Ներխուժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Invasion

Ներխուժում (անգլ.՝ Invasion!), երրորդ ամենամյա կրոսսովերը Arrowverse-ի սերիալների միջև։ Բաղկացած է երեք մասից (յուրաքանչյուր սերիալում ցուցադրվում է մեկական մաս)։ «Ներխուժման» սյուժեն և կառուցվածքը վերցված են համանուն կոմիքսի մինիսերիաներից։ 2016 թվականի նոյեմբերի 28-ին The CW հեռուստաալիքով ցուցադրվել է «Սուպերգրլ» հեռուստասերիալի «Մեդուզա» էպիզոդը, որի վերջում հայտնվում են Բարի Ալենը և Ցիսկո Ռամոնը` «Ֆլեշ» հեռուստասերիալի գլխավոր հերոսները և օգնություն են խնդրում Կառա Դենվերսից/ Սուպերգրլ, որն էլ դառնում է ամենամյա կրոսսովերի ոչ պաշտոնական սկիզբը։ «Ներխուժումը» պաշտոնապես մեկնարկել է հաջորդ օրը` «Ֆլեշ» հեռուստասերիալի համանուն էպիզոդի ցուցադրման ժամանակ։ Սյուժեն շարունակել են «Նետի» և «Վաղվա լեգենդների» էպիզոները, որոնք ունեն նույն անվանումը։ Ըստ ընդհանուր գաղափարի Ֆլեշի թիմը միանում է Սուպերգրլին, Նետի և Լեգենդների թիմին, որպեսզի դիմակայի Դոմինատորների այլմոլորակային ռասսային, որոնք ներխուժել են Երկիր։

Տվյալ կրոսսովերի ստեղծման գաղափարը ի հայտ է եկել 2016 թվականի մայիսին, երբ հայտնի դարձավ, որ «Սուպերգրլը» ունենալու է երկրորդ եթերաշրջան, որը CBS հեռուստաալիքը փոխարինել էր The CW-ով։ 2016 թվականի սեպտեմբերին բոլոր երեք մասերի համար գրվել են սցենարներ, իսկ մեկ ամիս անց` 2016 թվականի հոկտեմբերին, ավարտվել են համապատասխան էպիզոդների նկարահանումները։ Այդ նույն ամսին տեղեկություններ են ստացվել էպիզոդների անվանումների և նրանց համառոտ բովանդակությունների մասին։ «Ներխուժման» մեջ Arrowverse-ի յուրաքանչյուր նախագծում հայտնվել են գլխավոր հերոսներ (նրանցից ոմանք միայն այն հիմանական մասում են, որոնց կազմում կան), իսկ Մելիսա Բենոիսթը հյուրի կարգավիճակով Սուպերգրլի դերն է տարել նրանցից յուրաքանչյուրում։ Բացի այդ, երկրորդ մասում` «Նետի» 5-րդ եթերաշրջանի շրջանակներում, կերպարներ են հայտնվել նախորդ եթերաշրջաններից, քանի որ այն դարձել էր սերիալի 100-րդ հոբելյանական էպիզոդը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլմոլորակային ռասսան` հայտնի Դոմինատորներ անվամբ, սպառնում են Երկրի անվտանգությանը, և Բարի Ալենը որոշում է իր ուժերը միավորել Օլիվեր Քուինի / Կանաչ նետի հետ, որպեսզի կանգնեցնի նրանց։ Երբ երկու հերոսների ուժերը չեն բավարարում թշնամիներին հաղթելու համար, նրանք գտնում են Լեգենդներին, ինչպես նաև մեր աշխարհ են բերում Սուպերգրլին։ Միայն թե, երբ Դոմինատորների դեմ մշակված հաղթանակի ծրագիրը գործնականում իրագործվում է, բացահայտվում է ճշմարտությունը Ֆլեշփոինթի գոյության մասին և յուրաքանչյուրը կասկածում է այն բանում, թե ում կարելի է վստահել։ Միևնույն ժամանակ Մարտին Շտայնը գալիս է իր տուն և դեմ առ դեմ հանդիպում այն պարադոքսին, որը նա ստեղծել էր 1987 թվականին։ Դոմինատորները առևանգում են խմբի որոշ անդամների։ Օլիվերը արթնանում է մի կյանքում, որտեղ նա և իր հայրը երբեք չեն ճանապարհորդել «Թագավորական գամբիտով», այսինքն չի եղել կղզի, նրա ծնողները ողջ և առողջ են, նա ու