Մագելանի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագելանի նեղուց
Estrecho de Magallanes (es)
Մագելանի նեղուցը Պունտա Արենասում
ԵրկիրՉիլի
Բաժանում էՀարավային Ամերիկա մայրցամաքն ու Հրո Երկիր կղզեխումբը
Առավելագույն խորություն32 մ
Երկարություն550 կմ
Լայնություն3.3 կմ
Մագելանի նեղուց (Չիլի)##
Մագելանի նեղուց (Չիլի)

Մագելանի նեղուց (իսպ.՝ Estrecho de Magallanes), նեղուց Հարավային Ամերիկա մայրցամաքի և Հրո Երկիր կղզեխմբի միջև։

Ափերը պատկանում են Չիլիին։ Միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Երկարությունը մոտ 550 կմ է, նվազագույն լայնությունը՝ 3,3 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 20 մ։ Նավարկությունը վտանգավոր է Արևմտյան քամիների, ստորջրյա ժայռերի և ծանծաղուտների պատճառով։ Գլխավոր նավահանգիստը Պունտա Արենասն է (Չիլի)։ Հաղթահարել և առաջինն անցել է Ֆերնան Մագելանը, 1520 թվականին, շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Հրո Երկիր կղզիախումբը երկար ժամանակ համարվում էր Անհայտ Հարավային երկրի հյուսիսային մասը։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1520 թվականի հոկտեմբերի 21-ին, Սուրբ Ուրսուլայի՝ «Տասնմեկ հազար կույսերի» տոնին, մոտավորապես հարավային լայնության 52-րդ զուգահեռականում Մագելանը հայտնագործեց ծայրակետ (հրվանդան), որը նա անվանեց այդ տոնի՝ «Cabo Virgenes»ի պատվին։ Նոյեմբերի 1-ին, Բոլոր Սրբերի տոնին, ուժեղ փոթորիկը Մագելանի նավերը տեղափոխեց ծովածոց, որտեղից հետագա նավարկությունը տարավ այն նեղուցով, որով անցնելով արշավախումբը հայտնվեց Խաղաղ օվկիանոսում:Նեղուցը Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս Մագելանն անցել է 1520 թվականի նոյեմբերի 28-ին։ Մագելանը նեղուցին պորտուգալական անուն տվեց, ի պատիվ Բոլոր Սրբերի տոնի՝ Estreito de todos os Santos, սակայն հետագայում Իսպանիայի թագավորը փոխեց այն, շնորհելով իսպանական անուն, ի պատիվ Ֆերնան Մագելանի՝ Estrecho de Magallanes: Այդ ժամանակվա քարտեզներում տարածված էր նաև ֆրանսիական անունը՝ Օնզ-միլ-Վյերժ (ֆր. Détroit des Onze mille Vierges), «Տասնմեկ հազար կույսերի» նեղուց։ Մագելլանի նեղուցը շրջապատող հողերի առաջին նահանգապետը Պեդրո Սարմենտո դե Գամբոան էր, ով 1584 թվականին հիմնադրել էր Ռեյ-Դոն-Ֆելիպեն, ներկայիս Պունտա Արենասից հարավ։ Խիստ կլիմայի,տեղաբնիկների ագրեսիվության և սննդի պակասի պատճառով բնակեցումը տևեց ընդամենը երեք տարի։ 1587 թվականին անգլիական նավը ընդունեց 2000 գաղութաբնակներից կենդանի մնացածներից միայն մեկին, ով ժամանակին Իսպանիայից ուղարկվել էր այս հեռավոր ափերը։ հետագայում, երկու դարերի ընթացքում անհաջող գաղութը նավաստիներին հայտնի էր Puerto del Hambre «Սովի նավահանգիստ»։

Աշխարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագելանի նեղուցը բաժանում է Հարավային Ամերիկա մայրցամաքի հարավը Հրո Երկիր կղզիախմբից։ Նեղուցի արևելյան մասը սկսվում է Վիրժին հրվանդանից և կազմված է երեք խոշոր ավազաններից, որն իրար է միացնում երկու նեղուցներ՝ ցածրավայրային և անապատային ափերով։ Ընդհանուր ուղղությունը արևելքից արևմուտք մոտ է 53 զուգահեռականին։ Սկսած Նեգրո հրվանդանից սկսվում է նեղուցի միջին մասը ունի բարձր և զառիթափ լանջեր, ծածկված անտառներով։ Նեղուցի արևմտյան մասը սկսվում է Ֆրոուերդ հրվանդանից և գնում է ուղիղ գծով հյուսիս-արևմուտք մայրցամաքի և Կլարենս, Սանտա Ինես, Դեզոլասյոն կղզիների միջև։ Նեղուցի բարձր, երբեմն կախված, խիստ մասնատված ափերը հարուստ են խորը ֆիորդներով, որոնք տեղի փոթորիկներ համար նավահանգիստ են ծառայում։ Բուսականությունը՝ մամուռներ, թփուտներ և ցածրահասակ ծառեր։ Լեռներից սառցադաշտերն իջնում են դեպի նեղուց։ Օդը խոնավ է և սառը։ Նեղուցի ելքին մոտ, Խաղաղ օվկիանոսի ափին գտնվում է Պիլար հրվանդանը և Նարբորո կղզին։ Հոսանքների արագությունը նեղուցում 25 կմ/ժ է։ Գլխավոր նավահանգիստը Պունտա Արենաս չիլիական քաղաքն Է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]