձրացման հետևանքով։