Լորելը սիրահարված են ու պատրաստվում են ամուսնանալ, իսկ ինքը` Կանաչ նետը չէ։ Սակայն որոշ անհամապատասխանություններ նրա մեջ կասկածներ են առաջացնում, որ այդ ամենը մի մեծ խաբեություն է։ Վերջ ի վերջո, Մարտին Շտայնը` Դոմինատորներին հաղթելու եղանակ է գտնում, և հերոսները պայքար են սկսում եկվորների դեմ[1]։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական և կրկնվող[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Էպիզոդ
Ֆլեշ Նետ Վաղվա լեգենդները
Գրանթ Գասթին[2] Բարի Ալեն / Ֆլեշ Հիմնական Հյուր
Քենդիս Փաթոն[3] Այրիս Ուեստ Ալլեն Հիմնական
Դենիել Պանաբեյկեր[2] Քեյթլին Սնոու Հիմնական Հյուր
Կառլոս Վալդես[2] Ցիսկո Ռամոն Հիմնական Հյուր
Քեյնան Լոդնսդեյլ[4] Ուոլլի Ուեսթ Հիմնական
Թոմ Կավանա[2] Հարիսոն Ուելս Հիմնական
Մարտին Ջեսսի[5] Ջո Ուեսթ Հիմնական
Սթիվեն Ամել[2] Օլիվեր Քուին / Կանաչ Նետ Հյուր Հիմնական Հյուր
Դեյվիդ Ռեմսի[2] Ջոն Ջինգլ / Հյուր Հիմնական Հյուր
Ուիլա Հոլանդ[2] Տեա քուին / Սպիդի Հյուր Հիմնական
Էմիլի Բեթ Ռիքարդս[2] Ֆելիսիտի Սմոուք / Դիտորդ Հյուր Հիմնական Հյուր
Էչո Կելլում[6] Պարոն Տերրիֆիկ Հիմնական
Ջոշ Սեգարա Էդրիան Չեյզ Հիմնական
Փոլ Բլեկտորն[7] Քվենտին Լենս Հիմնական
Վիկտոր Գարբեր[2] Մարտին Շտայն / Հրե փոթորիկ Հյուր Հիմնական
Բրենդոն Ռաութ[2] Ռեյ Պալմեր Հյուր Հիմնական
Քեյթի Լոտց[2] Սառա Լենս Հյուր Հիմնական
Ֆրանց Դրամեհ[2] Հրե փոթորիկ Հյուր Հիմնական
Էմի Պեմբերտոն[7] Գիդեոն Կամեո Հիմնական
Մեյսի Ռիչարդսոն-Սելերս[8] Ամայա Ջիվի / Վիկսեն Հիմնական
Նիք Զանո[8] Նաթան Հեյվուդ Հյուր Հիմնական
Դոմինիկ Փարսել[2] Միկ Ռորի / Ջերմային Ալիք Հյուր Հիմնական
Մելիսա Բենոիսթ[8] Կառա Դենվերս / Սուպերգրլ Հյուր
Քրիստինա Բրուկատո Լիլի Շտայն[9] Հյուր Հյուր
Դոննելի Ռոութս «Չորսաչքանի»[10] Հյուր Հյուր

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ներխուժում» կրոսսովերի ոչ պաշտոնական սկիզբը համարվում է 2016 թվականի նոյեմբերի 28-ը, երբ ցուցադրվեց «Սուպերգրլի» երկրորդ եթերաշրջանի «Մեդուզա» էպիզոդը, որի վերջում հայտնվում են Բարի Ալենն ու Ցիսկո Ռամոնը և Կառային ինչ-որ բան խնդրում։ Շարքը պաշտոնապես սկսվեց ցուցադրվել հաջորդ օրը, երբ համանուն էպիզոդ ցուցադրվեց «Ֆլեշ» հեռուստասերիալում։ «Նետի» էպիզոդը, որը նույնպես կոչվում էր «Ներխուժում», ցուցադրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, իսկ «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալի համանուն էպիզոդը` 2016 թվականի դեկտեմբերի 1-ին։ Չորս էպիզոդները ցուցադրվել են The CW հեռուստաալիքով[11]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ «Ներխուժումը» իրականում միավորում է միայն երեք սերիալ, այն նաև պայքար է «հերոսների և եկվորների միջև», ցուցադրվել է որպես «կրոսսովերի քառօրյա շարք» (անգլ.՝ four-night crossover event) և ներառել «Սուպերգրլ» էպիզոդը[12]։ Կանադայում, որտեղ «Ֆլեշի», «Նետի» և «Վաղվա լեգենդների» հեռարձակմամբ զբաղվում է CTV Television Network ցանցը, «Ներխուժումը» դիտարկվել է որպես «եռօրյա շարք»` «Հերոսների միավորում» ընդհանուր անվամբ (անգլ.