Jump to content

Էլ Նինյո հարավային տատանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Նինյո հարավային տատանում
Meteorological phenomenon Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամթնոլորտի շրջանառություն
 teleconnection Խմբագրել Wikidata
Բնաշխարհագրական օբյեկտի տարածքումSouth Pacific Ocean Խմբագրել Wikidata
Կազմված էEl Niño, La Niña, Southern Oscillation Խմբագրել Wikidata
Հարավային տատանման 1876–2012 թվականների ժամանակագրական ցուցանիշները։

Էլ Նինյո Հարավային տատանում (ԷՆՀՏ), Խաղաղ Օվկիանոսի արևելյան արևադարձի ծովի մակերևույթի ջերմաստիճանի և քամիների անկանոն պարբերական տատանումներ, որոնք ազդում են արևադարձային և ենթաարևադարձային գոտիների մեծ մասի վրա։ Տաքացման փուլը կոչվում է Էլ-Նիյնո, իսկ սառեցման փուլը՝ Լա-Նինյա։ Հարավային տատանումը մթնոլորտային ուղեկցող բաղադրիչ է՝ կապված ծովի ձերմաստիճանի փոփոխության հետ։ Էլ-Նինյոն ուղեկցվում է բարձր, իսկ Լա-Նինյան՝ ցածր մթնոլորտային ճնշմամբ՝ Խաղաղ Օվկիանոսի արևմտյան արևադարձային մասում[1][2]։ Երկու փուլերը տևում են յուրաքանչյուրը մի քանի ամիս (սովորաբար՝ մի քանի տարին մեկ անգամ) և նրանց ազդեցությունները տարբերվում են ուժեղությամբ[3]։

Այս երկու փուլերը վերաբերում են Ուոքերի շրջապտույտին, որը հայտնաբերել է Հիլբերթ Ուոքերը 20-րդ դարի սկզբին։ Ուոքերի շրջապտույտը պայմանավորված է ճնշման գրադիենտի ուժով, որն առաջանում է Արևելյան Խաղաղ Օվկիանոսի բարձր ճնշման և Ինդոնեզիայի՝ ցածր ճնշման գոտիներում։ Երբ Ուոքերի շրջապտույտը թուլանում կամ փոխում է ուղղությունը, արդյունքում Էլ Նինյոն հանգեցնում է նրան, որ օվկիանոսի մակերևույթը միջինից ավելի տաք է դառնում, քանի որ ստորջրյա սառը ջրի՝ մակերևույթ բարձրանալը դանդաղում կամ կանգնում է։ Հատկապես՝ Ուժեղ Ուոքերի շրջապտույտը առաջացնում է Լա Նինյո, որի արդյունքում օվկիանոսի ջերմաստիճանն ավելի ցածր է դառնում սառը ստորջրյա ջրերի՝ մակերևույթ բարձրանալու պատճառով։

Տատանումներ առաջացնող մեխանիզմները շարունակվում են ուսումնասիրվել։ Կլիմայի ծայրահեղ տատանումներն առաջացնում են աննախադեպ եղանակ (օրինակ՝ ջրհեղեղ և երաշտ) աշխարհի բազմաթիվ տարաշածրջաններում։ Առավել տուժած երկրները, որոնք կախված են գյուղատնտեսությունից և ձկնորսությունից, Խաղաղ Օվկիանոսին սահմանակից երկրներն են։

Էլ Նինյո Հարավային տատանումը կլիմայական մեկ երևույթ է, որը պարբերաբար տատանվում է երեք փուլերի միջև. չեզոք, Լա Նինյա և Էլ Նինյա[4]։ Լա Նինյան և Էլ Նինյան հակադիր երևույթներ են, որոնք պահանջում են թե մթնոլորտում, և թե օվկիանոսում տեղի ունեցող որոշակի փոփոխություններ, մինչև իրադարձության հայտարարումը[4]։

Սովորաբար՝ Հյուսիսից փչող համբոլդտի հոսանքը սառը ջուրը Հարավային Օվկիանոսից բերում է դեպի հյուսիս՝ Հարավային Ամերիկայի արևմտյան ափով դեպի արևադարձային գոտիներ, որտեղ այն ուժեղանում է Պերուի ափի երկարությամբ վեր բարձրացող հոսանքով[5][6]։ Հասարակածի երկարությամբ փչող պասսատները օվկիանոսային հոսանքներ են առաջացնում Խաղաղ Օվկիանոսի արևելյան մասում, որպեսզի ջուրը բարձրացնեն խորքերից դեպի մակերևույթ, որի շնորհիվ մակերևույթը հովանում է[6]։ Հասարակածային պասսատների ազդեցությամբ այդ սառը ջուրը հասարակածով հոսում է դեպի արևմուտք, որտեղ այն դանդաղ տաքանում է Արեգակի ազդեցությամբ[5]։ Այս երևույթի ուղղակի հետևանքով Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի մակերևույթի ջերմաստիճանը, սովորաբար, ավելի բարձր է 8–10 °C (14–18 °F), քան Խաղաղ Օվկիանոսի արևելյան մասում[5]։ Օվկիանոսի այդ ավելի տաք մասը կոնվեկցիայի աղբյուր է և կապված է ամպամածության և տեղումների հետ[6]։ Էլ Նինյոյի ընթացքում սառը ջուրը տաքանում է, քանի որ Խաղաղ օվկիանոսի Կենտրոնական և Արևելյան մասերի ջուրը դառնում է նույնքան տաք, որքան Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասինը[5]։

Ուոքերի շրջապտույտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Climate Prediction Center (2005 թ․ դեկտեմբերի 19). «Frequently Asked Questions about El Niño and La Niña». National Centers for Environmental Prediction. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  2. Solomon, S., D. Qin, M. Manning, Z. Chen, M. Marquis, K.B. Averyt, M. Tignor and H.L. Miller (ed.). «Observations: Surface and Atmospheric Climate Change». Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 235–336. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  3. «El Niño, La Niña and the Southern Oscillation». MetOffice. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  4. 1 2 L'Heureux, Michelle (2014 թ․ մայիսի 5). «What is the El Niño–Southern Oscillation (ENSO) in a nutshell?». ENSO Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  5. 1 2 3 4 «El Niño, La Niña and Australia's Climate» (PDF). Australian Bureau of Meteorology. 2005 թ․ մայիսի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին.
  6. 1 2 3 «El Niño Southern Oscillation (ENSO)». Australian Bureau of Meteorology. 2008 թ․ ապրիլի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Նինյո հարավային տատանում» հոդվածին։