Զատկի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Զատկի կղզի
Isla de Pascua / Rapa Nui

Մոաի հուշարձաններ
27°07′57.36″ հս. լ. 109°21′10.8″ ավ. ե. / 27.1326° հս. լ. 109.353° աե. ե.27°07′57.36″ հս. լ. 109°21′10.8″ ավ. ե. / 27.1326° հս. լ. 109.353° աե. ե.
Երկիր Չիլի Չիլի
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Մակերես 163,6 կմ2
Ամենաբարձր կետը 539 մ
Բնակչություն (2012) 5806 մարդ
Բնակչության խտությունը 35,489 մարդ/կմ2
##Զատկի կղզի (Խաղաղ օվկիանոս)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում
Զատկի կղզի

Զատկի կղզի (հոլ.՝ Paasch-Eyland, իսպ.՝ Isla de Pascua) կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին։ Կղզին հայտնի է նաև «Ռապա Նուի» (ռապ. Rapa Nui) թահիթիական անվամբ, որը համապատասխանում է տեղաբնակների լեզվին։ Տարածքը 163,6 կմ²։ Կոորդինատները՝ 27°07′ հվ. լ. 109°21′ ամ. ե. / 27.116667° հվ. լ. 109.35° ամ. ե.

Այն կազմավորվել է մի շարք հրաբխային զանգվածային ժայթքումների հետևանքով և միլիոնավոր տարիներ շարունակ կղզին բնակեցված չի եղել. այնտեղ ապրել են միայն ծովային թռչուններ։ Կղզու զառիթափ լանջերը, այնուամենայնիվ, փարոսն են պոլինեզյան ծովագնացների։ Հայտնի չէ, թե ինչու են նրանք լքել իրենց հայրենի երկիրը։

Լավայի խողովակները և իրար զարնվող ալիքները կազմավորել են հարյուրավոր քարանձավներ և վտանգավոր ծովածոց։ Միայն մի քանի անվտանգ վայրեր կան, որտեղ կարող են խարիսխ իջեցնել։

Միջինը 4 մ բարձրություն և 14 տ քաշ ունեցող այս արձանները մեծ մասամբ քանդակվել և տեղադրվել են 1000-1650թթ..։ Դրանք համարվել են քաղաքական հեղինակության և իշխանուքյան խորհրդանիշներ։ Դրանց ձևավորումը համապատասխանել է տեղաբնակների մարմնի դաջվածքներին, որոնք մատնանշում էին հասարակական կարգավյճակը, իսկ որոշների գագաթները ձևավորված են կարմիր քարերով՝ հավանաբար խորհրդանշելով Ռապա Նուիի վորնախավի կարմիր մազերը։

Կղզու մայրաքաղաքն ու նրա միակ քաղաքը Անգա Ռոան է։ Այն աշխարհում հայտնի է հատկապես մոաների՝ հրաբխային մամլված փոշուց կառուցված քարե արձանների շնորհիվ, որոնցում, ըստ տեղաբնակների, կենտրոնացած է Զատկի կղզու առաջին թագավոր Հոտու-Մատուի նախնիների գերբնական ուժը։ Նորաբնակները կղզին վերանվանել են «Te Pito O Te Henua», որը կոչվում է Երկիր մոլորակի «պորտը»։

Զատկի կղզին Տրիստան դա Կունյա արշիպելագի հետ միասին հանդիսանում է աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին։ Հեռավորությունը մինչև Չիլիի մայրցամաքային ափերը կազմում է 3514 կմ, իսկ մինչ Պիտկերն կղզին՝ ամենամոտ բնակավայրը, 2075 կմ։ Կղզին հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոգևենի կողմից հայտնագործվել է 1722 թվականի Զատկի կիրակի օրը։

Կղզում բնակվում է ընդամենը 5806 մարդ (2012[1]

1888 թվականին կղզին կցվել է Չիլիին։ 1995 թվականին Ռապանուի ազգային այգին (Զատկի կղզի) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։[2]

Կղզու անվանումներ[խմբագրել]

Զատկի կղզու դրոշը
Զատկի կղզու զինանշանը

Զատկի կղզին ունի մի քանի անվանումներ.

  • Խիտիտեաիրագի (ռապանույերեն՝ Hititeairagi) կամ Խիտի-աի-րանգի (ռապանույերեն՝ Hiti-ai-rangi),
  • Տեկաոուխանգոառու (ռապանույերեն՝ Tekaouhangoaru),
  • Մատա-կի-տե-րագի (ռապանույերեն՝ Mata-ki-te-Ragi) — ռապանույերենից թարգմանաբար նշանակում է «դեպի երկինք նայող աչքեր»,
  • Տե-Պիտօ-օ-տե-խենուա (ռապանույերեն՝ Te-Pito-o-te-henua — «երկրի կենտրոն»),
  • Ռապա-Նուի (ռապանույերեն՝ Rapa Nui-«Մեծն Ռապա») անվանումը հիմնականում օգտագործվում է կետորսների կողմից,
  • Սան-Կառլոս կղզի (իսպ.՝ Իսլա դե Սան Կառլոս), այդպես է անվանվել Գոնսալես Դոն Ֆելիպեի կողմից Իսպանիայի արքայի պատվին,
  • Տեապի (ռապանույերեն՝ Teapi), կղզին այդպես է անվանել Ջեյմս Կուկը,
  • Վաիխու (ռապանույերեն՝ Vaihu), կամ Վաիխոու (ռապանույերեն՝ Vaihou), հանդիպում է Վայգու տարբերակը, այս անվանումը նունպես օգտագործել է Ջեյմս Կուկը, ավելի ուշայն գործածել են Գեորգ Ֆորստերն ու Ժան-Ֆրանսուա դը Լապերուզը (նրա պատվին անվանվել է ծովածոց կղզու հյուսիսաարևելյան կողմում),
  • Զատկի կղզի (հոլ.՝ Paasch-Eyland, իսպ.՝ Isla de Pascua), այդպես է անվանվել հոլանդացի նավաստի Յակոբ Ռոգևենի կողմից, որովհետև նա այն հայտնագործել է 1772 թվականի Զատկի օրը:

Շատ հաճախ Զատկի կղզին անվանում են Ռապա-Նուի (թարգմանությամբ «Մեծ Ռապա», սակայն այն ունի ոչ թե ռապանույական, այլ պոլինեզյան ծագում: Այդպիսի անվանում կղզին ստացել է թաիթացի նավաստիների շնորհիվ, ովքեր այն օգտագործել են Զատկի կղզին և Ռապա-Իտի (թարգմանաբար՝ ?«Փոքր Ռապա») կղզին տարբերելու համար. վերջինս գտնվում է Տահիտիից 650 կիլոմետր դեպի հարավ, և որը ունի տեղաբանական նմանություն նրա հետ: «Ռապա Նուի» անվանումը լեզվաբանների շրջանում առաջ է բերել բազմաթիվ վեճեր՝ կապված այդ բառի ճիշտ գրության հետ: Անգլիախոս մասնագետների շրջանում «Rapa Nui» (2 բառ) օգտագործվում է կղզին անվանելու համար, իսկ «Rapanui» (1 բառ) գործածվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդին կամ տեղական մշակույթին|[3]:

Զատկի կղզու համայնապատկերը
Զատկի կղզու համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել]