Ֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆիորդից)

Ֆյորդը կամ ֆիորդը (նորվ.՝ fjord) հողի մեջ խորապես մխված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոց է։ Ֆյորդի երկարությունը սովորաբար մի քանի անգամ (հիմնականում տասնյակներով շատ) մեծ է լայնությունից։ Ֆիորդի ափերը հիմնականում կազմված են մինչև 1000 մետր բարձրության ժայռերից։

Հայտնի ֆյորդեր[խմբագրել]

Անվանում Տեղագրություն Երկարություն (կմ) Լայնություն (կմ) Խորություն (մ)
Սոգնեֆյորդ Նորվեգիա Նորվեգիա 219 6 1308
Հարդանգեր-ֆյորդ Նորվեգիա Նորվեգիա 183 10 750
Տրոնհեյմս-ֆյորդ Նորվեգիա Նորվեգիա 137 24 600
Նուր-ֆյորդ Նորվեգիա Նորվեգիա 113 5 565
Կոլյան ծովածոց Ռուսաստան Ռուսաստան 57 7 300
Միլֆորդ Սաունդ Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 19 3 390
Պորթլենդ Քանալ Ալյասկա Ալյասկա (ԱՄՆ) 145 3 385
Լոհ Մորար Շոտլանդիա Շոտլանդիա (Մեծ Բրիտանիա) 19 3 310
Սագենեյ Քվեբեք Քվեբեք (Կանադա) 120 5 30

Տես նաև[խմբագրել]