Սկյուռ Աբերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկյուռ Աբերտի
Սկյուռ Աբերտի
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Ցեղ Սկյուռներ
Տեսակ Սկյուռ Աբերտի
Լատիներեն անվանում
Sciurus aberti
Տիպիկ ներկայացուցիչներ
  • S. a. aberti Woodhouse
  • S. a. barberi Allen
  • S. a. chuscensis Goldman
  • S. a. durangi Thomas
  • S. a. ferrous True
  • S. a. kaibabensis Merriam
  • S. a. mimus Merriam
  • S. a. navajo Durrant & Kelson
  • S. a. phaeurus Allen
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180173
NCBI 10007
EOL 347427

Սկյուռ Աբերտի[1] (լատին․՝ Sciurus aberti), կրծողների տեսակ սկյուռանմանների ընտանիքից։ Տարածված է ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուռ Աբերտիի մեջքի մուգ բիծը

Աբերտի սկյուռի երկարությունը կազմում է 46-58 սմ, պոչինը՝ 19-25 սմ։ Ինչպես սովորական սկյուռը, սկյուռ Աբերտին նույնպես ունի վրձնանման մազերի փունջ ականջների վրա, որի երկարությունը հասնում է 2-3 սմ-ի։ Մորթին մոխրագույն է, մեջքին նշմարվում է մուգ գիծ։ Գլուխը կլոր է, աչքերը սև են։ Դնչին ունի զգայուն բեղիկներ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս սկյուռ Աբերտիի համար ընդունված է Sciurus aberti[2] գիտական անվանումը։ Գոյություն ունեն 10 ենթատեսակներ, այդ թվում նաև կայբաբյան սկյուռը(Sciurus aberti kaibabensis), որը մինչ այդ համարվում էր առանձին տեսակ[3]։

  • S. a. aberti (Woodhouse). Տարածվածությունը — Արիզոնա.
  • S. a. barberi (Allen). Տարածվածությունը — Չիուաուա.
  • S. a. chuscensis (Goldman). Տարածվածությունը — Նյու-Մեքսիկո.
  • S. a. durangi (Thomas). Տարածվածությունը — Դուրանգո.
  • S. a. ferrous (True). Տարածվածությունը — Կոլորադո.
  • S. a. kaibabensis (Merriam). Տարածվածությունը — Արիզոնա.
  • S. a. mimus (Merriam). Տարածվածությունը — Նյու-Մեքսիկո.
  • S. a. navajo (Durrant & Kelson). Տարածվածությունը — Յուտա.
  • S. a. phaeurus (Allen). Տարածվածությունը — Դուրանգո և Չիուաուայի հարավ։

Կենսակերպը և սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբերտի սկյուռը սնվում է սերմերով

Որպես բույն սկյուռն ընտրում է սոճի դեղինը։ Սնվում են սոճու սերմերով, կեղև ներքին մակերևույթով և ծաղկափոշով։ Նրանց սննդացանկում իրենց ուրույն տեղն ունեն նաև կաղինները[4]։ Սնվում են նաև սնկերով։

Ջուրը ստանում են հիմնականում սննդի միջոցով, սակայն երբեմն կարող են խմել լճերից կամ անձրևափոսերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 143. — 10 000 экз.
  2. Hall, E. Raymond. 1981. The mammals of North America. 2nd ed. Vol. 2. New York: John Wiley and Sons
  3. Nash, Donald J.; Seaman, Richard N. 1977. Sciurus aberti. Mammalian Species
  4. Reynolds, Hudson G.; Clary, Warren P.; Ffolliott, Peter F. 1970. Gambel oak for Southwestern wildlife. Journal of Forestry