Քաղաքի անվանումը ծագել է արաբերեն Վադ ալ Կանալ բառից (արաբ․՝ وادي القنال)։ Առաջին անգամ այստեղ մադիկ սկսել են ապրել դեռևս պալեոլիթի (Հին քարի դար) շրջանից։ Մինչև այս տարածքում իբերական մշակույթի փոխադրումը, որտեղ բնակավայրը կոչվել է Tereses, հռոմեացիները կառուցել են Sisapo քաղաքը՝ այն ճանապարհին, որը կապում էր Hispalis և Emerita Augusta քաղաքները։ Հնարավոր է նաև, որ Հռոմեական կայսրության ավարտին այն կոչվել է Canalia։ Հետագայում նույն անվանումն օգտագործվելով արաբների կողմից՝ ավելացվել է «Վադ» մասնիկը՝ նշելու համար գետի առկայությունը տարածքում։ Արդյունքում քաղաքն ստացել է Վադ ալ Կանալ անվանումը[1]։
Հետագայում Գուադալկանալ քաղաքի անվանումով կոչվել է նաև Խաղաղ օվկիանոսի կղզիերից մեկը[2]։ Այն այդպես անվանել տեղաբնիկներից մեկը՝ Պեդրո դե Օրտեգա ի Վալենսիան՝ Ալարո Մենդանյա դե Նեյրայի (իսպ.՝ Álvaro de Mendaña de Neyra) արշավախմբի անդամը։
↑«Historia de Guadalcanal» (իսպաներեն). Портал Sevillaweb.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.