Բրուսոնեթիա թղթյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրուսոնեթիա թղթյա
Բրուսոնեթիա թղթյա
Բրուսոնեթիա թղթյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թթազգիներ (Moraceae)
Տրիբա Moreae
Ցեղ Բրուսոնեթիա (Broussonetia)
Տեսակ Բրուսոնեթիա թղթյա (B. papyrifera)
Միջազգային անվանում
Broussonetia papyrifera
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բրուսոնեթիա թղթյա (լատին․՝ Broussonetia papyrifera (L.) L. Heri), թթազգիներ ընտանիքի, բրուսոնեթիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են՝ 10 —16 մ բարձրությամբ, կամ ուժեղ թփակալած թփեր են' ձվաձև սաղարթով։ ճյուղերը հաստ են, մազմզուկապատ։ Երիտասարդ ճյուղերի կեղևը մոխրականաչավուն է կամ ձիթագույն, ավելի ուշ՝ գորշավուն։ Տերևները ձվաձև են կամ 3 բլթականի, ձգված գագաթով և սրտանման հիմքով, 7—20 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ, մանր ատամնաեզր, երբեմն՝ կրկնակի սղոցաեզր, մազմզուկապատ, վերևի կողմից կոշտ-խորդուբորդ, ներքևից՝ մազմզուկապատ (երբեմն միայն ջղերի ուղղությամբ), 3 — 10 սմ երկարությամբ տերևակոթունով։ ԱռԷջային ծաղիկների (կատվիկներ) երկարությունը հասնում է 6 —8 սմ-ի, վարսանդային ծաղիկները գլխիկներ) ունեն 2 սմ տրամագիծ։ Պտուղը գունդ է՝ 2—3 սմ տրամագծով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում և Կորեայում։ Հայաստանում տարածված է միայն ցածրադիր, տաք շրջաններում։ Մինչև 1965 թ. Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղի մոտ գտնվող տնկարանում աճում էր բրուսոնեթիայի 30 տարեկան մեկ ծառ՝ 15 մ բարձրությամբ և 60 սմ բնի տրամագծով։ Բունը ուղիղ էր և սլացիկ, մինչև 5 մ բարձրության վրա ազատ էր ճյուղերից։ Ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում էր։ Ցավոք, Աղստաֆա—Իջևան երկաթգծի շինարարության ընթացքում այդ եզակի ծառատեսակը հատվեց։ Ներկայումս բրուսոնեթիայի խոշոր ծառեր են հանդիպում Իջևանում, Բագրատաշենում և Երևանում։ հետաքրքրական է, որ այս բույսը որպես ծառ աճում է ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա։ Ավելի բարձր հիպսոմետրական նիշերում վերածվում է թփի, այնուամենայնիվ դարձյալ ծաղկում է և պտղաբերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բավականին երաշտադիմացկուն է։ Երիտասարդ ճյուղերի կեղևը և բնափայտի ֆլոեմը օգտագործվում է բարձրորակ թուղթ ստանալու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 166։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուսոնեթիա թղթյա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուսոնեթիա թղթյա» հոդվածին։