Ջեյն Գուդոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Գուդոլլ
JaneGoodallOct10.jpg
Ծնվել էապրիլի 3, 1934(1934-04-03)[1][2][3][4][5][6][7] (86 տարեկան)
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆյունհեմի քոլեջ[8]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[9][10]
Ազդվել էLouis Leakey?
Մասնագիտությունմարդաբան, պրիմատոլոգ, էթոլոգ, համալսարանի պրոֆեսոր և գրող
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
ԱմուսինՀյուգո վան Լավիցկ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ[11] Կատալոնիայի միջազգային մրցանակ[12] Շրջակա միջավայրի պաշտպանության ձեռքբերումների Թայլերի մրցանակ Բենջամին Ֆրանկլինի մեդալ Գենեզիսի մրցանակ Նիերենբերգի մրցանակ Հիմնական գիտության ոլորտի Կիոտոյի մրցանակ Berlijn? Ալիկանտե համալսարանի պատվավոր դոկտոր Հաբբարդի շքանշան Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր Գոյաս President's Medal? և Prix Giles?
ԱնդամությունԼեոպոլդինա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[13]
Կայքjanegoodall.org
Ստորագրություն
Jane Goodall Signature.png
Jane Goodall Վիքիպահեստում

Տիկին Ջեյն Մորրիս Գուդոլլ  (ի ծնե՝ Վալերիե Ջեյն Մորրիս-Գուդոլլ, ապրիլի 3, 1934(1934-04-03)[1][2][3][4][5][6][7], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն),[14] նախկինում՝ բարոնուհի Ջեյն Վան Լևիցկ-Գուդոլլ), բրիտանացի պրիմատոլոգ և մարդաբան[15]։ Որպես շիմպանզեների աշխարհի առաջատար մասնագետ՝ Գուդոլլը հայտնի է իր 55 տարի շարունակ կատարած ուսումնասիրություններով, որոնք վերաբերում էին շիմպազեների սոցիալական և ընտանեկան փոխհարաբերություններին։ Իր ուսումնասիրությունները սկսել է 1960 թվականին, երբ ուղևորվել է Տանզանիայի Գոմբե Սթրիմ ազգային պարկ[16]։ Նա Ջեյն Գուդոլի ինստիտուտի և «Roots & Shoots» ծրագրի հիմնադիրն է, և հայտնի էր իր կենդանիների կենսաապահովման և պահպանության հարցերով գործունեությամբ: 1996 թվականին հիմնադրված «Ոչ մարդկային իրավունք» ծրագրի խորհրդի անդամ է [17][18]։ 2002 թվականի ապրիլին նրան անվանել են ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Ջեյն Մորրիս Գուդոլլը ծնվել է 1934 թվականին Լոնդոնում՝ բիզնեսմեն Մորթիմեր Հերբերթ Մորրիս Գուդուլի և վիպասան Մարգարեթ Միֆանվե Յոզեֆի ընտանիքում (վերջինս գրում էր Վաննե Մորրիս-Գուդոլլ գրական կեղծանվանբ):

Մանկության տարիներին Գուդոլլի հայրը նրան տալիս է Յուբիլե անունով մի խաղալիք շիմպանզե։ Խաղալիքի հանդեպ իր սերը դեռ վաղ տարիքում հիմք դրեց կենդանիների հանդեպ սիրուն։ Այսօր Յուբիլեն գտնվում է Լոնդոնի Գուդոլլի շքապահարանում։ «Մորս ընկերները սարսափում էին այս խաղալիքից՝ մտածելով, որ դա ինձ վախեցնում է և ինձ մղում է մղձավանջների»[19]:

Գուդոլլն ունի մի քույր՝ Ջուդիթը, ով ծնվել է քրոջ ծննդյան նույն օրը: Երկու քույրերի տարիքային տարբերությունը 4 տարի է։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդոլլը միշտ հետաքրքրված է եղել կենդանիներով և Աֆրիկայով, որը նրան 1957 թվականին բերեց Քենիա՝ իր ընկերոջ ֆերմա[20]։ Այստեղից նա քարտուղարի աշխատանք է ձեռք բերում և իր ընկերոջ խորհրդով զանգահարում է Լուիս Լիքին, ով քենիացի նշանավոր հնէաբան ու պրիմատոլոգ էր։ Լիքին հավատում էր, որ գոյություն ունեցող հսկա կապիկների ուսումնասիրությունը կարող է վաղ հոմիդների (վաղ մարդու[21]) վարքագիծի վերաբերյալ ցուցումներ հանդիսանար[22] և փնտրում էր շիմպանզեների հետազոտող, չնայած այդ գաղափարով նա ոչ մեկի հետ չէր կիսվում։ Փոխարենը նա առաջարկեց Գուդոլլին որպես քարտուղար աշխատել իր մոտ (հարցազրույցներից մեկի ժամանակ Գուդոլլը խոստովանել է, որ այն իրականում աշխատանք համարել չի կարելի, քանի որ նա զբաղվում էր իր սիրած գործով և չէր վարձատրվում դրա համար[23])։ Նրա կնոջից՝ Մարի Լևիցկից հավանություն ստանալուց հետո, Լուիսը Գուդոլլին ուղարում է Տանզանիայում գտնվող Օլդուվայ կիրճ, որտեղ տեղեկացնում է իր պլանների մասին։

1958 թվականին Լիքին Գուդոլլին ուղարկում է Լոնդոն՝ Օսման Հիլլի և Ջոն Լեպիերի հետ պրիմատների վարքագիծն ու անատոմիան ուսումնասիրելու համար[24]։ Լիքին միջոցներ էր հավաքում, և 1960 թվականի հուլիսի 14-ին Գուդոլլը ուղևորվել է Գոմբե Սթրիմ ազգային պարկ, դառնալով առաջին «Տրիմատը» («Տրիմատներ»[25][26]-ը հաճախ անվանում են նաև Լիքիի հրեշտակներ[27]։ Նրանք երեք կանայք են՝ Ջեյն Գուդոլլը, Դին Ֆոսսին[28] և Բիրուտե Գալդիկասը, ովքեր զբաղվել են պրիմատների ուսումնասիրությամբ)[29]։ Հետազոտությունների ժամանակ Գուդոլլի հետ էր նաև իր մայրը (անվտանգության նկատառումներից ելնելով, որը պահանջել էր Դեյվիդ Անսթեյը)։ Այդ ժամանակ Տանզանիան «Տանգանիկա» էր կոչվում և Բրիտանիայի պրոտեկտորատ էր[20]։

Լիքին 1962 թվականին Գուդոլլին ուղարկում է Քեմբրիջի համալսարան՝ հոգալով ֆինանսական ծախսերը։ Նա գնում է Նյուհեմ քոլեջ, որտեղից էլ ստանում է էթոլոգիայի դոկտորի աստիճան[20][30][31]։ Նա դարձավ ութերորդ մարդը, ում թույլ են տվել սովորել դոկտորի աստիճանի համար՝ չունենալով գիտությունների բակալավրի աստիճան[14]։ Նրա թեզը ավարտին է հասցվել 1965 թվականին, դասախոսը Ռոբերտ Հինդն էր։ Թեզի վերնագիրն էր՝ «Ազատ ապրող շիմպանզեների վարքագիծը», որտեղ մանրամասնել է Գոմբե արգելոցում իր առաջին հինգ տարվա ուսումնասիրությունները[14][30]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդոլլը երկու անգամ է ամուսնացել։ 1964 թվականի մարտի 28-ին նա ամուսնացել է հոլանդացի ազնվական, վայրի բնության լուսանկարիչ բարոն Հուգո վան Լևիցկի հետ՝ Լոնդոնում գտնվող Չելսիի հին եկեղեցում։ Ամուսնության ժամանակ նա հայտնի է դարձել բարոնուհի Ջեյն Վան Լևիցկի-Գուդոլլ անվանմբ։ Զույգը ունի մի որդի՝ Հյուգո Էրիկ Լուիսը (ծնվ. 1967)․ նրանք ամուսնալուծվել են 1974 թվականին։ Մեկ տարի անց Ջեյնն ամուսնացել է Դերեք Բրյասեսոնի հետ (ով Տանզանիայի խորհրդարանի անդամ է և այդ երկրի ազգային պարկերի տնօրենը)։ Վերջինս մահացել է 1980 թվականի հոկտեմբերին քաղցկեղից[32]։ Տանզանիայի կառավարությունում երկրի ազգային պարկերի համակարգի ղեկավարի տաշտոնը կրելը օգնել է իր կնոջը՝ Գուդոլլին իր հետազոտական նախագիծի հարցերում[32]։

