Jump to content

Խաղաղ օվկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաղաղ Օվկիանոսից)
Երկիր մոլորակի օվկիանոսներ

Խաղաղ օվկիանոս (լատին․՝ Oceanus Pacificus), ջրային խոշորագույն ավազան, որը Երկրագնդի ամենամեծ մակերես ունեցող և ամենախորը օվկիանոսն է։ Տարածվում է Եվրասիա և Ավստրալիա մայրցամաքների արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների արևմուտքում, Անտարկտիդայի հյուսիսում։ Հնում հայտնի է եղել «Մեծ օվկիանոս» անվանումով։

Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15,8 հազար, իսկ արևելքից արևմուտք՝ 19,5 հազար կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178 684 միլիոն կմ²[1], միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)[2]։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը[3]։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածն օվկիանոսը բաժանում է գրեթե երկու հավասար մասերի[4]։

Պատմություն և ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղաղ ծովը 1833 թվականին

Առաջին եվրոպացին, որը տեսել է օվկիանոսի արևելյան ափը, իսպանացի կոնկիստադոր Վասկո Նունյես դե Բալբոան է[5]։ Նա 1513 թվականին իր ուղեկիցների հետ անցավ Պանամայի պարանոցը և դուրս եկավ դեռևս անհայտ օվկիանոսի ափերը։ Քանի որ նրանք դուրս եկան օվկիանոս ծոցի տարածքից, որը հարավում է, այդ պատճառով Նունյես դե Բալբոան այն անվանեց «Հարավային ծով» (իսպ.՝ Mar del Sur

1520 թվականի նոյեմբերի 28-ին դեպի բաց օվկիանոս նավարկության դուրս ելավ Ֆեռնան Մագելանը[6]։ Նա օվկիանոսը հատեց Հրո Երկիր կղզուց մինչև Ֆիլիպինյան կղզիներ 3 ամիս 20 օրվա ընթացքում[7]։ Այդ նավարկության ամբողջ ժամանակահատվածում տիրում էր խաղաղ ու հանգիստ եղանակ, և Մագելանն օվկիանոսն այդ պատճառով կոչեց «Խաղաղ»[8]։

16-17-րդ դարերում Իսպանիան Խաղաղ օվկիանոսը կոչում էր «Mare clausum»՝ լատիներենից թարգմանաբար «Փակ ծով»։ Այդ անվանումը տրվել էր այն բանի համար, որ Իսպանիան էր այդ շրջանի գլխավոր գաղութարար երկիրն, ու ինքն էր տիրում օվկիանոսում[9]։

1753 թվականին ֆրանսիացի աշխարհագրագետ Ժան Նիկոլա Բյուաշն առաջարկեց օվկիանոսն անվանել «Մեծ օվկիանոս»՝ որպես ամենամեծ օվկիանոս։ Սակայն այդ անվանումը լայն տարածում չգտավ ու ամբողջ աշխարհում տարածվեց «Խաղաղ օվկիանոս» անվանումը[10]։ Անգլալեզու պետություններում օվկիանոսն անվանում են «Pacific Ocean»։

Մինչ 1917 թվականը ռուսական քարտեզներում գործածվել են «Խաղաղ ծով» (1833) և «Արևելյան օվկիանոս» անվանումները։

(224) Օկեանա աստերոիդն անվանակոչվել է ի պատիվ Խաղաղ օվկիանոսի[11]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օվկիանոսների ընդհանուր ձևաբանական բնութագրերը (Ըստ «Օվկիանոսների ատլաս» գրքի, 1980 թվական)[12]
Օվկիանոսներ Մակերևույթի մակերեսը, կմ² Ծավալը, միլիոն կմ³ Միջին խորությունը, մ Օվկիանոսի առավելագույն խորությունը, մ
Ատլանտյան 91,66 329,66 3597 Պուերտո Ռիկո փողրակ (8742)
Հնդկական 76,17 282,65 3711 Զոնդյան փողրակ (7729)
Հյուսիսային սառուցյալ 14,75 18,07 1225 Գրենլանդական ծով (5527)
Խաղաղ 179,7 710,36 3984 Մարիանյան փողրակ (11 022)[13]
Համաշխարհային 361,26 1340,74 3711 11 022[13]

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնելով Համաշխարհային օվկիանոսի մակերեսի 49,5 և ջրերի ծավալի 53%-ը՝ Խաղաղ օվկիանոսը համարվում է մոլորակի ամենամեծ օվկիանոսը։ Արևելքից արևմուտք օվկիանոսը ձգվում է ավելի քան 19 հազար կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 16 հազար կմ։ Օվկիանոսի ջրերի մեծ մասը գտնվում է հարավային լայնություններում, իսկ ավելի քիչը՝ հյուսիսային լայնություններում[14]։

1951 թվականին անգլիական գիտահետազոտական «Չելենջեր» նավը էխոլոտի օգնությամբ չափեց օվկիանոսի խորությունը, որը կազմեց 10 863 մետր[15]։ 1957 թվականին 25-րդ ուղևորության շրջանակներում խորհրդային գիտահետազոտական «Վիտյազ» նավը (ղեկավար՝ Ալեքսեյ Դոբրովոլսկի) չափեց այդ խորությունը, որը կազմեց 11 023 մետր (ամենասկզբից որպես ճշգրտված տվյալ հաղորդվեց 11 034 մետրը)[15][16]։ Չափման դժվարությունն այն է, որ ձայնի արագությունը ծովում կախված է դրա առանձնահատկություններից, որոնք տարբեր են զանազան խորություններում, այդ պատճառով էլ էխոլոտի հաղորդած տվյալների մեջ փոփոխություն է տեղի ունեցել[17]։ 1995 թվականին կատարված հետազոտությունների ժամանակ պարզվեց, որ խորությունը կազմում է 10 920 մ[18], իսկ 2009 թվականին հետազոտությունների արդյունքում՝ 10 971 մ։ Վերջին հետազոտությունը կայացել է 2011 թվականին, որի արդյունքում Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը նշվեց 10 994 մ՝ ±40մ ճշգրտությամբ[19][20]։ Այսպիսով, Մարիանյան իջվածքի ամենախորը փողրակը համարվեց «Չելենջերի փողրակը» (անգլ.՝ Challenger Deep), որի խորությունը ծովի մակարդակից ավելի մեծ է, քան Ջոմոլունգմայի բարձրությունը ծովի մակարդակից[21]։

Խաղաղ օվկիանոսի ջրերն արևելքից ողողում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևմտյան ափերը, արևմուտքից ողողում են Ավստրալիայի և Եվրասիայի արևելյան ափերը, իսկ Անտարկտիդայի ափերը ողողում են հարավից։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետ սահման է հանդիսանում Բերինգի նեղուցի գիծը՝ Դեժնյովի հրվանդանից դեպի Ուելսի արքայազնի հրվանդան ձգվող[22]։ Ատլանտյան օվկիանոսի հետ սահմանն անցնում է Հոռն հրվանդանից՝ արևմտյան երկայնության 68°04’ միջօրեականից կամ Հարավային Ամերիկայի ծայրից մինչև Անտարկտիկական թերակղզի Դրեյքի նեղուցով, որից հետո Օստ կղզուց Շտերնեկ հրվանդան[23]։ Հնդկական օվկիանոսի հետ սահմանն անցնում է՝ Հարավային Ավստրալիայի Բասսի նեղուցի արևելյան սահմանից մինչև Թասմանիա կղզի, դրանից հետո արևելյան երկայնության 146°55’ միջօրեականով մինչև Անտարկտիդա։ Հյուսիսային Ավստրալիայում սահմանն անցնում է Անդամանյան ծովի և Մալակկայի նեղուցի միջև, որից հետո շարունակվում է Սումատրա կղզու հարավարևմտյան ափից, Զոնդյան նեղուցով, Ճավա կղզու հարավային ափով, Բալի և Սավու ծովերի հարավային սահմաններով, Արաֆուրյան ծովի հյուսիսային սահմանով, Նոր Գվինեայի հարավ-արևմուտքով և Տոռեսի նեղուցի արևմտյան սահմանով[24]։ Երբեմն օվկիանոսի հարավային մասը, հարավային լայնության 35°-ից մինչև 60°-ը Հարավային օվկիանոսի մաս են համարում։

Խաղաղ օվկիանոսի ծովերի, ծոցերի ու նեղուցների ընդհանուր մակերեսը կազմում է 31,64 միլիոն կմ² (օվկիանոսի ամբողջ տարածքի ավելի քան 18%-ը), ծավալը՝ 73,15 միլիոն կմ³ (10%): Ծովերի մեծ մասը գտնվում է արևմտյան հատվածում՝ Եվրասիայի ափամերձ գոտում։ Դրանք են՝ Բերինգի, Օխոտի, Ճապոնական, Դեղին, Արևելաչինական, Ֆիլիպինյան ծովերը։ Հարավարևելյան Ասիայում՝ Հարավչինական, Ճավայի, Սուլու, Սուլավեսի, Բալի, Ֆլորենս, Սավու, Բանդա, Սերամ, Հալմահերա, Մոլուքյան ծովերը[22]։ Ավստրալիայի ափերի մոտ՝ Նորգվինեական, Սողոմոնյան, Կորալյան, Ֆիջի, Թասմանյան ծովերը[25]։ Անտարկտիդայի ափերի մոտ՝ (երբեմն դրանք վերաբերում են Հարավային օվկիանոսին)՝ Դյուրվիլի, Սոմովի, Ռոսսի, Ամունդսենի, Բելինգսհաուզենի ծովերը։ Ամերիկա աշխարհամասի արևմտյան ափերի մոտ ծովեր չկան, սակայն կան խոշոր ծոցեր՝ Ալյասկայի, Կալիֆոռնիական, Պանամայի ծոցեր[12]։

Խաղաղ օվկիանոսի ամենամեծ կղզիները

Օվկիանոսում կան ավելի քան 25000 մեծ ու փոքրի կղզիներ[26][27][28]։ Խաղաղ օվկիանոսի մի քանի հազար կղզիներ առաջացել են հրաբուխների ժայթքման հետևանքով։ Շատ կղզիներ էլ առաջացել են կորալներից, որոնք ժամանակի ընթացքում սուզվել են օվկիանոս՝ առաջացնելով կորալյան օղակներ՝ ատոլներ[14]։

