Ալաբամայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաբամայի համալսարան
Изображение логотипа
Alabama university collage.jpg
Տեսակհասարակական համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1831
Ընդհանուր անձնակազմ1122 մարդ
ԱնդամակցությունORCID[1], Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4], Հետազոտական գրադարանների կենտրոն[5], Հարավ - արևելյան կոնֆերենցիա և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[7]
ՏեղագրությունՏասկալուսա
Հասցե739 University Blvd, Tuscaloosa, AL, 35487-0166[8]
Կայքua.edu(անգլ.)
##Ալաբամայի համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Ալաբամայի համալսարան, ԱՄՆ
Commons-logo.svg University of Alabama Վիքիպահեստում

Ալաբամայի համալսարան (անգլ.՝ The University of Alabama), ամերիկյան համալսարան, գտնվում է Ալաբամա նահանգի Տասկալուսա քաղաքում։  Ամենահին համալսարաններից է և Ալաբամա նահանգի ամենամեծը համալսարաններից մեկն է։ Ալաբամայի համալսարանն առաջարկում է 13-ակադեմիական ուսուցման ծրագրերի բաժիններ տարբեր` բակալավրի, մագիստրոսի, կրթության մասնագետի և դոկտորական աստիճաններով։ Համալսարանում է գտնվում նահանգի միակ իրավաբանական դպրոցը։ Ակադեմիական ծրագրերը, որոնք անհասանելի են այլ վայրերում, Ալաբամայի համալսարանում ներկայացված են մարդաբանության, գրադարանային եւ տեղեկատվական հետազոտությունների, մետալուրգիայի, երաժշտության, ռոմանական լեզուների և Սոցիալական աշխատանքի դոկտորական ծրագրերով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատության պաշտոնական անվանումն է Ալաբամայի համալսարան։ Պաշտոնապես ընդունված հապավումը` անգլ.՝ UA։ Քաղաքի անունը, ուր գտնվում է համալսարանը, ավելացվում է համալսարանի անվանը, որպեսզի այն տարբերվի Ալաբամայի համալսարանների համակարգի մեջ մտնող այլ համալսարաններից (Ալաբամայի համալսարան Բիրմինգհեմում, Ալաբամայի համալսարան Հանսթվիլում, Ալաբամայի համալսարան Թուսկալուսայում

Կամպուս Հապավում Հիմնադրում Ուսանողներ Քաղաք
Ալաբամայի համալսարան Թուսկալուսայում UA 1831 38,563 Թուսկալուսա
Ալաբամայի համալսարան Բիրմինգհեմում UAB 1966 19,535 Բիրմինգհեմ
Ալաբամայի համալսարան Հանսթվիլում UAH 1969 9,100 Հանսթվիլ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականին Կոնգրեսը հատակացրեց քաղաք «կրթական սեմինարիա» ստեղծելու համար` այսպես կոչված Լանդ Գրանտ (անգլ.՝ Land grantհողատարածք նվեր) շնորհեց։ Երբ Ալաբաման Միացյալ Նահանգների կազմի մեջ մտավ (1819 թվականի դեկտեմբերի 14-ին), որպես լանդ գրանտ ավելացվեց երկրորդ քաղաքը` տրամադրված տարածքը հասցնելով ընդհանուր առմամբ 46 000 ակրի (186 կմ2)։ Ալաբամայի Գլխավոր Ասամբլեան 1820 թվականի դեկտեմբերի 18-ին ստեղծեց սեմինարիա և այն անվանեց «Ալաբամայի համալսարան», եւ շինարարության ղեկավարման և համալսարանի շահագործման համար ստեղծեց Հոգաբարձուների խորհուրդ։ Խորհուրդը համալսարանի կամպուսի համար ընտրեց մի վայր, որը նահանգի այն ժամանակվա մայրաքաղաք`  Թուսկալուսայի քաղաքային սահմաններից դուրս էր գտնվում։ Նոր կամպուսը նախագծել էր ճարտարապետ Ուիլյամ Նիկոլսը, որը հանդիսանում էր նաեւ վերջերս ավարտին հասցված Ալաբամայի կապիտոլիումի եւ Քրիստոսի Եպիսկոպոական եկեղեցու շենքերի հեղինակը։ Թոմաս Ջեֆերսոնի ազդեցությամբ Նիկոլսը նախագծեց 70 ոտնաչափ (21 մ) լայնությամբ, 70 ոտնաչափ (21 մ) բարձրությամբ կամպուս, որը հանդիսացավ որպես գրադարան ու համալսարանական քաղաքի կենտրոն։ Համալսարանի կանոնադրության հետ միասին ներկայացվեց համալսարանի առաջին նախագահը։ Ալաբամայի համալսարանն իր դռները բացեց ուսանողների առաջ 1831 թվականի ապրիլի 18-ին։ 

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբամայի համալսարանում կան 13 գիտական ակադեմիական ստորաբաժանումներ, նրանցից ութը հնարավորություն են տալիս բակալավրի աստիճան ստանալ։ Այդ ութ բաժիններում մագիստրոսի, մասնագետի և դոկտորի աստիճանները տրվում են Բարձրագույն դպրոցում կրթությունի ստանալուց հետո։ Բժիշկ-ուսանողները սովորում են Բժշկության դպրոցում, որն ավարտելուց հետո նրանք ստանում են իրենց աստիճանը։

Շարունակական կրթության քոլեջը ուսանողների համար ապահովում է հեռակա դասընթացներ և հեռակա ուսուցման այլ տեսակի հնարավորություններ։

Ալաբամայի համալսարան ընդունվողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի 2016 թվականի աշնանը հասնելով 37 665 ուսանողների։ Ներածական դաս Առաջին կուրսեցի ուսանողների թիվը` 7 559 ամենամեծն է եղել համալսարանի պատմության մեջ եւ ամենաբարձր բալերով։ Առաջին կուրսեցիների ավելի քան 40% -ը` 7559 մարդ, ստանդարտացված թեստերից հավաքել է 30 կամ ավելի միավոր, նախորդ տարվա նման ուսանողների ռեկորդային` 36% -ի համեմատ[9]։

Ալաբամայի համալսարանում ընդհանուր առմամբ հասանելի են ուսումնասիրության առարկան հանդիսացող առկա ուսուցման 573 ծրագրեր եւ հեռավար ուսուցման 87 ծրագրեր։ Ուսանողների թվով առավել տարածված ֆակուլտետներից են (նշված տոկոսը վերաբերվում է համալսարանի բոլոր ուսանողներին)[10].

  • 29% - Բիզնես, Մենեջմենթ, Մարքեթինգ և հարակից դիսցիպլիններ
  • 12% - Հաղորդակցություն, լրագրություն և հարակից դիսցիպլիններ
  • 9% - Առողջապահության հետ կապված ուղղությունները 
  • 8% - Կրթություն
  • 8% - Ինժեներիա։

Ալաբամայի համալսարանի նոր քոլեջը (New College, University of Alabama), որը հիմնադրվել է 1971 թվականին եւ 1996 թվականին միավորվել է Արվեստի եւ գիտությունների քոլեջի հետ, ուսանողներին իրենց ուսումնական պլանը ընտրելու ավելի մեծ ճկունություն է ընձեռում արվեստի բակալավրի կամ բակալավրի գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու դեպքում։ Ծրագիրը նախատեսում է ուսանողների «խոր ուսուցում» ուսանողների ընտրած այս կամ այն բնագավառում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Univofalsigncmps.jpg
AlabamaNatMuseum.jpg
Kirklin Clinic.png
Ալաբամայի համալսարանի Թուսկալուսայի ցուցանակ Թուսկալուսայի կամպուսում Ալբանիայի բնական պատմության թանգարանի ցուցասրահ Բիմինգհեմի Քիրկլինի կլինիկան Ալաբամա նահանգի բժշկության դպրոցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]