Գուֆոլլը մեծ հետաքրքրություն է տածել Բիգֆութների նկատմամբ[33]։

Երբ նրան 2010 թվականի սեպտեմբերին հարցրել են՝ արդյոք նա հավատում է Աստծուն, նա ասել է․

Aquote1.png Ես ոչ մի գաղափար չունեմ, թե ինչ կամ ով է աստվածը։ Բայց ես հավատում եմ որոշ մեծ հոգևոր ուժերի։ Եվ ես դա հատկապես զգում եմ, երբ բնության գրկում եմ։ Դա ընդամենը մի բան է, որը ավելի մեծ ու ավելի հզոր է քան ես կամ որևէ մեկը։ Ես զգում եմ դա։ Եվ դա բավարար է ինձ համար։
- Ջեյն Գուդոլլ, 2010, սեպտեմբեր[34]
Aquote2.png


Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները Գոմբե Սթրիմ ազգային պարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդոլլի խոսակցությունը կանադացի լրագրող Սիլվեր Դոնալդ Աեմերոնի հետ

Գուդոլլը հայտնի է շիմպանզեների սոցիալական և ընտանեկան կյանքի ուսումնասիրություններում։ Նա սկսել է ուսումնասիրել Կասակելա շիմպանզեների համայնքը 1960 թվականին՝ Տանզանիայի Գոմբե Սթրիմ ազգային պարկում[35]։ Համալսարանական կրթություն չունենալով Գուդոլլը դիտարկում էր շիմպազեների վարքագիծը[36]։ Կապիկներին համարակալելու փոխարեն նա նրանց անունները էր տալիս, օրինակ՝ Ֆիֆի և Դեյվիդ Գրեյբորոդ, և դիտարկում էր, որ նրանք ունեն ունիկալ և եզակի անհատականություններ[36]։ Նա նկատեց, որ «միայն մարդը չէ, ով ունի անհատականություն, ռացիոնալ մտածելակերպ և զգացմունքներ՝ ուրախության և վշտի նման»[36]։ Նա շիմպանզեների մոտ նկատեց նաև այնպիսի վարքագիծ, որը վերաբերում է «մարդկային» գործունեությանը, ինչպիսիք են՝ գրկելը, համբուրելը, մեջքին ձեռքով շոյելը, անգամ խուտուտը[36]։ Գուդոլլը պնդում էր, որ այս ժեստերը վկայում են այն մասին, որ «մերձավոր, աջակցող, սիրողական հարաբերությունները, որոնք զարգանում են ընտանիքի անդամների և համայնքի ներսում գտնվող այլ անհատների միջև, կարող են մնալ ողջ կյանքի ընթացքում ավելի քան 50 տարի»[36]։ Այս բացահայտումները ցույց են տալիս գեներից բացի շիմպանզեների և մարդկանց նմանությունները, որոնք կարելի է տեսնել զգացմունքների, բանականության, ընտանեկան և սոցիալական հարաբերությունները դիտարկելով։