Խաղաղ օվկիանոսը կղզիների քանակով և դրանց զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսով առաջին տեղն է գրավում[29][30]։ Օվկիանոսում են գտնվում Երկիր մոլորակի մեծությամբ երկրորդ և երրորդ ամենամեծ կղզիները՝ Նոր Գվինեան[31] (829,3 հազար կմ²) և Կալիմանտանը (735,7 հազար կմ²)։ Խոշորագույն կղզիներից են՝ Մեծ Զոնդյան կղզիները (1485 հազար կմ²)։ Ասիայում այլ խոշոր կղզիներից ու կղզեխմբերից են Կոմանդորյան կղզիները, Սախալինը, Կուրիլյան կղզիները, Ճապոնական կղզիները (Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու, Սիկոկու, Ռյուկյու), Թայվանը, Հայնանը, Ֆիլիպինյան կղզիները (Լուսոնը, Մանդանաոն, Սամարը, Նեգրոսը, Պալավանը, Պանայը, Մինդորոն), Մեծ Զոնդյան կղզիները (Սումատրա, Կալիմանտան, Ճավա, Սուլավեսի, Բանկա), Փոքր Զոնդյան կղզիները (Թիմոր, Սումբավա, Ֆլորենս, Սումբա, ԲալիՕվկիանիայում են Մոլուքյան կղզիները (Սերամ, Հալմահերա), Նոր Գվինեան, Բիսմարկի կղզեխումբը (Նոր Բրիտանիա, Նոր Իռլանդիա), Սողոմոնյան կղզիները (Բուգենվիլ), Նոր Հեբրիդյան կղզիները, Նոր Կալեդոնիան, Լուայոտե կղզիները, Ֆիջի կղզիները (Վիտի Լևու, Վանուա Լևու), Կարոլինյան կղզիները, Մարիանյան կղզիները, Մարշալյան կղզիները, Գիլբերտի կղզիները, Տուվալու կղզիները, Տոնգա կղզիները, Սամոա կղզեխումբը, Կուկի կղզիները, Ընկերության կղզիները, Տուամոտու կղզիները, Նոր Զելանդիան (Հարավային և Հյուսիսային կղզիները), Հավայան կղզիները[32]։ Հյուսիսային Ամերիկայում են Լուրբ Լավրենտիոսը, Ալեության կղզիները, Ալեքսանդրի կղզեխումբը, Հայդա Գուային, Վանկուվերը։ Հարավային Ամերիկայում են՝ Գալապագոսյան կղզիները, Չիլիական կղզեխումբը, Հրո Երկիրը։ Անտարկտիդայում են Ալեքսանդր I-ի երկիրը, Պալմերի կղզեխումբը, Հարավային Շետլանդական կղզիները[12]։

Մայրամուտ Կուրիլյան կղզիներում (Յուժնո-Կուրիլսկ) Մեծ Արգելախութ, տեսքը տիեզերքից Փոթորիկ Կալիֆոռնիայի մոտ Բեռնանավ Ռոսսի ծովում

Օվկիանոսի ձևավորման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանգեյ[33] նախամայրցամաքի տրոհման ժամանակ, որը տեղի է ունեցել Մեզոզոյան ժամանակահատվածում, Գոնդվանայի և Լավրասիայի ափերը ողողող Պանտալասսա օվկիանոսը սկսեց փոքրանալ[34]։ Մեզոզոյի վերջում Գոնդվանան և Լավրասիան բաժանվեցին միմյանցից և նրանց միջև սկսեց ձևավորվել ժամանակակից Խաղաղ օվկիանոսը։ Խաղաղօվկիանոսային իջվածքում Յուրայի ժամանակաշրջանում ամբողջովին ձևավորվեցին չորս օվկիանոսային տեկտոնական սալեր՝ Խաղաղօվկիանոսային, Կուլա, Ֆարալոն և Ֆենիքս։ Հյուսիսարևելյան Ֆարալոն օվկիանոսային սալը շարժվել է դեպի Ալյասկայի, Չուկոտկայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի տակ։ Հարավարևելյան Ֆենիքս օվկիանոսային սալը մխրճվել է Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածի տակ։ Կավճի ժամանակաշրջանում հարավարևելյան Խաղաղօվկիանոսային սալը տեղաշարժվել է դեպի տվյալ պահին միակ Ավստրալոանտարկտիդական մայրցամաքի արևելյան շրջան, որի արդյունքում մայրցամաքից պոկվեցին ու առանձնացան փոքր սալեր, որոնք հետագայում ձևավորեցին Նորզելանդական սարահարթն ու ստորգետնյա Լորդ Հաու և Նորֆոլք բարձրացումները։ Ուշ կավճում սկսեց Ավստրալոանտարկտիդական մայրցամաքի տրոհումը։ Ավստրալիական սալը մասնատվեց և սկսեց շարժվել դեպի հասարակած։ Օլիգոցենում Խաղաղօվկիանոսային սալը փոխեց ուղղությունը դեպի հյուսիս-արևմուտք։ Ուշ միոցենում Ֆարալոն սալը բաժանվեց երկու մասի՝ Կոկոս և Նասկա։ Կուլա սալը շարժվել է հյուսիս-արևմուտք և ամբողջությամբ ընկղմվել Եվրասիայի և Ալեության փողրակի տակ[35]։

Ցայսօր էլ տեկտոնական սալերի շարժումը շարունակվում է։ Այդ շարժման առանցքը համարվում են միջինօվկիանոսային ռիֆտային զոնաները Հարավխաղաղօվկիանոսային և Արևելախաղաղօվկիանոսային բարձրություններում։ Այդ զոնայից արևմուտք գտնվում է օվկիանոսի ամենամեծ սալը՝ Խաղաղօվկիանոսյանը, որը շարունակում է շարժումը դեպի հյուսիս-արևմուտք մեկ տարում 6-10 սմ արագությամբ՝ մխրճվելով Եվրասիական և Ավստրալիական սալերի տակ։ Խաղաղօվկիանոսային սալը արևմուտքում հրում է Ֆիլիպինյան սալին դեպի հյուսիս-արևմուտք՝ Եվրասիական սալի տակ տարին 6-8 սմ արագությամբ։ Միջինօվկիանոսային ռիֆտից արևելք գտնվում են՝ հյուսիս-արևելքում Խուան դե Ֆուկա սալը, որը տարին 2-3 սմ արագությամբ մխրճվում է Հյուսիսամերիկյան սալի տակ, կենտրոնական հատվածում գտնվող Կոկոս սալը շարժվում է հյուսիս-արևելք, դեպի Կարիբյան սալ տարին 6-7 սմ արագությամբ, հարավում գտնվող Նասկա սալը շարժվում է դեպի արևելք՝ մտնելով Հարավամերիկյան սալի տակ տարին 4-6 սմ արագությամբ[36]։

Երկրաբանական կառուցվածք և հատակի ռելիեֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղաղ օվկիանոսի խորությունների քարտեզ

Մայրցամաքների ստորջրյա եզրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքների ստորջրյա եզրերը զբաղեցնում են Խաղաղ օվկիանոսի տարածքի 10%-ը։ Ծանծաղուտի ռելիեֆում արտահայտված են տրանսգրեսային հարթությունները սուբէրալային ռելիկտային ռելիեֆով։ Այդպիսի ձևերը բնորոշ են Ճավայի շելֆի և Բերինգի ծովի շելֆի ստորջրյա գետահովիտներին։ Կորեական ծանծաղուտում և Արևելաչինական ծովի ծանծաղուտում տարածված են ռելիեֆի թմբային ձևերը, որոնք ձևավորվել են մակընթացության հոսքի շնորհիվ։ Հասարակաարևադարձային ծանծաղուտային ջրերում տարածված են զանազան կորալային խութեր։ Անտարկտիկական ծանծաղուտի մեծ մասը գտնվում է 200 մետր խորություններում և աչքի է ընկնում խորը մասնատվածությամբ. ստորջրյա բարձրացումները կրում են տեկտոնական բնույթ՝ առաջացնելով խորը գրաբեններ։ Հյուսիսային Ամերիկայի ռելիեֆի թեքվածության հետևանքով առաջացել են ստորջրյա կիրճեր։ Խոշոր ստորջրյա կանիոններ կան Բերինգի ծովի մայրցամաքային թեքությունում։ Անտարկտիդայի մայցամաքային թեքվածությունն ունի մեծ լայնություն, ռելիեֆի բազմազանություն[14]։

Նոր Զելանդիայի ստորջրյա ծայրամասն ունի ինքնատիպ մայրցամաքային կառուցվածք։ Դրա մակերեսը տասն անգամ գերազանցում է բուն կղզիների տարածքին։ Այդ ստորջրյա Նորզելանդական հարթությունը կազմված է հարթագագաթ բարձրացումներից՝ Քեմփբել և Չատամ, ինչպես նաև վերջինների միջև գտնվող իջվածքից՝ Բաունկի։ Բոլոր կողմերից այն սահմանափակված է մայրցամաքային թեքվածություններով և քարացած մայրցամաքային ստորոտներով։ Սրանցից է ուշ մեզոզոյան ժամանակի ստորջրյա Լորդ Հաու լեռնաշղթան[14]։

Անցումային զոնա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի արևմտյան ծայրամասում տարածվում են մայրցամաքների անցողիկ շրջանները մայրցամաքների ծայրամասերից դեպի օվկիանոսային փողրակներ։ Դրանցից են՝ Ալեության, Կուրիլոկամչատական, Ճապոնական, Արևեալաչինական, Ինդոնեզաֆիլիպինյան, Բոնինսկոմարիանյան, Մելանեզիական, Վիտյազի, Տոնգա-Կերմադեկսյան, Մակուորի փողրակները։ Այդ անցողիկ շրջաններն իրենց մեջ ներառում են խորջրյա իջվածքներ, ծովերի եզրեր, կղզային աղեղներ։ Արևելյան ծայրամասում խորջրյա շրջաններն են՝ Կենտրոնաամերիկյան, Պերուաչիլիական։ Դրանք արտահայտված են միայն խորջրյա փողրակներով, իսկ կղզային աղեղների փոխարեն փողրակների մոտ ձգվում են երիտասարդ ժայռոտ լեռներ Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում[14]։

Խաղաղ օվկիանոսի ընդհանուր տեսքը տիրեզերքից

Բոլոր անցումային շրջաններին բնորոշ է հրաբխականությունն ու սեյսմիկ ակտիվությունը։ Վերջիններս ձևավորել են Խաղաղօվկիանոսային հրե օղակը։ Խաղաղ օվկիանոսի արևմտյան ծայրամասում անցումային հատվածները կրկնակի երկայնաշարան են. առավել երիտասարդ, որոնք ընկած են օվկիանոսային փողրակների սահմանների մոտ և ավելի հին, որոնք առանձնացնոմ են օվկիանոսային փողրակները կղզային աղեղներից ու մայրցամաքային երկրակեղևից[14]։

Միջինօվկիանոսային լեռնաշղթաներ և օվկիանոսի հատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի հատակի մակերեսի 11%-ը զբաղեցնում են միջինօվկիանոսային լեռնաշղթաները, որոնցից են՝ Հարավխաղաղօվկիանոսային և Արևելախաղաղօվկիանոսային լեռնաշղթաները։ Դրանք իրենցից ներկայացնում են լայն, թույլ կտրատված բարձրացումներ։ Հիմնական համակարգից առանձնանում են կողմնային ճյուղավորություններ, որոնցից են Չիլիական բարձրացումն ու Գալապագոսյան ռիֆտային զոնան։ Խաղաղ օվկիանոսի միջինօվկիանոսային լեռնաշղթաների համակարգին են պատկանում նաև Գորդի, Խուան դե Ֆուկայի և Էքսփլորերի լեռնաշղթաներն օվկիանոսի հյուսիս-արևելքում։ Օվկիանոսի միջինօվկիանոսային լեռնաշղթաներն իրենցից ներկայացնում են սեյսմիկ գոտիներ, որտեղ հաճախակի են երկրաշարժերն ու հրաբխային երևույթները[37]։ Ծանծաղուտային զոնաներում կան լավային արտահոսքեր, մետաղաբեր նստվածքներ ու երկրաջերմային աղբյուրներ[14]։

Խաղաղօվկիանոսային բարձրացումների համակարգն օվկիանոսը բաժանում է երկու անհավասար մասերի։ Արևելյան հատվածն առավել սակավաջուր է։ Այստեղ առանձնանում են Չիլիական բարձրացումն (ռիֆտային զոնա) ու Նասկա, Սալա ի Գոմես, Քարնեգի և Կոկոս լեռնաշղթաները։ Դրանք բոլորը բնութագրվում են բարդ բլրավոր և լեռնային ռելիեֆով։ Գալապագոսյան կղզիների հատվածում առանձնանում է ռիֆտային զոնան[14]։

Մայրամուտ Խաղաղ օվկիանոսում, 21 հուլիսի, 2003 թվական

Խաղաղ օվկիանոսի բարձրացումներից դեպի արևմուտք տարածվում է հատակի այլ համակարգ, որոնք զբաղեցնում են ամբողջ օվկիանոսի մոտավորապես 3/4-ը։ Սրանք ունեն շատ բարդ ռելիեֆ։ Տասնյակ բարձրացումներն ու օվկիանոսային լեռնաշղթաներն օվկիանոսի հատակը վերածում են գոգահովտի։ Առավել հայտնի լեռնաշղթաները ստեղծել են աղեղնակերպ բարձրացումներ, որոնք սկիզբ են առնում արևմուտքում և վերջանում հարավ-արևելքում։ Այդպիսի աղեղ ձևավորել են Հավայան լեռնաշղթան ու դրան զուգահեռ ձգվող Քարտեզագիրների, Մարկուս-Նեկկեր լեռնաշղթաները, Լայն կղզու ստորջրյա լեռնաշղթան. աղեղը վերջանում է Տուամոտու կղզու ստորջրյա հիմքում։ Հաջորդ աղեղը կազմված է ներքոհիշյալ կղզիների ստորջրյա հիմքերից՝ Մարշալյան, Կիրիբատի, Տուվալու և Սամոա։ Մյուս աղեղն ներառում է Կարոլինյան կղզիներն ու Կապինգամարանգի բարձրացումը։ Հաջորդ աղեղը կազմված է Կարոլինյան կղզիների հարավային խմբից և Էաուրիպիկ թմբից։ Որոշ լեռնաշղթաներ և բարձրացումներ առանձնանում են վերոնշյալ լեռներից. դրանցից են՝ Կայսերական լեռնաշղթա, Շատսկու բարձրացումը, Մագելանի, Հեսսի և Մանկիխիկի բարձրացումները։ Այդ բարձրացումները առանձնանում են հարթված գագաթներով, որոնք ծածկված են կարբոնատային նստվածքաշերտով[14]։

Հավայան կղզիներում և Սամոա կղզեխմբում կան գործող հրաբուխներ[38]։ Խաղաղ օվկիանոսի հատակին ցրված են տասը հազար ստորջրյա լեռներ, որոնք հիմնականում հրաբխային ծագման են։ Դրանցից շատերն իրենցից ներկայացնում են գայոտներ։ Որոշ գայոտների գագաթները գտնվում են 2-ից 2,5 հազար մետր խորությունում։ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան հատվածների ճնշող մեծամասնությունը կորալային ծագում ունեն[39][40]։ Այդ հատվածի գրեթե բոլոր հրաբխային կղզիները պատված են կորալային խութերով[14]։

Խաղաղ օվկիանոսի հատակին և միջինօվկիանոսային լեռնաշղթաներին բնորոշ են կոտրատումներն ու խզվածքները, որոնք հիմնականում ներկայանում են հորստերի և գրաբենների տեսքով։ Այդ բոլոր կոտրվածքներն ունեն իրենց անվանումները՝ Սերվեյոր, Մենդոսինո, Կլարիոն, Կլիպերտոն և այլն։ Գոգահովիտներին և օվկիանոսի հատակի բարձրացումներին բնորոշ է օվկիանոսային տիպի երկրակեղևը, որն ունի գրեթե 1 կմ հաստությամբ նստվածքային շերտ հյուսիս-արևելքում, և մինչև 3 կմ շերտ Շատսկու շրջանում։ Բազալտային շերտի հաստությունը կազմում է 5-13 կմ։ Միջինօվկիանոսային լեռնաշղթաներն ունեն երկրակեղևի ռիֆտային տեսակ, որոնք առանձնանում են բարձր խտությամբ։ Այստեղ հայտնաբերվել են մագմատիկ ապարներ, իսկ Էլտանին կոտրվածքի զոնայում բարձրացել են բյուրեղացած թերթաքարի շերտերը։ Կղզային աղեղների տակ նկատվել են սուբմայրցամաքային (Կուրիլյան կղզիներ) և մայրցամաքային կեղևներ (Ճապոնական կղզիներ)[14]։

Հատակի նստվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայի մեծ գետերը, որոնցից են Ամուրը, Հուանհեն, Յանզցին, Մեկոնգը և այլն, Խաղաղ օվկիանոս տարեկան բերում են ավելի քան 1767 միլիոն տոոննա բերուկներ։ Այդ ալյուվիալ նստվածքներն ամբողջությամբ մնում են ծովերի և ծոցերի աքվատորիաներում։ Ամերիկայի մեծ գետերը՝ Յուկոնը, Կոլորադոն, Կոլումբիան, Ֆրեյզերը, Գույասը և այլն, Խաղաղ օվկիանոս են բերում տարեկան ավելի քան 380 միլիոն տոննա բերուկ, որոնց 70-80%-ը լցվում է միանգամից բաց օվկիանոս, որի պատճառը շելֆի լայնությունն է[41]։

Խաղաղ օվկիանոսի հատակում լայնորեն տարածված են կավերը, հատկապես հյուսիսային կիսագնդում։ Դա կախված է օվկիանոսի գոգահովտի մեծ խորությամբ և հյուսիսի գետերի գետահովիտների ռելիեֆից։ Օվկիանոսում կան (հյուսիսային և հարավային հատվածներում) սիլիցիումի երկու շերտեր։ Կորալյան ծովում կան մի քանի պտերային նստվածքներ։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային խորջրյա հատվածներում, ինչպես նաև Պերուական գոգահովտում կան երկաթամանգանային նստվածքներ[14]։

Կամչատկա.

Ավաչայի ծովախորշ

Սավայի կղզու հրաբխի ժայթքումը 1905 թվականին (Սամոա) Խաղաղ օվկիանոսի թայֆունների շարժման ընդհանուր պատկերը 1980-2005 թվականներին Արևադարձային ցիկլոններ Սամոա (աջից) և Բոսխի կղզիներում, 2006 թվականի օգոստոսի 8-ին

Խաղաղ օվկիանոսի կլիման ձևավորող գործոններից են արեգակնային ճառագայթումն ու մթնոլորտի շրջանառությունը, ինչպես նաև Ասիա աշխարհամասի սեզոնային ազդեցությունը[42]։ Օվկիանոսում կարելի է առանձնացնել գրեթե բոլոր կլիմայական զոնաները[43]։ Հյուսիսային բարեխառն զոնայում ձմեռային եղանակին բարիկական կենտրոնն է համարվում Ալեության դեպրեսիան, որն առավել թույլ է արտահայտված ամռան ամիսներին։ Հարավում տիրապետող է Հյուսիսխաղաղօվկիանոսային անտիցիկլոնը։ Հասարակածի հատվածում գտնվում է Հասարակածային դեպրեսիան (ցածր ճնշման մարզ), որը հարավում փոխարինում է Հարավխաղաղօվկիանոսային անտիցիկլոնով։ Ավելի հարավ շարժվելիս մթնոլորտային ճնշումը կրկին նվազում է, բայց հասնելով Անտարկտիդա՝ կրկին բարձրանում[44]՝ սառնամանիքների պատճառով։ Բարիկական կենտրոններին համապատասխան ձևավորվում են քամիների ուղղությունները։ Բարեխառն լայնություններում հյուսիսային կիսագնդում տիրապետող են դառնում ուժեղ արևմտյան քամիները, իսկ ամառը՝ թույլ հարավայինը։ Օվկիանոսի հյուսիս-արևմուտքում ձմեռային եղանակին հաստատվում են հյուսիսային և հյուսիսարևելյան մուսսոնային քամիները[45], որոնք ամառը փոխարինվում են հարավային մուսսոններով։ Ցիկլոնները, որոնք ձևավորվում են բևեռային շրջաններում, առաջացնում են կրկնվող փոթորիկներ բարեխառն և մերձբևեռային շրջաններում (հատկապես հարավային կիսագնդում)։ Մերձարևադարձներում և արևադարձներում հյուսիսային կիսագնդում տիրապետող են հանդիսանում հյուսիսարևելյան պասսատները[46]։ Հասարակածային զոնայում ամբողջ տարին դիտվում է առավելապես անհողմ եղանակ։ Արևադարձային և մերձարևադարձային զոնաներում հարավային կիսագնդում տիրապետող են հարավարևելյան պասսատները՝ ձմեռը ուժեղ, ամառը՝ թույլ ուժգնությամբ փչող։ Արևադարձներում են ձևավորվում (հիմնականում ամռանը) արևադարձային դաժան փոթորիկները, որոնց այստեղ անվանում են թայֆուններ։ Սովորաբար դրանք ձևավորվում են Ֆիլիպինների արևելքում, որտեղից շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք և հյուսիս Թայվանի, Ճապոնիայի մոտոու և աստիճանաբար դադարում են Բերինգի ծովում։ Թայֆունների առաջացման մյուս շրջանը Խաղաղ օվկիանոսի մերձափնյա շրջաններն են՝ Կենտրոնական Ամերիկայում։ Հարավային լայնության քառասուն աստիճանի լայնություններում, հարավային կիսագնդում, դիտվում են ուժեղ և մշտական արևմտյան քամիներ։ Հարավային կիսագնդի բարձր լայնություններում քամիները առաջանում են մերձանտարկտիկական ցածր ճնշման մարզում[14]։

Թայֆուն

Գոտիականության շնորհիվ օդի ջերմաստիճանն օվկիանոսի վրա զոնայական տարածում ունի. արևմտյան մասը ավելի տաք կլիմա ունի, քան արևելյանը։ Արևադարձային և հասարակածային գոտիներում օդի միջին ջերմաստիճանը 27,5 °C-ից 25,5 °C է[47]։ Ամռանը 25 °C իզոթերմը ընդարձակվում է դեպի հյուսիս և արևմուտք, միայն աննշան չափով արևելք։ Հարավային կիսագնդում կտրուկ կերպով շարժվում է դեպի հյուսիս։ Անցնելով օվկիանոսի վիթխարի տարածքի վրայով՝ օդային զանգվածներն ինտենսիվորեն հագենում են խոնավությամբ։ Հասարակածի երկու կողմերում էլ՝ մերձհասարակածային գոտիներում, ձևավորվում են երկու շերտեր՝ առավելագույն տեղումներով՝ ձևավորելով 2000 մմ իզոյետան։ Խաղաղ օվկիանոսի արևելքում՝ հասարակածի և արևադարձների շրջանում տեղումների քանակը նվազում է[48]։ Ամենաչոր հատվածներն են հյուսիսային կիսագնդում Կալիֆոռնիա թերակղզու, իսկ հարավում՝ Պերուական և Չիլիական գոգահովիտների շրջանները (մերձափնյա շրջաններում տեղումների տարեկան քանակը 50 մմ-ից ցածր է)[14]։

Ջրաբանական ռեժիմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մակերևույթի շրջանառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի ջրի շրջապտույտը կախված է մթնոլորտի շրջանառությունից և այստեղ էլ դիտվում է նույն օրինաչափությունը։ Հյուսիսարևելյան պասսատը հյուսիսային կիսագնդում առաջացնում է Հյուսիսպասսատային հոսանքը[49], որն անցնում է Կենտրոնական Ամերիկայի ափերից դեպի Ֆիլիպինյան կղզիներ։ Հետո հոսանքը բաժանվում է երկու բազուկների. մեկը շեղվում է դեպի հարավ ու մասամբ սնուցում Հասարակածային հակապասսատին և վերջանում Ինդոնեզիայի ծովերի մոտ։ Հյուսիսային բազուկը շարժվում է դեպի Արևելաչինական ծով և դուրս գալիս նրանից հարավ գտնվող Կյուսյու կղզու մոտ՝ առաջացնելով Կուրոսիո տաք հոսանքը[49]։ Այդ հոսանքը գնում է դեպի հյուսիս, մինչև Ճապոնիայի ափեր և իր ազդեցությունն է թողնում ափամերձ գոտու կլիմայի վրա։ Հյուսիսային լայնության 40° զուգահեռականի մոտ անցնում է Հյուսիսխաղաղօվկիանոսային հոսանքը, որն անցնում է դեպի արևելք՝ Օրեգոնի ափեր։ Բախվելով Հյուսիսային Ամերիկայի հետ, այն բաժանվում է երկու ճյուղի.

  1. Հյուսիսում ձևավորվում է Ալյասկայի տաք հոսանքը (այն անցնում է Ալյասկա թերակղզու ափերով)։
  2. Հարավում ձևավորվում է Կալիֆոռնիական սառը հոսանքը[50] (այն անցնում է Կալիֆոռնիական թերակղզու ափերով)։

Հարավային կիսագնդում Հարավարևելյան պասսատը ձևավորում է Հարավպասսատային հոսանքը[51], որը հատում է Խաղաղ օվկիանոսը Կոլումբիայի ափերից մինչև Մոլուքային կղզիներ։ Լայն և Տուամոտու կղզիների միջև այն ձևավորում է ճյուղավորություն, ոը շարունակվում է մինչև Կորալյան ծով և հասնում ընդհուպ մինչև Ավստրալիայի ափեր՝ ձևավորելով մյուս ճյուղը՝ Արևելյաավստրալիական հոսանքը։ Հարավային պասսատային հոսանքը Մոլուքային կղզիների արևելյան հատվածում միավորվում են Հյուսիսային պասսատային հոսանքի հետ և ձևավորում Հասարակածային հակապասսատը։

Արևելաավստրալիական հոսանքը Նոր Զելանդիայի հարավում ներթափանցում է առավել ուժեղ Անտարկտիդական հոսանք, որը գնում է դեպի Հնդկական օվկիանոս։ Հարավային Ամերիկայի հարավային ափերի մոտ այս հոսանքը մղվում է դեպի հյուսիս՝ վերածվելով Պերուական սառը հոսանքի, որն արևադարձներում ընկնում է Հարավային պասսատային հոսանքի մեջ։ Արևմտյան քամիների մյուս ճյուղը շրջանցում է Հարավային Ամերիկան. այն կոչվում է Հոռն հրվանդանի հոսանք և հեռանում է դեպի Ատլանտյան օվկիանոս։

Խաղաղ օվկիանոսի ջրերի շրջանառության համար կարևոր դեր է խաղում Կրոմվելի սառը հոսանքը։ Այն անցնում է հարավային պասսատներից հարավ՝ սկսվելով 154° արևմտյան երկայնությունից մինչև Գալապագոսյան կղզիների հատված[14]։ Օվկիանոսի արևելյան հասարակածային շրջանում դիտվում է Էլ Նինյոյի երևույթը, երբ տաք թույլ աղի հոսանքը վանում է սառը Պերուական հոսանքին Հարավային Ամերիկայի ափերից[52]։ Այդ երևույթի պատճառով դադարում է թթվածնի հարստացումը ջրի վերին շերտերում, ինչի հետևանքով պլանկտոնի, ձկների և թռչունների զանգվածային մահ է գրանցվում[53]։

Խաղաղ օվկիանոսի ջրային հաշվեկշիռը (ըստ 1980 թվականի «Օվկիանոսների ատլասի»)[12]
Մուտք Ջրի քանակությունը տարեկան հազար կմ³ Ծախս Ջրի քանակությունը տարեկան հազար կմ³
Հնդկական օվկիանոսից Ավստրալիա-Անտարկտիդա կտրվածքից (147° արևելյան երկայնության) Արևմտյան քամիներից առաջացած հոսանքներից (Անտարկտիդական հոսանք) 5370 Ատլանտյան օվկիանոս Դրեյքի նեղուցից Արևմտյան քամիներից առաջացած հոսանքներից (Անտարկտիդական հոսանք)։ 3470
Ատլանտյան օվկիանոսից Դրեյքի նեղուցից Անտարկտիդայի ափամերձ հոսանքից խորքային և հատակամերձ ջրերով 210 Հնդկական օվկիանոս Ավստրալիա-Անտարկտիդա կտրվածքից (147° արևելյան երկայնության) Արևմտյան քամիներից առաջացած հոսանքներից (Անտարկտիդական հոսանք) 2019
Մթնոլորտային տեղումներ 260 Հնդկական օվկիանոս ինդոնեզական ծովերի նեղուցներով 67
Գետային հոսք 14 Հյուսիսային սառուցյալ օվկիանոս Բերինգի նեղուցով 30
Ստորգետնյա հոսք 1 Գոլորշացում 270
Անտարկտիկական սառույցների հալման հետևանքով առաջացած ջրեր 1
Ընդամենը 5856 Ընդամենը 5856

Աղիություն, սառցագոյացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելագույն աղիությունը Խաղաղ օվկիանոսում դիտվում է արևադարձային զոնայում և հասնում է մոտավորապես 35,5-ից 35,6%։ Այստեղ գոլորշացման ինտենսիվությունը բարձր է տեղումների քանակից, դրա համար աղիությունն ավելի բարձր է։ Արևելքում սառը հոսանքների ազդեցության հետևանքով աղիությունը նվազում է։

Տեղումների մեծ քանակությունը նվազեցնում է աղիությունը, հատկապես հասարակածում և արևմտյան բարեխառն ու մերձբևեռային լայնություններում[14]։

Խաղաղ օվկիանոսի հարավի սառույցները ձևավորվում են մերձանտարկտիդական լայնություններում, իսկ հյուսիսիում՝ Բերինգի, Օխոտի և մասամբ Ճապոնական ծովերի ջրերում։ Հարավային Ալյասկայի ափերից դեպի ծով են դուրս գալիս այսբերգները, որոնք մարտ-ապրիլ մայիսներին հասնում են մինչև հյուսիսային լայնության 42-48°: Անտարկտիկական ջրերում բևեռասառույցի սահմանը հասնում է մինչև հարավային լայնության 60-63°, իսկ այսբերգները հասնում են ընդհուպ մինչև հարավային լայնության 45° զուգահեռականը[14]։

Ջրային զանգվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսում առանձնանում են մակերեսային, մինչևմակերեսային, միջին, խորը և հատակային ջրեր։

Մակերեսային ջրերի հաստությունը կազմում է 35-100 մետր և առանձնանում հարաբերական համաչափ ջերմությամբ, աղիությամբ և խտությամբ, ինչը հատկապես բնորոշ է արևադարձային ջրերին։ Այս ջրերը շատ են ենթարկվում ջերմափոխանակության, որի պատճառը մթնոլորտային տեղումներն են ու բարձր գոլորշացումը։

Մինչմակերեսային ջրերը շատ նման են վերոնկարագրյալ ջրերին։ Մերձարևադարձերում և սառը լայնություններում այս ջրային զանգվածները տարվա կեսը դառնում են մակերեսային ջրեր, իսկ տարվա կեսը՝ մինչևմակերեսային։ Տարբեր կլիմայական գոտիներում այս ջրերի սահմանները տարբեր է և տատանվում է 220-600 մետր խորություններում։ Մինչմակերեսային ջրերը տարբերվում են համեմատաբար բարձր աղիությամբ ու խտությամբ։ Ջրի ջերմաստիճանը արևադարձներում և մերձարևադարձներում 13-18 °C է, իսկ բարեխառն գոտում՝ 6-13 °C: Այս ջրերը տաք կլիմայական պայմաններում ավելի ստորին շերտեր են իջնում[14]։

Միջին ջրերը բարեխառն և ավելի բարձր լայնություններում ունեն 3-5 °C ջերմաստիճան և 33,8-34,7% աղիություն։ Մինչմակերեսային ջրերի ստորին շերտը գտնվում է 900-1700 մետր խորություններում։

Խորը ջրային շերտերը ձևավորվում են սառը ջրերի ընկղմվելու հետևանքով. դրանք գոյանում են մերձանտարկտիակական և Բերինգի ջրերում։

Հատակային ջրերը գտնվում են 2500-3000 մետր խորություններում։ Դրանք բնորոշվում են ջրերի սառնությամբ՝ 1-2 °C: Աղիությունը համատարած տատանվում է 34,6-34,7% սահմաններում։ Այս ջրերը ձևավորվում են անտարկտիկական շելֆում՝ խիստ սառեցման ազդեցության հետևանքով։ Դրանք աստիճանաբար հասնում են օվկիանոսի հատակին, լցնում դատարկություններն ու խառնարանները։ Համեմատած մյուս օվկիանոսների հատակային ջրերի հետ` Խաղաղ օվկիանոսի հատակային ջրերն աչքի են ընկնում թթվածնի սակավությամբ։ Հատակային ջրերը խորը ջրերի հետ կազմում են ամբողջ Խաղաղ օվկիանոսի ջրերի 75%-ը[14]։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսին է պատկանում Համաշխարհային օվկիանոսի ամբողջ կենսազանգվածի 50%-ը։ Կյանքն օվկիանոսում առատ է և բազմազան, հատկապես արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Ասիայի և Ավստրալիայի ափերին։ Այստեղ հսկայական տարածքներ են զբաղեցնում կորալյան խութերն ու մանգրային բուսականությունը։ Խաղաղ օվկիանոսի ֆիտոպլանկտոնը հիմնականում կազմված է միկրոսկոպիկ միաբջիջ ջրիմուռներից, որոնց տեսակային կազմը հասնում է ավելի քան 1300 տեսակի։ Դրանց գրեթե կեսը պատկանում է դինոֆիտային ջրիմուռներին, իսկ ավելի քիչը՝ դիատոմային ջրիմուռների ընտանիքին։ Ծանծաղուտի ափվելինգի (այն երևույթը, երբ օվկիանոսի հատակի ջուրը բարձրանում է մակերես) գոտիներում է գտնվում բուսականության ճնշող մեծամասնությունը։ Խաղաղ օվկիանոսի հատակային բուսականությունում հաշվվում է մոտավորապես 4 հազար ջրիմուռ և մինչև 29 տեսակի ծաղկավոր բույսեր։ Խաղաղ օվկիանոսի բարեխառն և սառը գոտիներում զանգվածաբար տարածված են գորշ ջրիմուռները, հատկապես լամինարինային խմբից։ Հարավային կիսագնդում հանդիպում են այդ ընտանիքի հսկա տեսակներ, որոնց երկարությունը հասնում է մոտավորապես 200 մետրի։ Արևադարձներում տարածված են ֆուկուսները, հսկա կանաչ ջրիմուռները և հայտնի կարմիր ջրիմուռները, որոնք կորալյան պոլիպների հետ միասին համարվում են կորալաստեղծ օրգանիզմներ[14]։

Ծովային կաղամբի (լամինարիա) թփուտներ օվկիանոսի ծանծաղուտում, Կալիֆոռնիայի ծովափ, ԱՄՆ Զոլավոր ջրահովվիկ, Տոնգա կղզի Ծովակատուների գաղութ Ալյասկայում Մեծ Արգելախութի կորալները, Ավստրալիա

Խաղաղ օվկիանոսի կենդանական աշխարհը 3-4 անգամ հարուստ է մյուս օվկիանոսների կենդանական աշխարհներից։ Հատկապես հարուստ են արևադարձային գոտիների ջրերը։ Ինդոնեզական ծովերում հայտնի են 2 հազար տեսակի ձկներ, մինչդեռ հյուսիսային ծովերում դրանց տեսակների քանակը հաշվվում է մոտավորապես 300։ Արևադարձային գոտու ջրերում ապրում են 6 հազար տեսակի փափկամարմիններ, իսկ Բերինգի ծովում ընդամենը 200 տեսակի։ Խաղաղ օվկիանոսի ֆաունայի բնորոշ առանձնահատկությունն է կարգաբանական խմբերի հնությունն ու էնդեմիկությունը։ Այստեղ բնակվում են ծովոզնիների հնադարյան տեսակներ, պրիմիտիվ քսիֆոսուրաներ, շատ հին ձկներ, որոնք չեն պահպանվել այլ օվկիանոսներում (օրինակ, իորդանիա, հիլբերտիդիա)։ Սաղմոնաձկների տեսակների 95%-ն ապրում է Խաղաղ օվկիանոսի ջրերում։ Կաթնասունների էնդեմիկ տեսակներից են դյուգոնը, ծովոզնին, թրապոչերը, կալանը։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերին բնորոշ են գիգանտ երկփեղկանիներից միդիաները և ոստրեները, որոնք գիգանտ տեսակներ են համարվում։ Հասարակածային գոտու ջրերում ապրում է ամենամեծ երկփեղկանին՝ տրիդանկան, որի զանգվածը հասնում է մինչև 300 կգ-ի։ Խաղաղ օվկիանոսում առավել արտահայտված են ուլտրաաբիսալ տեսակները, որոնք հսկայական գերճնշման, ցածր ջերմաստիճանի և ավելի քան 8,5 կմ խորության պայմաններում են ապրում։ Այս պայմաններում ապրում է 45 կենդանատեսակ, որի 71%-ն էնդեմիկ է։ Այդ տեսակների թվին է պատկանում հոլոթուրիան, որը վարում է սակավաշարժ կյանք և կարող է աղեստամոքսային համակարգով հսկայական քանակությամբ գրունտ անցկացնել. այս խորությունում գրունտը միակ սննդի աղբյուրն է համարվում[14]։

Բնապահպանական հիմնախնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային աղբ Հավայիի ծովափին

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով Խաղաղ օվկիանոսի ջրերն աղտոտվել են, պակասել է նաև օվկիանոսի կենսաբանական հարստությունը[54]։ 18-րդ դարի վերջին ամբողջովին վերացել են ստելլերյան կովերը անխնա որսորդության պատճառով։ 20-րդ դարի սկզբին վերացման եզրին հայտնվեցին հյուսիսային ծովային կատուները և կետերի որոշ տեսակներ. այսօր նրանց որսը սահմանափակված է։ Օվկիանոսի համար այսօր մեծ վտանգ է ներկայացնում նավթով ու նավթամթերքով աղտոտվելը[55]։ Ջրերն աղտոտվում են նաև ծանր մետաղներով և ատոմային արդյունաբերության թափոններով։ Վտանգավոր նյութերը տարածվում են օվկիանոսի ամբողջ տարածքով։ Նույնիսկ Անտարկտիդայի ափերին ապրող կենդանի օրգանիզմներում հայտնաբերվել են այդ վտանգավոր նյութերից։ ԱՄՆ-ի թվով տասը նահանգներ իրենց թափոնները նետում են Խաղաղ օվկիանոս։ Միայն 1980 թվականին 160 հազար տոննա թափոն է նետվել Խաղաղ օվկիանոս։ Այդ թվականից հետո թափոնների քանակը նվազում է[56][57]։

Միջուկային փորձարկում Բիկինի ատոլում, 1946 թվական, հուլիսի 24

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ձևավորվել է Մեծ խաղաղօվկիանոսային աղբաշերտը, որը հիմնականում բաղկացած է պլաստիկից և այլ թափոններից[58]։ Հյուսիսխաղաղօվկիանոսային հոսանքի շնորհիվ այդ աղբակույտը կուտակվել է հենց այդ հատվածում։ Այդ աղբակույտը ձգվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում՝ Կալիֆոռնիայի ափերից մոտավորապես 500 ծովային մղոն երկարությամբ մինչև Հավայի ու ընդհուպ հասնում է մինչև Ճապոնիայի ափեր։ 2001 թվականին աղբակույտից առաջացած «կղզու» ընդհանուր զանգվածը կազմել է 3,5 միլիոն տոննա, իսկ մակերեսը՝ 1 միլիոն կմ². այս թվերը մեծանում են տարեցտարի[59]։

Սատկած որորի մնացորդ, որի մեջ նկատվում են բազմաթիվ պլաստիկե իրեր, որոնք թռչնի սատկելու պատճառ են դարձել:

1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ զինված ուժերի կողմից ռմբակոծվեցին Հիրոսիմա և Նագասակի քաղաքները. սրանք մարդկության պատմության միակ միջուկային զենքի ռազմական կիրառման դեպքերն են։ Մահացածների ընդհանուր թիվը կազմեց 90-166 հազար մարդ Հիրոսիմայում, 60-80 հազար՝ Նագասակիում[60]։ 1946 թվականից մինչև 1958 թվականը Բիկինի և Էնիվետոկ ատոլներում (Մարշալյան կղզիներ) Միացյալ Նահանգներն իրականացրեց միջուկային փորձարկումներ։ Թվով 67 ատոմային և ջրածնային ռումբ կիրառվեց հընթացս այդ փորձարկումների[61]։ 1954 թվականի մարտի 1-ին 15 մեգատոն ջրածնային ռումբի ստորջրյա փորձարկման ժամանակ առաջացավ 2 կիլոմետրանոց տրամագծով և 75 մետր խորությամբ խառնարան. ատոմային սնկի բարձրությունը հասավ 15 կիլոմետրի, իսկ տրամագիծը՝ 20 կմ։ Արդյունքում Բիկինի ատոլն ավերվեց, իսկ տարածքը ենթարկվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ ռադիոակտիվ վարակման ու տեղացի ժողովուրդների ճառագայթահարման[62]։ 1957-1958 թվականներին Միացյալ Թագավորությունն իրականացրեց 9 մթնոլորտային միջուկային փորձարկում Սուրբծննդյան և Մոլդեն ատոլներում (Լայն կղզիներ)՝ Պոլինեզիայում։ 1966-1996 թվականներին Ֆրանսիան միջուկային 193 փորձարկում իրականացրեց (46 մթնոլորտային, 147 ստորջրյա) Մուրուրոյա և Ֆանգատաուֆա ատոլներում (Տուամոտու կղզեխումբ)՝ Ֆրանսիական Պոլինեզիայում[63]։

1989 թվականի մարտի 23-ին Ալյասկայի ափերի մոտ տեղի ունեցավ ExxonMobil ընկերությանը պատկանող «Էքսոն Վալդես» նավթի լցանավի վթար։ Աղետի հետևանքով 260 հազար բարել նավթ թափվեց օվկիանոս և ձևավորվեց 28 հազար կմ² մակերեսով նավթաշերտ[64]։ Այս վթարը համարվում է ամենամեծ էկոլոգիական աղետը, որը երբևէ գրանցվել է ծովում[65]։

Խաղաղ օվկիանոսի պետություններ և տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնավար պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Ավստրալիա Ավստրալիա Կանբերրա 7 741 220
Բրունեյ Բրունեյ Բանդար Սերի Բեգավան 5 765
Կամբոջա Կամբոջա Պնոմպեն 181 035
Կանադա Կանադա Օտտավա 9 984 670
Չիլի Չիլի Սանտյագո 756 950
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին 9 596 961
Կոլումբիա Կոլումբիա Բոգոտա 1 141 748
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Սան Խոսե 51 100
Էկվադոր Էկվադոր Կիտո 256 370
Սալվադոր Սալվադոր Սան Սալվադոր 21 040
Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ Միկրոնեզիա Պալիկիր 702
Ֆիջի Ֆիջի Սուվա 18 274
Գվատեմալա Գվատեմալա Գվատեմալա 108 889 
Հոնդուրաս Հոնդուրաս Տեգուսիգալպա 8 097 688
Ինդոնեզիա Ինդոնեզիա Ջակարտա 1 919 440
Ճապոնիա Ճապոնիա Տոկիո 377 944
Կիրիբատի Կիրիբատի Հարավային Տարավա 812,34
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա Փհենյան 120 540
Հարավային Կորեա Հարավային Կորեա Սեուլ 99 392
Մալայզիա Մալայզիա Կուալա Լումպուր 329 758
Մարշալյան կղզիներ Մարշալյան կղզիներ Մաջուրո 181
Մեքսիկա Մեքսիկա Մեխիկո 1 972 550
Նաուրու Նաուրու Յարեն 21,3
Նիկարագուա Նիկարագուա Մանագուա 129 494
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Վելինգտոն 268 680
Պալաու Պալաու Նգերուլմուդ 458
Պանամա Պանամա Պանամա 75 517
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա Պորտ Մորսբի 462 840
Պերու Պերու Լիմա 1 285 216
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Մանիլա 299 764
Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա 17 101 481
Սամոա Սամոա Ապիա 2832 
Սինգապուր Սինգապուր Սինգապուր 719,9
Սողոմոնյան Կղզիներ Սողոմոնյան կղզիներ Հոնիարա 28 400
Թայվան Թայվան Թայբեյ 35 980
Թաիլանդ Թաիլանդ Բանգկոկ 514 000
Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր Դիլի 15 007
Տոնգա Տոնգա Նուկուալոֆա 748
Տուվալու Տուվալու Ֆունաֆուտի 26
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Վաշինգտոն 9 826 675
Վանուատու Վանուատու Պորտ Վիլա 12 190
Վիետնամ Վիետնամ Հանոյ 331 700

Կախյալ տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Ամերիկյան Սամոա Ամերիկյան Սամոա - 197,1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեյքերի կղզի - 1,24 
Կուկի կղզիներ Կուկի կղզիներ Ավարուա 240
Ավստրալիա Մարջանների ծովի կղզիների տարածք - 10
Չիլի Զատկի կղզի - 163,6
Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա Պապեետե 4167
Գուամ Գուամ Հագատնա 541,3
Հոնկոնգ Հոնկոնգ - 1 104
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հաուլենդ - 1,62
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարվիս - 4,45
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնստոն  - 6,9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քինգմեն խութ - 76
Մակաո Մակաո - 27,2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միդուեյ - 6,23
Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա Նումեա 18 575
Նիուե Նիուե Ալոֆի 261,46
Նորֆոլք կղզի Նորֆոլք կղզի Քինգսթոն 34,6
Հյուսիսային Մարիանյան կղզիներ Հյուսիսային Մարիանյան կղզիներ Սայպան 463,63
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պալմիրա - 12
Փիթքերն կղզիներ Փիթքերն կղզիներ Ադամսթաուն 47
Տոկելաու Տոկելաու Ֆակաոֆո 10
Ֆրանսիա Ուոլիս և Ֆուտունա Մատա-Ուտու 142[66]
Նիուե Ուեյք - 6,5

Հետազոտման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի հետազոտությունն ու յուրացումը սկսվել է դեռևս մարդկության պատմության ձևավորման սկզբնական փուլում։ Օվկիանոսում նավարկելու համար օգտագործվել են ջոնկաներ, կատամարաններ և պարզագույն լաստանավակներ։ 1947 թվականին նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալը «Կոն-Տիկի» լաստանավով ճանապարհորդություն կատարեց, որով ապացուցեց, որ հնարավոր է Խաղաղ օվկիանոսն արևմտյան հատվածից հատելով՝ Հարավային Ամերիկայի կենտրոնական մասից հասնել նպատակակետ՝ այս դեպքում Պոլինեզիա։ Չինական ջոնկաներն արշավներ են կատարել Խաղաղ օվկիանոսի ափերի մոտից և հասել են մինչև Հնդկական օվկիանոս։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարել չինացի ճանապարհորդ, նավատորմի հրամանատար և դիվանագետ Չժենգ Հեն 1405-1433 թվականներն ընկած ժամանակահատվածում[67][68]։

Խաղաղ օվկիանոսի նկարագիր։
Հեղինակ՝ Աբրահամ Օրտելիուս, 1589 թվական
Նունյես դե Բալբոա

Առաջին փաստաթղթավորված ճանապարհորդությունը, որը կատարել է եվրոպացի Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափերով, համարվում է Անտոնիու դի Աբրեուի և Ֆրանսիշկու Սերրանի ճանապարհորդությունը. նրանք Մալակկա թերակղզուց նավարկել են մինչև Մոլուքային կղզիներ 1512 թվականին[69][70]։ Առաջին եվրոպացին, որը տեսել է Խաղաղ օվկիանոսի արևելյան ափերը, իսպանացի կոնկիստադոր Վասկո Նունյես դե Բալբոան էր[71], որը 1513 թվականին Պանամայի պարանոցի բլուրներից մեկի գագաթից տեսավ օվկիանոսը[5]։

1520 թվականի աշնանը պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը, շրջանցելով Հարավային Ամերիկան նեղուցով (այն հետագայում կոչվեց իր անունով՝ Մագելանի նեղուց), տեսավ նոր ջրային տարածքներ. դա Խաղաղ օվկիանոսն էր[7]։ Հրո երկիր կղզեխմբից մինչև Ֆիլիպինյան կղզիներ նավարկելու ժամանակ, որը տևեց ավելի քան երեք ամիս, արշավախումբը ոչ մի անգամ փոթորկի չենթարկվեց, այդ պատճառով էլ Մագելանը օվկիանոսն անվանեց Խաղաղ[8]։

Խաղաղ օվկիանոսի անդրանիկ քարտեզը տպագրվել է Աբրահամ Օրտելիուսի[72] կողմից «Theatrum Orbis Terrarum» ատլասում 1589 թվականին[73]։ 1642-1644 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրած էքսպեդիցիայի ժամանակ, որի ղեկավարը Աբել Թասմանն[74] էր, ապացուցվեց, որ Ավստրալիան իրենից ներկայացնում է առանձին մայրցամաք[67].:

Խաղաղ օվկիանոսի հետազոտման ակտիվ գործողությունները սկսվեցին 18-րդ դարից։ Եվրոպայի առաջավոր պետություններն սկսեցին Խաղաղ օվկիանոս ուղարկել գիտահետազոտական արշավախմբեր։ Դրանք գլխավորում էին առաջադեմ ծովագնացներ, ինչպիսիք էին՝ Ջեյմս Կուկը[75] (հետազոտել է Ավստրալիան և Նոր Զելանդիան, նոր կղզիներ հայտնագործել, այդ թվում Հավայան կղզիները), ֆրանսիացի հետազոտողներ Լուի Անտուան Բուգենվիլը (հետազոտել է Օվկիանիայի կղզիները) և Ժան-Ֆրանսուա Լապերուզը, իտալացի Ալեսանդրո Մալասպինան (քարտեզագրել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ամբողջ արևմտյան ափագիծն Ալյասկայի ծոցից մինչև Հորն հրվանդան)։ Օվկիանոսի հյուսիսային հատվածները հետազոտել են ռուս երկրախույզներ Սեմյոն Դեժնյովը (Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև նեղուցի բացահատում), Վիտուս Բերինգը (օվկիանոսի հյուսիսային ափերի հետազոտում) և Ալեքսեյ Չիրիկովը (Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ափագծի, Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ասիայի հյուսիսարևելյան ափագծերի հետազոտում)[76]։ 1803-1864 թվականներն ընկած ժամանակահատվածում ռուս նավաստիները կատարել են 45 շուրջերկրյա և կիսաշուրջերկրյա նավարկություններ, որոնց արդյունքում ռուսական ռազմածովային և առևտրական նավատորմերը յուրացրին Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս գնացող ծովային ճանապարհը, ինչպես նաև մի քանի կղզիներ հայտնաբերեցին։ 1819-1821 թվականներին տեղի ունեցած շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, որը ղեկավարում էին Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենը և հայազգի Միխայիլ Լազարևը, բացահայտվեց Անտարկտիդա մայրցամաքն ու Հարավային օվկիանոսի 29 կղզիներ[67]։

1872-1876 թվականներն ընկած ժամանակահավածում տեղի ունեցավ առաջին գիտական օվկիանոսային արշավն անգլիական «Չելենջեր» առագաստանավ-շոգենավի կողմից[77]։ Ըստ արշավախմբի տվյալների թարմացվեցին օվկիանոսի ջրերի կազմության մասին տեղեկությունները, նոր նյութեր ստացվեցին կենդանական և բուսական աշխարհների, հատակի ռելիեֆի, գրունտի մասին, կազմվեց առաջին քարտեզը, որը ներկայացնում էր խորությունները, ինչպես նաև հավաքվեց խորջրյա կենդանատեսակների առաջին հավաքածուն։ Ռուսական «Վիտյազ» պտուտակավոր առագաստանավը, հընթացս 1886-1899 թվականներին, իրականացրեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որպեսզի մանրամասնորեն հետազոտի Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածները. արշավախմբի ղեկավարն էր ռուս նավատորմավար, օվկիանոսագետ, բևեռախույզ, նավաշինարար Ստեպան Մակարովը։ Այս արշավախմբին հաջողվեց պարզել, որ Խաղաղ օվկիանոսում կա ջրի շարժում, որը ժամ-սլաքին հակառակ ուղղությամբ է շարժվում օվկիանոսային հոսանքներում։ Ամերիկյան «Ալբատրոս» նավը 1883-1905 թվականներին արշավ է իրականացրել օվկիանոսի ջրերում, որի արդյունքում նոր կենդանի օրգանիզմներ և դրանց տարածման օրինաչափություններ են բացահայտվել[78]։ Խաղաղ օվկիանոսի հետազոտության մեջ մեծ ներդրում են ունեցել գերմանական «Պլանետ» (1906-1907) նավով և ամերիկյան օվկիանոսագիտական «Քարնեգի» (1928-1929) ոչ մագնիսային երկկայմ առագաստանավով իրականացրած արշավախմբերը, որոնք ղեկավարել է նորվեգացի օդերևութաբան և օվկիանոսագետ Հարալդ Սվերդրուփը։ 1949 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կողմից «Վիտյազ» գիտահետազոտական նավը դուրս է գալիս բաց օվկիանոս, որ հետազոտի այն։ Մինչև 1979 թվականը նավը կատարել է թվով 65 գիտարշավ, որոնց արդյունքում բացահայտվեցին նորանոր տարածքներ, որոնք վերաբերում էին Խաղաղ օվկիանոսի հատակի ռելիեֆին։ Օվկիանոսը հետազոտել են նաև Միացյալ Թագավորությունը «Չելենջեր II» (1950-1952), Շվեդիան «Ալբատրոս III» (1947-1948), Դանիան «Գալաթեա» (1950-1952) նավերով, որոնցից ստացված տվյալներով թարմացվեցին և բացահայտվեցին բազմաթիվ նոր տվյալներ[79]։ «Միջազգային երկրաֆիզիկական տարվա» (1957-1958) շրջանակներում հետազոտություններ կատարվեցին օվկիանոսում, որի ժամանակ կազմվեցին օվկիանոսի տեղորոշման քարտեզներ[80]։ 1968 թվականից ամերիկյան «Գլոմար Չելենջեր» նավից կատարվել են կանոնավոր խորջրյա հորատումներ, որոնց շնորհիվ խորջրյա հատվածներում կենսաբանական հետազոտություններ են իրականացվել[81]։ 1960 թվականի հունվարի 23-ին կայացել է Համաշխարհային օվկիանոսի ամենախորը վայրի՝ Մարիանյան փողրակի մեջ մարդու իջեցումը։ Գիտահետազոտական «Տրիեստ» բաթիսկաֆի օգնությամբ այդտեղ իջան ԱՄՆ-ի ռազմածովային լեյտենանտ Դոն Ուոլշն ու հետազոտող Ժաք Պիկարը[82]։ 2012 թվականի մարտի 26-ին ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Deepsea Challenger» խորջրյա ապարատով կատարեց մարդկության պատմության առաջին ինքնուրույն էջքը դեպի Մարիանյան իջվածք։ Ապարատը վեց ժամվա ընթացքում հավաքեց գրունտի նմուշներ, կենդանիների և բույսերի տեսակներ։ Քեմերոնի կողմից նկարահանված նյութերը ցուցադրվեցին «National Geographic Channel» հեռուստաալիքի եթերում՝ դառնալով գիտափաստագրական ֆիլմի հիմք[83]։

1966-1974 թվականներին լույս տեսավ «Խաղաղ օվկիանոս» տասներեքհատորյակ մենագրությունը, որը հեղինակել էր Պ. Շիրշովայի անվան օվկիանոսագիտական ինստիտուտը։ 1973 թվականին Վլադիվոստոկում ստեղծվեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի Վ. Իլյիչևի անվան Խաղաղօվկիանոսային օվկիանոսագիտական ինստիտուտը. վերջինիս ուժերով կատարվեցին լայնամասշտաբ հետազոտություններ Հեռավորարևելյան ծովերում ու Խաղաղ օվկիանոսում[84]։ Վերջին տասնամյակներում օվկիանոսի հետազոտություններ և զանազան չափումներ կատարվում են նաև տիեզերանավերից։ 1994 թվականին ԱՄՆ-ի գեոֆիզիկայի ազգային կենտրոնի կողմից կազմվեց օվկիանոսների բաթիմետրիկ ատլաս՝ ±100 մետր ճշգրտությամբ[85]։

Կոն-Տիկի լաստանավը

1947 թվականի լուսանկար

Ֆեռնան Մագելանի հուշարձանը Չիլիի Պունտա Արենաս քաղաքում։

Մագելանը դեմքով շրջված է դեպի Մագելանի նեղուցը։

«Տրիեստ» բաթիսկաֆը, 1960 թվականի հունվարի 23 ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1959 թվական։

Պատկերված է «Վիտյազ» գիտահետազոտական նավը

Տնտեսական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Խաղաղ օվկիանոսի ափերը և կղզիները յուրացված և բնակեցված են խիստ անհավասարաչափ կերպով։ Ամենամեծ յուրացված տնտեսական շրջանը համարվում է ԱՄՆ-ի արևելյան ծովափը, ըստ մասնավորի՝ Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկոյի հատվածը։ Հաջորդ մեծ յուրացվածությունը Ճապոնիայի ափերի մոտ է և Հարավային Կորեայում[86]։ Մեծ է օվկիանոսի տնտեսական դերը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համար[41]։ Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածը համարվում է տիեզերանավերի «գերեզմանոց»։ Այստեղ, ծովային գլխավոր ճանապարհներից հեռու, խորտակում են դուրս գրված բոլոր տիեզերական սարքերը[87]։

