Սև պղպեղ
Սև պղպեղ | |
Սև պղպեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Պղպեղածաղկավորներ (Piperales) |
Ընտանիք | Պղպեղազգիներ (Piperaceae) |
Ցեղ | Piper |
Տեսակ | Սև պղպեղ (P. nigrum) |
Միջազգային անվանում | |
Piper nigrum |
Պղպեղ սև (անգլ.՝ piper nigrum), պղպեղագգիների ընտանիքի պղպեղի ցեղի բազմամյա, մագլցող բույս։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կիսափայտացած, բարակ, ճկուն (երկարությունը 10-12), հանգույցներում առաջացող օդային ադվենտիվ արմատներով։ Տերևները պարզ են, ձվաձետ, հաստակեղեն, հերթադիր։
Ծաղիկները՝ մանր, մոխրադեղնագույն կամ սպիտակ, հավաքված ծաղկաբույլում։
Պտուղը կլորավուն, միասերմ կորիզապտուղ է (3-5 մմ տրամագծով), գույնը՝ կանաչ, հասունանալիս կարմրում է, չորանալիս՝ սևանում։
Բույսը միատուն է, վայրի վիճակում՝ երկտուն։ Սերմերով բազմանալիս ծաղկում է 3-4-րդ տարում, վեգետատիվ եղանակով՝ 5-6-րդ ամսում։ Ծաղկումը ռեմոնտանտ է, պտուղը հասունանում է 5-10 ամիս հետո։
Հայրենիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքը Հնդկաստանն է։ Մշակվում է Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Աֆրիկայի, Ամերիկայի արևադարձային շրջաններում։ ԽՍՀՄ-ում աճեցվում է ջերմատներում։
Մեկ բույսի բերքատվությունը 0,6-1,5 կգ է։ Բույսը երաշտադիմացկուն չէ։ Լավ է աճում բերրի, խոնավ, ցամաքեցված հողերում։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է պիպերին ալկալոիդ և եթերայուղեր։ Օգտագործվում է որպես համեմունք խոհարարության և սննդի արդյունաբերության մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 338)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև պղպեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև պղպեղ» հոդվածին։ |
|