Գուդոլլի Գոմբե Սթրիմում անցկացրած հետազոտությունները գիտական համայնքում հայտնի են մինչև օրս երկու մեծ մարտահրավերների համար, այն է՝ միայն մարդիկ կարող են կառուցել և գործիքներ օգտագործել, և որ շիմպանզեները բուսակերներ էին[36]։ Հետևելով մի շիմանզեի տերմիտների թմբում սնվելուն, նա նկատեց, որ նրանք խոտը օգտագործում են որպես գործիք, այն մտցնում են տերմիտների թմբի անցքի մեջ, ապա խոտի վրա հավաքված տերմիտներին ուտում են[37]։ Շիմպանզեները օգտագործում են նաև ծառի ճյուղերը, և դրանք ավելի էֆֆեկտիվ օգտագործելու համար հեռացնում են դրանից տերևները, որը գործիքարտադրության մեջ կարելի է վաղ շրջան համարել[37]։ Մարդիկ երկար ժամանակ տարբերվում են կենդանիների մնացած թագավորություններից «Մարդ ինստրումենտալիստ» լինելու շնորհիվ։ Գուդոլլի հեղափոխական բացահայտումներին ի պատասխան Լուիս Լիքին գրել է․

Aquote1.png Հիմա մենք պետք է վերասահմանենք մարդուն, վերասահմանենք գործիքները, կամ ընդունենք շիմպանզեներին որպես մարդ
- Լուիս Լիքի[37][38][39]
Aquote2.png


Խաղաղ և ջերմ հարաբերություններից բացի, որը նա ուսումնասիրել էր, Գուդոլլը Գոմբե Սթրիմում նաև նկատեց շիմպանզեների կողմից դրսևորվող ագրեսիվ վարքագիծ։ Նա նաև հայտնաբերեց, որ շիմպանզեները պարբերաբար կարող են որսալ և ուտել ավելի փոքր պրիմատների, ինչպսիք են կոլոբուսները[36]։ Գուդոլլը հետևում էր՝ ինչպես են շիմպանզեների որսորդ խմբերը բոլոր հնարավոր կողմերիից շրջափակում կոլոբուսներին ծառերի սաղարթների վրա, ապա մի շիմպանզե հասնում ու սպանում է կոլոբուսին[39]։ Ապա մյուսները իրենց բաժինն էին վերցնում որսից, կիսվում մյուս անդամների հետ՝ ի պատասխան նրանց խնդրանքներին[39]։ Գոմբեի շիմպանզեները տարեկան սպանում և ուտում են պարկի կոլոբուսների մեկ երրորդին[36]։ Սա ինքնին կարևոր գիտական հայտանգործություն էր, որը մարտահրավեր էր նետում շինպանզեների դիետայի և վարքագծի մինչև այդ եղած ըմբռնումներին։

Բայց գուցե առավել զարմանալի և միևնույն ժամանակ վտանգավոր էր ագրեսիայի և բռնության հակումը շիմպանզեների խմբերի միջև։ Գուդոլլը նկատեց, որ դոմինանտող էգերը դիտավորյալ սպանում են խմբի մյուս էգերին՝ որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը[36]՝ երբեմն անգամ հասնելով կանիբալիզմի[37]։ Այս բացահայտման մասին Գուդոլլն ասել է․

Aquote1.png Ուսումնասիրության առաջին տասը տարում ես հավատում էի [...], որ Գոմբեի շիմպանզեները, մեծ մասամբ, մարդկանցից ավելի լավն էին [...] Ապա հանկարծ մենք բացահայտեցինք, որ շիմպանզեները կարող են դաժան լինել, որ նրանք, մեզ նման, ունեն իրենց էության ավելի մութ կողմը
- Ջ․ Գ․[37]
Aquote2.png