Ձկնորսություն և ծովային արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի առավել հարուստ շրջաններից են բարեխառն և արևադարձային գոտիները. սրանք ձկնորսության գլխավոր շրջաններն են։ Օվկիանոսի աքվատորիայից է կատարվում համաշխարհային ձկնորսության ավելի քան 60%-ը[88]։ Ձկնատեսակներից են՝ սաղմոնաձկներ (սապատաձուկ, կետա, կոհո սաղմոն, սիմա), ծովատառեխակերպեր (անչոուս, ծովատառեխ, սարդինաձուկ), ձողաձուկազգիներ (ատլանտյան ձողաձուկ, Ալյասկայի մինտայ), պերկեսազգիներ (սկումբրիա, թյունոս), տափակաձկնակերպեր (ծովային տափակաձուկ)։ Բացի ձկներից կատարվում է նաև կաթնասունների որս. դրանցից են՝ կաշալոտ, փոքր շերտավոր կետեր, ծովակատու, կալան, ծովափիղ, երկարականջ, անողնաշարավորներից՝ խաչափառ, ծովախեցգետին, ոստրե, գլխոտանիներ։ Խաղաղ օվկիանոսից հանվում են նաև մի շարք բուսատեսակներ՝ ծովակաղամբ, անֆելտիա, ծովասեզ, ֆիլոսպադիքս։ Բույսերը ոչ միայն սննդի մեջ են օգտագործվում, այլև բժշկության[89]։

Խաղաղ օվկիանոսի հարուստ շրջաններից է նաև նրա արևմտակենտրոնական ու հյուսիսարևմտյան հատվածները։ Խաղաղ օվկիանոսի հաշվին ծովային արդյունաբերություն ունեցող խոշոր երկրներից են՝ Ճապոնիան (Տոկիո, Նագասակի, Սիմոնոսեկի), Չինաստանը (Չժոուշան կղզեխումբ, Յանտայ, Ցինդաո, Դալյան), Ռուսաստանի Դաշնությունը (Պրիմորիե, Սախալին, Կամչատկա), Պերուն, Թայլանդը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Չիլին, Վիետնամը, Հարավային Կորեան, Հյուսիսային Կորեան, Ավստրալիական Միությունը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն։

Տրանսպորտային ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի տարածքով են անցնում կարևորագույն ծովային ուղիներ և օդային ուղիներ, ինչպես նաև Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների երկրները միացնող տարանցիկ ճանապարհները։ Կարևորագույն ուղիներից են՝ Կանադայից ու ԱՄՆ-ից Թայվան, Չինաստան և Ֆիլիպիններ։ Հիմնական երթևեկելի նեղուցներն են՝ Բերինգի, Թաթարական, Լապերուզի, Կորեական, Թայվանի, Սինգապուրի, Մալակկայի, Ցուգարուի, Բասսի, Տոռեսի, Կուկի, Մագելանի։ Խաղաղ օվկիանոսն Ատլանտյան օվկիանոսին միանում է արհեստական փորված Պանամայի ջրանքով, որը գտնվում է Պանամայի պարանոցում[67]։ Խոշոր նավահանգիստներն են՝ Վլադիվոստոկ (նավթամթերք, ձկներ ու ծովամթերք, անտառանյութեր, մետաղի ջարդոն, սև և գունավոր մետաղներ), Նախոդկա (ածուխ, նավթամթերք, կոնտեյներ, մետաղներ, մետաղի ջարդոն), Վոստոչնի, Վանինո (ածուխ, նավթ) (Ռուսաստան), Բուսան (Կորեա), Կոբե-Օսակա (նավթ, նավթամթերք, մեքենաներ, սարքավորումներ, ավտոմեքենաներ, մետաղներ, մետաղի ջարդոն), Տոկիո-Յոկոհամա (մետաղի ջարդոն, ածուխ, բամբակ, հացահատիկ, նավթ, նավթամթերք, կաուչուկ, քիմիկատներ, բուրդ, մեքենաներ, սարքավորումներ, տեքստիլ, ավտոմեքենաներ, դեղորայք), Նագոյա (Ճապոնիա), Տյանցզին, Ցինդաո, Նինբո, Շանհայ, Սյանգան (տեքստիլ, հագուստեղեն, բամբակ, ռադիոսարքավորումներ, էլեկտրոնիկա, պլաստմասեղեն, մեքենաներ, սարքավորումներ), Գաոսյուն, Շենժեն, Գուանչժոու (Չինաստան), Հոշիմին (Վիետնամ), Սինգապուր (նավթամթերք, կաուչուկ, պարենմթերք, տեքստիլ, մեքենաներ և սարքավորումներ), Կլանգ (Մալայզիա), Ջակարտա (Ինդոնեզիա), Մանիլա (Ֆիլիպիններ), Սիդնեյ (երկաթաքար, ածուխ, նավթ, նավթամթերք, հացահատիկ), Նյուքասլ, Մելբուրն (Ավստրալիա), Օքլենդ (Նոր Զելանդիա), Վանկուվեր (անտառամթերք, ածուխ, հանքաքար, նավթ և նավթամթերք, քիմիական հումք) (Կանադա), Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես (նավթ և նավթամթերք, կոպրա, քիմիական հումք, անտառամթերք, հացահատիկ, ալյուր, մսամթերք, ձկան պահածոներ, ցիտրուսներ, բանան, սուրճ, մեքենաներ և սարքավորումներ, ջուտ, ցելյուլոզա), Օքլենդ, Լոնգ Բիչ (ԱՄՆ), Կոլոն (Պանամա), Ուասկո (հանքահումք, ձկնեղեն, վառելիք, արդյունաբերական հումք) (Չիլի)։ Խաղաղ օվկիանոսի ավազանում կան մի շարք բազմագործառութային նավահանգիստներ[41][67][90]։

Կարևոր նշանակություն ունեն օդային ուղիները, որոնք անցնում են Խաղաղ օվկիանոսի վրայով։ Առաջին կանոնավոր ավիաթռիչքն օվկիանոսի վրայով սկսվել է 1936 թվականից Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)-Հոնոլուլու (Հավայան կղզիներ)-Մանիլա (Ֆիլիպիններ) ուղղությամբ։ Հիմա հիմնական ուղղություններն անցնում են օվկիանոսի հյուսիսային և կենտրոնական հատվածներում։ Մեծ կարևորություն ունեն տեղական նշանակության գծերը կղզիների միջև։ 1902 թվականին Միացյալ Թագավորությունն անցկացրեց Խաղաղ օվկիանոսի հատակով առաջին հեռագրային մալուխը, որի երկարությունը կազմում էր 12,55 հազար կմ. այն ձգվում էր Տաբուաէրան և Ֆիջի կղզիներից դեպի Կանադա, այնուհետև Նոր Զելանդիա և Ավստրալիական Միություն։ Հատակով անցկացված է նաև ռադիոկապ[91]։

Կոբե նավահանգիստը, Ճապոնիա «MV Steve Irwin» ծովային նավը Մելբուրնի նավահանգստում, Ավստրալիա Ծովային լաստանավ Ֆիլիպինների ափերի մոտ LAN Airlines ինքնաթիռը Զատկի կղզու օդանավակայանում

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի հատակը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Չինաստանի, Ինդոնեզիա, Ճապոնիայի, Միացյալ Նահանգների (Ալյասկա), Էկվադորի (Գուայակիլի ծոց), Ավստրալիայի (Բասսի նեղուց) և Նոր Զելանդիայի ծանծաղուտներում կան նավթի և բնական գազի մեծ պաշարներ։ Ըստ հաշվարկների՝ Խաղաղ օվկիանոսի ընդերքում են կուտակված նավթի և գազի համաշխարհային պաշարների 30-40%-ը։ Անագի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ամենամեծ երկիրն աշխարհում համարվում է Մալայզիան, իսկ ցիրկոնի, իլմենիտի՝ Ավստրալիան[41]։ Օվկիանոսը հարուստ է երկաթամանգանային կուտակումներով, որոնց ընդհանուր պաշարները կազմում են մինչև 7·1012 տոննա։ Այս պաշարները հատկապես տարածված են օվկիանոսի հյուսիսային, հարավային խորջրյա խառնարաններում։ Օվկիանոսի ընդերքում կան հետևյալ օգտակար հանածոները՝ մանգան՝ 7,1·1010 տոննա, նիկել՝ 2,3·109 տոննա, պղինձ՝ 1,5·109 տոննա, կոբալտ՝ 1·109 տոննա[92]։ Օվկիանոսի ընդերքը հարուստ է նաև գազային հիդրատներով[93]։ 2013 թվականին Ճապոնիան սկսել է գազ արդյունահանել մեթանի հանքավայրից, որը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում է, Տոկիոյից հյուսիս-արևելք[94]։

