Սողոմոնյան Կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոնյան Կղզիներ
Solomon Islands]
Սողոմոնյան Կղզիների դրոշ Զինանշան
Flag of the Solomon Islands.svg
Coat of arms of the Solomon Islands.svg
Solomon Islands on the globe (Oceania centered).svg
Կարգավիճակ Commonwealth realm, island nation, ինքնիշխան պետություն և ՄԱԿ անդամ-պետություն
Ներառում է Կենտրոնական նահանգ, Չոիսեուլ նահանգ, Guadalcanal Province, Հոնիարա, Isabel Province, Makira-Ulawa Province, Malaita Province, Western Province, Rennell and Bellona Province և Temotu Province
Պետական լեզու անգլերեն
Մայրաքաղաք Հոնիարա
Երկրի ղեկավար Եղիսաբեթ II
Մակերես 28,400 կմ²
Ազգաբնակչություն 561 231[1]
Խտություն 12,02 մարդ/կմ²
Հիմն God Save Our Solomon Islands
Արժույթ Solomon Islands dollar
Ժամային գոտի UTC+11:00
Հեռախոսային կոդ +677
Ինտերնետ-դոմեն .sb
Կոորդինատներ: 9°28′ հվ. լ. 159°49′ ավ. ե. / 9.467° հս․. լ. 159.817° ավ. ե. / 9.467; 159.817

Սողոմոնյան կղզիներ, պետություն Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում՝ Մելանեզիայում: Զբաղեցնում է համանուն արշիպելագի մեծ մասը և նույնիսկ որոշ այլ կղզեխմբեր։ Կազմված է 992 կղզիներից և ընդհանուր տարածքը կազմում է 28,400 կմ²[2]: Երկրի մայրաքաղաքը Հոնիարա քաղաքն է, որը տեղակայված է Գուադալկանալ կղզու վրա[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսում` Մելանեզիայում գտնվող համանուն արշիպելագի մեծ մասը, որը գտնվում է Նոր Գվինեայի արևելքում։

Խոշորագույն կղզինեն են Գուադալկանալը, Սանտա Իսաբելը, Մալայթին, Կրիստոբալը, Շուազյոլը, Նյու Ջորջիան։

Համեմատաբար առավել փոքր կղզիներ են Դաֆֆ կղզիախումբը, Սանտա Կրուսը, Սուոսսոուն, Բելլոնա, Ռեննալ և այլ կղզիներ[4][5]:

Կղզիները ունեն հրաբխային ծագում և առաջացել են հրաբխի ժայթքման հետևանքով։ Ամենաբարձր կետը Պոպոմանասեու լեռն է, որը ունի 2335 մետր բարձրություն։ Կղզիների տարածքը հարուստ են կարճ, սակայն ջրառատ գետերով[6]:

Կլիման մերձհասարակածային է`շատ խոնավ։ Տարեկան տեղումների քանակը գնահատվում է 2300-ից 7500 մմ[7]:

Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսներին գերակշռում է հարա-արևելյան պասսատը, իսկ դեկտեմբերից մինչև մարտ՝ հյուսիս-արևմտյան հասարակածային մուսսոնը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոնյան կղզիները գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, որտեղ հաճախ են լինում երկրաշարժերը։

Վերջին բարձր մագնիտուտի երկրաշարժը այստեղ եղել է 2011 թվականի ապրիլի 23-ին:

2010 թվականի հունվարին տեղի ունեցած երկրաշարժը գնահատվել է 7,2 բալ, ոը ուղեկցվել է ցունամիով և հրաբխի ժայթքումով։

Արդյունքում զոհվել են հազարավոր անձինք[8][9]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2009 թվականի մարդահաարի տվյալների, երկրի բնակչությունը կազմում է 515 870 մարդ։ Բնակչության տարեկան աճը կազմում է 2,3 %:

Ծնելիության մակարդակը կազմում է 26,9 %: Մահացություննեը՝ 3,7 %: Կյանքի միջին տևողությունը կանանց մոտ 71 տարի, իսկ տղամարդկանց մոտ 76 տարի։

Էթնիկական կազմում գերակշռում են մելանեզիացիները՝ 95,3 % (491 466 մարդ): Կան նաև պոլինեզիացիներ՝ 3,1 % (15 911 մարդ), միկրոնեզիացիներ՝ 1,2 % (6446 մարդ), չինացիներ՝ 0,1 % (654 մարդ), եվրոպացիներ՝ 0,1 % (721 մարդ) և այլն։

Ուրբանիզացման մակարդակը կազմում է 19,7 %, որը կազմում է 101 798 մարդ[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Bank database
  2. «Alvaro de Mendaña de Neira, 1542?–1595»։ Princeton University Library։ Վերցված է փետրվարի 8, 2013 
  3. «Solomon Islands»։ International Monetary Fund։ Վերցված է ապրիլի 21, 2012 
  4. Commonwealth and Colonial Law by Kenneth Roberts-Wray, London, Stevens, 1966. P. 897
  5. «Lord GORONWY-ROBERTS, speaking in the House of Lords, HL Deb 27 April 1978 vol 390 cc2003-19»։ Վերցված է նոյեմբերի 19, 2014 
  6. Kirch, Patrick Vinton (2002). On the Road of the Winds: An Archaeological History of the Pacific Islands. Berkeley, California: University of California Press. ISBN 0-520-23461-8
  7. "From primitive to postcolonial in Melanesia and anthropology". Bruce M. Knauft (1999). University of Michigan Press. p. 103. ISBN 0-472-06687-0
  8. English Rebecca (սեպտեմբերի 16, 2012)։ «Carnival Kate met by crowd of 70,000»։ Daily Mail (London) 
  9. «Cap – Anu»։ Rspas.anu.edu.au։ դեկտեմբերի 14, 2012։ Վերցված է մայիսի 3, 2014 
  10. «The Tulagi Battle»։ Mylescfoxdd829.net։ օգոստոսի 7, 1942։ Վերցված է հուլիսի 7, 2011 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Океания. Справочник. — М.: Наука, 1982.
  • Беллвуд П. Покорение человеком Тихого океана. Юго-Восточная Азия и Океания в доисторическую эпоху. — М.: Наука, Гл. редакция восточной литературы, 1986. — 524 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Блон Жорж. Великий час океанов: Тихий. — М. Мысль, 1980. — 205 с.