Նա 1974-1978 թվականների Գոմբեի Շիմպանզեների պատերազմը (հայտնի է նաև «Չորս տարվա պատերազմ» անվանումով) նկարագրել է իր «Through a Window: My Thirty Years with the Chimpanz» հուշագրության մեջ։ Նրա բացահայտումները հեղափոխեցին շիմպանզեի վարքագծի վերաբրյալ ժամանակակից գիտելիքները և ապացուցեցին նաև մարդկանց և շիմպանզեների միջև սոցիալական նմանությունների առկայությունը, չնայած շատ ավելի մութ կերպով։

Գուդոլլը ավանդական սովորույթից հեռացել է՝ իր ուսումնասիրվող պրիմատներին համարակալելու փոխարեն անուններ տալով։ Նրան այլ հետազոտողներից առանձնացնում էր այն, որ զարգացնելով շիմպանզեների հետ սերտ փոխհարաբերություններ, նա մինչև այսօր միակ մարդն է, որը երբևէ ընդունվել էր շիմպանզեների հասարակության կողմից: Նա շիմպանզեների խմբի ամենաերիտասարդ անդամն էր՝ 22 ամիս ժամանակահատվածով։ Գոմբեում գտնվելու ժամանակ Գուդոլլը անվանել հետևյալներին[40]

  • Դեյվիդ Գրեյբերդ, մոխրադունչ արու[41]
  • Գոլայեթ, Դեյվիդ Գրեյբերդի ընկերը, ի սկզբանե ալֆա արու, ով իր անունը ստացել է իր քաջության շնորհիվ,
  • Մայք, ով իր խորամանկության և իմպրովիզացիայի շնորհիվ Գոլայեթին տարհանել է,
  • Համֆրեյ, հսկա, ուժեղ արու,
  • Ջիջի, հսկա, սերունդ չտվող էգ,
  • Պարոն ՄաքԳրեգոր, ռազմատենչ ծեր արու,
  • Ֆլո, մայր, բարձրաստիճան կին, ուռուցիկ քթով և պատռված ականջներով։ Նրա զավակներն են՝ Ֆիգանը, Ֆաբենը, Ֆրեուդը, Ֆիֆին ու Ֆլինթը[42][43]
  • Ֆրոդո, Ֆիֆիի երկրորդ ամենամեծ զավակը, ագրեսիվ արու, որը հաճախ էր հարձակվում Ջեյնի վրա, և արդյունքում ստիպեց նրան (Ջեյնին) լքել խումբը, երբ նա դարձավ ալֆա արու[44]։

Ջեյն Գուդոլլ ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Գուդուլլը 2009 թվականին «Roots & Shoots»-ի հունգարական խմբի հետ։

1977 թվականին Գուդոլլը հիմնադրում է Ջեյն Գուդոլլ Ինստիտուտը (ՋԳԻ), որն աջակցում է Գոմբեում հետազոտություններ անկացնելուն, և նա շիմպանզեների պաշտպանության և նրանց բնակավայրերի հարցրով գլոբալ առաջնորդ է։ Ամբողջ աշխարհում տասնինը գրասենյակներով ՋԳԻ-ն լայնորեն ճանաչված է իր Աֆրիկայում համայնքային կենտրոնի պահպանման և զարգացման ծրագրերով։ Դրա համաշխարհային երիտասարդական ծրագիրը՝ «Roots & Shoots»-ը, սկսել է իր գործունեությունը 1991 թվականին, երբ տեղացի 16 պատանիներ հանդիպում են ունեցել Գուդոլլի հետ Տանզանիայի Դար ես Սալաամ քաղաքում։ Նրանք պատրաստ էին քննարկել մի շարք խնդիրներ, որոնց նրանց անհանգստացնում էին: Կազմակերպությունն այժմ ավելի քան 100 երկրներում ունի ավելի քան 10,000 խմբեր[45]։

Գուդոլլը Լուի Պերրոտտի հետ, ով իր ներդրումն է ունեցել Գուդոլլի՝ «Hope for Animals and Their World.» գրքի վրա։