Ռեկրեացիոն ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի ռեկրեացիոն ռեսուրսները խիստ բազմազան են։ Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալների՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան ափամերձ երկրներում 2020 թվականին զբոսաշրջիկների քանակը կաճի մինչև 25% (համաշխարհային զբոսաշրջային հոսքի)։ Հիմնական տուրիստական երկրներն այս տարածաշրջանում համարվում են՝ Ճապոնիան, Չինաստանը, Ավստրալիան, Սինգապուրը, Կորեան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Կանադան[95]։ Հիմնական ռեկրեացիոն գոտիներն են՝ Հավայան կղզիները, Պոլինեզիան և Միկրոնեզիան, Ավստրալիայի արևելյան ափերը, Բոհայի ծոցը և Հայնան կղզին Չինաստանում, Ճապոնական ծովի ափամերձ գոտին, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի քաղաքները և քաղաքային ագլոմերացիան[96]։ Առավել մեծ զբոսաշրջային ներհոսք ունեցող երկրներն են (2010 թվականի տվյալներով, Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն)՝ Չինաստանը (տարեկան 55 միլիոն այցելու), Մալայզիան (24 միլիոն), Հոնկոնգը (20 միլիոն), Թայլանդը (16 միլիոն), Մակաոն (12 միլիոն), Սինգապուրը (9 միլիոն), Կորեան (9 միլիոն), Ճապոնիան (9 միլիոն), Ինդոնեզիան (7 միլիոն), Ավստրալիան (6 միլիոն), Թայվանը (6 միլիոն), Վիետնամը (5 միլիոն), Ֆիլիպինները (4 միլիոն), Նոր Զելանդիան (3 միլիոն), Կոմբոջան (2 միլիոն), Գուամը (1 միլիոն)։ Ամերիկա աշխարհամասում առավել մեծ զբոսաշրջային ներհոսք ունեցող երկրներն են՝ Միացյալ Նահանգները (60 միլիոն), Մեքսիկան (22 միլիոն), Կանադան (16 միլիոն), Չիլին (3 միլիոն), Կոլումբիան (2 միլիոն), Կոստա Ռիկան (2 միլիոն), Պերուն (2 միլիոն), Պանաման (1 միլիոն), Գվատեմալան (1 միլիոն), Սալվադորը (1 միլիոն), Էկվադորը (1 միլիոն)[97]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Географический атлас. — М.: ГУГК, 1982. — С. 206. — 238 с. — 227 000 экз.
  2. «Oceanographers.ru. Обнаружены «мосты» через Марианскую впадину. Экспедиция также провела точные измерения «Бездны Челленджера», самой глубокой точки в океане. Полученная глубина составила 10 994 +/- 40 метров». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Agno, Lydia (1998). Basic Geography. Goodwill Trading Co., Inc. էջեր 25–. ISBN 978-971-11-0165-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  4. "Pacific Ocean Արխիվացված 2007-12-19 Wayback Machine". Britannica Concise 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
  5. 5,0 5,1 Ober, Frederick Albion. Vasco Nuñez de Balboa. Library of Alexandria. էջ 129. ISBN 978-1-4655-7034-5. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  6. "Pacific Ocean: The trade winds", Encyclopædia Britannica. Retrieved 9 June 2013.
  7. 7,0 7,1 Camino, Mercedes Maroto. Producing the Pacific: Maps and Narratives of Spanish Exploration (1567–1606), p.76. 2005.
  8. 8,0 8,1 "Life in the sea: Pacific Ocean" Արխիվացված 2014-10-14 Wayback Machine, Oceanário de Lisboa. Retrieved 9 June 2013.
  9. Lytle Schurz, William (1922), «The Spanish Lake», The Hispanic American Historical Review, 5 (2): 181–194, JSTOR 2506024
  10. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд., стереотип.. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — С. 191—192.
  11. Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, Ն. Յ.: Springer, 2003. — P. 35. — ISBN 3-540-00238-3
  12. 12,0 12,1 12,2 12,3 Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы.— М.: ГУНК МО СССР, 1980. С. 84—85
  13. 13,0 13,1 Данные в этом источнике устаревшие, см. выше
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 Физическая география материков и океанов / Под общей ред. А. М. Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 516—521.
  15. 15,0 15,1 Кравчук П. А. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — С. 23-24. — 216 с. — ISBN 5-7707-2044-1
  16. Кравчук П. А. Географический калейдоскоп. — Киев: Радянська школа, 1988. ISBN 5-330-00384-9
  17. И. М. Белоусов Совершенно неизвестные страны // За тайнами Нептуна : Книга. — М.: Мысль, 1976. — С. 179—185.
  18. «Results of «Kaiko»'s Final Field Test». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  19. «Марианскую впадину «углубили»». compulenta.ru. 8 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. ՌԻԱ Նովոստի (14:34 08-02-2012). ««Ученые обнаружили горы на дне Марианской впадины»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  21. «Oceans' deepest depth re-measured». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. 22,0 22,1 International Hydrographic Organization (1953). Limits of Oceans and Seas. International Hydrographic Organization. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  23. Большая Российская энциклопедия. Т. 11. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — С. 228.
  24. «Брокгауз-Ефрон и Большая Советская Энциклопедия объединенный словник». gatchina3000.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
  25. Gillespie, Rosemary G.; Clague, David A. (2009). Encyclopedia of Islands. University of California Press. էջ 706. ISBN 978-0-520-25649-1. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  26. K, Harsh (2017 թ․ մարտի 19). «This ocean has most of the islands in the world». Mysticalroads. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  27. Ishihara, Masahide; Hoshino, Eiichi; Fujita, Yoko (2016). Self-determinable Development of Small Islands (անգլերեն). Springer. էջ 180. ISBN 9789811001321.
  28. United States. National Oceanic and Atmospheric Administration; Western Pacific Regional Fishery Management Council (2009). Toward an Ecosystem Approach for the Western Pacific Region: from Species-based Fishery Management Plans to Place-based Fishery Ecosystem Plans: Environmental Impact Statement (անգլերեն). Evanston, IL: Northwestern University. էջ 60.
  29. Academic American encyclopedia. Grolier Incorporated. 1997. էջ 8. ISBN 978-0-7172-2068-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  30. Lal, Brij Vilash; Fortune, Kate (2000). The Pacific Islands: An Encyclopedia. University of Hawaii Press. էջեր 63–. ISBN 978-0-8248-2265-1. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  31. West, Barbara A. (2009). Encyclopedia of the Peoples of Asia and Oceania. Infobase Publishing. էջեր 521–. ISBN 978-1-4381-1913-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  32. Dunford, Betty; Ridgell, Reilly (1996). Pacific Neighbors: The Islands of Micronesia, Melanesia, and Polynesia. Bess Press. էջեր 125–. ISBN 978-1-57306-022-6. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  33. «GEOL 102 The Proterozoic Eon II: Rodinia and Pannotia». Geol.umd.edu. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  34. Mussett, Alan E.; Khan, M. Aftab (2000 թ․ հոկտեմբերի 23). Looking Into the Earth: An Introduction to Geological Geophysics. Cambridge University Press. էջ 332. ISBN 978-0-521-78574-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  35. Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 142—191.
  36. Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 10—15.
  37. Shirley Rousseau Murphy (1979). The Ring of Fire. Avon. ISBN 978-0-380-47191-1. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  38. Bryant, Edward (2008). Tsunami: The Underrated Hazard. Springer. էջեր 26–. ISBN 978-3-540-74274-6. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  39. "Coral island", Encyclopædia Britannica. Retrieved 22 June 2013.
  40. "Nauru", Charting the Pacific. Retrieved 22 June 2013.
  41. 41,0 41,1 41,2 41,3 Каплин П. А., Леонтьев О. К., Лукьянова С. А., Никифоров Л. Г. Берега. — М.: Мысль, 1991. — С. 355—356.
  42. "Pacific Ocean: Islands", Encyclopædia Britannica. Retrieved 13 June 2013.
  43. Climate Prediction Center (2014 թ․ հունիսի 30). «ENSO: Recent Evolution, Current Status and Predictions» (PDF). National Oceanic and Atmospheric Administration. էջեր 5, 19–20. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  44. "Pacific Ocean" Արխիվացված 2013-01-01 Wayback Machine, World Factbook, CIA. Retrieved 13 June 2013.
  45. Glossary of Meteorology (2009). Monsoon. Արխիվացված 22 Մարտ 2008 Wayback Machine American Meteorological Society. Retrieved on 16 January 2009.
  46. Atlantic Oceanographic and Meteorological Laboratory – Hurricane Research Division. «Frequently Asked Questions: When is hurricane season?». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2006 թ․ հուլիսի 25-ին.
  47. Mongillo, John F. (2000). Encyclopedia of Environmental Science. University Rochester Press. էջեր 255–. ISBN 978-1-57356-147-1. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  48. Walker, Stuart (1998). The sailor's wind. W. W. Norton & Company. էջ 91. ISBN 9780393045550.
  49. 49,0 49,1 "Wind Driven Surface Currents: Equatorial Currents Background", Ocean Motion. Retrieved 9 June 2013.
  50. "Aleutian Current", Encyclopædia Britannica. Retrieved 9 June 2013.
  51. "South Equatorial Current", Encyclopædia Britannica. Retrieved 9 June 2013.
  52. Climate Prediction Center (2014 թ․ հունիսի 30). «ENSO: Recent Evolution, Current Status and Predictions» (PDF). National Oceanic and Atmospheric Administration. էջեր 5, 19–20. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  53. «Явления Эль-Ниньо и Ла-Ниньо». Примпогода. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  54. «PHOTOS: Giant Ocean-Trash Vortex Documented-A First». News.nationalgeographic.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  55. Gerlach: Marine Pollution, Springer, Berlin (1975)
  56. «Тихий океан — самый большой и самый глубокий океан на Земле». Samogo.Net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  57. «Загрязнение океана». Форум честных правил. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  58. Plastic waste in the North Pacific is an ongoing concern BBC 9 May 2012
  59. «Мусорный остров в Тихом Океане». ECOlogoFF.Ru - экологически чистый сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  60. «Хиросима и Нагасаки: история, свидетельства очевидцев, фотографии». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  61. «U.S. Nuclear Testing Program in the Marshall Islands». Marshall Islands Nuclear Claims Tribunal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  62. «Ядерные взрывы...». Мой сайт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  63. «Глава III. Районы проведения ядерных испытаний». Росатом. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  64. «Questions and Answers». History of the Spill. Exxon Valdez Oil Spill Trustee Council. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  65. Oil Spill Case Histories 1967–1991, Report No. HMRAD 92-11 (PDF). Seattle: National Oceanic and Atmospheric Administration. 1992 թ․ սեպտեմբեր. էջ 80. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
  66. «The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  67. 67,0 67,1 67,2 67,3 67,4 Серебряков В. В. География морских путей. — М.: Транспорт, 1981. — С. 9—30.
  68. Porter, Jonathan. [1996] (1996). Macau, the Imaginary City: Culture and Society, 1557 to the Present. Westview Press. 0-8133-3749-6
  69. Hannard (1991), page 7
  70. Milton, Giles (1999). Nathaniel's Nutmeg. London: Sceptre. էջեր 5, 7. ISBN 978-0-340-69676-7.
  71. Проект Хроно
  72. Turnbull, Alexander (2006 թ․ դեկտեմբերի 15). Map New Zealand: 100 Magnificent Maps from the Collection of the Alexander Turnbull Library. Godwit. էջ 8. ISBN 978-1-86962-126-1. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  73. «Ortelius, Abraham: SOLD Maris Pacifici». Map Mogul Ltd. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  74. Primary Australian History: Book F [B6] Ages 10–11. R.I.C. Publications. 2008. էջ 6. ISBN 978-1-74126-688-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  75. Williams, Glyndwr (2004). Captain Cook: Explorations And Reassessments. Boydell Press. էջ 143. ISBN 978-1-84383-100-6. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  76. «Исследование Тихого океана». Путешествия и туризм. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  77. «Челленджер». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  78. «Исследования Мирового океана в 19 в.». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  79. «Исследования Мирового океана в 20 в.». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  80. «Международный геофизический год». Электронная энциклопедия Pochemy.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  81. ««Гломар Челленджер» и проект глубоководного бурения». Мир океана. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  82. «1960 — Man at the Deepest Depth». Ocean Explorer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  83. «Режиссёр Джеймс Кэмерон вернулся из путешествия на дно Марианской впадины». ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  84. «Исследования Тихого океана и дальневосточных морей России» (PDF). Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  85. «3.5 Батиметрические карты и базы данных». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  86. "Pacific Ocean: Fisheries", Encyclopædia Britannica. Retrieved 12 June 2013.
  87. ««Прогресс М-14М», пролетавший 9 суток по околоземной орбите, затопят на «кладбище» космических кораблей в Тихом океане». ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  88. "Pacific Ocean: Commerce and Shipping", The Columbia Electronic Encyclopedia, 6th edition. Retrieved 14 June 2013.
  89. "Pacific Ocean Threats & Impacts: Overfishing and Exploitation" Արխիվացված 12 Մայիս 2013 Wayback Machine, Center for Ocean Solutions. Retrieved 14 June 2013.
  90. «WORLD PORT RANKING - 2008» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  91. Большая Российская энциклопедия. Т. 2. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — С. 445.
  92. Физическая география материков и океанов / Под общей ред. А. М. Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 521—526.
  93. «К вопросу скважинной подземной разработки газовых гидратов» (PDF). Науковий Вiсник НГУ. 2011, №1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  94. «Япония начнет добывать газ на дне Тихого океана». Портал dp.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  95. «Основные черты географии туризма». Страны и континенты. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  96. «Рекреационные ресурсы». Страны и континенты. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  97. «UNWTO World Tourism Barometer. 2011 edition» (PDF). Всемирная туристская организация ЮНВТО. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղ օվկիանոս» հոդվածին։