Ջեյմս Կուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Կուկ
James Cook
Captainjamescookportrait.jpg
(ծովագնաց)
Ծնվել է հոկտեմբերի 27, 1728
Ծննդավայր Մարտոն
(Անգլիայի Յորքշիրի կոմսություն)
Մահացել է փետրվարի 14, 1779
Մահվան վայր Հավայի
Քաղաքացիություն Union flag 1606 (Kings Colors).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր և ծովագնաց
Ամուսին Q22247794?
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Կոպլիի մեդալ
Անդամություն Q7761726? և Լոնդոնի թագավորական ընկերություն
Ստորագրություն James Cook Signature.svg
James Cook Վիքիպահեստում
Ջեյմս Կուկի գծած Նյուֆաունդլենդի ծովային քարտեզը, 1775 թ.

Ջեյմս Կուկ (անգլ.՝ James Cook, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 7), 1728, Մարտոն[3] - փետրվարի 14, 1779[2], Q2879655?[4]), անգլիացի խոշորագույն ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար: Նրա անունով են կոչվել 20–ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց, ծովածոց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն:

Ջեյմս Կուկը ծովագնացի գործունեությունն սկսել է 13 տարեկանում՝ որպես յունգեր աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա: Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752 դարձել է առևտրական նավի նավապետի օգնական: Յոթնամյա պատերազմի ընթացքում 1756 - 1762 նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները: 1768 Կուկը նշանակվել է Լոնդոնի Արքայական ընկերության կազմակերպած արշավախմբի հրամանատար: 1772 թվականին նա նշանակվել է «Ֆրենդշիփ» նավի նավապետի օգնական:

Գլխավորել է համաշխարհային օվկիանոսի հետազոտման 3 արշավախումբ, որոնց ընթացքում կատարել է աշխարհագրական հայտնագործություններ: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում՝ 1768 - 1771, նա հետազոտել է Նոր Զելանդիան, նավարկել է Հյուսիսային և Հարավային կղզիների շուրջը, ապացուցել, որ դրանք առանձին կղզիներ են, գծել է դրանց ճշգրիտ քարտեզը, ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը՝ դրանք հայտարարելով անգլիական տիրապետության տարածքներ՝ Նոր Հարավային Ուելս անվամբ, ապա վերադարձել հայրենիք:

Երկրորդ շուրջերկրյա ճանապարորդության ժամանակ՝ 1772 - 1775 թթ., Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան (Հավայան կղզիներ), Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին: Այդ ընթացքում նա թափանցել է նաև հարավային բևեռային շրջանը՝ հասելով մինչև հարավային լայնության 71 աստիճան 10՝, սակայն Հարավային ցամաքը գտնել չի հաջողվել:

Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում (1776 - 1779) ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները (Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերը, Բերինգի նեղուցը, Չուկոտյան ծովը), ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին. այստեղ էլ սպանվել է բնիկների կողմից:

Նրա կազմած քարտեզները անգերազանցելի են մնացել և օգտագործվել են մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը: Կուկը հայտնի էր բնիկների նկատմամբ համբերատարությամբ և մեղմ վերաբերմունքով, հեղաշրջում է կատարել ծովագնացության մեջ՝ հաջողությամբ պայքարելով ցինգա հիվանդության դեմ, բացառելով մահացության դեպքերը: Նրա նավակություններին մասնակցել են այնպիսի նշանավոր ծովագնացներ, ինչպիսիք են՝ Ջորջ Դիքսոնը, Ջոզեֆ Բանկսը, Ջորջ Վանկուվերը, Վիլյամ Բլեյը, Յոհան Ռեյնհոլդը: Կուկն ամուսնացել է 1762 թվականին, ունենցել է 6 երեխա:

Նա շատ ժամանակ էր հատկացնոմ ընթերցանությանը, աշխատանքից ազատ ժամանակը նվիրում էր աշխարհագրության, մաթեմատիկայի, աստղագիտության, ծովագնացության ուսումնասիրմանը: 1757 թվականին Կուկը նշանակվել է «Փեմբրոուք» նավի նավապետ:

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1758 թվականին Կուկն ուղևորվել է Կանադա՝ ռազմական նկատառումներով Քվեբեկում աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու: Քվեբեկում տեղակայված ֆրանսիական զորքերի գնդակոծության տակ, Կուկն հաջողությամբ կատարել է առաջադրանքը՝ նպաստելով և մասնակցելով անգլիացիների կողմից Քվեբեկի գրավմանը: 1768 թվականին Լոնդոնի Արքայական ընկերության որոշմամբ Ջեյմս Կուկը, «Ինդեվըր» նավով, գլխավորել է Խաղաղ օվկիանոս ուղևորվող արշավախումբը, որի նպատակն էր ուսումնասիրելու Վեներայի անցումն Արեգակի դեմով, ինչպես նաև՝ կատարելու աշխարհագրական ուսումնասիրություններ Խաղաղ օվկիանոսում: Կուկը հայտնագործել է Մեծ արգելախութը, ապացուցել է, որ Նոր Զելանդիան կղզի է, այլ ոչ թե Հարավային Մայրցամաքի (Անտարկտիդայի) մի մաս: Նա իրավացիորեն ենթադրել է, որ Հարավային մայրցամաքը գտնվում է Նոր Զելանդիայից հարավ և ծածկված է սառցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան: Գիրք 1, հատոր 1: Երևան 2009, էջ 510