1990-ականների կեսերին Դար ես Սալաամում գտնվող Ջեյնի տանը գրված ձեռագիր գրառումները, լուսանկարները և տվյալները հավաքագրվել են և Մինեսոտայի համալսարանում ստեղծվել է Ջեյն Գուդոլի անվան Պրիմատների ուսումնասիրության ինստիտուտ։ Ներկայումս Ջեյն Գուդոլլի բոլոր բնօրինակ արխիվները գտնվում են այնտեղ և թվայնացված են, վերլու]ված են և տեղադրված են առցանց տվյալների բազայում[46]։ 2011 թվականի մարտի 17-ին Դյուքի համալսարանի պատվիրակ Կարլ Բեյթսը հայտարարել է, որ արխիվները կտեղափոխվեն Դյուք՝ Էյն Փյուսիի աջակցությամբ, ով Դյուքի համալսարանի էվոլյուցիոն մարդաբանության ամբիոնի նախագահն էր։ Փյուսին, որը Մինեսոտայում ղեկավարել է արխիվները և Տանզանիայում աշխատել է Գուդոլլի հետ, Դյուքում աշխատել է մեկ տարի[47]։

Այսօր Գուդոլլը իր գրեթե ամբողջ ժամանակը նվիրում է շիմպանզեների և շրջակա միջավայրի շահերի պաշտպանությանը` տարեկան ճանապարհորդելով մոտ 300 օր[48][49]։ Գուդոլլը նաև Աֆրիկայից դուրս աշխարհի ամենամեծ շիմպանզեների արգելոցի (Ֆլորիդա) խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 Store norske leksikon — 1978.
  8. https://books.google.com/books?id=dzJIBQAAQBAJ&pg=PA261
  9. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119004453 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. http://www.janegoodall.org/janes-story
  11. https://www.sigmaxi.org/programs/prizes-awards/william-procter
  12. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/Generalitat of Catalonia.
  13. Notable Names Database — 2002.
  14. 14,0 14,1 14,2 The Biography Channel (2010)։ «Jane Goodall Biography»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 10, 2010-ին։ Վերցված է հուլիսի 28, 2010 
  15. Holloway, M. (1997) Profile: Jane Goodall – Gombe's Famous Primate, Scientific American 277(4), 42–44.
  16. «Jane in the Forest Again»։ National Geographic։ April 2003։ Վերցված է նոյեմբերի 17, 2014 
  17. «About Us»։ NhRP Website։ Nonhuman Rights Project։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 26, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 3, 2013 
  18. «2013 is here, and we are ready!»։ NhRP Website։ Nonhuman Rights Project։ հունվարի 16, 2013։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 14, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 3, 2013։ «The following year, I created the Center for the Expansion of Fundamental Rights, Inc. (CEFR), which is now the Nonhuman Rights Project, Inc., with Jane Goodall as a board member.» 
  19. Goodall Jane, Phillip Berman (2000)։ Reason for Hope: A Spiritual Journey։ New York: Warner Books։ էջ 4։ ISBN 978-0-446-67613-7 
  20. 20,0 20,1 20,2 «Early Days»։ Jane Goodall Institute։ 2010։ Վերցված է հուլիսի 28, 2010 
  21. «The life and work of the renowned primatology scientist, Jane Goodall, especially on her research about chimpanzees, Jane 2017»։ NatGeo Wild։ 2017 
  22. Jane Goodall helps humans and animals live together։ Arusha, Tanzania: TED։ June 2007։ Վերցված է 28 July 2010 
  23. «A very impressive interview with Jane Goodall. (2016)»։ YouTube։ Joel Hunter։ Published on Oct 12, 2016 
  24. Morell Virginia (1995)։ Ancestral Passions: the Leakey family and the quest for humankind's beginnings։ New York: Simon & Schuster։ էջ 242։ ISBN 0-684-80192-2 
