Հանթսվիլ (Ալաբամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանթսվիլ
HsvMontage.jpg
Կոորդինատներ: 34°42′49″ հս․ լ. 86°35′10″ ամ. ե. / 34.71361° հս․. լ. 86.58611° ավ. ե. / 34.71361; 86.58611
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1805 թ.
Մակերես556,0566 կմ²
ԲԾՄ193±1 մետր
Բնակչություն180 105 մարդ (2010)
Հեռախոսային կոդ256
Փոստային ինդեքսներ35800–35899
Պաշտոնական կայքhuntsvilleal.gov
##Հանթսվիլ (Ալաբամա) (ԱՄՆ)
Red pog.png

Հանթսվիլ (անգլ.՝ Huntsville), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի հյուսիսային մասում՝ Քամբերլենդ սարավանդի վրա: Շրջանի կենտրոնը Մեդիսոնն է: Բնակչությունը կազմում է 171 327 մարդ (2007 թվական), իսկ քաղաքի շրջանների հետ միասին՝ 395 645 մարդ (2008 թվական)[1]: Գտնվում է Թենեսի գետի ափին:

Քաղաքը բաժանված է հինգ վարչական շրջանների. հյուսիսարևմտյան, արևելյան, հարավարևելյան, հարավարևմտյան և արևմտյան:

Քաղաքի շրջակայքում է գտնվում միջազգային Հանթսվիլ-Դեկեյտեր օդանավակայանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1805 թվականին, անվանվել է հիմնադիր Ջոն Հանթսի պատվին: Հանթսվիլը նահանգի առաջին քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրն է (1811 թվական): Քաղաքում անցկացվել է նահանգի սահմանադրական կոնվենցիան: 1879 թվականին այն դարձել է նահանգի մայրաքաղաք: Երկար ժամանակ քաղաքը համարվել է եգիպտացորենի, բամբակի, տեքստիլ արտադրանքի առևտրի կենտրոնը: 1862 թվականին Հանթսվիլը պաշարվել է հյուսիսային ժողովրդի զորքերի կողմից:

The United States Army Aviation and Missile Command, AMCOM-ի շտաբկայանը Հանթսվիլի Ռեդսթոունյան արսենալում

Մինչև 1940 թվականը Հանթսվիլը փոքր քաղաք էր, դրա արագ աճը սկսվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քաղաքի մոտ տեղակայվեց «U.S. Army Redstone Arsenal» ռազմամթերքի արտադրամասը, որը 1950-ական թվականներին վերափոխվել է հրթիռաշինական կենտրոնի: Կենտրոնում աշխատում էր Վերերա ֆոն Բրաունի խումբը: 1960 թվականին կենտրոնը ստացել է Ջորջ Մարշալի անվանումը և դարձել ՆԱՍԱ-ի դեպի տիեզերք թռիչքների բազային օբյեկտներից մեկը (անգլ.՝ George C. Marshall Space Flight Center):

Հանթսվիլը հրթիռաշինարարական քաղաք է, որտեղ մշակվել և արտադրվել են բանակի համար բալիստիկական հրթիռներ և տիեզերանավերի համար սարքավորումներ: Առաջին անգամ ռուս տիեզերագնացները քաղաք են այցելել 1992 թվականին[2]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է խոնավ մերձցամաքային կլիմայական գոտում (Cfa): Ամառը անձրևային է և շոգ, ձմեռը՝ բավական տաք, ամռանը միջին մաքսիմալ ջերմաստիճանը տատանվում է 31,6 աստիճան Ցելցիուսի սահմաններում, իսկ ձմռանը՝ 9,4: Գարնանը և աշնանը հնարավոր են տորնադոներ: Ձնային ծածկույթ հազվեդեպ է առաջանում, չնայած լինում են ձյան անոմալ տեղումներ, ինչպիսին տեղի էր ունեցել 1963 թվականի հունվարի 1-ին, երբ մեկ օրվա ընթացքում տեղացել էր 43 սմ ձյուն:

Հանթսվիլ, Ալաբամաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 79
(26)
83
(28)
90
(32)
95
(35)
99
(37)
108
(42)
111
(44)
108
(42)
108
(42)
96
(36)
84
(29)
81
(27)
111
(44)
Միջին բարձր °F (°C) 50.1
(10.1)
54.9
(12.7)
63.8
(17.7)
72.6
(22.6)
80.3
(26.8)
87.2
(30.7)
89.7
(32.1)
89.9
(32.2)
84.0
(28.9)
73.6
(23.1)
62.7
(17.1)
52.5
(11.4)
71.8
(22.1)
Միջին օրական °F (°C) 41.5
(5.3)
45.7
(7.6)
53.5
(11.9)
61.8
(16.6)
70.3
(21.3)
77.7
(25.4)
80.6
(27)
80.1
(26.7)
73.7
(23.2)
62.8
(17.1)
52.7
(11.5)
43.9
(6.6)
61.2
(16.2)
Միջին ցածր °F (°C) 31.0
(−0.6)
34.7
(1.5)
41.5
(5.3)
49.3
(9.6)
58.6
(14.8)
66.4
(19.1)
69.7
(20.9)
68.6
(20.3)
61.7
(16.5)
50.2
(10.1)
41.0
(5)
33.7
(0.9)
50.5
(10.3)
Ռեկորդային ցածր °F (°C) −11
(−24)
−8
(−22)
6
(−14)
24
(−4)
32
(0)
42
(6)
49
(9)
50
(10)
37
(3)
23
(−5)
1
(−17)
−3
(−19)
−11
(−24)
Տեղումներ դյույմ (մմ) 5.00
(127)
5.03
(127.8)
5.60
(142.2)
5.10
(129.5)
4.34
(110.2)
3.89
(98.8)
3.46
(87.9)
2.78
(70.6)
2.96
(75.2)
3.02
(76.7)
5.64
(143.3)
5.77
(146.6)
54,29
(1379)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 1.3
(3.3)
0.6
(1.5)
0.3
(0.8)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.2
(0.5)
2.4
(6.1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 10.7 10.4 10.6 10.1 10.2 10.1 10.5 8.5 7.5 7.7 9.4 10.8 116.4
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 0.9 0.6 0.3 0 0 0 0 0 0 0 0 0.4 2.2
% խոնավություն 56.5 73.5 71.0 70.0 70.0 72.5 73.5 76.0 74.5 74.0 70.0 70.5 75.0
Աղբյուր #1: NOAA[3]
Աղբյուր #2: climate-zone.com[4]

Ժողովրդագրական իրադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2000 թվականի բնակչության մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակչությունը կազմում է 158216 մարդ, 66742 տանուտեր և 41713 ընտանիք: Բնակչության խտությունը 351 մարդ/կմ2 է: Կար 73670 բնակատեղի՝ 163,4 բնակատեղի/կմ2 միջին խտությամբ: Քաղաքի ռասայական կազմը. 64,47 % սպիտակամորթ, 30,21 % աֆրոամերիկացի, 0,54 %՝ հնդկացի, 2,22 %՝ ասիացի, 0,06 %՝ խաղաղօվկիանոսյան կղզիներից եկվորներ, 0,66 %՝ ուրիշ ռասաներից և 1,84 %՝ երկու և ավելի ռասաների խառնածիններ: Բնակչության 2,04 %-ը՝ իսպանալեզու է:

Գրանցված են 66742 տնային տնտեսություններ, որոնցում 27,6 %-ը ունեն մինչև 18 տարեկան երեխա, 45,5 %-ը միասին ապրող ամուսնացած զույգեր են, 13,7 %-ը ոչ լիարժեք ընտանիքներ են, իսկ 37,5 %-ը ամուսնացած չեն: Տնային տնտեսությունների 32,3 %-ը կազմված են տարբեր դեմքերից, նրանցից 9,2 %-ը 65 և ավելի տարեկան են: Ընտանիքի անդամների միջին չափը 2,91 մարդ է:

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրթիռատիեզերական կենտրոնի ամերիկյան հրթիռները, Հանթսվիլ

Քաղաքում արտադրվում է հրթիռատիեզերական սարքավորումներ, Chrysler ապրանքանիշի ավտոմոբիլներ, ռադիոէլեկտրոնիկա: Զարգացած է քիմիական արդյունաբերությունը: «ԱՄՆ-ի հրթիռային քաղաքում» է արտադրվել ամերիկյան առաջին «Յուպիտեր-С» հրթիռ կրողը, լուսնային ծրագրի հրթիռ կրողները շաթլներ:

Հանթսվիլում են գտնվում նաև «Intergraph» և «Digium» ընկերությունների շտաբկայանները:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում են տեղակայված Ալաբամայի համալսարանը, Օուքվուդի քոլեջը, Ալաբամայի գյուղատնտեսական համալսարանը:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանթսվիլի քաղաքային այգին
  • Աշխարհի ամենամեծ տիեզերքի թանգարանը
  • Արվեստի թանգարան
  • Բուսաբանական այգի

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն, Թայնան[5]

Saturn V Dynamic Test Stand

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Estimates of the Population for Incorporated Places in Alabama, Listed Alphabetically: April 1, 2000 to July 1, 2006 (CSV). 2007 Population Estimates. U.S. Census Bureau, Population Division. June 28, 2007(չաշխատող հղում)
  2. По воспоминаниям последнего советского космонавта: «Когда в 92 году я посетил город Хантсвилл — это город ракетостроителей, секретнейший город, закрытый город Америки был. Вот когда они открыли его, я один из первых, который переступил порог этого города. И знаете, я встретил огромное количество людей, которые в конце 80-х — начале 90-х годов туда перебрались.» — http://www.svobodanews.ru/content/transcript/1607789.html
  3. «NOWData – NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է February 14, 2013 
  4. «Huntsville climate data»։ climate-zone.com 
  5. «Sister Cities»։ Администрация города Тайнань։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]