՝ Heroes United)[13]. Բացի այդ, արտադրողները նկարահանել են գաղտնի տեսարաններ, որտեղ երևում է թե ինչպես են Դոմինատորները փորձում գրավել Երկիրը, որը տեղի է ունենում կրոսսովերի գործողություններից 65 տարի առաջ[14]։ 2016 թվականի նոյեմբերի 23-ին ցուցադրվել է «Ներխուժման» թրեյլերը[15].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Abrams, Natalie (2016 թ․ նոյեմբերի 16). «New CW superhero crossover details revealed!». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 http://www.ew.com/article/2016/11/09/flash-green-arrow-supergirl-cw-superheroes-crossover-cover/
  3. Goldman, Eric (2016 թ․ հոկտեմբերի 31). «THE FLASH: CANDICE PATTON TALKS CROSSOVERS AND IRIS AND BARRY'S "HEALTHY, NORMAL" RELATIONSHIP». IGN. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Abrams, Natalie (2016 թ․ նոյեմբերի 14). «The Flash: Will Wally turn villain to get power?». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. https://www.geeksofdoom.com/2016/11/29/cw-crossover-review-flash-306-invasion
  6. https://www.cbr.com/spoiler-is-returning-for-arrows-100th-episode/
  7. 7,0 7,1 Somosot, Janice (2016 թ․ դեկտեմբերի 1). «'Arrow' 100th Episode Features A Shared Hallucination Between Oliver, Thea, Diggle, Ray & Sara». International Business Times Philippines. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 Romano, Nick (2016 թ․ նոյեմբերի 10). «'Arrow,' 'Flash,' 'Supergirl,' and 'Legends' Casts Unite in New Crossover Images». Collider.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Petski, Denise (2016 թ․ նոյեմբերի 29). «'DC's Legends Of Tomorrow' Adds Christina Brucato As Recurring». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. Abrams, Natalie (2016 թ․ դեկտեմբերի 1). «The Dominators will return on Supergirl — here's why that's scary». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. Jensen, Jeff (2016 թ․ նոյեմբերի 9). «This Week's Cover: CW superheroes crossover revealed». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  12. Arrant, Chris (2016 թ․ նոյեմբերի 11). «SUPERGIRL, FLASH, ARROW, LEGENDS' 'Heroes v. Aliens' DC-CW Crossover Trailer». Newsarama. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. «The Flash | Preview: Heroes Unite In A 3-Night Crossover Event Tuesday At 8/7/C On CTV». CTV.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին. «Heroes Unite, the three night crossover event. The war begins on Flash. Tuesday at eight seven central on CTV.» {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  14. White, Brett (2016 թ․ նոյեմբերի 23). «RETRO-STYLE CW/DC CROSSOVER PROMO SEES DOMINATORS WAGE WAR». Comic Book Resources. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. Damore, Meagan (2016 թ․ նոյեմբերի 23). «CW's Four-Show DC Crossover Gets a Full-Length Trailer». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.