Jump to content

Կուկի Կղզիներ

(Վերահղված է Կուկի կղզիներից)
Կուկի Կղզիներ
Kūki 'Āirani (մաորի)
Cook Islands (անգլ.)
Կուկի կղզիների դրոշ Զինանշան


Կարգավիճակassociated state?, կղզային պետություն և երկիր
Պետական լեզուանգլերեն և Cook Islands Maori?
ՄայրաքաղաքԱվարուա
Օրենսդիր մարմինParliament of the Cook Islands?
Երկրի ղեկավարՉարլզ III
Կառավարության ղեկավարMark Brown?[1]
Մակերես240 կմ²
Ազգաբնակչություն14 222 մարդ (2023)
ՀիմնTe Atua Mou E?
Հիմնադրված էօգոստոսի 4, 1965 թ.
Արժույթնորզելանդական դոլար[2] և Cook Islands dollar?[3]
Ժամային գոտիUTC-10 և Pacific/Rarotonga?[4]
Հեռախոսային կոդ+682
Ինտերնետ-դոմեն.ck
21°14′00″S 159°47′00″W / 21.233333333333°S 159.78333333333°W / -21.233333333333; -159.78333333333
ck/govt.htm(անգլ.)

Կուկի Կղզիներ (Kūki 'Āirani (մաորի), անգլ.՝ Cook Islans)՝ ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում։ Կուկի կղզիները սահմանակից երկրներ չունեն, սակայն ջրային տարածքներով սահմանակցում են հյուսիսում՝ Կիրիբատիի, արևելքում՝ Ֆրանսիական Պոլինեզիայի, արևմուտքում՝ Նիուեի, Ամերիկյան Սամոայի և Տոկելաուի, իսկ հարավում՝ Խաղաղ Օվկիանոսի չեզոք ջրերի հետ։ Տարածքը կազմում են 15 կղզիներ, որոնցից 6-ը հյուսիսային խմբում, 9-ը՝ հարավային։ Կղզիներից 3-ն անմարդաբնակ են։ Ցամաքի ընդհանուր տարածքը՝ 240 կմ2, բնակչությունը՝ մոտ 20 հազար մարդ։ Մայրաքաղաքը Ավարուա քաղաքն է (Ռարոտոնգա կղզի)։ Ժամանակակից անվանումը կղզեխումբն ստացել է միայն XIX դարում ռուս ծովագնաց Իվան Կրուզենշտեռնի կողմից։ Կրուզենշտեռնը դրանք անվանել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի պատվին։ Մինչ այդ կղզիները կոչվում էին Հերվի կղզիներ։

1888 թվականին կղզիները դարձել են Բրիտանական կայսրության պրոտեկտորատ, իսկ 1901 թվականին փոխանցվել են Նոր Զելանդիայի կառավարմանը։ 1965 թվականին Կուկի կղզիները դարձան ինքնավար պետական միավորում Նոր Զելանդիայի կազմում։ Կուկի կղզիներն անդամակցում են Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։ Աշխարհի պետություններից շատերը չեն ճանաչում Կուկի կղզիները՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ[5], սակայն 33 պետություններ ու Եվրոպական Միությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Կուկի կղզիների հետ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկի կղզիներ պետությունը բաղկացած է 15 կղզիներից և օղակղզիներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում հասարակածի և Այծեղջյուրի արևադարձի միջև 2,2 մլն կմ² մակերեսի վրա, արևմուտքում՝ Տոնգայի և արևելքում՝ Ընկերության կղզիների միջև։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 236,7 կմ²։ Ամենահյուսիսային կղզուց (Տոնգարևա կղզի) մինչև ամենահարավային կղզի (Մանգաիա կղզի) հեռավորությունը կազմում է մոտ 1400 կմ[6]։

ԿղզիՎարչական կենտրոնՄակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2011)
Հարավային խումբ
1ՌարոտոնգաԱվարուա67,110 572
2ԱիտուտակիԱրուտանգա18,31771
3Ատիու26,9468
4Մանգաիա51,8562
5Մանուաէ6,2
6Մաուկե18,4330
7Միտիարո22,3189
8Տակուտեա1,2
Հյուսիսային խումբ
9Մանիխիկի5,4238
10Նասաու1,373
11Պալմերստոն2,160
12Պուկապուկա1,3451
13Ռակախանգա4,177
14Սուվորով0,4
15ՏոնգարևաՕմոկա9,8213
Ընդհանուր236,714 974

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Central Intelligence Agency The World FactbookWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1962. — ISSN 0277-1527; 1553-8133
  2. https://web.archive.org/web/20180405073919/http://www.cookislands.org.uk/nutshell
  3. http://web.archive.org/web/20180405073919/http://www.cookislands.org.uk/nutshell
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
  5. Ընդդիմությունը հաղթել է Կուկի կղզիների խորհրդարանական ընտրություններում. — Լենտա․ռու, նոյեմբերի 19, 2010 года.
  6. Cook Statistics Office. «Total Population and Land Area by Island» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 10
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուկի Կղզիներ» հոդվածին։