Ֆիջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիջի
Republic of Fiji
Matanitu ko Viti
फ़िजी
Ֆիջիի դրոշ Զինանշան
Flag of Fiji.svg
Coat of arms of Fiji.svg
Fiji (orthographic projection).svg
Կարգավիճակ կղզային պետություն, ինքնիշխան պետություն, ունիտար պետություն, երկիր, ՄԱԿ անդամ-պետություն և Archipelagic state
Ներառում է Central Division[1], Eastern Division[1], Western Division[1], Northern Division[1] և Ռոտումա[2][1]
Պետական լեզու անգլերեն[2], Fijian[2] և Fiji Hindi
Մայրաքաղաք Սուվա[2]
Օրենսդիր մարմին Parliament of Fiji
Երկրի ղեկավար Epeli Nailatikau
Կառավարության ղեկավար Frank Bainimarama
Մակերես 18 274 կմ²
Ազգաբնակչություն 881 065 մարդ (2013)[3]
Խտություն 46,4 մարդ/կմ²
Հիմն God Bless Fiji[2]
Արժույթ Ֆիջիի դոլար
Ժամային գոտի UTC+12:00
Հեռախոսային կոդ +679[2]
Ինտերնետ-դոմեն .fj[2]
Կոորդինատներ: 18° հվ. լ. 178° ավ. ե. / 18° հս․. լ. 178° ավ. ե. / 18; 178[4]

Ֆիջիի Կղզիների Հանրապետությունը (անգլ.՝ Republic of the Fiji Islands) կամ պարզապես Ֆիջին, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջի արշիպելագի վրա[5], Վանուատույից դեպի արևելք, Տոնգայից դեպի արևմուտք և Թուվալույից հարավ։

Բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիջի արշիպելագը բաղկացած է ավելի քան 300 կղզիներից։ Խոշորներն են Վիտի Լևուն և Վանուա Լևուն։ Կղզիների հիմքը կազմված է գրանիտներից, գնեյսներից և հնագույն բյուրեղային ապարներից՝ տեղ-տեղ ծածկված երրորդականի ապարներով (ավազաքարեր, բազալտներ, անդեզիտներ)։

Ափերը կտրտված և շրջապատված են կորալային խութերով։ Խոշոր կղզիների ռելիեֆում գերակշռում են լեռնաշղթաներով կտրտված սարավանդները (բարձրությունը՝ մինչև 1322 մ, Վիտի Լևու կղզի), ափերին կան կուտակումային նեղ հարթավայրեր։ Խոշոր գետերն են՝ Ռևա, Վաինիմբուկա, Մբա։ Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է, միջին ամսական ջերմաստիճանը՝ 25-28 °C։ Տարեկան տեղումները 1500-4000 մմ են։ Տիրապետում են բերրի կարմրահողեր։ Տարածվում են խոնավ արևադարձային անտառները, տեղ-տեղ՝ մարդու միջամությամբ առաջացած սավաննաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]