  25. Galdikas, Birute Mary (հունվարի 6, 2007)։ «The Vanishing Man of the Forest»։ The New York Times։ Վերցված է 2013-12-08 
  26. Morell V (ապրիլի 16, 1993)։ «Called "'Trimates,' Three Bold Women Shaped Their Field»։ Science 260: 420–425։ PMID 17838264։ doi:10.1126/science.260.5106.420։ Վերցված է 2013-12-08 
  27. Freeman, Simon, "Inside Story: Money Business in Borneo; Birute Galdikas was seen as conservationist saint in the mould of crusaders like Dian Fossey. Now her jungle idyll is falling apart." The Guardian, January 4, 1994
  28. Dian Fossey "soon became one of the so-called Leakey's Angels, sponsored by" Louis Leakey "to do long-term research in Africa," according to "The Martyrdom of Dian Fossey," LIFE The Most Notorious Crimes in World History (Des Moines: LIFE Books, 2013), 99.
  29. Goodall Jane, Peterson Dale (սեպտեմբերի 25, 2002)։ Beyond Innocence: An Autobiography in Letters: The Later Years։ Houghton Mifflin Harcourt։ էջ 1։ ISBN 978-0-618-25734-8։ Վերցված է հուլիսի 13, 2011 
  30. 30,0 30,1 «Curriculum Vitae, Jane Goodall, PhD, DBE» (PDF)։ Jane Goodall Institute։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 26, 2012-ին։ Վերցված է հուլիսի 28, 2010 
  31. Dale Peterson (նոյեմբերի 11, 2014)։ Jane Goodall: The Woman Who Redefined Man։ Houghton Mifflin Harcourt։ էջ 261։ ISBN 978-0-547-52579-2 
  32. 32,0 32,1 Montgomery Sy (1991)։ Walking With the Great Apes։ Boston, MA: Houghton Mifflin։ էջեր 125–126։ ISBN 0-395-51597-1 
  33. «Chimp expert Jane Goodall says she is 'fascinated' by Bigfoot»։ NY Daily News։ Վերցված է հունիսի 26, 2013 
  34. Jane Goodall's Questions & Answers, Readers Digest, p. 128, September 2010
  35. «Study Corner – Gombe Timeline»։ Jane Goodall Institute։ 2010։ Վերցված է հուլիսի 28, 2010 
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 36,7 36,8 «Jane Goodall's Wild Chimpanzees»։ PBS։ 1996։ Վերցված է հուլիսի 28, 2010 
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 Goodall, Jane. Reason for Hope: A Spiritual Journey. New York: Warner Books, 1999.
  38. Tool Use
  39. 39,0 39,1 39,2 The Jane Goodall Institute: "Chimpanzee Central", 2008.
  40. see Kasakela chimpanzee community for a more complete list and details.
  41. Gombe National Park, Chimpanzee Central, Janegoodall.org
  42. Flo (approx. 1929–1972), Chimpanzee Central, Janegoodall.org
  43. Fifi (1958–2004), Chimpanzee Central, Janegoodall.org
  44. Fallow, A. (2003)։ «Frodo, the Alpha Male»։ National Geographic Society։ Վերցված է մարտի 4, 2009 
  45. «Our History»։ Roots & Shoots։ The Jane Goodall Institute։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2011-ին։ Վերցված է հուլիսի 14, 2010 
  46. «JGICPS»։ The Jane Goodall Institute։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2011-ին։ Վերցված է փետրվարի 3, 2011 
  47. «Goodall papers headed to Duke»։ Winston-Salem Journal։ մարտի 18, 2011։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 26, 2013-ին։ Վերցված է մարտի 18, 2011 
  48. Bender Kristin (հոկտեմբերի 2, 2009)։ «Goodall promotes peace, youth empowerment at talk in Berkeley»։ The Oakland Tribune։ Վերցված է հոկտեմբերի 10, 2009 
  49. Coward Ros (հոկտեմբերի 10, 2004)։ «New mission for chimps' champion»։ The Guardian (Guardian Media Group)։ Վերցված է հունվարի 12, 2016