Սեմյոն Դեժնյով
Սեմյոն Դեժնյով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1605[1] |
Ծննդավայր | Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] |
Մահացել է | 1673[2][3] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, zemleprokhodtsy և world traveler |
![]() |
Սեմյոն Իվանի Դեժնյով (մարտի 7, 1605[1], Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] - 1673[2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ականավոր ռուս ծովագնաց, ճանապարհորդ, ուսումնասիրել է հյուսիսային և արևելյան Սիբիրը[4]։ Առաջին հայտնի մարդը, ով անցել է Բերինգի նեղուցը 1648 թ-ին՝ Վիտուս Բերինգից ավելի քան 80 տարի առաջ։
Հետաքրքիր է, որ Բերինգն այդպես էլ չկարողացավ անցնել ողջ նեղուցը՝ այլ միայն դրա հարավային հատվածը, իսկ Դեժնյովին հաջողվեց անցնել ողջ նեղուցը՝ հյուսիսից հարավ։
17-րդ դարի 40-ական թվականներին Ստադուխինի և այլոց հետ մասնակցել է Սիբիրի ծայր հյուսիսում կազմակերպված արշավներին, 1643 թվականին՝ ծովով հասել Սեմյոն Իվանովիչ Դեժնև Կոլիմա գետը։ 1648 թվականին Պոպովի հետ Կոլիմայից Չուկոտյան թերակղզու մոտով առաջին անգամ նավարկել է Բերինգի նեղուցով՝ փաստորեն հայտնաբերելով Բերինգի նեղուցը։ Հետագա տարիներին շարունակել է ծառայությունը Սիբիրի հյուսիսում։ Կազմել է Անադիր գետի և Անյույի մի մասի գծագիրը։ 1664-1665 թվականներին և 1672 թվականից ապրել է Մոսկվայում։ Նրա անունով են կոչվել Ասիայի ծայր հյուսիսարևելյան հրվանդանը և Բերինգի ծովի արևելյան ափի ծովախորշը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Дежнев, Семен Иванович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1905. — Т. 6. — С. 164—166.
- ↑ 2,0 2,1 2,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Սեմյոն Դեժնյով Archived 2011-01-02 at the Wayback Machine. (ռուս.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 325)։ ![]() |